Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
02 հունիսի 2008 թ.
պետական գրանցման թիվ 05008176

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2008 թվականի թիվ 75-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 188 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժզ» կետը և 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգի մասին» թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգում» կատարել լրացումներ և փոփոխություն` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Տ. Սարգսյան


2008 թ. մարտի 27
Երևան

 

Հավելված

 

Հաստատված է
«ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի
թիվ 188 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու
մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի
թիվ 75-Ն որոշմամբ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի մարտի 25-ի
թիվ 75-Ն որոշմամբ
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2008 թվականի ապրիլի 14-ի թիվ
287-Ն հրամանով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
------------------------- Տ. Սարգսյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
------------------------- Վ. Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգի» (այսուհետ` Կարգ) 4.4 կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

1.1 «4.4.1. Բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող արժեթղթերը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից, եթե դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրացել է: Եթե դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված վաղեմության ժամկետն ավելի ուշ է, քան պարտապանի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչման ժամկետն է, ապա ծանուցման հաշիվներից արժեթուղթը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում պարտապանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու պահից:»:

2. Կարգի 4.4 կետը լրացնել նոր 4.4.2 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

2.1 «4.4.2. «Նախորդ հաշվետու տարիներին համախառն եկամտից նվազեցրած արժեթղթերի և տոկոսների (կամ դրանց մի մասի) գումարով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում, իսկ այն գումարների գծով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում միայն այն դեպքում, երբ վերը նշված գումարների պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրանալու պահին կամ մինչ այդ բանկը հայց է ներկայացրել դատարան պարտքի վերադարձման պահանջի վերաբերյալ:»:

3. Կարգը լրացնել նոր` 4.7 կետով` հետևյալ բովանդակությամբ.

3.1.»4.7. Բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող և արդեն իսկ դուրս գրված արժեթղթերի, տոկոսների և (կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասի) ներման (անհատույց զիջելու) դեպքում, բանկի համար այդ գումարները համարվում են մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված) և այդ գումարների չափով ավելացվում է բանկի հաշվետու տարվա համախառն եկամուտը:»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.03.2008
N 75-Ն
Որոշում