ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:
30 հուլիսի 1993 թվական:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի նախագահության 1993 թվականի
հուլիսի 30-ի Հ. ՆԽ-573-1 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը:
2. Հարկային պետական տեսչության աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասերը.
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական
Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական
Հարկային ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական
Հարկային ծառայության երրորդ դասի պետական խորհրդական
Հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական
Հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական
Հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական
Հարկային ծառայության առաջին դասի խորհրդական
Հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական
Հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:
i
3.Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի, առաջին և երկրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ, իսկ սույն կանոնադրության 2 կետում նշված մյուս դասային կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի կողմից` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:
4. Սահմանվում են յուրաքանչյուր դասային կոչում կրելու հետևյալ ժամկետները.
Հարկային ծառայության առաջին, երկրորդ և երրորդ դասի խորհրդականների համար` 3 տարի,
Հարկային ծառայության առաջին, երկրորդ և երրորդ դասի ավագ խորհրդականների համար` 5 տարի,
Հարկային ծառայության պետական խորհրդականի, առաջին, երկորրդ և երրորդ դասի պետական խորհրդականների համար կոչումներում գտնվելու ժամկետներ չեն սահմանվում:
Աշխատողին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում կարող է ժամկետից շուտ շնորհվել հերթական դասային կոչում:
5. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար թույլատրվում է հարկային պետական տեսչության աշխատողին շնորհել նախատեսվածից երկու աստիճան բարձր դասային կոչում` ներառյալ հարկային ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչումը, անկախ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված բարձրագույն կոչումից, չպահպանելով հաջորդականությունը և կոչում կրելու ժամկետը:
6. Հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային կոչումը շնորհվում է պաշտոնում նշանակվելուց 6 ամիս հետո, իսկ երիտասարդ մասնագետներին` ստաժավորման ժամկետը լրանալուց և պաշտոնում նշանակվելուց հետո:
7. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների` ըստ զբաղեցրած պաշտոնների, բարձրագույն դասային կոչումներն են.
--------------------------------------------------------------------------
Զբաղեցրած պաշտոնը Դասային կոչման անվանումը
--------------------------------------------------------------------------
ՀՀ հարկային պետական տեսչության ՀՀ հարկային ծառայության պետական
պետ խորհրդական
ՀՀ ՀՊՏ պետի տեղակալ ՀՀ հարկային ծառայության առաջին
դասի պետական խորհրդական
ՀՀ ՀՊՏ վարչության պետ ՀՀ հարկային ծառայության երկրորդ
դասի պետական խորհրդական
ՀՀ ՀՊՏ վարչության պետի տեղակալ ՀՀ հարկային ծառայության երրորդ
ՀՀ ՀՊՏ բաժնի պետ պետական խորհրդական
ՀՀ ՀՊՏ պետի օգնական ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ պետ
ՀՀ ՀՊՏ բաժնի պետի տեղակալ ՀՀ հարկային ծառայության առաջին
ՀՀ ՀՊՏ գլխավոր պետական հարկային դասի ավագ խորհրդական
տեսուչ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ պետի տեղակալ
ՀՀ ՀՊՏ խորհրդատու ՀՀ հարկային ծառայության երկրորդ
ՀՀ ՀՊՏ գլխավոր մասնագետ դասի ավագ խորհրդական
ՀՀ ՀՊՏ ավագ պետական հարկային տեսուչ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ բաժնի վարիչ
ՀՀ ՀՊՏ առաջատար մասնագետ ՀՀ հարկային ծառայության երրորդ
ՀՀ ՀՊՏ պետական հարկային տեսուչ դասի ավագ խորհրդական
ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ բաժնի վարիչի տեղակալ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ գլխավոր պետական հարկային տեսուչ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ գլխավոր հաշվապահ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ խորհրդատու
ՀՀ ՀՊՏ 1-ին կարգի մասնագետ ՀՀ հարկային ծառայության առաջին
ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ ավագ դասի խորհրդական
պետական հարկային տեսուչ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ գլխավոր մասնագետ
ՀՀ ՀՊՏ 2-րդ կարգի մասնագետ ՀՀ հարկային ծառայության երկրորդ
ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ դասի խորհրդական
պետական հարկային տեսուչ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ առաջատար մասնագետ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ 1-ին կարգի մասնագետ
ՀՀ ՀՊՏ մասնագետ ՀՀ հարկային ծառայության երրորդ
ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ 2-րդ դասի խորհրդական
կարգի մասնագետ ՀՀ ՀՊՏ վարչատարածքային ՀՊՏ մասնագետ
8. Դասային կոչումների շնորհումը կատարվում է հաջորդական կարգով` աշխատողի որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նախկին աշխատանքի վայրում նրան շնորհված դասային կոչումները, որակավորման դասերը:
Առանց հաջորդականության պահպանման դասային կոչման շնորհումը թույլատրվում է միայն սույն կանոնադրության 5-րդ կետում նախատեսված դեպքում:
9. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողները դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում:
10. Ծառայողական պարտականությունները կոպիտ կերպով խախտելու կամ ծառայողական պարտականությունները սիստեմատիկաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար աշխատողի դասային կոչումը կարող է իջեցվել, բայց երկու դասային այն աստիճանից ոչ ավելի, որն ունի աշխատողը:
11. Դասային կոչման իջեցումը կամ դասային կոչումից զրկումը կատարվում է տվյալ դասային կոչումը շնորհող պաշտոնատար անձի կողմից:
12. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության օպերատիվ ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.
