Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ Տ ...

 

 

040.1042.180907

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1042-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի օգոստոսի 30-ի

N 1042-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը:

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրումներ (այսուհետ` ուղևորափոխադրում) իրականացնող կազմակերպությունների, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից, և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրող) վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

ll. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ավտոբուսային երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոբուսի շարժման համար սահմանված ուղեգիծ.

2) ավտոտաղավար` երթուղու ուղեգծում տեղաբաշխված անբարենպաստ եղանակի ժամանակ ուղևորների պատսպարման և ավտոբուսների սպասման համար նախատեսված կառույց (շինություն).

3) ավտոբուսային կանգառ` ավտոբուսային երթուղու որոշակի հատվածներում (փողոցների կամ ավտոմոբիլային ճանապարհի վրա) ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված հատուկ բարեկարգված կառույց (շինություն) կամ տարածք.

4) ուղևորահոսք` ուղևորների թիվը, որոնք ժամանակի տվյալ պահին փաստացի երթևեկում են երթուղու տվյալ ուղղությամբ (երթով).

5) ցուցատախտակ` ուղևորների տեղեկացման համար ավտոբուսի վրա տեղադրված` երթուղու մասին տեղեկությունների ցուցանակ:

5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մեկնաբանված նշանակությունները:

 

lll. ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային երթուղիներով և սպասարկման կանոնավորության հատկանիշով տարաբաժանվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների:

7. Ըստ փոխադրումների հեռավորությունների` ավտոբուսային երթուղիները դասակարգվում են ներքաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային երթուղիների:

8. Ըստ վարչատարածքային հատկանիշի` մերձքաղաքային և միջքաղաքային երթուղիները կարող են լինել միջմարզային և ներմարզային:

9. Բնակչության սպասարկման առանձնահատկություններին համապատասխան` կանոնավոր երթուղիներն ըստ աշխատանքային ռեժիմի կարող են լինել`

1) մշտական երթուղիներ, որոնք կազմակերպվում են օրվա, շաբաթվա և ամիսների համար սահմանված հաստատուն ժամանակահատվածում.

2) լրացուցիչ երթուղիներ, որոնք կազմակերպվում են օրվա որոշակի ժամանակահատվածի համար, որպես կանոն, երթևեկության ծանրաբեռնված ժամերին.

3) սեզոնային երթուղիներ, որոնք կազմակերպվում են մշտական երթուղիների առանձնահատկություններին համապատասխան` տարվա առանձին ժամանակահատվածների համար,

4) ժամանակավոր երթուղիներ, որոնք կազմակերպվում են որոշակի ժամանակահատվածի (սեզոնի, օրվա, շաբաթվա) համար` ճանապարհային ցանցի անկանխատեսելի իրավիճակների, առանձին տեղամասերի, տրանսպորտային հանգույցների և հրապարակների փակման հետևանքով:

10. Ըստ երթևեկության ռեժիմի` երթուղիները կարող են լինել`

1) սովորական երթուղիներ` երթևեկության չվացուցակով նախատեսված բոլոր կանգառներով իրականացվող ուղևորափոխադրումներ.

2) կիսաճեպընթաց երթուղիներ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ սահմանափակ կանգառներով (ուղևորների զանգվածային հաճախման կետերում` մեծ թվով աշխատողներ ունեցող կազմակերպությունների մոտ, քաղաքի կենտրոնում, արդյունաբերական հանգույցներում) իրականացվող ուղևորափոխադրումներ,

3) ճեպընթաց երթուղիներ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ առանց կանգառների իրականացվող ուղևորափոխադրումներ:

11. Ներքաղաքային ավտոբուսային երթուղային ցանցն ապահովում է քաղաքի համայնքների և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև մարզամշակութային, կենցաղային, առողջապահական ու այլ նշանակության օբյեկտների, օդանավակայանների, երկաթուղային, մետրոպոլիտենի կայարանների և ավտոկայարանների (ավտոկայանների), մերձքաղաքային երթուղային ցանցը` քաղաքի և քաղաքամերձ բնակավայրերի, այգեգործական, առողջարանային, հանգստյան գոտիների, զբոսաշրջային գրավչության վայրերի ու զբոսաշրջային կենտրոնների, միջքաղաքայինը` քաղաքների և այլ բնակավայրերի, զբոսաշրջային գրավչության վայրերի ու զբոսաշրջային կենտրոնների միջև ավտոբուսային կապը:

12. Մերձքաղաքային ավտոբուսային երթուղիները պետք է`

1) կազմակերպվեն ուղևորների հարմարավետ և մատչելի սպասարկմամբ.

2) մերձեցված լինեն ուղևորակուտակումների հանգուցային կետերին (երկաթուղային կայարաններին, ավտոկայարաններին (ավտոկայաններին), տոնավաճառներին, քաղաքի շուկաներին, Երևանի մերձքաղաքային երթուղիների համար` Երևանի մետրոպոլիտենի վերջին կայարաններին).

3) քաղաքի վարչական տարածքում հնարավորության սահմաններում համատեղվեն ներքաղաքային ուղևորատար տրանսպորտի կանգառների հետ:

13. Ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիներն ընդգրկում են նաև քաղաքի այն թաղամասերը, որոնց տրանսպորտային սպասարկումը ճանապարհային ցանցի ցածր թողունակության և ընդհանուր օգտագործման տրանսպորտի այլ տեսակների համար դժվար մատչելիության պատճառով հնարավոր չէ ապահովել:

14. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:

15. Ներքաղաքային և մերձքաղաքային ավտոբուսային երթուղիներում ուղետոմսերը վաճառվում են ավտոբուսների վարորդների կամ տոմսավաճառների կողմից, իսկ մերձքաղաքային երթուղիների սկզբնակետում` տոմսարկղերից:

16. Միջքաղաքային ավտոբուսային երթուղիներում ուղետոմսերը վաճառվում են ավտոկայարանի (ավտոկայանի) տոմսարկղերից, ինչպես նաև դրանց հետ պայմանագիր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ ավտոբուսային կանգառներում` վարորդների կողմից:

17. ՈՒղևորների նստեցումն ու իջեցումը կարող է իրականացվել միայն չվացուցակով սահմանված ավտոբուսային կանգառներում:

18. Վարորդն ավտոբուսն ընթացքի մեջ է դնում ուղևորների նստեցումն ու իջեցումն ավարտելուց և դռները փակելուց հետո, հայտարարում է կանգառները, իսկ երթուղու ուղեգծի փոփոխության դեպքում դրա մասին տեղյակ է պահում յուրաքանչյուր կանգառում:

19. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը կազմակերպվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված համապատասխան մարմնի կողմից, որն իրականացնում է`

1) երթուղու ուղեգծով ուղևորահոսքի ուսումնասիրության կազմակերպում և նույն ուղղությամբ գործող այլ ավտոբուսային և տրանսպորտի տարբեր տեսակների երթուղիներով փոխադրումների ցուցանիշների վերլուծության համադրմամբ` երթուղու կազմակերպման նպատակահարմարության որոշում.

2) երթուղու արդյունավետ ուղեգծի ընտրություն և ճանապարհային պայմանների ուսումնասիրություն, ավտոբուսային կանգառների տեղաբաշխման ընտրություն.

3) փաստացի ուղևորահոսքին և վարչական տարածքի հատկանիշին համապատասխան պահանջվող տեխնիկական տվյալներով և տեղատարողությամբ ավտոբուսների ընտրություն.

4) ավտոբուսների շարժման արագությունների նորմավորում, չվացուցակների ու երթուղիների սխեմաների կազմում.

5) երթուղու ավտոբուսային կանգառների տեղակայում.

6) երթուղու և ուղևորների ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկման կազմակերպում:

20. Կանոնավոր փոխադրումների երթուղու կանգառների տեղաբաշխման ընտրությունը կատարվում է փոխադրումների տեսակին և ուղևորահոսքի առանձնահատկություններին համապատասխան: Երկաթուղային գծանցների գոտում ավտոբուսային կանգառների տեղաբաշխումը չպետք է վատթարացնի վարորդների` մոտեցող գնացքների շարժմանը հետևելու տեսադաշտը, իսկ դրանց տեխնիկական լուծումն ավտոբուսի կանգառման դեպքում պետք է ապահովի տրանսպորտային միջոցների անարգել երթևեկությունը:

21. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների նոր երթուղու կազմակերպումը կարող է համարվել հնարավոր և նպատակահարմար, եթե երթուղու ուղեգծով գործող տրանսպորտի տեսակներով փոխադրումները չեն ապահովում առկա ուղևորահոսքի պահանջարկը, կամ տվյալ ուղղությամբ (ուղեգծով) ավտոբուսային երթուղի չի գործում:

22. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների նոր երթուղու ուղեգծի ճանապարհային պայմանների և ուղևորահոսքի ուսումնասիրությունն իրականացնում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) կողմից ստեղծված նոր երթուղիների կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների ուսումնասիրման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

23. ՈՒղևորահոսքի ուսումնասիրությունը կատարվում է համատարած (հարցմամբ, դիտարկումներով) կամ ընտրանքային (փոխադրողների կողմից տրամադրված տվյալների կամ տոմսահաշվառման վերլուծության հիման վրա) կարգով:

24. Հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա համապատասխան մարմին է ներկայացնում նոր ավտոբուսային երթուղու ուղեգծի ճանապարհային պայմանների և ուղևորահոսքի մասին եզրակացություն, որի հիման վրա համապատասխան մարմնի ղեկավարն ընդունում է որոշում երթուղու կազմակերպման նպատակահարմարության վերաբերյալ:

25. Նոր կազմակերպվող երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների դասի և նշանակության ընտրությունը կատարվում է փաստացի ուղևորահոսքին և փոխադրումների տեսակին, ինչպես նաև ճանապարհային և կլիմայական պայմաններին համապատասխան:

26. Նոր կազմակերպվող ավտոբուսային կանոնավոր երթուղիներում ավտոբուսների շահագործումն իրականացվում է չվացուցակների հիման վրա: Երթուղու սպասարկման չվացուցակը պետք է մշակվի երթուղու առանձին տեղամասերում և ավտոբուսային կանգառների միջև ավտոբուսների շարժման արագությունների նորմատիվային մեծությունների հիման վրա` հաշվի առնելով վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը:

 

lV. ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԵՎ

ԵՐԹՈՒՂԻՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ

 

27. Ներքաղաքային ավտոբուսային երթուղիների կանգառները կահավորվում են`

1) տվյալ կանգառով անցնող երթուղիների համարների և վերջնակետերի, տրանսպորտի տեսակների անվանումներով, ըստ օրվա ժամանակահատվածի շարժման միջակայքերի (30 րոպեից ավելի շարժման միջակայքերի դեպքում այդ կանգառով անցնող ավտոբուսների անցման ժամանակը) մասին տեղեկատվությամբ և այդ ավտոբուսային կանգառն այլ վայրերի հետ կապող երթուղիների ուղեգծերի պատկերմամբ կանգառացուցանակով.

2) ճանապարհի երթևեկելի մասից սահմանափակված կողապատով, ուղևորների նստեցման-իջեցման համար բարեկարգված տարածքով.

3) ճանապարհային ցանցում տեղի առկայության դեպքում տրանսպորտին սպասող ուղևորների տաղավարով:

28. Մերձքաղաքային ավտոբուսային երթուղիների կանգառները պետք է ունենան`

1) ուղևորների կանգառին մոտեցման ասֆալտապատ արահետներ և ավտոտաղավարի տեղադրման հնարավորությամբ ասֆալտապատ հրապարակ.

2) անձրևից, քամուց և ձյունից ուղևորների պատսպարման ավտոտաղավար.

3) կանգառացուցանակ.

4) երթուղիների ցուցանակ` երթուղիների համարների և շարժման ուղղությամբ վերջնակետերի անվանումների և ավտոբուսների տվյալ կանգառից մեկնման չվացուցակների նշմամբ և այդ ավտոբուսային կանգառն այլ վայրերի հետ կապող երթուղիների ուղեգծերի պատկերմամբ:

29. Մերձքաղաքային երթուղով ավտոբուսների շարժման 30 րոպեից պակաս միջակայքի դեպքում երթուղիների ցուցանակում չվացուցակի փոխարեն շարժման միջակայքերը կարող են նշվել աղյուսակով, որը ներառում է ավտոբուսների առաջին և վերջին մեկնման ժամանակը և շարժման միջակայքերի մեծությունը` ըստ օրվա ժամանակահատվածների:

30. Ներքաղաքային և մերձքաղաքային երթուղիներն սպասարկող ավտոբուսները պետք է ունենան հետևյալ կահավորումը`

1) դիմային ցուցատախտակ` երթուղու համարի, սկզբնակետի և վերջնակետի նշմամբ.

2) կողային ցուցատախտակ` երթուղու համարի, սկզբնակետի, վերջնակետի և հիմնական միջանկյալ ավտոբուսային կանգառների նշմամբ.

3) հետևի ցուցատախտակ` երթուղու համարի նշմամբ.

4) վարորդի (տոմսավաճառի) անվան, ազգանվան ցուցանակ.

5) երթուղու ուղեգծի ցուցանակ.

6) երթուղով ուղևորության փոխադրավարձի ցուցանակ.

7) բարձրախոս-կայան.

8) վթարի կամ անսարքության հետևանքով ավտոբուսի դռների խափանման դեպքում ուղեսրահի ապակիները ջարդելու մուրճեր.

9) ցուցանակ` երթուղին սպասարկող կազմակերպության անվանմամբ, գտնվելու վայրի և հեռախոսահամարի նշմամբ:

31. Մերձքաղաքային երթուղիներն սպասարկող ավտոբուսների սրահներում փակցվում են երթուղու փոխադրավարձի վերաբերյալ աղյուսակներ:

32. Միջքաղաքային երթուղիներն սպասարկող ավտոբուսները պետք է ունենան սույն կարգի 30-րդ կետում նշված (բացի 3-րդ ենթակետից) կահավորում:

33. Միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, ըստ փոխադրումների նշանակության (ներքաղաքային, մերձքաղաքային կամ միջքաղաքային), պետք է ունենան սույն կարգի 30-րդ կետում նշված (բացի 3-րդ և 7-րդ ենթակետերից) կահավորում, ինչպես նաև թափքի վրա` «Երթուղային» տարբերանշան:

34. Ավտոբուսային երթուղիների համարակալումը կատարվում է համապատասխան մարմինների կողմից:

35. Ներքաղաքային երթուղիները համարակալվում են 001-199, միջմարզային երթուղիները` 200-ից բարձր համարներով: Ներմարզային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիները համարակալվում են` կիրառելով 00-000 թվերի համակցման սխեման, որտեղ առաջին երկու թվերը` սույն կարգի 36-րդ կետով մարզի համար սահմանված համարներն են, իսկ վերջին երեք թվերը` երթուղու հերթական համարը (001-199):

36. Մարզերին տրված համարներն են`

 

    1) Արագածոտն       01,

    2) Արարատ          02,

    3) Արմավիր         03,

    4) Գեղարքունիք     04,

    5) Լոռի            05,

    6) Կոտայք          06,

    7) Շիրակ           07,

    8) Սյունիք         08,

    9) Վայոց ձոր       09,

    10) Տավուշ         10:

 

37. Կիսաճեպընթաց երթուղիները համարակալվում են` երթուղու համարի վերջում «Ա» տառը, իսկ ճեպընթաց երթուղիների համար «Ճ» տառն ավելացնելով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2007
N 1042-Ն
Որոշում