01.01.2021 -
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2002 թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2002 թվականի N 1101-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ (ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ↩
(որոշման վերանգիրը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն, 04.06.20 թիվ 1023-Ն որոշումներ)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.06.20 թիվ 1023-Ն որոշում)↩
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և դրա տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետներին:
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.06.20 թիվ 1023-Ն որոշում)↩
i
3.1. Հայաստանի Հանրապետության համայնքներում գտնվող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին) N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով` համաձայն N 2 հավելվածի:↩
(3.1-ին կետը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն, փոփ. 04.06.20 թիվ 1023-Ն որոշումներ)
3.2. Որոշման N 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար:
(3.2-րդ կետը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 474 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2002 թ. հոիլիսի 31 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2002 թվականի հուլիսի 25-ի
N 1101-Ն որոշման↩
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ (ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ↩
(վերնագիրը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)
1. Հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերը գնահատվում են տվյալ համայնքի տնամերձ հողամասերի, անջրդի վարելահողերի, խոտհարքների և արոտների հաշվեկշռային միջին արժեքների չափերով` հետևյալ բանաձևով`↩
Ա = (Ա1 x S1 + Ա2 x Տ2 + Ա3 x Տ3 + Ա4 x Տ4)
(Տ1 + Տ2 + Տ3 + Տ4) x 25,
որտեղ`
Ա-ն տվյալ հողակադաստրային շրջանի մեկ հեկտարի կադաստրային գինն է,
Ա1-ը տնամերձ հողամասերի մեկ հեկտարի զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),
Տ1-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսն է (հա),
Ա2-ը անջրդի վարելահողերի մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),
Տ2-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների անջրդի վարելահողերի ընդհանուր մակերեսն է (հա),
Ա3-ը գյուղամերձ խոտհարքների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),
Տ3-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ խոտհարքների ընդհանուր մակերեսն է (հա),
Ա4-ը գյուղամերձ արոտների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),
Տ4-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ արոտների ընդհանուր մակերեսն է (հա):
(1-ին կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)
2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտների և կադաստրային գների հաշվարկման համար հիմք են ընդունվում յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված միջին զուտ եկամուտներն ու կադաստրային գները` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի հուլիսի 25-ի
N 1101-Ն որոշման
Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը |
Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)` |
Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը |
Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)` |
զուտ եկամուտը (դրամ/հեկտար) |
կադաստ- րային գինը (դրամ/հա) |
զուտ եկամուտը (դրամ/հեկտար) |
կադաստրային գինը (դրամ/հա) |
Մերձարաքսյան (ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր) |
2300 |
57500.0 |
Սևան (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր) |
4300 |
107500.0 |
Ուրց-Կոտայք-Շամիրամ (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր) |
2700 |
67500.0 |
Ներքին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) |
5300 |
132500.0 |
Կոտայք-Թալին (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) |
3200 |
80000.0 |
Վերին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) |
6000 |
150000.0 |
Վեդի-Ներքին Արփա (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) |
2500 |
62500.0 |
Փամբակ-Ներքին Ձորագետ (ՀՀ Լոռու մարզ) |
5900 |
147500.0 |
Ուրց-Վայոց ձոր (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) |
2700 |
67500.0 |
Վերին Ձորագետ (ՀՀ Լոռու մարզ) |
6100 |
152500.0 |
Ախուրյան-Սպիտակ (ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր) |
3600 |
90000.0 |
Սյունիք (ՀՀ Սյունիքի մարզ) |
2800 |
70000.0 |
Աշոցք (ՀՀ Շիրակի մարզ) |
4500 |
112500.0 |
Որոտան (ՀՀ Սյունիքի մարզ) |
5000 |
125000.0 |
Ապարան-Հրազդան (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) |
5100 |
127500.0 |
|
|
|
(2-րդ հավելվածը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)