ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ
i
Ստրասբուրգ, 15.10.1985թ.
ՊՐԵԱՄԲՈՒԼԱ
Եվրոպայի խորհրդի անդամ երկրները` ստորագրելով սույն խարտիան,
Համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել կուռ
միասնության նրա անդամների միջև հանուն ընդհանուրի սեփականությունը
կազմող իդեալների ու սկզբունքների հաղթանակի ու պաշտպանության,
Համարելով, որ կառավարության ոլորտում համաձայնությունների կնքումն այդ
նպատակին հասնելուն ծառայող միջոցներից մեկն է,
Համարելով, որ տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած
ժողովրդավարական կառույցի հիմքերից մեկն են,
Համարելով, որ պետական գործերի կառավարմանը մասնակցելու քաղաքացիների
իրավունքը առնչվում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների
ընդհանուր սկզբունքներին,
Ելնելով այն համոզմունքից, որ այդ իրավունքը կարող է անմիջականորեն
իրականացվել հատկապես տեղական մակարդակով,
Ելնելով այն համոզմունքից, որ իրական իշխանությամբ օժտված տեղական
ինքնակառավարման մարմինների գոյությունն ապահովում է արդյունավետ և
միաժամանակ քաղաքացուն մերձեցման կառավարումը,
Գիտակցելով, որ եվրոպական տարբեր երկրներում տեղական ինքնակառավարման
պաշտպանությունն ու ամրապնդումն իրենցից ներկայացնում են նշանակալից
ներդրում ժողովրդավարական սկզբունքների և ապակենտրոնացված իշխանության
վրա հիմնված Եվրոպայի կառուցման գործում,
Հաստատելով, որ դա ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների
առկայությունը, որոնք օժտված են ժողովրդավարական ճանապարհով ստեղծված
որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցող մարմիններով և որոնք
լայն ինքնավարություն ունեն իրենց իրավասությունների, դրանց իրականացման
կարգի և անհրաժեշտ միջոցների առումով,
համաձայնության եկան հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1.
Կողմերը պարտավորվում են պահպանել հետևյալ հոդվածներն այն
հաջորդականությամբ և ծավալով, ինչպես որ նախատեսված է սույն Խարտիայի 12
հոդվածում:
ՄԱՍ 1.
ՀՈԴՎԱԾ 2. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Տեղական ինքնակառավարման սկզբունքը պետք է ընդունված լինի երկրի
օրենսդրությունում և հնարավորինս` երկրի Սահմանադրությունում:
ՀՈԴՎԱԾ 3. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Տեղական ինքնակառավարում ասելով հասկանում են տեղական ինքնակառավարման
մարմինների իրավունքը և իրական կարողությունը` կանոնակարգելու պետական
գործերի զգալի մասը և կառավարելու այն, գործելով օրենքի շրջանակներում,
սեփական պատասխանատվությամբ և տեղի բնակչության շահերից ելնելով:
2. Այդ իրավունքն իրականացվում է խորհուրդների կամ ժողովների կողմից`
ընտրված ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության
ճանապարհով: Խորհուրդները կամ ժողովները կարող են տնօրինել հաշվետու կամ
գործադիր մարմինների: Այս դրույթը չի բացառում քաղաքացիների ժողովին,
հանրաքվեին կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության ցանկացած այլ ձևի
դիմելը այնտեղ, որտեղ դա թույլատրվում է օրենքով:
ՀՈԴՎԱԾ 4. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները
սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքով: Սակայն այդ դրույթը չի
բացառում օրենքին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին
առանձին որոշակի լիազորություններ տալը:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով սահմանված շրջանակներում,
գործողությունների լիակատար ազատություն ունեն իրականացնելու իրենց
նախաձեռնությունները` ցանկացած հարցի հետ կապված, որը դուրս չէ իրենց
իրավասություններից և վերապահված չէ իշխանության այլ մարմնի
իրավասությանը:
3. Պետական լիազորությունների իրականացումը, որպես կանոն, պետք է
առավելապես դրվի իշխանության այն մարմինների վրա, որոնք ամենից մոտ են
քաղաքացիներին: Այդ լիազորություններից որևէ մեկը իշխանության այլ
մարմնին տալը պետք է տրվի հաշվի առնելով առաջադրված խնդրի ծավալի բնույթը,
ինչպես նաև խնայողության ու արդյունավետության պահանջները:
4. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող լիազորությունները պետք է,
որպես կանոն, լիակատար և բացառիկ լինեն, դրանք կարող են վիճարկվել կամ
սահմանափակվել իշխանության այլ` կենտրոնական կամ տարածաշրջանային մարմնի
կողմից միայն օրենքով հաստատված սահմաններում:
5. Կենտրոնական կամ տարածաշրջանային մարմինների կողմից լիազորությունները
պատվիրակվելու դեպքում կառավարման մարմինները պետք է, որքան հնարավոր է,
ազատություն ունենան դրանց իրականացումը հարմարեցնելու տեղական
պայմաններին:
6. Ցանկացած որոշման պլանավորման և ընդունման գործընթացում, որն
անմիջականորեն առնչվում է տեղական ինքնակառավարման մարմիններին, անհրաժեշտ
է խորհրդակցել այդ մարմինների հետ, որքան հնարավոր է, անելով դա նախապես
և համապատասխան ձևով:
ՀՈԴՎԱԾ 5. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Տեղական տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխության դեպքում
անհրաժեշտ նախապես խորհրդակցել տեղական ինքնակառավարման համապատասխան
մարմինների հետ, հավանաբար այնտեղ, որտեղ թույլ է տալիս օրենքը, հանրաքվե
անցկացնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 6. ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
1. Իշխանության տեղական մարմինները պետք է հնարավորություն ունենան,
չխախտելով առավել ընդհանուր օրենսդրական որոշումները, ինքնուրույն
որոշելու իրենց ներքին վարչական կառուցվածքները այն նկատառումով, որպեսզի
դրանք բավարարեն տեղական պահանջները և ապահովեն արդյունավետ կառավարումը:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների աշխատանքային
պայմանները պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի բարձր որակավորում
ունեցող կադրերի ընտրությունը` հիմնված փորձի և բանիմացության
սկզբունքների վրա: Դրա համար անհրաժեշտ է ապահովել մասնագիտական
որակավորման, վարձակալության և ծառայողական առաջխաղացման համապատասխան
պայմաններ:
ՀՈԴՎԱԾ 7. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
1. Ընտրվող անձանց կարգավիճակը պետք է ապահովի իրենց լիազորությունների
ազատ իրականացումը:
2. Տեղական ընտրվող անձանց կարգավիճակը պետք է թույլ տալ ստանալու իրենց
լիազորությունների իրականացման համար տրվող ծախսերի համապատասխան դրամական
փոխհատուցումը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցում
չստացված եկամուտի դիմաց կամ աշխատավարձ և համապատասխան սոցիալական
ապահովագրություն:
3. Տեղական ընտրվող անձի մանդատին անհամատեղելի գործառնություններն ու
գործունեությունը կարող են սահմանվել միայն օրենքով կամ հիմնարար իրավական
սկզբունքներով:
ՀՈԴՎԱԾ 8. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական հսկողություն
կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված
ձևերով և դեպքերում:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական հսկողություն,
որպես կանոն, պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրության
սկզբունքներին հետևելու ապահովմանը: Այդուհանդերձ վարչական հսկողությունը
կարող է ներառել նաև վերադաս մարմինների` տեղական ինքնակառավարման
մարմիններին պատվիրակված լիազորությունների կատարման հսկողությունը:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական հսկողությունը պետք է
իրականացվի այնպես, որ վերահսկող մարմնի միջամտության աստիճանը համաչափ
լինի այն շահերին, որոնք նպատակ ունի պաշտպանել այդ միջամտությունը:
ՀՈԴՎԱԾ 9. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն, ազգային տնտեսական
քաղաքականության շրջանակներում, տնօրինելու բավական սեփական ֆինանսավորման
միջոցների, որոնք նրանք ազատորեն կարող են տրամադրել իրենց
գործառությունների իրականացմանը:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցները պետք է
համաչափ լինեն Սահմանադրությամբ կամ օրենքով տրված իրենց
լիազորություններին:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի
մասը պետք է գոյանա տեղական հարկերի և հավաքագրման հաշվին, որոնց չափերը
տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել համապատասխան
օրենքի շրջանակներում:
4. Այն ֆինանսական համակարգերը, որոնց վրա հիմնվում են տեղական
ինքնակառավարման մարմինների միջոցները, պետք է բավականին բազմազան և
ճկուն լինեն, որպեսզի, որքանով դա իրականում հնարավոր է, հետևեն ծախսերի
փոփոխություններին, որոնք ծագում են տեղական ինքնակառավարման
իրավասությունները իրականացնելիս:
5. Ֆինանսների առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների
պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգերի
կիրառում կամ հավասարազոր միջոցառումներ, որոնք ուղղված են տեղական
մարմինների պոտենցիալ ֆինանսական աղբյուրների անհամաչափ բաշխման
