Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐ ...

 

 

040.1633.261212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1633-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) 2-րդ կետում «կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին)» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը» բառերով.

i

2) 3-րդ կետում «ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարացման թույլտվություն տալու» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու» բառերով.

i

3) 5-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով.

«5.1. Առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետների ցանկում ներառված անձինք, այդ թվում` պոլիկլինիկաների տնօրենների փորձաքննության գծով տեղակալներ, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետներ (այսուհետ` մասնագետ):

Հայաստանի Հանրապետության մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած մասնագետների ցանկից պատահական ընտրության միջոցով ապահովում է մասնագետի մասնակցությունը հանձնաժողովի նիստին:

Մասնագետի առաջարկությամբ` հանձնաժողովը նիստին մասնակցելու համար կարող է հրավիրել նաև անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրող բժշկին:

Հանձնաժողովների նիստերին մասնագետների մասնակցության կարգը հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:

5.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են`

1) բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանկը:

5.3. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին:

Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:».

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, նշելով ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:».

i

5) 9-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Բժշկական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է ունենան առնվազն հետևյալ վավերապայմանները`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) բժշկական կազմակերպության լրիվ անվանումը.

4) անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը և վերջը.

5) առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկատվություն.

6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, բժշկական կազմակերպության դրոշմակնիքը:».

6) III գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ».

 

i

7) 10-րդ կետի հինգերորդ նախադասությունն «անձնագիրը» բառից հետո լրացնել «, իսկ 16-18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:» բառերով.

8) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Հանձնաժողովի նախագահը (ստորաբաժանման ղեկավարը) փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է փորձաքննական որոշումն անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու կամ անձի միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) սահմանելու վերաբերյալ:

Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը: Վերականգնողական անհատական ծրագիրն անձի բժշկասոցիալական փորձաքննական որոշման հետ միասին` օրենքով սահմանված կարգով հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին: Փորձաքննվող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում տրվում է նաև վարչական ակտի պատճենը:

Անձի վերականգնողական անհատական ծրագիրը եռօրյա ժամկետում ուղարկվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Անձին հաշմանդամ չճանաչելու կամ միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու դեպքում անձի վերաբերյալ կայացված վարչական ակտը (բժշկասոցիալական փորձաքննական որոշումը) եռօրյա ժամկետում հանձնվում է փորձաքննվող անձին կամ նրա ներկայացուցչին:

Անձի ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո հանձնաժողովի նախագահը ժամանակավոր անաշխատունակության թերթիկում կատարում է գրառում` նշելով դիմումի մուտքագրման ամսաթիվը:

Բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին հանձնաժողովը ծանուցում է ուղարկում անձին սպասարկող բժշկական կազմակերպություն:

Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի, կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններ ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի, անձին տրվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման, նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում և սպասարկող բժշկական կազմակերպություն ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին ծանուցման ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:».

i

9) 14-րդ կետը «քաղվածք» բառից հետո լրացնել «կամ ծանուցումը» բառերով, իսկ «հաշվառման» բառից հետո` «վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով.

10) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Հանձնաժողովները մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում համապատասխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական խորհրդատվության նպատակով ներկայացնում են գործակալություն: Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, որից հետո վարչական վարույթի վերաբերյալ գործը խորհրդատվական թերթիկի հետ միասին վերադարձվում է հանձնաժողով:».

11) 17-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Գործակալության պետը հանձնաժողովից ստացված վարչական վարույթի գործի քննությունը հանձնարարում է վերափորձաքննության բաժնին, որը տվյալ վարչական գործով իրականացնում է փորձաքննություն` սույն կարգի 10-13-րդ կետերով սահմանված կարգով, և ընդունում է որոշում:».

12) հանել 17-րդ կետի չորրորդ նախադասությունը.

i

13) 18-րդ կետում «փորձաքննական բաժնի» բառերը փոխարինել «վերափորձաքննության բաժնի» բառերով.

i

14) 19-րդ կետում «փորձաքննական խումբը» բառերը փոխարինել «վերափորձաքննության բաժնի» բառերով.

15) ուժը կորցրած ճանաչել 24-րդ կետը.

i

16) 27-րդ կետի «դ» ենթակետում «իսկ անձն այդ ընթացքում չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին» բառերը փոխարինել «և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը» բառերով.

i

17) 29-րդ կետի երկրորդ նախադասությունը «վատթարանալու» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման» բառերով.

18) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«30. Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել`

1) գործակալության պետի հանձնարարությամբ` վերափորձաքննության բաժնի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից:

Հանձնաժողովների աշխատանքների մոնիթորինգը և հսկողական փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած կարգով:».

i

19) «VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Անձը կարող է հանձնաժողովի ընդունած փորձաքննական որոշումը վեցամսյա ժամկետում բողոքարկել գործակալության պետին, որի հանձնարարությամբ անձը վերափորձաքննվում է վերափորձաքննության բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումն ընդունում է որոշում:

32. Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը մեկամսյա ժամկետում կարող է այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրում է փորձաքննված անձի բողոքը` ներառյալ բժշկասոցիալական փորձաքննական գործն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը, և տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) ուժի մեջ թողնել հանձնաժողովի կամ վերափորձաքննության բաժնի որոշումը` հիմնավորմամբ, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին.

բ) հանձնարարել հանձնաժողովին կամ վերափորձաքննության բաժնին կրկին քննել գործը և ընդունել որոշում:

Սույն կետի «բ» ենթակետում նշված եզրակացությունը տալու դեպքում անձը վերափորձաքննվում է տարածքային հանձնաժողովի կողմից` վերափորձաքննության բաժնի մասնագետի կամ մասնագետների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված հիմնավորումների և առարկությունների շրջանակներում:

33. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման առարկությունների շրջանակներում` հանձնաժողովի կողմից վերափորձաքննության արդյունքում ընդունված նոր որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը կարող է որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով կարող է ձևավորվել մասնագետների խումբ, որը գործի ուսումնասիրության արդյունքում տալիս է փորձագիտական եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, հիմք ընդունելով մասնագետների խմբի փորձագիտական եզրակացությունը, արձակում է հրաման:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2012
N 1633-Ն
Որոշում