Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ 1997 Թ ...

 

 

115.0072.230197

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ,
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

20 հունվարի 1997 թվականի N 72-Պ

 

«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ, զբաղվածության տարածքային կենտրոններին մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով հրամայում եմ`

1. Հաստատել «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքը 1997 թ. հունվարի 1-ից գործողության մեջ մտնելու կապակցությամբ «Մեթոդական նամակը» (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

1997 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ «20»-Ի ԹԻՎ 72-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ 1997 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սույն մեթոդական նամակը կազմված է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թ. հուլիսի 12-ի թիվ 450 որոշմամբ հաստատված ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության 13 կետի համաձայն և ունի զբաղվածության տարածքային կենտրոններին մեթոդական օգնություն ցույց տալու նպատակ:

 

1. «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ նախկին օրենքով մինչև 1996 թ. դեկտեմբերի 31-ը գործազուրկի կարգավիճակ ստացած քաղաքացիները մնում են գործազուրկի կարգավիճակում: Գործազուրկի կարգավիճակից և հաշվառումից նշված քաղաքացիները դուրս են գալիս «Աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգի» համաձայն:

2. Առաջին անգամ աշխատանք փնտրող քաղաքացիները (ընդհանրապես աշխատանքային ստաժ չունեցող), մինչև 1 տարի աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիները, պետական կենսաթոշակ ստացող քաղաքացիները (արտոնյալ պայմաններով տարիքային, երկարամյա ծառայության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում), որոնք նախկին օրենքով ստացել են գործազուրկի կարգավիճակ և որոնց գործազրկության նպաստի ստացման ժամկետն ավարտվել է 1996 թ. ընթացքում (մինչև 1996 թ. դեկտեմբերի 31-ը) մնում են գործազուրկի կարգավիճակում, գործազրկության նպաստ չեն կարող ստանալ և գործազուրկի կարգավիճակից ու հաշվառումից հանվում են սույն մեթոդական նամակի 1-ին կետի համաձայն:

Սույն կետում նշված խմբերին պատկանող քաղաքացիները, որոնք նախկին օրենքով ստացել են գործազուրկի կարգավիճակ և որոնց գործազրկության նպաստի ստացման ժամկետները ավարտվում են 1997 թ. ընթացքում, դարձյալ մնում են գործազուրկի կարգավիճակում և ստանում են իրենց գործազրկության նպաստները նախկին օրենքով սահմանված ժամկետներով և չափերով:

Գործազուրկի կարգավիճակից և հաշվառումից նշված քաղաքացիները նույնպես հանվում են սույն մեթոդական նամակի 1-ին կետի համաձայն:

Սույն կետում նշված խմբերին պատկանող քաղաքացիները, որոնք 1997 թ. հունվարի մեկից հետո կդիմեն զբաղվածության պետական ծառայություն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն չեն կարող ստանալ գործազուրկի կարգավիճակ:

3. Մեկ և ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցող այն քաղաքացիները, որոնք գործազուրկի կարգավիճակ են ստացել նախկին օրենքով և որոնց գործազրկության նպաստի ստացման ժամկետը ավարտվել է 1996 թ. ընթացքում (մինչև 1996 թ. դեկտեմբերի 31-ը) մնում են գործազուրկի կարգավիճակում, չեն կարող ստանալ գործազրկության նպաստ և գործազուրկի կարգավիճակից ու հաշվառումից հանվում են սույն մեթոդական նամակի 1-ին կետի համաձայն:

Իսկ նշված խմբի այն քաղաքացիները, որոնք գործազուրկի կարգավիճակ են ստացել նախկին օրենքով և որոնց գործազրկության նպաստի ստացման ժամկետը ավարտվում է 1997 թ. ընթացքում, դարձյալ մնում են գործազուրկի կարգավիճակում և ստանում են գործազրկության նպաստ` «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն սահմանված չափերին և տևողությանը (տարբերություն) համապատասխան: Նման դեպքերում, երբ նոր օրենքով սահմանված գործազրկության նպաստի չափը և ստացման տևողությունը պակաս է մինչ այդ ստացած գործազրկության նպաստի չափից և ստացման տևողությունից, ապա նպաստը վճարվում է նախկին չափով և տևողությամբ (տարբերություն):

Գործազուրկի կարգավիճակից և հաշվառումից նշված քաղաքացիները հանվում են նույնպես սույն մեթոդական նամակի 1-ին կետի համաձայն:

4. Մինչև 1997 թ. հունվարի 1-ը թեկուզ մեկ անգամ գործազուրկի կարգավիճակ ստացած և հաշվառումից դուրս եկած քաղաքացիները, ինչպես նաև 1997 թ. գործազուրկի կարգավիճակը պահպանող, գործազուրկ ճանաչված և նույն թվականին հաշվառումից դուրս եկած քաղաքացիները, որոնք 1997 ընթացքում կդիմեն զբաղվածության պետական ծառայություն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ գործող օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում, կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ, իսկ գործազրկության նպաստ ստանալու իրավունք նրանք կարող են ձեռք բերել, եթե զբաղվածության ծառայությանը դիմելուն նախորդած վերջին մեկ տարում ունեն առնվազն յոթ ամսվա աշխատանքային ստաժ (օրենքի 25 հոդված, վերջին մաս):

5. «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն գործազուրկի նպաստ է նշանակվում նրան այդ կարգավիճակը տալու օրվանից գործազուրկ մնալու ամբողջ ժամանակահատվածի համար մեկ անգամ օրենքով սահմանված տևողությամբ (5-ից մինչև 12 ամիս): Հաջորդ օրացուցային տարում գործազրկության նպաստ չի նշանակվում (25 հոդված):

6. Գործազուրկ անձանց, որոնց գործազրկության նպաստի ժամկետները լրացել են, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող գործազուրկներին կարող է տրվել դրամական օգնություն ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով:

i

7. «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 7 և 25 հոդվածներում բերված «մեկ տարվա աշխատանքային ստաժ» և «յոթ ամսվա աշխատանքային ստաժ» հասկացությունները վերաբերվում են միայն վարձատրվող աշխատանքի հետ կապված ստաժին, քանի որ նույն օրենքի 23 հոդվածի համաձայն գործազրկության նպաստների չափերը կապված են միայն աշխատանքից ազատման պատճառների հետ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23» 01 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16970005

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
20.01.1997
N 72-Պ
Հրաման