Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0573.230507

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2007 թվականի N 573-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) 31-րդ կետը «Երևան,» բառից հետո լրացնել «Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 2» բառերով.

2) 47-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում արձանագրված ֆինանսական խախտումների վերացման համար.».

3) 50-րդ կետից հանել «մաքսային,» բառը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի հարցերով զբաղվող լիազորված մարմին ճանաչելու մասին» N 23-Ն որոշման մեջ «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգի մասին» N 86 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով.

2) 6-րդ և 9-րդ կետերում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 2-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով, իսկ «վարչություն» բառը` «նախարարություն» բառով.

i

2) 4-7-րդ կետերում «վարչություն», «վարչության» և «վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարություն», «նախարարության» և «նախարարությանը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության փախստականի վկայական ու ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերը և դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 695 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց փախստականի վկայական տալու կարգի`

ա. 9-րդ կետի «ա» ենթակետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով,

i

բ. 10, 15 և 19-րդ կետերում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով,

գ. 14-րդ կետի երկրորդ պարբերությունում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով.

i

2) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթ տալու կարգի 19-րդ և 22-րդ կետերում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի «Փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի մասին» N 655 որոշմամբ հաստատված փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով, իսկ «վարչություն» բառը` «նախարարություն» բառով.

2) 4, 5, 6, 8, 9, 10, 11, 13, 16, 17, 18, 19, 21, 22, 24, 25 և 27-րդ կետերում «վարչություն», «վարչությունը», «վարչության», «վարչությունում» և «վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարություն», «նախարարությունը», «նախարարության», «նախարարությունում» և «նախարարությանը» բառերով.

3) 18-րդ և 24-րդ կետերում «պետի» բառերը փոխարինել «համապատասխան պաշտոնատար անձի» բառերով.

4) NN 1, 2, 3, և 4 ձևերում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», իսկ NN 1, 3 և 4 ձևերում «Վարչության պետ» բառերը` «նախարար» բառերով:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 16-ի «Փախստականների հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 632 որոշման 1-ին կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով, իսկ «ներքին գործերի նախարարությանը» բառերը` «ոստիկանությանը» բառով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» N 211-Ն որոշման 1-ին կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 12-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգի`

ա. 7-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով, իսկ «վարչություն» բառը` «նախարարություն» բառով,

բ. 8-րդ կետի «բ» ենթակետում «վարչության» բառը փոխարինել «համապատասխան» բառով,

գ. 9-14-րդ կետերում «վարչություն», «վարչությունը», «վարչության», «վարչությունում», «վարչությունն» և «վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարություն», «նախարարությունը», «նախարարության», «նախարարությունում», «նախարարությունն» և «նախարարությանը» բառերով.

2) որոշմամբ հաստատված ժամանակավոր ապաստանի վկայականի նկարագրի նախավերջին պարբերությունում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» և «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» և «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

i

2) 18-րդ կետի երկրորդ պարբերությունում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով, իսկ «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» բառերը` «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով.

i

3) 19-րդ կետի վերջին պարբերությունում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով.

i

4) 20-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունում» բառերով.

5) 21-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարի» բառերով.

i

6) 27-րդ և 33-րդ կետերում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով.

7) NN 6 և 7 հավելվածներում «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերը փոխարինել «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ» բառերով.

i

8) N 8 հավելվածի առաջին և երկրորդ պարբերություններում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

9) N 8 հավելվածի 3-րդ կետում և 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 594 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով, իսկ «վարչություն» բառը` «նախարարություն» բառով.

2) 8-16-րդ կետերում «վարչություն», «վարչությունը», «վարչության», «վարչությունում», «վարչությունն» և «վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարություն», «նախարարությունը», «նախարարության», «նախարարությունում», «նախարարությունն» և «նախարարությանը» բառերով.

3) ձևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով», «ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերը` «ՆԱԽԱՐԱՐ» բառերով, իսկ վերջին պարբերությունում «վարչության պետի կողմից և ամրագրվում է վարչության» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից և ամրագրվում է նախարարության» բառերով:

i

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշմամբ հաստատված փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով.

2) 5-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով.

3) 6-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը», «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» և «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում» բառերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը», «տարածքային կառավարման նախարարության» և «տարածքային կառավարման նախարարությունում» բառերով.

4) 7-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով.

