Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿ ...

23.05.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.08.2018  -ից մինչեւ   23.05.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 13.05.2022 թիվ 664-Ն որոշում)

i

040.0131.250208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2008 թվականի N 131-Ն

 

i

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 7-ի

N 131-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու կարգը:

2. Եզրակացություն տալու հիմքը ռեցիպիենտի (հիվանդ) կողմից անձամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ) կողմից փոխպատվաստման համար համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն (այսուհետ` բժշկական հաստատություն) ներկայացված` ռեցիպիենտի բուժող բժշկի տված փոխպատվաստման անհրաժեշտության վերաբերյալ ուղեգիրը (այսուհետ` ուղեգիր) և դրան կից բժշկական փաստաթղթերն են: ՈՒղեգրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:

3. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կողմից, որն ստեղծվում է բժշկական հաստատության տնօրենի հրամանով:

4. Բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեցիպիենտի (ում համար լուծվում է փոխպատվաստման անհրաժեշտության հարցը) բուժող բժիշկը (համաձայնությամբ, եթե բուժող բժիշկն այլ բժշկական հաստատության աշխատող է), վիրաբույժ, անեսթեզիոլոգ, տրանսպլանտոլոգ, հոգեբան: Անհրաժեշտության դեպքում, տնօրենի հրամանով, հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ:

5. Եզրակացությունը տրվում է ուղեգիրը և դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ ռեցիպիենտի առողջության հետ կապված անհետաձգելի դեպքերում` երկօրյա ժամկետում:

6. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատությունում բժշկական հանձնաժողովի անդամների ու ռեցիպիենտի միջև անցկացվող հարցազրույցի և ուղեգրի ու դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

7. Բժշկական հանձնաժողովի անդամների ու ռեցիպիենտի միջև հարցազրույցի անցկացման անհնարինության դեպքում եզրակացությունը տրվում է միայն ուղեգրի և դրան կից ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

8. Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել բժշկական հետազոտություն:

9. ՈՒղեգրին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) ռեցիպիենտի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, իսկ 16 տարին չլրացած անձանց համար` ծննդյան վկայական).

2) ռեցիպիենտի օրինական ներկայացուցիչը լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը (այս փաստաթղթերը ներկայացվում են, եթե ռեցիպիենտն անչափահաս է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, իսկ եթե անձի լրիվ գործունակությունը ծագել է մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը, ապա սույն ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացվում).

3) քաղվածք ռեցիպիենտի հիվանդության պատմությունից, լաբորատոր հետազոտությունների արդյունքներից (բայց ոչ ավելի, քան բժշկական հանձնաժողովի անդամների և ռեցիպիենտի միջև անցկացված հարցազրույցի պահից հաշված երկամսյա վաղեմություն ունեցող) և համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ-մասնագետների եզրակացություններից:

10. Եզրակացություն ստանալու համար ուղեգրված յուրաքանչյուր ռեցիպիենտի համար բժշկական հաստատությունում կազմվում է հիվանդության պատմություն (եթե եզրակացության հիման վրա ռեցիպիենտը ենթակա է հոսպիտալացման) կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի ամբուլատոր քարտ (եթե եզրակացության հիման վրա ռեցիպիենտը ենթակա չէ հոսպիտալացման):

i

11. Եթե բժշկական հանձնաժողովը հարցազրույցի արդյունքների և (կամ) փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով հետազոտության (եթե այդպիսին նշանակված է եղել) արդյունքները` համոզվում է, որ տվյալ ռեցիպիենտին անհրաժեշտ է օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստում, ապա տալիս է եզրակացություն` համաձայն ձևի, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովի բոլոր անդամների, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկների և բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով:

(11-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

12. Եզրակացությունը ձևակերպվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրվում է ռեցիպիենտին, մյուսը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղից տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող եզրակացության օրինակը կցվում է հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին:

13. Եզրակացությունը տրվում է անձամբ ռեցիպիենտին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` նրա ընտանիքի անդամներին (ամուսնուն, ծնողներին և զավակներին (որդեգրողներին ու որդեգրվածներին): Եթե ռեցիպիենտն անչափահաս է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, ապա եզրակացությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչին: Եթե ռեցիպիենտի լրիվ գործունակությունը ծագել է մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը, ապա եզրակացությունը տրվում է անձամբ իրեն, եթե դա անհնար է, ապա նրա ընտանիքի անդամներին (ամուսնուն, ծնողներին և զավակներին (որդեգրողներին ու որդեգրվածներին):

14. Եզրակացությունն ստանալիս` ռեցիպիենտը, իսկ դրա անհնարինության դեպքում, նրա ընտանիքի անդամները (ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները) եզրակացության երկու օրինակի վրա կատարում են նշում այն մասին, որ ծանոթացել են եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության` այդ նպատակով հատկացված մասերում:

15. Եթե եզրակացությունը տալուց հետո երկու տարվա ընթացքում ռեցիպիենտին անհրաժեշտ օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստումը չի իրականացվել, ապա` փոխպատվաստման անհրաժեշտությունը պետք է կրկին հաստատվի սույն կարգով սահմանված կարգով տրված եզրակացությամբ: Այս դեպքում ռեցիպիենտին տրվում է նոր եզրակացություն:

 

Ձև

 

i

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը ____________________________

_____________________________________________________________________

Ռեցիպիենտի սեռը ________________

Ռեցիպիենտի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով) ______________

_____________________________________________________________________

Ռեցիպիենտի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են,

ապա նշել մեկ անգամ) _________________________________________________

Ռեցիպիենտի արյան խումբը _____________, ռեզուս-ֆակտորը _______________

Ռեցիպիենտի ֆենոտիպը _________________________________________________

_____________________________________________________________________

Ռեցիպիենտի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները _____

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Ռեցիպիենտի վերջնական ախտորոշումը ____________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական ցուցումները ____________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը _______________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական

հաստատության անվանումը ______________________________________________

 

Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում

ներգրավված բժիշկներ

______________ _____________________ ________________________________

      (պաշտոնը)      (ստորագրությունը)      (անունը, ազգանունը, հայրանունը)

 

______________ _____________________ ________________________________

______________ _____________________ ________________________________

______________ _____________________ ________________________________

 

Տնօրեն _____________________ ________________________________

             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը, հայրանունը)

 

______ _____________ 200 թ.

 

________________  _________________ ________________________________

    (ռեցիպիենտի կամ    (ստորագրությունը)   (անունը, ազգանունը, հայրանունը)

նրա օրինական

ներկայացուցչի

կամ նրա ընտանիքի

անդամի (ընդգծել)

 

(ձևը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2008
N 131-Ն
Որոշում