Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 40 ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.01.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 01.10.96 թիվ 324 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

i

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 1995թ. թիվ 27

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» թիվ 551 որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» թիվ 405 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի «հունվարի 15-ին» և «հունվարի 21-ին» բառերը փոխարինել «փետրվարի 1-ին» և «փետրվարի 15-ին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի թիվ 405 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`

«դ) սույն որոշմամբ հաստատված կարգով տարբերակված առանձին խմբերի քաղաքացիների (բռնադատվածներ, փախստականներ և այլն) հաշվառումն ու նրանց սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ավարտել մինչև 1995 թվականի հունիսի 1-ը` սեփականաշնորհման սերտիֆիկատների մինչև 10 տոկոսն այդ նպատակով թողնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի տրամադրության տակ»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի թիվ 405 որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20, 21, 22, 23 և 24-րդ կետերով`

«20. Սեփականաշնորհման մեկ հավելյալ սերտիֆիկատը բռնադատված քաղաքացիներին տրվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի 7Ա ձևի (կցվում է):

21. 7Ա ձևը լրացվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա:

22. Հայխնայբանկի բաժանմունքի աշխատակիցը բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի վերևի ձախ մասում սեփականաշնորհման սերտիֆիկատը քաղաքացուն տալու վերաբերյալ կատարում է նշում` գրանցելով սեփականաշնորհման սերտիֆիկատի սերիան և համարը:

23. Հայխնայբանկը 7Ա ձևի վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամեն երկուշաբթի աճողական կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովին, իսկ Հայխնայբանկի բաժանմունքները` համապատասխան տարածքային հանձնաժողովներին:

24. Հայխնայբանկի բաժանմունքները սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ժամկետի ավարտից հետո 7Ա ձևերը` ստորագրված և կնքված Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքի վարիչի կողմից, ներկայացնում են համապատասխան տարածքային հանձնաժողովներին»:

 

Ձև 7Ա

----------

--------------------------     ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման

   (շրջանի, բնակավայրի           սերտիֆիկատների բաշխման կարգի

        անվանումը)

 

Ց ՈՒ Ց Ա Կ ---------------- ԱՅՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏՐՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԵԿ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

Հայխնայբանկի թիվ ------ բաժանմունք

 

1-ին մաս

----------

--------------------------------------------------------------------------

թիվ/թիվ   Բռնադատված   Ծննդյան    Անձնագրի    Բռնադատվածի   Տրվող

  ը/կ     քաղաքացու    ամսաթիվը,  սերիան և    կարգավիճակը   սերտիֆիկատի

          ազգանունը,   տարեթիվը   համարը      հաստատող      սերիան և

          անունը,                             վկայականի     համարը

          հայրանունը                          համարը

          (լրիվ)

--------------------------------------------------------------------------

  1           2            3          4            5            6

--------------------------------------------------------------------------

 

2-րդ մաս

----------

--------------------------------------------------------------------------

Սերտիֆիկատը ստացող        Սերտիֆիկատը հանձնող

բռնադատված քաղաքացու      Հայխնայբանկի աշխատակցի

ստորագրությունը և         ստորագրությունը

ստանալու ամսաթիվը

--------------------------------------------------------------------------

        7                          8

--------------------------------------------------------------------------

 

Հայխնայբանկի թիվ -------- բաժանմունքի վարիչ`

-------------------------

                                                    (անունը, ազգանունը)

 

                                                 «   »         1995թ.

                                                 ------------------------

                                                     Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.1995
N 27
Որոշում