Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ...

 

 

121.0013.141114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114512

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 նոյեմբերի 2014 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար փոխվարչապետի 2009 թվականի հունվարի 26-ի «Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների հիման վրա:»:

2) կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) համայնքային կազմակերպություններ.

2) համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ.

3) համայնքային ծառայության պաշտոններ.

4) համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք:»:

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին և 6.2-րդ կետերով.

i

«6.1. «Համայնքային կազմակերպություններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` կազմակերպության անվանումը, տեսակը և ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում:».

6.2. «Համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` հաստիքի տեսակը (քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության, տեխնիկական սպասարկման և այլն), անվանումը, կազմակերպության անվանումը, պաշտոնի ծածկագիրը, հաստիքային միավորը, պաշտոնային դրույքաչափը, հավելումը, հավելավճարը և աշխատավարձի չափը:»:

4) կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

««7. Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` համայնքային ծառայության պաշտոնի լրիվ անվանումը, համայնքային ծառայության պաշտոնների խումբը և ենթախումբը, աշխատակազմի անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում, պաշտոնը ստեղծելու, ինչպես նաև փոփոխելու մասին իրավական ակտի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:»:

5) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

««8. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք» բաժնում ներառվում են սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տեղեկությունները:»:

6) կարգի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

i

7) կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

««10. Գրանցամատյանային տեղեկությունները աշխատակազմի կողմից թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում են համապատասխան մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան)` համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տվյալների հիման վրա:»:

8) կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) 3 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:»:

9) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1 - 12.5-րդ կետերով.

i

«12.1. Գրանցամատյանը վարվում է էլեկտրոնային եղանակով` համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառումներ կատարել միայն համապատասխան գաղտնաբառեր մուտքագրելու արդյունքում և հասանելի լինի միայն գրանցամատյանը վարող պատասխանատու անձանց համար:

12.2. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը) նշանակում է մարզի համայնքների (Երևանի քաղաքապետարանի) պատասխանատու աշխատակիցներ, որոնց լիազորած մարմնի կողմից տրվում են գաղտնաբառեր` համակարգչային ծրագիր մուտք գործելու համար:

12.3. Գրանցամատյանում գրառումները կատարվում են յունիկոդ տառատեսակով:

12.4. Տեխնիկական պատճառներով համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները մուտքագրելու անհնարինության դեպքում այդ տեղեկությունները վերջիններս լիազորած մարմին են ներկայացնում թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով` սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետում:

12.5. Սույն կարգի 12.4-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո լիազորած մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:»:

10) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար աշխատակազմերը (բացառությամբ` Երևանի քաղաքապետարանի) սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարան են ներկայացնում նշված տեղեկությունների և դրանց փոփոխությունների ի հայտ գալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:»:

11) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին կետով.

i

«13.1. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները մուտքագրում է գրանցամատյան` դրանց ի հայտ գալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

i

12) Կարգի հավելվածի Ձև N 1-ը «Աշխատանքային ստաժը» բառերից հետո լրացնել «(պաշտոնի նշանակման օրվա դրությամբ)» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
05.11.2014
N 13-Ն
Հրաման