Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ ...

 

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1961 թվականի մարտի 7-ի օրենքներին և «Հայաստանի Հանրապետության քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու հետ կապված միջոցառումների վերաբերյալ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1961 թվականի հունիսի 5-ի որոշմանը համապատասխան, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է`

1. Պատժի (հիմնական և լրացուցիչ) բոլոր տեսակներից ազատել մինչև 1961 թվականի հուլիսի 1-ը Հայկական ՍՍՀ 1927 թվականի քրեական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գործող մյուս քրեական օրենքներով այնպիսի արարքների համար դատապարտված անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության 1961 թվականի քրեական օրենսգրքի համաձայն հանցավոր արարքներ չեն համարվում:

2. Կարճել դատարանների, նախաքննության մարմինների և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը այն արարքների վերաբերյալ, որոնք Հայաստանի հանրապետության 1961 թվականի քրեական օրենսգրքի համաձայն հանցավոր արարքներ չեն համարվում, ինչպես նաև այն գործերը, որոնց նկատմամբ լրացել են քրեական պատասխանատվության կանչելու` Հայաստանի Հանրապետության 1961 թվականի քրեական օրենսգրքի 14 հոդվածով սահմանված, վաղեմության ժամկետները:

3. Նախկինում գործող օրենսդրությամբ դատապարտված և պատիժը չկրած անձանց պատժամիջոցները համապատասխան դարձնել Հայաստանի Հանրապետության 1961 թվականի քրեական օրենսգրքի հետ այն դեպքերում, երբ այդ անձանց նկատմամբ դատարանի սահմանված պատիժն ավելի խիստ է, քան նախատեսված է Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

4. Սույն հրամանագրի 3-րդ հոդվածի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 1961 թվականի քրեական օրենսգրքի հատուկ մասի 1-ին բաժնի առաջին գլխում նախատեսված առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների, բանդիտիզմի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, պետական կամ հանրային գույքի խոշոր չափերի հասնող հափշտակման և ավազակության համար դատապարտված անձանց վրա, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների վրա, եթե այդ անձանց վերաբերյալ դատավճիռներն ուժի մեջ են մտել մինչև 1961 թվականի հուլիսի 1-ը, այսինքն` մինչև Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելը:

5. Դատվածություն չունեցող համարել այն անձանց, ովքեր պատժից կազատվեն սույն հրամանագրի 1-ին հոդվածին համապատասխան, ինչպես նաև նախկինում պատիժը կրած կամ վաղակետ ազատված այն անձանց, ովքեր դատապարտված են եղել Հայաստանի Հանրապետության 1961 թվականի քրեական օրենսգրքի համաձայն հանցավոր չհամարվող արարքների համար:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 1961 թվականի հուլիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
01.07.1961
Հրամանագիր