(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենքով)
010.0476.261202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 1-ին հոդվածում`
ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:».
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
i
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:».
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:».
գ) 4-րդ մասի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները).».
դ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի «դ» և «ե» ենթակետերը.
ե) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
i
ա) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:».
բ) ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
i
ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի երրորդ պարբերությունը, 4-րդ մասը և 5-րդ մասի երրորդ պարբերությունը.
բ) 5-րդ մասը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «(ձեռներեցները)» բառով.
գ) 5-րդ մասի առաջին պարբերությունը «մինչև 1200000 դրամ 15 տոկոս» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս 60 հազար դրամից» բառերով.
դ) 5-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
i
ա) 1-ին մասում «գործատուներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ վճարող անձինք» բառերը փոխարինել «գործատուները» բառով.
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.
գ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 25-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
Հայտարարագրի ձևը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածի «ա» ենթակետում`
i
- «գործատուները» բառից հետո ավելացնել «վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների)» բառերը,
- «անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի)» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները)» բառերով,
- «անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի)» բառերից հետո հանել «գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 10. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման վայրի:»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներում «գանգատարկել», «գանգատարկման» և «գանգատարկվել» բառերը փոխարինել համապատասխանաբար «բողոքարկել», «բողոքարկման» և «բողոքարկվել» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2002 թվականի դեկտեմբերի 26
ՀՕ-476-Ն