5) 8-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով:

i

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով ու կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով ու կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով, իսկ «վարչություն» և «վարչության» բառը` «նախարարություն» և «նախարարության» բառով,

2) 5, 9, 10 և 12-րդ կետերում «վարչություն», «վարչությունը» և «վարչության», բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարություն», «նախարարությունը» և «նախարարության» բառերով:

i

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը հաստատելու մասին» N 232-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի ձևում «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.

2) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու մասին գործ կազմելու և վարելու կարգի`

ա. 1-ին կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով, իսկ «վարչություն» և «վարչությունում» բառերը` «նախարարություն» և «նախարարությունում» բառերով,

բ. 2-րդ կետում «վարչությունում» բառերը փոխարինել «նախարարությունում» բառով,

գ. 3-րդ կետում «վարչության պետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» բառերով,

դ. 4-րդ կետում «վարչության կողմից» բառերը փոխարինել «նախարարության կողմից» բառերով, իսկ «վարչության պետը (կամ նրա տեղակալը)» բառերը` «համապատասխան պաշտոնատար անձը» բառերով,

ե. 5-րդ կետում «վարչությունում» բառը փոխարինել «նախարարությունում» բառով,

զ. 6-րդ կետում «Վարչությունը» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով,

է. 7-րդ կետում «Վարչության պետը (կամ նրա տեղակալը)» բառերը փոխարինել «Համապատասխան պաշտոնատար անձը» բառերով,

ը. 8-րդ կետի չորրորդ պարբերությունում «վարչության» և «վարչությունն» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարության» և «նախարարությունն» բառերով, իսկ վեցերորդ պարբերությունում «վարչության պետի» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարարի» բառերով,

թ. 9-րդ կետում «վարչությունը» բառը փոխարինել «նախարարությունը» բառով:

i

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերն ու դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 282-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգի`

ա. 7-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով, իսկ «վարչություն» բառը` «նախարարություն» բառով,

բ. 9, 11 և 14-րդ կետերում «վարչության» և «վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարության» և «նախարարությանը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի նախավերջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության» բառերով.

3) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ տալու կարգի`

ա. 3-րդ կետում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունը» բառերով, իսկ «վարչություն» և «վարչության» բառերը համապատասխանաբար` «նախարարություն» և «նախարարության» բառերով,

բ. 7-րդ կետի «ա» ենթակետում, 9-րդ կետում, 14, 15, 17 և 18-րդ կետերում «վարչության», «վարչություն» և «վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նախարարության», «նախարարություն» և «նախարարությանը» բառերով:

i

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1459-Ն որոշմամբ հաստատված ցանկում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարություն» բառերով:

i

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշմամբ հաստատված բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի 9-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» բառերը:

i

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը հաստատելու մասին» N 979 որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետում «սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն» բառերով.

2) 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության հիմնարկներ`

«Լազուր» կոմբինատ

«Բուժքույր» պետական հիմնարկ

«Լիճ» կոմբինատ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալությանը հանձնված կազմակերպություններ» բառերով:

i

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշմամբ հաստատված բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգի 9-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով:

i

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Լիճ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, «Բուժգույք» պետական հիմնարկը «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1183-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով:

i

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 387 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով.

2) 1-ին կետում «կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությունն» բառերով:

i

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը մի շարք շենքեր հանձնելու և «Համակարգչային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման մասին» N 57 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով և հանել «ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ» բառերը.

2) որոշման 1-ին կետում և ցանկի վերնագրում «կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

i

3) որոշումից հանել նախաբանը և ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

i

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման հավելվածի վերնագրում «3» թիվը փոխարինել «2 և 3» թվերով.

2) որոշման հավելվածի աղյուսակում 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

 

«._____________________________________________________________________.

|7.1.|ՀՀ տարածքային կառավարման  |N 2 կառավարական մասնաշենքից 2280 քառ.|

|    |նախարարություն            |մետր տարածք (48 սենյակ և  6          |

|    |                          |սանհանգույց)                         |

._____________________________________________________________________.».

 

3) որոշման հավելվածի աղյուսակի 2 և 9-րդ կետերի 3-րդ սյունակը «գործող» ու 1-ին, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ կետերի 3-րդ սյունակը «նորակառույց» բառերից առաջ լրացնել «N 3 կառավարական շենքի» բառերով:

i

24. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանն արտաբյուջետային բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 496, 1999 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն ստեղծելու մասին» N 244, 1999 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասին» N 4 և 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության մասին» N 49 որոշումները:

25. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2007
N 573-Ն
Որոշում