Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱ ...

 

25.10.2024 -

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 սեպտեմբերի 2005 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն

 

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 25
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 11-ի
N 1384-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ

Մասնագիտությունը, բնագավառը

Հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող (աշխատանքային օր)

Վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող (աշխատանքային օր)

1

2

3

4

1.

Ավագ բուժաշխատող

2

2

2.

Ստոմատոլոգ

2

2

3.

Դեղագետ և դեղագործ

2

2

4.

Միջին բուժաշխատող

2

2

5.

(5-րդ կետն ուժը կորցրել է 18.09.2023 թվականից` 07.09.23 թիվ 1527-Ն որոշում)

6.

Տեխնիկ-քիմիկոս

2

2

7.

Անասնաբույժ

4

4

8.

Գնացքի, էլեկտրագնացքի և լոկոմոտիվի վարորդ

5

6

9.

Մատենագետ, արխիվագետ, արխիվի ֆոնդապահ, արխիվի համակարգչային և թվայնացնող սարքավորումների ապարատավար, լաբորատորիայի վերականգնող, կազմարար և ախտահանող, արխիվի կամ արխիվագիտական ստորաբաժանման ղեկավար, փաստաթղթավար, պոլիգրաֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանի սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ

5

6

10.

Գրադարանավար

5

6

11.

Ինքնաթիռների օդաչու և հարակից մասնագետներ

4

4

12.

Ավիակարգավար (դիսպետչեր)

9

10

13.

Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկ

4

4

14.

Մաքսային ծառայող

4

 

15.

Հարկային ծառայող

4

 

15.1. Էկոպարեկային ծառայող

4

16.

Համայնքային ծառայող

4

 

17.

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող

4

 

18.

Քաղաքական պաշտոն զբաղեցնող` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների

4

 

18.1.

Վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, առաջին ատյանի դատարանների դատավորների, դատախազների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների և  Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների

4

 

19.

Հայեցողական պաշտոն զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող

4

 

19.1.

Դատախազներ

7

 

20.

Դատական ծառայող

4

 

20.1.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների

7

 

21.

Լրագրող

4

4

22.

Հայինկասացիայի աշխատող

4

4

23.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատող

4

4

24.

Ուղեկցորդ երկաթուղու վագոնի, օդանավի և նավի բորտուղեկցորդ

4

4

25.

Վագոնավար հասարակական տրանսպորտի

4

4

26.

Բանվոր, բեռնատար մեքենայի վարորդ` զբաղված լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում

9

10

27.

Լեռնագործ, բեռնատար մեքենայի վարորդ և բանվոր այլ մասնագիտությունների, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնող, քարտաշ, քար մշակող և հարակից մասնագետ

9

10

28.

Շինարար-տեղակայորդ և հարակից մասնագետներ

5

6

29.

Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և շիննորոգման աշխատանքներում և հարակից մասնագետներ

5

6

30.

Ներկարար, բանվոր շենքերի և շինությունների մակերևույթների մաքրման և հարակից մասնագետներ

5

6

31.

Բանվոր և բեռնատար մեքենաների վարորդ` զբաղված հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենների, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում

9

10

32.

Բանվոր մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերության

5

6

33.

Կաղապարող, եռակցող, դարբին, գրտնակիչ, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստող և հարակից նախապատրաստողներ, հարակից մասնագետներ

5

6

34.

Գործիքագործ-փականագործ, հաստոցավար, կարգաբերող, բանվոր և հարակից մասնագետներ

5

6

35.

Բանվոր` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և ներկմամբ

5

6

36.

Բանվոր` զբաղված հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում

9

10

37.

Բանվոր գրահրատարակչական արտադրության

4

4

38.

Եռակցող, էլեկտրագազաեռակցող, գազակտրող և հարակից մասնագետներ

5

6

39.

Վերամբարձ կռունկի մեքենավար (կռունկավար) և հարակից մասնագետներ

5

6

40.

Հավաքորդ-փականագործ էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրական սարքերի և հարակից մասնագետներ

5

6

41.

Օպերատոր, ապարատավար և մեքենավար քիմիական նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող փականագործ և էլեկտրափականագործ կայանքի, կաթսայական, տուրբինային և շոգետուրբինային սարքավորման, պոմպակայանի, էներգաբլոկի, էլեկտրակայանի և ցանցի, ռադարային համալիրի, մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի և հարակից մասնագետներ

5

6

42.

Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված վերանորոգող և էլեկտրացանցերում մալուխների նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործ

5

6

43.

Հիմնային և թթվային մարտկոցներ լիցքավորող ու սպասարկող աշխատող

5

6

44.

Ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա աշխատանքներ կատարող ճարտարագիտական-տեխնիկական աշխատող

5

6

45. (45-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2019 թվականից` 29.11.18 թիվ 1420-Ն որոշում)

45.1.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայող`

 

 

1) մինչև  15 տարվա ծառայության ստաժի դեպքում

2

 

1) մինչև  15 տարվա ծառայության ստաժի դեպքում

7

 

3) 25 և  ավելի տարվա ծառայության ստաժի դեպքում

6

 

46.

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները`
1) ատոմային էլեկտրակայանների կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ),
նավթային տնտեսության արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և ավտոմատիկայի սպասարկում.
2) քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և լցավորում, ատոմային էլեկտրակայանների կոնտուրների սնում, կաթսաների, ջերմային ցանցերի ու գոլորշիչների սնման համար ջրի քիմիական մաքրման և աղազրկման գործընթացի վարում, զտիչների վերականգնում` թթուներով, աղերով ու ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում և դոզավորում ու ցայտավազանների և հովացման համակարգերի ջրի քլորացում.
3) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող), վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման և կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության սարքեր, արգելափակոցներ, ազդանշանային համակարգեր և այլն) սպասարկում.
4) ատոմային էլեկտրակայաններում նավթի ընդունում և վերամղում.
5) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների հսկում.
6) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) կամրջաձև ամբարձիչների վարում.
7) սառը վիճակում կաթսաների մաքրում.
8) տաք վիճակում կաթսաների որմնապատում.
9) ատոմային էլեկտրակայաններում ստորգետնյա ջերմահաղորդիչների ջերմային ցանցերի կառուցվածքների և ջերմավորման մուտքերի սպասարկում.
10) փակ շինություններում տեղադրված դիզելային ու լոկոմոբիլային էլեկտրակայանների սպասարկում և նորոգում.
11) ատոմային էլեկտրակայաններում ջերմատար և ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում.
12) ատոմային էլեկտրակայանների ջերմային ցանցերում կաթսաների և ջերմատարների ջերմամեկուսացման համար երեսապատում.
13) կաթսայատան, տուրբինային արտադրամասերում (տեղամասերում), նավթային տնտեսություններում, թունելներում և ատոմային էլեկտրակայանների ջերմաֆիկացման խցերում գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների ավտոմատիկայի չափման միջոցների, ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի նորոգում և կարգաբերում.
14) ատոմային էլեկտրակայանների (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող տուրբինի) էլեկտրական սարքավորումների, 220 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերի ու բաց բաշխիչ սարքերի փորձարկում և պարամետրերի չափագրում.
15) ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման օդային գծերի սպասարկում և նորոգում.
16) փայտանյութի հականեխման աշխատանքներ.
17) օդային գծերի և էլեկտրաենթակայանների սարքավորումների նորոգման ժամանակ վերնաշխատանքներ.
18) ատոմակայանների տուրբինային արտադրամասերում (տեղամասերում) մաքրման, շինարարական և վերանորոգման աշխատանքներ

5

6

47.

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները`
1) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) կամրջային ամբարձիչների վարում.
2) ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքների նմուշառում և դրանց վերլուծություն.
3) ռադիոակտիվ գոլորշիով աշխատող ջերմացանցային, բոյլերային սարքավորումների սպասարկում.
4) ատոմակայանների հիմնական (առաջին) հաղորդաշղթայի արտադրական շինությունների մաքրում.
5) ռեակտորային, տուրբինային, ռեակտորատուրբինային, քիմիական արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և հիմնական (առաջին) հաղորդաշղթայի օժանդակ համակարգերի սպասարկում.
6) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքերում գտնվող հատուկ ջրամաքրման և գազամաքրման, օդափոխման, տաք և սառն օդամատակարարման համակարգերի ու շինությունների սպասարկում.
7) ռեակտորային արտադրամասերում (տեղամասերում) միջուկային վառելիքի և մյուս նյութերի, ապրանքների փոխաբեռնման, տրանսպորտատեխնոլոգիական սարքավորումների սպասարկում և նորոգում.
8) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) չափման միջոցների հսկման և կառավարման (ավտոմատ սարքավորումներ, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության, արգելափակման, ազդանշանային և այլ սարքվածքներ) սպասարկում.
9) տուրբինային, ռեակտորային վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող) գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների, ավտոմատիկայի և չափման միջոցների, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նորոգում ու կարգաբերում.
10) ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների նորոգում, նյութերի և մասերի մշակում.
11) ռադիոակտիվ նյութերով աղտոտված գործիքների, սարքավորումների, նյութերի և մասերի ընդունում-հանձնում.
12) ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների ու շինությունների ապաակտիվացում, հատուկ արտահագուստի, կոշիկի և այլ անհրաժեշտ պաշտպանության միջոցների ընդունում ու մշակում.
13) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում ռադիացիոն դոզիմետրական հսկողության իրականացում.
14) ռադիոակտիվ մնացորդների հավաքում, տեղափոխում, վերամշակում և թաղում.
15) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում իրականացվող նորոգման շինարարական աշխատանքներ.
16) տաք վիճակում կաթսաների մաքրում.
17) ենթակայանների, օդային էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրասարքավորումների` լարման տակ գտնվող հոսանքատար մասերի սպասարկում և նորոգում

9

10

48.

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարներ

6

7

49.

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սպասուհիներ.

2) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների կրտսեր բուժաշխատողներ (սանիտար` ըստ գործառույթների)

3) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային ընդհանուր տիպի փոքր տների, տնային պայմաններում ընդհանուր տիպի խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական սպասարկողներ (կենցաղային սպասարկում իրականացնողներ)

4

4

(1-ին հավելվածը փոփ. 23.02.06 թիվ 190-Ն, 16.03.06 թիվ 307-Ն, 12.04.07 թիվ 417-Ն, 09.09.10 թիվ 1231-Ն, 20.01.11 թիվ 72-Ն, 03.03.11 թիվ 183-Ն, խմբ. 11.08.11 թիվ 1239-Ն, փոփ. 25.09.14 թիվ 1042-Ն, 06.08.15 թիվ 888-Ն, 20.10.16 թիվ 1068-Ն, 29.12.16 թիվ 1369-Ն, 16.11.17 թիվ 1450-Ն, 05.04.18 թիվ 376-Ն, 05.04.18 թիվ 375-Ն, 29.11.18 թիվ 1420-Ն, 27.08.21 թիվ 1378-Ն,  07.09.23 թիվ 1527-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 24.10.24 թիվ 1659-Ն որոշումներ)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 11-ի
N 1384-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:

2. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:

3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել միասին կամ առանձին` ամենամյա արձակուրդ տրամադրելու` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(2-րդ հավելվածը խմբ. 17.11.23 թիվ 1992-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2005
N 1384-Ն
Որոշում