Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ...

13.06.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.10.2007  -ից մինչեւ   13.06.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 30.05.2019 թիվ 685-Ն որոշում)

i

040.1184.151007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1184-Ն

 

i

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 11-ի

N 1184-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ֆիզիկական արատներ

 

1. Կուրություն

2. Խլություն

3. Համրություն

4. Դժվարալսություն` միակողմանի կամ երկկողմանի ցանկացած էթիոլոգիայի լսողության կայուն նվազեցում (շշուկով խոսակցությունը երեք մետրից պակաս հեռավորությունից լսելը) էլեկտրաակուստիկ սարքերի միջոցով 6 մետրից ոչ պակաս հեռավորությունից լսելու մակարդակի հասցնելու հնարավորություն չլինելու դեպքում

 

Հիվանդություններ

 

1. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ

2. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ

3. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեմետ նյութերի օգտագործման հետ

4. Շիզոֆրենիա, շիզոտոպային վիճակ և զառանցանքային խանգարումներ

5. Տրամադրության խանգարումներ` գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ` մանիակալ դեպրեսիվ փսիխոզ

6. Նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի (սթրեսի) հետ

7. Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ

8. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում

9. Մտավոր հետամնացություն

10. Հոգեբանական զարգացման խանգարումներ

11. Հոգեկան չճշտված խանգարումներ

12. Թմրամոլություն

13. Ալկոհոլամոլություն

14. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաներ` պրոգրեսիվող օրգանական և դեգեներատիվ փոփոխություններով

15. Միոպաթիա և միասթենիա

16. Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա

17. Գլխուղեղի անոթների հիվանդություններ (այդ թվում` ինսուլտ)` կայուն մնացորդային երևույթներով

18. Գլխուղեղի օրգանական հիվանդությունների հետևանքով (այդ թվում` ուռուցքների) առաջացած մնացորդային երևույթներ (հոգեկան խանգարման առկայությամբ)

19. Էպիլեպսիա` հաճախակի նոպաների և անձի արտահայտված փոփոխությունների առկայությամբ

20. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` հավասարակշռության խանգարումով կամ Միներյան համախտանիշի հաճախակի նոպաներով

21. Տուբերկուլոզ` բացառությամբ առաջնային ոչ վարակիչ ախտանիշների

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.10.2007
N 1184-Ն
Որոշում