արդյունքների և նրանց ունեցած ծախսերի ճշգրտմանը: Այդպիսի ընթացակարգերը
կամ միջոցառումները չպետք է սահմանափակեն տեղական ինքնակառավարման
մարմինների որոշումների ազատությունը իրենց իրավասության սահմաններում:
6. Վերաբաշխվող միջոցները հատկացնելու կարգը անհրաժեշտ է պատշաճ կերպով
համաձայնեցնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
7. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող սուբսիդիաները հնարավորին
չափով չպետք է նախատեսվեն որոշակի ծրագրերի ֆինանսավորման համար:
Սուբսիդիաներ ընձեռելը չպետք է լինի ի վնաս տեղական ինքնակառավարման
մարմինների քաղաքականությանը որոշման հիմնական ազատության իրենց
իրավասությունների ոլորտում:
8. Կապիտալ ներդրումների ծախսերը ֆինանսավորելու համար տեղական
ինքնակառավարման մարմիններին պետք է, օրենսդրությունը պահպանելով, մատչելի
լինի վարկային կապիտալի ազգային շուկան:
ՀՈԴՎԱԾ 10. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն իրենց
լիազորությունները իրականացնելիս և ընդունված օրենքի սահմաններում
միավորվելու տեղական ինքնակառավարման, այլ մարմինների հետ այն խնդիրների
կատարման համար, որոնք ընդհանուր շահեր են հետապնդում:
2. Յուրաքանչյուր պետությունում պետք է ճանաչվեի տեղական ինքնակառավարման
մարմինների իրավունքը` մտնելու միավորումների մեջ ընդհանուր շահերը
պաշտպանելու և առաջ տանելու համար, ինչպես նաև մտնելու տեղական
ինքնակառավարման մարմինների միջազգային միավորման մեջ:
3. Տեղական ինքնակառավարման մարմիններին իրավունք է տրվում օրենքով
սահմանված պայմաններում համագործակցել այլ պետությունների համանման
մարմինների հետ:
ՀՈԴՎԱԾ 11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների ազատ
իրականացման ապահովման և երկրի սահմանադրությամբ ու օրենսդրությամբ
ամրագրված տեղական ինքնակառավարման սկզբունքների պահպանման համար պետք է
ունենան դատարանով պաշտպանվելու իրավունք:
ՄԱՍ 2. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր կողմը պարտավորվում է հետևել Խարտիայի առաջին մասի
առնվազն 20 կետերի, որոնց թվում առնվազն տասը պետք է ընտրված լինեն
հետևյալ կետերից.
- հոդված 2
- հոդված 3, 1 և 2 կետեր
- հոդված 4, 1 և 4 կետեր
- հոդված 5
- հոդված 7, կետ 1
- հոդված 8, կետ 2
- հոդված 9, 1, 2 և 3 կետեր
- հոդված 10, կետ 1
- հոդված 11:
2. Վավերագիր կամ էլ Խարտիան ընդունելու կամ հավանության մասին
փաստաթուղթը ի պահ տրվելու պահին յուրաքանչյուր պայմանավորվող անձ
պետությունը ծանուցում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին սույն
հոդվածի 1 կետի դրույթներին համապատասխան ընտրված կետերի մասին:
3. Հետագայում ցանկացած կողմը կարող է ցանկացած ժամանակ հայտնել գլխավոր
քարտուղարին այն մասին, որ պարտավորվում է հետևել սույն Խարտիայի
ցանկացած այլ կետին, որը դեռ չի ընդունել սույն հոդվածի 1 կետի
դրույթներին համապատասխան: Նման պարտավորությունները, ընդունված ավելի
ուշ, դիտվում են իբրև հայտնող կողմի վավերացման, ընդունման կամ
հավանության բաղկացուցիչ մաս և ուժի մեջ են մտնում այն ամսվա առաջին
օրվանից, որը հաջորդում է գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումը ստանալուց
հետո եռամսյա ժամկետին:
ՀՈԴՎԱԾ 13. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՈՐՈՆՑ
ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԽԱՐՏԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Խարտիայում բովանդակող տեղական ինքնակառավարման մարմինների
սկզբունքները տարածվում են Կողմի տարածքում գոյություն ունեցող բոլոր
կատեգորիաների տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Սակայն վավերագիրը
և կամ ընդունելու կամ հավանություն տալու մասին փաստաթուղթը ի պահ
հանձնելու պահին յուրաքանչյուր կողմը կարող է նշել մարմինների այն
կատեգորիաները, որոնք մտադիր է դուրս թողնել դրա կիրառման ոլորտից: Կողմը
կարող է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հետագայում տրվող
ծանուցման միջոցով տարածել Խարտիայի ազդեցությունը իշխանության տեղական և
տարածաշրջանային մարմինների այլ կատեգորիաների վրա:
ՀՈԴՎԱԾ 14. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆՁԵՌՈՒՄԸ
Յուրաքանչյուր կողմը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հղում է ամբողջ
անհրաժեշտ տեղեկատվությունը օրենսդրական որոշումների և այլ
միջոցառումների մասին` ձեռնարկված իր կողմից, որպեսզի
համապատասխանություն լինի սույն Խարտիայի հետ:
ՄԱՍ 3.
