Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

106.0238.190902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «19»        09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10602194

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 սեպտեմբերի 2002 թվականի N 238-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 29 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 31.01.2002թ. N 29 հրամանով հաստատված «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներ»-ում փոփոխություններ կատարելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 31.01.2002 թվականի N 29 հրամանով հաստատված «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներ»-ում փոփոխություններ կատարելու մասին» գերատեսչական նորմատիվ ակտը:

2. Նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչությանը (Մ. Գրիգորյան)` 7-օրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներում փոփոխություններ կատարելու մասին» գերատեսչական նորմատիվ ակտը ներկայացնել ՀՀ պետական եկամուտների նախարարություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

       Համաձայնեցված է                 Հաստատված է

    ՀՀ պետական եկամուտների          ՀՀ գյուղատնտեսության նախարարության

    նախարարություն                  «9» սեպտեմբերի 2002 թ.

    «»          2002 թ.           N 238- Ն հրամանով

 

Հավելված

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002թ. ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 29

ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՆՈՐՄԱՆԵՐ»-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2002 թվականի հունվարի 31-ի N 29 հրամանով հաստատված «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներ»- ում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. II գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Կոնյակի սպիրտների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում ընդունված բնական կորուստների նորմաները բոլոր տեսակի տարաներում նվազում են երրորդ տարվա հասունացման համար 5%-ի, իսկ չորրորդ տարվա հասունացման համար 10%-ի չափով: Հետագա տարիների հասունացման բնական կորուստները պահպանվում են չորրորդ տարվա կորուստի չափով:

Օրինակ` մինչև 70 դալ տարողությամբ կաղնե տակառում կոնյակի սպիրտի պահպանման և հասունացման ընթացքում բնական կորուստը կազմում է`

    - երրորդ տարվա համար`            4,2- (4,2x 5): 100= 3,99%,

    - չորրորդ տարվա համար`           3.99-(3.99x10): 100= 3,59%,

    - հինգերորդ տարվա համար`         3.59%,

    - վեցերորդ տարվա համար`          3.59% և  այլն:»,

i

2. V գլխի 3-րդ կետի ա) ենթակետի բանաձևում «1.7%»-ը, իսկ դրա մեկնաբանության մեջ «1.7»-ը փոխարինել «0.55»-ով:

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
09.09.2002
N 238-Ն
Հրաման