Սեղմել Esc փակելու համար:
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.1994  -ից մինչեւ     -ը:
 

 

/ուժը կորցրել է 01.02.96 թիվ 27 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

i

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 1994 թվականի N 606

 

Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի պարզեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների դրույքաչափերի տարբերության վերացման նպատակով ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

 

-----------------------------------------------------------------------

Արտադրանքի կոդն    Ապրանքախմբերի    Դրույքաչափերը (տոկոսներով)

ըստ ԱՏԳ ապրանքային   անվանումը     -----------------------------------

դասակարգչի                         բացթողման գներով  ներմուծման արժեքի

                                   ապրանքի արժեքի    նկատմամբ (ՀՀ

                                   նկատմամբ (ՀՀ-ում  ներմուծվող

                                   արտադրվող         ենթաակցիզային

                                   ենթաակցիզային     ապրանքների գծով

                                   ապրանքների գծով

-----------------------------------------------------------------------

    1                    2                  3                  4

-----------------------------------------------------------------------

22.08, 22.09      Գինի-օղու արտադրանք            50           50

22.03, 22.04,     Գարեջուր, խաղողի գինիներ       25           25

22.05

24.02             Ծխախոտի արտադրանք              25           25

71.13, 71.14,     Ոսկերչական իրեր, զարդեղեն

71.15, 71.16,     (բիժուտերիա)                   25           25

71.17

43, 42.03         Մորթի, մորթեղեն (բացի ոչխարի

                  մորթուց կարված բանվորական և

                  զինվորական կիսավերարկուներից)

                  և  բնական կաշվից հագուստ       25           25

40.11, 40.12      Ավտոդողեր                      25           25

                  Բյուրեղապակի և  ճենապակի       25           25

57.02             Ձեռագործ գորգեր                50           50

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:

 

ՑԱՆԿ Հայաստանի Հանրապետության կառավարության ուժը կորցրած որոշումների

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 358 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 519 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 28-ի «Պտղահատապտղային թունդ ըմպելիքների համար ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 534 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 358 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 564 որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուների նկատմամբ ակցիզային հարկի կիրառումը դադարեցնելու մասին» N 174 որոշումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի N 519 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 285 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.1994
N 606
Որոշում