Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2146-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված` 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մայրանունը (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի (ծննդյան վկայականի կամ անձնագրի) տեսակը, սերիան ու համարը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

4. Առաջարկել «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենին ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը յուրաքանչյուր օրվա ընթացքում իրականացված վճարումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը` ստացող անձանց վերաբերյալ տվյալների ընդգրկմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2146-Լ որոշման

 

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է` Ամանորի կապակցությամբ սոցիալական աջակցություն տրամադրել 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված` 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաներին:

2. Սույն միջոցառման շահառու է հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված` 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխան (այսուհետ` շահառու):

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով` յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով:

4. Սոցիալական աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` ծառայություն)` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա:

5. Սոցիալական աջակցությունը վճարվում է շահառուի ծնողին (խնամակալին):

6. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից շահառուների ցանկն ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է վճարման վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայփոստին:

7. Վճարման ցուցակում ներառվում են երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, մայրանունը (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը:

8. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

9. Միանվագ դրամական աջակցությունը վճարվում է սույն հավելվածի 7-րդ կետում նշված` վճարման ցուցակ ներառված երեխայի ծնողին (խնամակալին), ով Հայփոստի կամ Արցախփոստի աշխատակցին կներկայացնի երեխայի` սույն հավելվածի 7-րդ կետում նշված անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալի դեպքում` նաև երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթը: Երեխայի ծնող (խնամակալ) լինելը հավաստվում է երեխայի' վճարման ցուցակ ներառված տվյալներով և ծնողի (խնամակալի) անձը հաստատող փաստաթղթով:

Ընդ որում, երեխայի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատվում են (համադրվում են) երեխայի ծննդյան վկայականում նշված` ծնողի վերաբերյալ տվյալների հետ: Վճարումն իրականացվում է ծնողի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված` մոր անունը, առկայության դեպքում` հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները:

10. Միանվագ դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել և ենթակա չէ ժառանգման:

11. Եթե մինչև 2021 թվականի մարտի 1-ը միանվագ դրամական աջակցությունը չի վճարվում, ապա Հայփոստը կամ Արցախփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, ում միանվագ դրամական աջակցությունը չի վճարվել:

(11-րդ կետը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

 

Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2146-Լ
Որոշում