040.0421.290997
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» սեպտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 1997 թվականի թիվ 421
1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի սեպտեմբերի 29-ի «1997 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն թիվ 2 հավելվածի:
Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն թիվ 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 1997 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.
բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) 1997 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ տեղափոխումը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
i
12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1997 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 29-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 29-ի թիվ 421 որոշման
Կ Ա Զ Մ
հանրապետական զորակոչային հանձնաժողովի
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ,
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Ս. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարար
Հ. Խաչատրյան - ՀՀ գլխավոր դատախազ
Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ս. Գևորգյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
օպերատիվ կառավարման վարչության պետի
պաշտոնակատար
Գ. Չուգասզյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության
և գրահրատարակչության վարչության պետ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տասներորդ
վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի
քարտուղար)
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 29-ի թիվ 421 որոշման
Կ Ա Զ Մ
մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների
__________________________________________________________________________
Տարածաշրջանների
և զինկոմիսարիատ- Հանձնաժողովների անդամները
ների անվանումը
__________________________________________________________________________
1 2
__________________________________________________________________________
Երևան Վ. Սիրադեղյան - Երևանի քաղաքապետ
______ (հանձնաժողովի նախագահ)
Արաբկիրի Մ. Գրիգորյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր
Մաշտոցի սպայակույտի պետի առաջին տեղակալ
Կենտրոնական Ա. Թամազյան - Երևան քաղաքի դատախազ
Նոր Նորքի Հ. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Շահումյանի զինվորական ոստիկանության
Շենգավիթի Երևանի կայազորի բաժնի պետի
Էրեբունու պաշտոնակատար
Ա. Զաքարյան - Երևան քաղաքի ներքին գործերի
վարչության պետ
Արագածոտն Հ. Գրիգորյան - Արագածոտնի մարզպետ
_________ (հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Ապարանի տեղակալ
Թալինի Ս. Ղազարյան - Աշտարակի միջշրջանային դատախազ
Ա. Արսենյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության Երևանի
կայազորի բաժնի պետի տեղակալ
Մ. Թովմասյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Արարատ Դ. Զադոյան - Արարատի մարզպետ
______ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշատի Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Արարատի անձնակազմի հետ տարվող
Մասիսի աշխատանքների վարչության պետ
Հ. Բադալյան - Արտաշատի միջշրջանային դատախազ
Է. Բարսեղյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության
վարչության պետի տեղակալ
Գ. Գրիգորյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Արմավիր Ս. Հովհաննիսյան - Արմավիրի մարզպետ
_______ (հանձնաժողովի նախագահ)
Արմավիրի Մ. Կիրակոսյան - Արմավիրի զինվորական կայազորի պետ
Վաղարշապատի
(Էջմիածին) Վ. Մկրտչյան - Արմավիրի միջշրջանային դատախազ
Մ. Ենգոյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Արմավիրի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Տ. Եսայան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Գեղարքունիք Ռ. Ղուկասյան - Գեղարքունիքի մարզպետ
___________ (հանձնաժողովի նախագահ)
Գավառի Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Մարտունու տեղակալ
Սևանի Ա. Ավագյան - Գավառի միջշրջանային դատախազ
Վարդենիսի Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Ճամբարակի Սևանի գոտու զինվորական
(Կրասնոսելսկ) ոստիկանության բաժնի պետ
Զ. Եպիսկոպոսյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Լոռի Ս. Այվազյան - Լոռու մարզպետի տեղակալ
____ (հանձնաժողովի նախագահ)
Վանաձորի Ս. Միրզոյան - բանակային կորպուսի հրամանատար
Սպիտակի Ռ. Հարությունյան - Վանաձոր քաղաքի դատախազ
Ստեփանավանի Կ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Տաշիրի Վանաձորի գոտու զինվորական
Գուգարքի ոստիկանության բաժնի պետ
Թումանյանի Ա. Ղահրամանյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Կոտայք Հ. Հովհաննիսյան - Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի
______ նախագահ)
Կոտայքի Գ. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Հրազդանի վերստուգիչ-վերահսկիչ
Չարենցավանի հանձնաժողովի նախագահ
Նաիրիի Մ. Սարգսյան - Հրազդանի միջշրջանային դատախազ
Ռ. Մկրտումյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Կոտայքի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Ա. Երիցյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Շիրակ Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ
_____ (հանձնաժողովի նախագահ)
Գյումրիի Գ. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Արթիկի տեղակալ
Ախուրյանի Վ. Ավագյան - Գյումրի քաղաքի դատախազ
Աշոցքի Ա. Գիզիրյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Շիրակի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Սյունիք Ս. Աբրահամյան - Սյունիքի մարզպետ
_______ (հանձնաժողովի նախագահ)
Կապանի Մ. Գրիգորյան - բանակային կորպուսի
Գորիսի հրամանատար
Սիսիանի Ս. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Մեղրու վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի
իրավաբանական բաժնի պետ
Ա. Մկրտչյան - Կապանի միջշրջանային դատախազ
Ա. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Զանգեզուրի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Լ. Հարությունյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Վայոց ձոր Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
_________ (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի Յու. Խաչատուրով - բանակային կորպուսի
Վայքի հրամանատար
Ս. Գոգինյան - Եղեգնաձորի միջշրջանային դատախազ
Ս. Նանուշյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության
վարչության քրեական բաժնի պետի
տեղակալ
Մ. Թովմասյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Տավուշ Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ
______ (հանձնաժողովի նախագահ)
Իջևանի Մ. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Դիլիջանի տեղակալ
Բերդի (Տավուշ) Ա. Գևորգյան - Իջևանի միջշրջանային դատախազ
Նոյեմբերյանի Հ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Իջևանի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Ա. Վասիլյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Հավելված թիվ 3
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 29-ի թիվ 421 որոշման
Կ Ա Զ Մ
կենտրոնական բժշկական հանձնաժողովի
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Ղազարյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաբժշկական վարչության պետ
Ա. Աթաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարության
կենտրոնական ռազմաբժշկական
հանձնաժողովի նախագահ
Ա. Թոփչյան - թերապևտ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Գ. Բաբայան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Հ. Սարուխանյան - վիրաբույժ
Մ. Մելիք-Փաշայան - հոգեբույժ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկային բժիշկ
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար