Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
09 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014002
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 314-Ն
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՏԵՍՔՈՎ ՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման միասնական ընթացակարգ,
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը, և↩
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը» կանոնակարգ 10/08-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 15.07.14 թիվ 187-Ն որոշում)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան
|
|
Հաստատված է |
Հաստատված է |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի |
ՀՀ ֆինանսների նախարար` |
2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 314-Ն որոշմամբ __________________________ Արթուր Ջավադյան |
_______________ Դավիթ Սարգսյան «…..» .………….. 2013 թ. |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/08
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՏԵՍՔՈՎ ՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 1.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում է մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը:↩
(1-ին կետը փոփ. 15.07.14 թիվ 187-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 2.
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) Կանոնակարգ 10/07` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07:
3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 3.
ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
i
4. Մասնակիցը Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միանվագ վճար ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե ↩
1) լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը և մասնակցի միջոցները, Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը
ա. փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան,
կամ
բ. գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը,
կամ
2) լրացել է մասնակցի 55 տարին և մասնակցի միջոցները Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը:
(4-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 187-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 4.
ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԸ
i
5. Մասնակիցն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միանվագ վճար ստանալու համար մասնակիցների ռեեստրը վարողին Կանոնակարգ 10/07-ով սահմանված ձևով և կարգով ներկայացնում է կենսաթոշակի տեսակ ընտրելու դիմում:↩
(5-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 187-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 5.
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո օրենքով սահմանված 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումով նախատեսված չափով մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումում նշված մասնակցի բանկային հաշվի համարին:↩
(6-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 187-Ն որոշում)
i
7. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո օրենքով սահմանված 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը որոշում է ընդունում հատուցման դեպքի առկայության մասին, և հատուցման դեպքի առկայության պարագայում մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարելիս սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումով նախատեսված չափով մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումից ստացված գումարին միացնում է օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած հատուցման գումարը:↩
(7-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 187-Ն որոշում)
8. Միանվագ վճարը կատարվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումով նախատեսված չափով: