Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Ժ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.07.1994  -ից մինչեւ     -ը:
 

 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 133 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 1994 թվականի N 49

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերում

կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման և դրա

գործունեության կարգավորման մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերում կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման և դրա գործունեության կարգը»:

 

Հաստատված է

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1994 թվականի հուլիսի 13-ի N 49

որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերում

կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման և դրա

գործունեության

 

1. ՀՀ կենտրոնական բանկը իրավասու է բանկի խորհրդի համաձայնությամբ, բանկի գործունեությունը բարելավելու նպատակով նշանակել բանկերում կառավարման ժամանակավոր ադմինիստրացիա (հետագայում` ադմինիստրացիա):

2. Բանկերում ադմինիստրացիա կարող է նշանակվել բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվները չպահպանելու, ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականները չկատարելու, հաշվետվություններ չներկայացնելու, ավանդատուների և վարկատուների շահերը վտանգելու դեպքում:

3. Ադմինիստրացիայի կազմը հաստատվում է ՀՀ կենտրոնական բանկի վարչության կողմից, ընդ որում ադմինիստրացիայի ղեկավարը պետք է լինի բանկային աշխատանքի փորձ ունեցող ՀՀ կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցիչ:

Ադմինիստրացիայի կազմում կարող են ընդգրկվել ինչպես տվյալ, այնպես էլ այլ բանկերի աշխատակիցներ:

4. Ադմինիստրացիայի թվաքանակը որոշվում է ըստ տվյալ բանկի կողմից կատարվող գործառնությունների ծավալի:

5. ՀՀ կենտրոնական բանկի վարչության` ադմինիստրացիա նշանակելու վերաբերյալ որոշումը հրապարակվում է մամուլում:

6. Ադմինիստրացիա նշանակվում է մինչև 1 տարի ժամկետով:

7. Ադմինիստրացիա նշանակելու պահից բանկի ղեկավարման գործադիր մարմինը (վարչությունը) զրկվում է բանկի կանոնադրությամբ նախատեսված իր բոլոր լիազորություններից, և դրանք անցնում են ադմինիստրացիային:

8. Ադմինիստրացիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը կատարվում է ադմինիստրացիայի ղեկավարի հրամանով:

9. Ադմինիստրացիայի և բանկի խորհրդի միջև առաջացած տարաձայնությունները քննարկվում են բանկի կառավարման բարձրագույն մարմնի` հիմնադիրների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, իսկ եթե վերջինս իրեն դիմելու օրվանից երկու ամսվա ընթացքում համապատասխան որոշում չի ընդունում, ադմինիստրացիան դիմում է ՀՀ կենտրոնական բանկ:

10. Բանկի ադմինիստրացիան իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենսդրական ակտերով, ՀՀ կենտրոնական բանկի որոշումներով և հրահանգներով, բանկի կանոնադրությամբ:

11. Ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ` կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ:

12. Ադմինիստրացիայի պահպանման ծախսերը կատարվում են տվյալ բանկի հաշվին: Պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատվում է ադմինիստրացիայի ղեկավարի կողմից` բանկի խորհրդի հետ համաձայնեցնելով: Ադմինիստրացիայի անդամների վարձատրությունը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

13. Ադմինիստրացիայի գործունեության ժամկետից շուտ դադարեցումը, ինչպես նաև ժամկետի երկարացումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
13.07.1994
N 49
Որոշում