(ուժը կորցրել է 04.01.2024 թիվ 33-Ն որոշում)
i
040.0002.140108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2008 թվականի N 2-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում (այսուհետ` ծրագիր) ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար 2015 թվականի հունվարի 1-ից սահմանել հավելավճարներ` գիտությունների դոկտորին 50000 դրամի, գիտությունների թեկնածուին` 25000 դրամի չափով:
(1-ին կետը փոփ. 25.09.15 թիվ 1101-Ն որոշում)
i
1.1. Սահմանել, որ գիտաշխատողին գիտական աստիճանի համար հավելավճար հատկացվում է միայն մեկ ծրագրից` դրանից օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում:
(1.1-ին կետը լրաց. 25.09.15 թիվ 1101-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(որոշումը փոփ. 11.12.14 թիվ 1382-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