Հարկային ծառայության գեներալ-մայոր
Հարկային ծառայության գնդապետ
Հարկային ծառայության փոխգնդապետ
Հարկային ծառայության մայոր
Հարկային ծառայության կապիտան
Հարկային ծառայության ավագ լեյտենանտ
Հարկային ծառայության լեյտենանտ
Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտ
13. Հարկային ծառայության հատուկ կոչումները շնորհվում են հարկային պետական տեսչության այն աշխատակիցներին, որոնք ունեն համապատասխան որակավորում և սահմանված կարգով իրավասու են իրականացնելու հետաքննչական գործունեություն:
14. Հարկային ծառայության հատուկ կոչումները, որպես կանոն, շնորհվում են հաջորդական կարգով, հաշվի առնելով աշխատողի անձնական հատկանիշները, հատուկ պատրաստվածությունը, նախկին օպերատիվ աշխատանքի փորձը, զբաղեցրած պաշտոնը և կրթությունը:
15. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտի հատուկ կոչումը կարող է շնորհվել համապատասխան դասընթացներ ավարտելուց կամ օպերատիվ վարչության հանձնաժողովի կողմից ատեստավորվելուց հետո, սակայն ոչ շուտ, քան նշանակվելուց 6 ամիս հետո:
16. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պահեստի սպայի հատուկ կոչում, օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող և հարկային պետական տեսչության օպերատիվ ծառայության համակարգ աշխատանքի տեղափոխված անձանց առաջին հատուկ կոչումը կարող է շնորհվել պահեստի սպայի կոչմանը համապատասխան:
Առանձին դեպքերում, բացառության կարգով, հարկային ծառայության հատուկ կոչումը կարող է շնորհվել պահեստի սպայի կոչումից 2 աստիճան բարձր, սակայն ոչ ավելի, քան նախատեսված է զբաղեցրած պաշտոնի համար:
17. Հարկային պետական տեսչության օպերատիվ ծառայության համակարգի նոր ընդունված աշխատողներին, որոնք չունեն սույն կանոնադրության 16-րդ կետում նշված պահեստի սպայի կոչումներ, կարող է շնորհվել հարկային ծառայության առաջին հատուկ կոչում մայորից ոչ բարձր, հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնը:
18. Հարկային պետական տեսչության օպերատիվ ծառայության աշխատողներին հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում շնորհվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, հարկային պետական տեսչության պետի կողմից, օպերատիվ վարչության պետի ներկայացմամբ:
19. Սահմանվում են յուրաքանչյուր հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները`
Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտի և լեյտենանտի համար` 1 տարի,
Հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար` 3 տարի,
Հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:
Հարկային ծառայության գնդապետի համար կոչում կրելու ժամկետ չի սահմանվում:
20. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար թույլատրվում է աշխատողին շնորհել հատուկ կոչում զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից մեկ աստիճան բարձր, կամ հերթական կոչումը շնորհել սահմանված ժամկետից շուտ:
21. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության օպերատիվ ծառայության աշխատողների, ըստ զբաղեցրած պաշտոնների, բարձրագույն հատուկ կոչումներն են`
--------------------------------------------------------------------------
Զբաղեցրած պաշտոնը Հատուկ կոչման անվանումը
--------------------------------------------------------------------------
ՀՀ հարկային պետական տեսչության ՀՀ հարկային ծառայության գեներալ-մայոր
օպերատիվ վարչության պետ
ՀՀ հարկային պետական տեսչության ՀՀ հարկային ծառայության գնդապետ
օպերատիվ վարչության պետի տեղակալ
ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության ՀՀ հարկային ծառայության փոխգնդապետ
կենտրոնական ապարատի բաժնի պետ ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության գլխավոր օպեր.լիազոր
ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության ՀՀ հարկային ծառայության մայոր
կենտրոնական ապարատի բաժնի պետ ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության շրջանային օպերատիվ բաժնի պետ
ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության ավագ ՀՀ հարկային ծառայության կապիտան
օպեր. լիազոր
ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության ՀՀ հարկային ծառայության ավագ
օպեր. լիազոր լեյտենանտ
22. Ծառայողական պարտականությունները կոպիտ կերպով խախտելու, կամ ծառայողական պարտականությունները սիստեմատիկաբար չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու համար օպերատիվ ծառայության աշխատողի հատուկ կոչումը կարող է իջեցվել, բայց մեկ աստիճանից ոչ ավելի:
23. Հատուկ կոչումը կարող է իջեցվել այն շնորհող պաշտոնատար անձի կողմից:
24. Դասային և հատուկ կոչումներն ու դրանց հետ կապված արտոնությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին շնորհվում են ցմահ, բացառությամբ սույն կանոնադրության 9-րդ և 22-րդ կետերում նշված դեպքերի:
25. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության դասային և հատուկ կոչումներ ունեցող աշխատողների համար սահմանվում է հավելավճար` նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ հարաբերությամբ`
--------------------------------------------------------------------------
Դասային կոչումը Հատուկ կոչումը Չափը
--------------------------------------------------------------------------
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության կրկնապատիկ
պետական խորհրդական գեներալ-մայոր չափով
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության 1,8-ապատիկ
1-ին դասի պետական գնդապետ չափով
խորհրդական
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության 1,6-ապատիկ
2-րդ դասի պետական փոխգնդապետ չափով
խորհրդական
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության 1,4-ապատիկ
3-րդ դասի պետական խորհրդական մայոր չափով
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության սահմանված
1-ին դասի ավագ խորհրդական կապիտան նվազագույն
աշխատավարձի
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության 90 տոկոսի
2-րդ դասի խորհրդական ավագ լեյտենանտ չափով
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության 80 տոկոսի
3-րդ դասի ավագ խորհրդական լեյտենանտ չափով
ՀՀ հարկային ծառայության ՀՀ հարկային ծառայության 70 տոկոսի
1-ին դասի խորհրդական կրտսեր լեյտենանտ չափով
ՀՀ հարկային ծառայության
2-րդ դասի խորհրդական - 60 տոկոսի
չափով
ՀՀ հարկային ծառայության 50 տոկոսի
3-րդ դասի խորհրդական - չափով
26. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հատուկ և դասային կոչումներ ունեցող աշխատակիցների համար հարկային մարմիններում աշխատելու ընթացքում, ըստ աշխատանքային ստաժի և աշխատավարձի դրույքաչափի, սահմանվում է հավելավճարների հետևյալ կարգը.
5 - 10 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 5 տոկոսի չափով.
10- 15 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 10 տոկոսի չափով.
15 - 20 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 15 տոկոսի չափով.
20 - 25 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 20 տոկոսի չափով.
25 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 25 տոկոսի չափով:
25 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունենալու դեպքում յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է լրացուցիչ հավելավճար աշխատավարձի դրույքաչափի 1 տոկոսի չափով:
Սույն կետով նախատեսված հավելավճարների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում կամ որակավորման դաս:
27. Դասային և հատուկ կոչումների համար սահմանված հավելավճարները չեն հարկվում:
28. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության օպերատիվ ծառայության համակարգի պաշտոնատար անձանց ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, իսկ դրանք կրելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը: