Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆ ...

20.07.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.1992  -ից մինչեւ   20.07.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-381-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

i

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «10» մարտի 1992թ. Հ.Ն-0549-I

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական, ենթասպայական, սերժանտական և շարքային կազմերի զինծառայողների զինվորական կոչումների համակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպայական, սերժանտական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանվում են հետևյալ զինվորական կոչումները:

- շարքային,

- եֆրեյտոր,

- կրտսեր սերժանտ,

- սերժանտ,

- ավագ սերժանտ,

- ավագ,

- ենթասպա,

 

ՀՈԴՎԱԾ 2. Շարքայինների, սերժանտների, ենթասպաների զինվորական կոչումները շնորհվում են առանց զորքերի և ծառայությունների տեսակները նշելու:

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի զինծառայողների համար սահմանվում են հետևյալ զինվորական կոչումները.

1) Համազորային`

կրտսեր սպայական կազմ`

- կրտսեր լեյտենանտ,

- լեյտենանտ,

- ավագ լեյտենանտ,

- կապիտան.

ավագ սպայական կազմ`

- մայոր,

- փոխգնդապետ,

- գնդապետ,

բարձրագույն սպայական կազմ`

- գեներալ-մայոր,

- գեներալ-լեյտենանտ,

- գեներալ-գնդապետ:

2) Ավիացիայի`

կրտսեր սպայական կազմ`

- կրտսեր լեյտենանտ,

- լեյտենանտ,

- ավագ լեյտենանտ,

- կապիտան.

ավագ սպայական կազմ`

- մայոր,

- փոխգնդապետ,

- գնդապետ.

բարձրագույն սպայական կազմ`

- ավիացիայի գեներալ-մայոր:

3) Բժշկական ծառայության`

կրտսեր սպայական կազմ`

- բժշկական ծառայության կրտսեր լեյտենանտ,

- բժշկական ծառայության լեյտենանտ,

- բժշկական ծառայության ավագ լեյտենանտ,

- բժշկական ծառայության կապիտան.

ավագ սպայական կազմ`

- բժշկական ծառայության մայոր,

- բժշկական ծառայության փոխգնդապետ,

- բժշկական ծառայության գնդապետ.

բարձրագույն սպայական կազմ`

- բժշկական ծառայության գեներալ-մայոր:

4) Արդարադատության`

կրտսեր սպայական կազմ`

- արդարադատության կրտսեր լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության կապիտան.

ավագ սպայական կազմ`

- արդարադատության մայոր,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության գնդապետ.

բարձրագույն սպայական կազմ`

- արդարադատության գեներալ-մայոր:

 

ՀՈԴՎԱԾ 4. Քիմիական, ինժեներական, երկաթուղային, ավտոմոբիլային և ճանապարհային զորքերի, զինվորական քարտեզագրական, նյութատեխնիկական մատակարարման և ֆինանսական ծառայությունների սպայական կազմի զինծառայողների բարձրագույն զինվորական կոչումը «գեներալ-մայորն» է:

 

ՀՈԴՎԱԾ 5. Զինված ուժերի պահեստազորում գտնվող սպայական կազմի անձանց զինվորական կոչումներին ավելացվում են «պահեստազորի», իսկ սպայական կազմի պաշտոնաթող անձանց զինվորական կոչումներին` «պաշտոնաթող» բառերը:

 

 

pin
ՀՀ 23.03.1992
N ՀՕ-15 օրենք