ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-641 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-1263
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
քննարկելով Արևիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արևիկ Պետրոսյանի ընդդեմ Միքայել Բաբայանի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արևիկ Պետրոսյանը պահանջել է Միքայել Բաբայանին զրկել Տիգրան Բաբայանի նկատմամբ ծնողական իրավունքներից:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 12.12.2007 թվականի վճռով հայցը բավարարել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, իսկ հայցը` մերժվել:
Սույն քաղաքացիական գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևիկ Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:
i
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
ՈՒսումնասիրելով 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը` կարճել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան 24.10.2008 թ.
Մենք` մի կողմից հայցվոր Արևիկ Պետրոսյանս, որի անունից 26.09.2007 թ. լիազորագրի հիման վրա հանդես է գալիս ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը, մյուս կողմից` պատասխանող Միքայել Բաբայանս, ըստ հայցի Արևիկ Պետրոսյանի ընդդեմ Միքայել Բաբայանի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին քաղաքացիական գործը ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվելու ընթացքում եկանք հաշտության համաձայնության հետևյալ տարբերակով.
1. Ես` Միքայել Բաբայանս, պարտավորվում եմ` այսուհետ երբեք չխոչընդոտել իմ որդի Տիգրան Բաբայանի առողջության, հանգստի, ինչպես նաև ուսման հետ կապված խնդիրներով Հայաստանի Հանրապետությունից դուրս ազատ տեղաշարժվելուն, ինչի կապակցությամբ սույն հաշտության համաձայնությամբ տալիս եմ իմ համաձայնությունը:
2. Ես` Արևիկ Պետրոսյանս, սույն հաշտության համաձայնության շրջանակներում հրաժարվում եմ Միքայել Բաբայանին ծնողական իրավունքներից զրկելու պահանջից:
3. Սույն հաշտության համաձայնության հետևանքները կողմերիս հայտնի են:
4. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է երեք օրինակից, մեկական օրինակ կողմերին, իսկ երրորդ օրինակը ներկայացվում է ՀՀ վճռաբեկ դատարան` այն հաստատելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար:
ՀԱՅՑՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ
Արևիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Միքայել Բաբայան
Լուսինե Բակումյան
անձնագիր թիվ AC0395460, անձնագիր թիվ AH0582763
տրված 019-ի կողմից 25.08.1998 թ. տրված 004-ի կողմից 15.05.2008 թ.
հասցե` ք. Աբովյան, Հանրապետության 4-6 հասցե` ք. Երևան, Այգեձոր 55ա տուն
(ստորագրություն) (ստորագրություն)»:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան