Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳԻՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ
ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը հաստատելու մասին» ՀՀ 1969 թվականի հուլիսի 18-ի օրենքին համապատասխան («ՀՀ Գերագույն խորհրդի», 1969թ., հ. 14, հոդվ. 106 և հավելվածը) ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը

որոշում է.

1. Մինչև ՀՀ օրենսդրությունը ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխան դարձնելը ՀՀ ամուսնական-ընտանեկան օրենսդրության գործող ակտերը կիրառվում են, եթե դրանք չեն հակասում ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքին:

2. ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը կիրառվում է ամուսնաընտանեկան այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը կիրարկության մեջ դրվելուց հետո, այսինքն 1970 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 1970 թվականի հունվարի 1-ը ծագած ամուսնաընտանեկան իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների նկատմամբ, որոնք կծագեն օրենսգիրքը կիրարկության մեջ դրվելուց հետո, բացառությամբ ՀՀ 1969 թվականի հուլիսի 18-ի օրենքի 2, 3, 4 ու 5 հոդվածներով և սույն հրամանագրի հաջորդ հոդվածներով նախատեսված դեպքերի:

3. Եթե ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքում պարունակվող կանոնները նախկինում սահմանված են եղել ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներով, այդ կանոնները կիրառվում են 1968 թվականի հոկտեմբերի 1-ից:

i

4. Ամուսինների գույքի բաժանման մասին օրենսգրքի 21 ու 22 հոդվածների կանոնները կիրառվում են ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող ամբողջ գույքի, այդ թվում նաև մինչև 1970 թվականի հունվարի 1-ը նրանց ձեռք բերած գույքի նկատմամբ:

Այն դեպքերում, երբ ապահարզանված ամուսինը իր իրավունքի խախտումների մասին իմացել է կամ պետք է իմանար մինչև ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը կիրարկության մեջ դրվելու պահը, ապա օրենսգրքի 21 հոդվածի երրորդ մասով սահմանված վաղեմության ժամկետը հաշվվում է 1970 թվականի հունվարի 1-ից:

i

5. 0րենսգրքի 25 հոդվածի և 26 հոդվածի առաջին մասի կանոնները` օգնության կարիք ունեցող անաշխատունակ ամուսնու ամուսնալուծությունից հետո մյուս ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունքի պահպանման մասին, կիրառվում են նաև այն դեպքում, երբ ապահարզանված ամուսինը, առ 1968 թվականի օգոստոսի 24-ը` մինչև ՀՀ ամուսնության, ընտանիքի և խնամակալության գործող օրենսգրքում, մասնավորապես նրա 15 հոդվածում, լրացումներ ու փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահը, նախկինում գործող օրենսդրությանը համապատասխան, չի կորցրել մյուս ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունքը:

i

6. Օրենսգրքի 43 հոդվածի առաջին մասի կանոնը անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հայտնվելու դեպքում ամուսնությունը վերականգնելու մասին, կիրառվում է անկախ ամուսնու հայտնվելու պահից և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը այդ հիման վրա վերացնելու պահից:

Այն դեպքում, երբ անհայտ բացակայող ճանաչված անձի հետ ամուսնալուծությունը նախկինում գործող օրենսդրության համաձայն կատարված է եղել դատական կարգով, դատարանը ամուսինների համատեղ հայտարարության հիման վրա վերացնում է ամուսնալուծության վերաբերյալ վճիռը:

Օրենսգրքի այդ նույն հոդվածի երկրորդ մասի համապատասխան ամուսնալուծության վերաբերյալ վճիռը չի կարող վերացվել, եթե անհայտ բացակայող ճանաչված անձի ամուսինը ամուսնացել է մեկ ուրիշի հետ:

i

7. Ամուսնության անվավեր ճանաչելու մասին օրենսգրքի 44-50 հոդվածների կանոնները կիրառվում են ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ մինչև 1970 թվականի հունվարի 1-ը չքննարկված բոլոր գործերի նկատմամբ:

i

8. «ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածով նախատեսված կարգով հայրությունը որոշելիս մինչև 1968 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված երեխայի ու հոր, ինչպես նաև հոր ազգականների միջև փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները ծագած են համարվում երեխայի ծննդյան պահից:

i

9. Եթե որպես երեխայի հայր կամ երեխայի մայր գրանցված անձին մինչև օրենսգիրքը կիրարկության մեջ դրվելը հայտնի է եղել կամ պետք է հայտնի լիներ կատարված գրանցման մասին, ապա օրենսգրքի 55 հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետը հաշվվում է 1970 թվականի հունվարի 1-ից: Սակայն հայցային վաղեմության ժամկետը անցած է համարվում, եթե այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար կատարված գրանցման մասին, անցել է երեք տարուց ավելի և հիմքեր չեն եղել այդ ժամկետը կասեցնելու, ընդհատելու և վերականգնելու համար:

i

10. Օրենսգրքի 78 հոդվածի երկրորդ ու երրորդ մասերով սահմանված կանոնները ալիմենտի չափը նվազեցնելու կամ դրա վճարումից ազատելու մասին կիրառվում են նաև այն դեպքում, երբ ալիմենտը բռնագանձվում է դատարանի մինչև 1968 թվականի հոկտեմբերի 1-ը կայացած վճռով:

Ալիմենտ վճարող անձի հայցով դատարանն իրավունք ունի օրենսգրքի 109 հոդվածի հիման վրա նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտի գոյացած պարտքի վճարումից նաև այն դեպքում, երբ պարտքը գոյացել է մինչև 1970 թվականի հունվարի 1-ը:

i

11. Օրենսգրքի 11-րդ գլխի 91-97 հոդվածներով սահմանված կանոնները խորթ հոր, խորթ մոր և ընտանիքի մյուս անդամների ալիմենտ վճարելու պարտականությունների մասին կիրառվում են նաև այն դեպքում, երբ ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող անձանց օգնելու կարիքն ու նրանց անաշխատունակությունը առաջացել են մինչև 1970 թվականի հունվարի 1-ը:

12. Հանձնարարել ՀՀ նախարարների խորհրդին` ՀՀ կառավարության որոշումները համապատասխան դարձնել ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքին:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
27.11.1969
Հրամանագիր