Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

15.01.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.04.1997  -ից մինչեւ   15.01.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 15.01.98 թիվ 23 որոշում)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 1996 թ. թիվ 650

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի հաստիքները մտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թվաքանակի մեջ:

3. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա/ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքի մասին» թիվ 35 որոշման 1-ին և 3-րդ կետերը.

բ/ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի թիվ 35 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 6 որոշումը.

i

գ/ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն ստեղծելու մասին» թիվ 395 որոշումը.

i

դ/ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի թիվ 35 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 437 որոշումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 650 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

i

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կառավարության աշխատակազմի ղեկավարություն

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Տնտեսագիտական վարչություն

Տնտեսական բարեփոխումների վարչություն /հանվ. 29.04.97 թիվ 161 որոշում/

i

Տարածքային կառավարման վարչություն

Սոցիալական քաղաքականության վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Սփյուռքի հետ կապերի վարչություն /հանվ. 29.04.97 թիվ 161 որոշում/

Տասներորդ վարչություն

Վերահսկողության վարչություն

Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն

Քաղաքաշինության և աղետի գոտու վարչություն

Ագրարային քաղաքականության վարչություն

ՀՀ Ազգային Ժողովի հետ կապերի վարչություն

Կադրերի վարչություն

Տնտեսական վարչություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմ

i

Ընդհանուր բաժին
Անձնագրային բաժին Հրատարակչական բաժին /լր. 31.12.96 թիվ 700 որոշում/ Առաջին բաժին Հատուկ համակարգերի և տեղեկատվության բաժին Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.12.1996
N 650
Որոշում