ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ
ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկ):
2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկում քաղաքացիների ավանդների և այլ արժեքների պահպանումը և վերադարձնելիությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկ ամսվա ընթացքում.
i
ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնել առաջարկություններ նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկում քաղաքացիների ավանդները և այլ արժեքները տարաժամկետ կամ արժեթղթերով ինդեքսավորելու վերաբերյալ.
բ) իրականացնել նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկում քաղաքացիների խնայողությունների ինդեքսավորումը 1993 թվականի վարկային էմիսիայով հատկացված գումարների շրջանակներում.
գ) մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի կանոնադրությունը:
4. 1982 թվականի ԽՍՀՄ պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերի, ինչպես նաև ԽՍՀՄ խնայբանկի սերտիֆիկատների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցնել մինչև ԱՊՀ մասնակից պետությունների կողմից դրանց վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը:
10 հունիսի 1993 թվական: