030.0226.050418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-33 հրամանագիրը.
i
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Զորամասերը կամ ծառայության վայրերը ինքնակամ լքած զինծառայողների հետագա զինվորական ծառայությունը շարունակելու մասին» ՆՀ-40 հրամանագիրը.
i
3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում առկա թանկարժեք մետաղների տնօրինման մասին» ՆՀ-66 հրամանագիրը.
i
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-150 հրամանագիրը.
i
5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-181 հրամանագիրը.
i
6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 29-ի «Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-185 հրամանագիրը.
i
7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի փետրվարի 3-ի «Պետական վիճակագրական հաշվետվական կարգապահությունը բարձրացնելու մասին» ՆՀ-194 հրամանագիրը.
i
8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-237 հրամանագիրը.
i
9) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը հաստատելու մասին» ՆՀ-239 հրամանագիրը.
i
10) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-260 հրամանագիրը.
i
11) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը միանվագ նպաստներ վճարելու մասին» ՆՀ-268 հրամանագիրը.
i
12) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-271 հրամանագիրը.
i
13) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-283 հրամանագիրը.
i
14) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՆՀ-352 հրամանագիրը.
i
15) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին» ՆՀ-377 հրամանագիրը.
i
16) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-401 հրամանագիրը.
i
17) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՆՀ-446 հրամանագիրը.
i
18) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը.
i
19) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» ՆՀ-795 հրամանագիրը.
i
20) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագիրը.
i
21) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» ՆՀ-630 հրամանագիրը.
i
22) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագիրը.
i
23) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՆՀ-189-Ն հրամանագիրը.
i
24) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական պաշտոններում նշանակվող անձանց ներկայացնելու կարգի մասին» ՆՀ-172-Ն հրամանագիրը.
i
25) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիրը.
i
26) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-118-Ն հրամանագիրը.
i
27) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը և բուսասանիտարիայի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպելու մասին» ՆՀ-292-Ն հրամանագիրը.
i
28) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-277-Ն հրամանագիրը.
i
29) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագիրը.
i
30) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆՀ-255-Ն հրամանագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը:
5 ապրիլի 2018 թվականի
ՆՀ-226-Ն