ՀՈԴՎԱԾ 15. ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ, ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Խարտիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից
ստորագրելու համար: Խարտիան ենթակա է վավերացման, ընդունման կամ
հավանության: Վավերագիրը և կամ ընդունելու կամ հավանության մասին
փաստաթղթերը տրվում են ի պահ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
2. Սույն Խարտիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի 4 անդամ
պետությունների կողմից, նախորդ կետին համաձայն, Խարտիային հետևելու մասին
համաձայնություն տալու հայտարարությունից հետո եռամսյա ժամկետին հաջորդող
ամսվա առաջին օրվանից:
3. Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության համար, որը համաձայնություն
է տվել միանալու Խարտիային հետագայում, Խարտիան ուժի մեջ է մտնում
վավերագիրը, ընդունելու կամ հավանության մասին փաստաթուղթը ի պահ
հանձնելու ամսվանից եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:
ՀՈԴՎԱԾ 16. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
1. Խարտիան ստորագրելու կամ վավերագիրը և կամ ընդունելու, հավանության
մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահին յուրաքանչյուր պետություն կարող
է նշել տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն
Խարտիան:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է հետագայում, ցանկացած պահի
հռչակագրով, ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, տարածել սույն
Խարտիայի կիրառումը ցանկացած այլ տարածքի վրա` նշելով հռչակագրում: Այդ
տարածքի նկատմամբ Խարտիան ուժի մեջ է մտնում գլխավոր քարտուղարի կողմից
ծանուցումը ստանալու պահից եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին
օրվանից:
ՀՈԴՎԱԾ 17. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
1. Կողմերից ոչ մեկը չի կարող չեղյալ հայտարարել սույն Խարտիան տվյալ
կողմի համար ուժի մեջ մտնելու պահից հնգամյա ժամկետում: 6 ամիս առաջ
Եվրոպայի խորհրդին հղվում է նախնական ծանուցագիր: Նման չեղյալ
հայտարարումը չի ազդում Խարտիայի ազդեցության վրա այլ կողմերի համար,
պայմանով, որ դրանց թիվը երբեք չպետք է 4-ամսից պակաս լինի:
2. Համաձայն նախորդ կետի դրույթներին, Կողմերից յուրաքանչյուրը կարող է
չեղյալ հայտարարել Խարտիայի առաջին մասի նախկինում իր կողմից ընդունած
ցանկացած կետ: Այն դեպքում, երբ կետերի քանակը և կատեգորիաները, որոնց
պետք է հետևի այդ կողմը, այլևս չի համապատասխանում 12 հոդվածի 1 կետի
պահանջներին, պետք է իբրև չեղյալ հայտարարված դիտվի ամբողջ Խարտիան:
ՀՈԴՎԱԾ 18. ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ծանուցում է խորհրդի անդամ
պետություններին`
ա) ցանկացած ստորագրության մասին.
բ) ցանկացած վավերագիրը և կամ ընդունման և հավանության մասին
փաստաթուղթը ի պահ հանձնելու մասին.
գ) սույն խարտիան ուժի մեջ մտնելու տարեթվի մասին 15 հոդվածին
համապատասխան.
դ) ցանկացած ծանուցագրի մասին` ստացված 12 հոդվածի 2 և 3 կետերի
դրույթներին համապատասխան.
ե) ցանկացած այլ ակտի, ծանուցագրի կամ հաղորդագրության մասին, որը
առնչվում է սույն Խարտիային:
Ի վավերացումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված
լինելով դրա համար, ստորագրեցին սույն խարտիան:
Կատարվել է 1985թ. հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ֆրանսերեն և անգլերեն
լեզուներով, ընդ որում 2 տեքստերն էլ ունեն միևնույն ուժը, 1 օրինակով,
որը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պատշաճ կերպով հաստատված պատճենն
առաքում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետությանը: