ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել`
ա/ պետական ձեռնարկությունների ցանկը, որոնք 1993-1994 թվականների ընթացքում ենթակա չեն սեփականաշնորհման.
i
բ/ պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման և ընկերությունների վերակազմավորման կարգը.
i
գ/ մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկություններում դրանց շահույթի հաշվին ձեռք բերված հիմնական ֆոնդերը որպես սեփականություն հատկացնելու կարգը:
/գ ենթակետն ուժը կորցրել է 26.03.96 օրենք/
2. Վերոհիշյալ օրենքը կիրարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջները կատարվելուց հետո: 01.11.93