041.0462.031097 (ուժը կորցրել է 16.02.98 թիվ 108 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 1997 թվականի թիվ 462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 604 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման թիվ 1 հավելվածի «Նախարարությունների և վարչությունների կենտրոնական ապարատներ» բաժնում «- նախարարի (վարչության պետ-նախարարի) խորհրդական» տողից առաջ ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող`
«- գլխավոր վարչության պետ 15000-33000»: