(ուժը կորցրել է 23.03.2023 թվականից` 22.12.2022 թիվ 2011-Ն որոշում)
040.1925.030207
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1925-Ն
ԿԱԹԻՆ, ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԿԱԹԻՆ, ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
(4-րդ մաս)
Աղյուսակ N 26. Վնասակար նյութերի քանակության թույլատրելի մակարդակները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշները |Թույլատրելի | Լրացումները |
| |մակարդակները, | |
| |մգ/կգ, ոչ ավելի| |
|___________________________________|_______________|_____________________|
| 1 | 2 | 3 |
|___________________________________|_______________|_____________________|
|Թունավոր տարրեր` | | |
|___________________________________|_______________|_____________________|
|կապար |0,3 | |
|___________________________________|_______________|_____________________|
|արսեն |0,2 | |
|___________________________________|_______________|_____________________|
|կադմիում |0,06 | |
|___________________________________|_______________|_____________________|
|սնդիկ |0,03 | |
|_________________________________________________________________________|
|Հակաբիոտիկներ (պատրաստի մթերքում)` |
|_________________________________________________________________________|
|լևոմիցետին |չի թույլատրվում|<0,01>0,01>
|___________________________________|_______________|_____________________|
|տետրացիկլինի խումբ |չի թույլատրվում|<0,01 միավոր/գ="">0,01>
|___________________________________|_______________|_____________________|
|պենիցիլին |չի թույլատրվում|<0,01 միավոր/գ="">0,01>
|___________________________________|_______________|_____________________|
|ստրեպտոմիցին |չի թույլատրվում|<0,5 միավոր/գ="">0,5>
|_________________________________________________________________________|
|Միկոտոքսիններ` |
|_________________________________________________________________________|
|աֆլատոքսին B1 |չի թույլատրվում|<0,00015>0,00015>
|___________________________________|_______________|_____________________|
|աֆլատոքսին M1 |չի թույլատրվում|<0,00002>0,00002>
|___________________________________|_______________|_____________________|
|դեզօքսինիվալենոլ |չի թույլատրվում|<0,05` ցորենի="" և="">0,05`>
| | |գարու շիլաների համար |
|___________________________________|_______________|_____________________|
|զեարալենոն |չի թույլատրվում|<0,005`>0,005`>
| | |ցորենի և գարու |
| | |շիլաների համար |
|___________________________________|_______________|_____________________|
|T-2 տոքսին |չի թույլատրվում|<0,05>0,05>
|_________________________________________________________________________|
|Պեստիցիդներ` |
|_________________________________________________________________________|
|ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ)|0,01 | |
|___________________________________|_______________|_____________________|
|ԴԴՏ և դրա մետաբոլիտները |0,01 | |
|___________________________________|_______________|_____________________|
|Բենզ(ա)պիրեն |չի թույլատրվում|<0,2 մկգ/կգ="">0,2>
|_________________________________________________________________________|
|Ռադիոնուկլիդներ (պատրաստի մթերքում)` |
|_________________________________________________________________________|
|ցեզիում-137 |40 Բկ/լ | |
|___________________________________|_______________|_____________________|
|ստրոնցիում-90 |25 Բկ/լ | |
|_________________________________________________________________________|
|Վնասակար խառնուկներ` |
|_________________________________________________________________________|
|կեղտոտվածությունը և |չի թույլատրվում| |
|աղտոտվածությունը հացի | | |
|պաշարների վնասատուներով | | |
|___________________________________|_______________|_____________________|
|մետաղական խառնուկներ |3x10(4) | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 27. Մանրէաբանական ցուցանիշները
._________________________________________________________________________.
|ՄԱՖԱՄ, ԳԱՄ/գ, ոչ ավելի |Մթերքի զանգվածը (գ, սմ3), որում |Բորբոս,|Խմորա-|
| |չի թույլատրվում |ԳԱՄ/գ, |սնկեր,|
| |_________________________________|ոչ |ԳԱՄ/գ,|
| |ԱՑԽՄ |ախտածին, այդ թվում`|ավելի |ոչ |
| |(կոլիձևեր) |սալմոնելներ և | |ավելի |
| | |Լ. մոնոցիտոգենես | | |
| | |(L. monocytogenes) | | |
|________________________|_____________|___________________|_______|______|
| 4 | | | 2| |
|5,0x10 |0,1 |50 |2,0x10 |100 |
._________________________________________________________________________.
26. Վաղ հասակի երեխաների սնման համար արագ լուծվող (արագ պատրաստվող) կաթնային չոր շիլաների սննդային արժեքները և անվտանգության ցուցանիշները (վնասակար նյութերի թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները) պետք է համապատասխանեն NN 28, 29 և 30-րդ աղյուսակներով սահմանված պահանջներին:
Աղյուսակ N 28. Սննդային արժեքները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշները | Թույլատրելի | Լրացումները |
| | մակարդակները | |
| |____________________| |
| |նորմավորվող|մակնշվող| |
|____________________________|___________|________|_______________________|
|Սպիտակուց, գ |12-20 |+ | |
| |___________|________|_______________________|
|գ, ոչ պակաս |7 |+ |շիլաներ, որոնք |
| | | |անհրաժեշտ է վերականգնել|
| | | |կովի անարատ կամ մասնակի|
| | | |նոսրացված կաթով |
|____________________________|___________|________|_______________________|
|Յուղ, գ |10-18 |+ | |
| |___________|________|_______________________|
|գ, ոչ պակաս |5,0 | |շիլաներ` անարատ կաթով, |
| | | |որի զանգվածային մասը |
| | | |25%-ից պակաս է` |
| | | |վերականգնված շիլայում |
| | | |սերուցքային կամ |
| | | |բուսական յուղերի |
| | | |ավելացման պայմանով |
| |___________|________|_______________________|
| |0,5 | |շիլաներ` յուղազերծ |
| | | |կաթով` անարատ կաթով |
| | | |վերականգնման կամ |
| | | |վերականգնված շիլայում |
| | | |սերուցքային կամ |
| | | |բուսական յուղերի |
| | | |ավելացման պայմանով |
|____________________________|___________|________|_______________________|
|Ածխաջրեր, գ, ոչ պակաս |60-70 |+ | |
|____________________________|___________|________|_______________________|
|Էներգիական արժեք, կկալ |380-520 |+ | |
|____________________________|___________|________|_______________________|
|Հանքային նյութեր` | | | |
|____________________________|___________|________|_______________________|
|նատրիում, մգ, ոչ ավելի |500 |+ | |
|____________________________|___________|________|_______________________|
|կալցիում, մգ |400-600 |+ |հարստացված մթերքի համար|
|____________________________|___________|________|_______________________|
|երկաթ, մգ |6-10 |+ |հարստացված մթերքի համար|
|____________________________|___________|________|_______________________|
|Վիտամիններ` | | | |
|____________________________|___________|________|_______________________|
|թիամին (B1), մգ |0,2-0,6 |+ |վիտամինացված մթերքի |
| | | |համար |
|____________________________|___________|________|_______________________|
|ռիբոֆլավին (B2), մգ |0,4-0,8 |+ |վիտամինացված մթերքի |
| | | |համար |
|____________________________|___________|________|_______________________|
|ռետինոլ (A), մկգ/էկվ |300-500 |+ |վիտամինացված մթերքի |
| | | |համար |
|____________________________|___________|________|_______________________|
|նիացին (PP), մկգ/էկվ |4-8 |+ |վիտամինացված մթերքի |
| | | |համար |
|____________________________|___________|________|_______________________|
|տոկոֆերոլ (E), մգ |5-10 |+ |վիտամինացված մթերքի |
| | | |համար |
|____________________________|___________|________|_______________________|
|ասկորբինաթթու (C), |30-100 |+ |վիտամինացված մթերքի |
|մգ | | |համար |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 29. Վնասակար նյութերի քանակության թույլատրելի մակարդակները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշները |Թույլատրելի | Լրացումները |
| |մակարդակները, | |
| |մգ/կգ, ոչ ավելի| |
|_________________________________________________________________________|
|Թունավոր տարրեր` |
|_________________________________________________________________________|
|կապար |0,3 | |
|___________________________________|_______________|_____________________|
|արսեն |0,2 | |
|___________________________________|_______________|_____________________|
|կադմիում |0,06 | |
|___________________________________|_______________|_____________________|
|սնդիկ |0,02 | |
|_________________________________________________________________________|
|Հակաբիոտիկներ` |
|_________________________________________________________________________|
|լևոմիցետին |չի թույլատրվում|<0,01>0,01>
|___________________________________|_______________|_____________________|
|տետրացիկլինի խումբ |չի թույլատրվում|<0,01 միավոր/գ="">0,01>
|___________________________________|_______________|_____________________|
|պենիցիլին |չի թույլատրվում|<0,01 միավոր/գ="">0,01>
|___________________________________|_______________|_____________________|
|ստրեպտոմիցին |չի թույլատրվում|<0,5 միավոր/գ="">0,5>
|_________________________________________________________________________|
|Միկոտոքսիններ` |
|_________________________________________________________________________|
|աֆլատոքսին B1 |չի թույլատրվում|<0,00015>0,00015>
|___________________________________|_______________|_____________________|
|դեզօքսինիվալենոլ |չի թույլատրվում|<0,05 ցորենի="" և="">0,05>
| | |գարու ալյուրի համար |
|___________________________________|_______________|_____________________|
|զեարալենոն |չի թույլատրվում|<0,005`>0,005`>
| | |ցորենի և գարու |
| | |ալյուրի համար |
|___________________________________|_______________|_____________________|
|T-2 տոքսին |չի թույլատրվում|<0,05>0,05>
|_________________________________________________________________________|
|Պեստիցիդներ` |
|_________________________________________________________________________|
|ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ)|0,01 | |
|___________________________________|_______________|_____________________|
|ԴԴՏ և դրա մետաբոլիտները |0,01 | |
|___________________________________|_______________|_____________________|
|հեքսաքլորբենզոլ |0,01 | |
|___________________________________|_______________|_____________________|
|սնդիկօրգանական պեստիցիդներ |չի թույլատրվում| |
|___________________________________|_______________|_____________________|
|2,4-Դ թթու, դրա աղերը, եթերները |չի թույլատրվում| |
|___________________________________|_______________|_____________________|
|Բենզ(ա)պիրեն |չի թույլատրվում|<0,2 մկգ/կգ="">0,2>
|_________________________________________________________________________|
|Ռադիոնուկլիդներ` |
|_________________________________________________________________________|
|ցեզիում-137 |40 Բկ/լ | |
|___________________________________|_______________|_____________________|
|ստրոնցիում-90 |25 Բկ/լ | |
|___________________________________|_______________|_____________________|
|Կեղտոտվածությունը և |չի թույլատրվում| |
|աղտոտվածությունը հացի պաշարների | | |
|վնասատուներով | | |
|___________________________________|_______________|_____________________|
|Մետաղական խառնուրդներ |3x10(4) | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 30. Մանրէաբանական ցուցանիշները
._________________________________________________________________________.
|ՄԱՖԱՄ, ԳԱՄ/գ, ոչ ավելի |Մթերքի զանգվածը (գ, սմ3), որում |Բորբոս,|Խմորա-|
| |չի թույլատրվում |ԳԱՄ/գ, |սնկեր,|
| |__________________________________|ոչ |ԳԱՄ/գ,|
| |ԱՑԽՄ |ոսկե- |Բ.ցերեուս|ախտածին, |ավելի |ոչ |
| |(կոլի-|գույն |(B. |այդ թվում| |ավելի |
| |ձևեր) |ստաֆի- |cereus) |սալմոնել-| | |
| | |լակոկ | |ներ և | | |
| | |(S.aս- | |Լ.մոնո- | | |
| | |reսs) | |ցիտոգենես| | |
| | | | |(L.mono- | | |
| | | | |cyto- | | |
| | | | |genes) | | |
|_______________________|______|_______|_________|_________|_______|______|
|1,0x10(4) |1,0 |1,0 |2,0x10(2)|50 |100 |50 |
._________________________________________________________________________.
27. Խտացրած մանրԷազերծված կաթնային պահածոների, կաթնային բաղադրամասով բարդ հումքային բաղադրությամբ (պտղահատապտղային, պտուղբանջարեղենային և բանջարեղենային) պահածոների մանրէաբանական ցուցանիշները (արդյունաբերական մանրէազերծվածությունը) պետք է համապատասխանեն N 31 աղյուսակով սահմանված պահանջներին:
Աղյուսակ N 31. Մանրէաբանական ցուցանիշները
._________________________________________________________________________.
|Պահածոյի մեջ |Պահածոներ` ընդհանուր |Պահածոներ` մանկական |
|հայտնաբերված |նշանակման |սննդի համար |
|մանրէները | | |
|_____________________|_____________________|_____________________________|
| 1 | 2 | 3 |
|_____________________|___________________________________________________|
|Սպոր առաջացնող |Համապատասխանում է արտադրական մանրէազերծվածության |
|մեզոֆիլ աերոբ և |պահանջներին: Այդ միկրոմարմինների քանակի որոշման |
|ֆակուլտատիվ անաերոբ |դեպքում` 1 գ (սմ3) մթերքում այն պետք լինի 11 բջջից |
|միկրոմարմիններ` |ոչ ավելի: |
|Բ. սաբթիլիս | |
|(B.subtilis) խմբի | |
|_____________________|___________________________________________________|
|Սպոր առաջացնող |Չի համապատասխանում արտադրական մանրէազերծվածության |
|մեզոֆիլ աերոբ և |պահանջներին: |
|ֆակուլտատիվ անաերոբ | |
|միկրոմարմիններ` | |
|Բ.ցերիուզ (B.cereus) | |
|և (կամ) Բ.պոլիմիքսա | |
|(B.polymixa) խմբերի | |
|_____________________|___________________________________________________|
|Մեզոֆիլ կլոստրիդներ |Համապատասխանում է |Չի համապատասխանում արտադրական|
| |արտադրական |մանրէազերծվածության |
| |մանրէազերծվածության |պահանջներին` 10 գ (սմ3) |
| |պահանջներին, եթե |մթերքում հայտնաբերման |
| |հայտնաբերված մեզոֆիլ |դեպքում: |
| |կլոստրիդները չեն | |
| |դասվում Ց.բոթուլինում| |
| |(C.botulinum) և | |
| |(կամ) Ց.պերֆրիգենս | |
| |(C.perfringens) | |
| |խմբերին: Մեզոֆիլ | |
| |կլոստրիդների որոշման | |
| |դեպքում` 1 գ (սմ3) | |
| |մթերքում այն պետք | |
| |լինի 1 բջջից ոչ | |
| |ավելի: | |
|_____________________|___________________________________________________|
|Սպոր չառաջացնող |Չի համապատասխանում արտադրական մանրէազերծվածության |
|միկրոմարմիններ և |պահանջներին: |
|(կամ) բորբոսասնկեր | |
|և (կամ) խմորասնկեր | |
|_____________________|___________________________________________________|
|Բորբոսասնկեր, |- |Չի համապատասխանում արտադրական|
|խմորասնկեր, | |մանրէազերծվածության |
|կաթնաթթվային | |պահանջներին: |
|միկրոմարմիններ (այդ | | |
|խմբերի վրա ցանքսի | | |
|դեպքում) | | |
|_____________________|_____________________|_____________________________|
|Սպոր չառաջացնող |Համապատասխանում է |Չի համապատասխանում արտադրական|
|ջերմասեր անաերոբ, |արտադրական |մանրէազերծվածության |
|աերոբ և ֆակուլտատիվ |մանրէազերծվածության |պահանջներին: |
|անաերոբ |պահանջներին, սակայն | |
|միկրոմարմիններ |պահման ջերմաստիճանը | |
| |չպետք է լինի 20 օC-ից| |
| |բարձր: | |
._________________________________________________________________________.
28. Մանրէազերծված խմելու կաթի և սերուցքի, ասեպտիկ լցման կաթնային հիմքով այլ մթերքի մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծվածությունը) պետք է համապատասխանեն N 32 աղյուսակով սահմանված պահանջներին:
Աղյուսակ N 32. Մանրէաբանական ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշները |Արտադրական մանրէազերծվածության |
| |պահանջներին համապատասխանող պայմանները, |
| |թույլատրելի մակարդակները |
|________________________________|________________________________________|
|Պահում թերմոստատում` 37 օC |տեսանելի արատների և փչացման նշանների |
|ջերմաստիճանային պայմաններում |(փաթեթվածքի փքվածություն, արտաքին տեսքի |
|3-5 օր |փոփոխություն և այլն) բացակայություն |
|________________________________|________________________________________|
|Թթվայնությունը |տիտրվող թթվայնության փոփոխություն` |
| |2 օT-ից ոչ ավելի |
|________________________________|________________________________________|
|Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ | 10 |
|անաերոբ միկրոմարմինների քանակը, | |
|ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի | |
|________________________________|________________________________________|
|Մանրէաբանական պատրաստուկը |բակտերիաների բջիջների բացակայություն |
|________________________________|________________________________________|
|Զգայորոշման ցուցանիշները |համի և համակազմվածքի փոփոխության |
| |բացակայություն |
._________________________________________________________________________.
29. Կաթնամթերքում գենետիկորեն ձևափոխված աղբյուրների և դրանցից պատրաստված բաղադրամասերի առկայությունն ու պարունակության մակարդակները պետք է սահմանվեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
Չի թույլատրվում մանկական սննդի կաթնամթերքում գենետիկորեն ձևափոխված աղբյուրների և դրանցից պատրաստված բաղադրամասերի առկայությունը:
30. Կաթնամթերքի արտադրության ժամանակ օգտագործվող մերանները, մակարդային պատրաստուկները, սննդահամային հավելումները, բուրավետիչները, կայունարարները, մրգերը, հատապտուղները, կառուցվածքագոյացուցիչներն ու այլ սննդային հավելումները և բաղադրիչները պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով:
31. Կաթնամթերքի արտադրության համար օգտագործվող մերանի բաղադրության մեջ պետք է ներառել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով թույլատրված և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող կաթնամթերքի պատրաստումն ապահովող հատկություններ ունեցող ոչ ախտածին, ոչ թունածին մանրէներ:
32. Կաթնամթերքի արտադրության համար օգտագործվող մակարդային պատրաստուկները պետք է օժտված լինեն կոնկրետ տեխնոլոգիական գործընթացի համար անհրաժեշտ ակտիվությամբ և յուրահատկությամբ:
33. Պաղպաղակում սննդահամային մթերքի, ջնարակի (շոկոլադի), վաֆլիի, թխվածքաբլիթի և գեղազարդման մթերքի ընդհանուր զանգվածային մասը չպետք է գերազանցի պաղպաղակի չափաբաժնի զտաքաշի 50 տոկոսը:
34. Չի թույլատրվում պլոմբիր պաղպաղակում յուղազերծ կաթնային չոր մնացորդը փոխարինել շիճուկով, իսկ կաթնային և սերուցքային պաղպաղակներում թույլատրվում է յուղազերծ կաթնային չոր մնացորդի մասնակի` 30 տոկոսից ոչ ավելի, փոխարինում շիճուկի չոր նյութերով:
35. Ձևավորված կաթնաշոռային մթերքում (կաթնաշոռային զանգված, կաթնաշոռային պանրիկ) սննդահամային մթերքի ընդհանուր զանգվածային մասը չպետք է գերազանցի 49 տոկոսը:
36. Չի թույլատրվում բուրավետիչների, ներկանյութերի, սննդահամային հավելումների օգտագործում` ազգային կաթնամթերքի պատրաստման համար:
37. Պետական կարիքների համար մատակարարվող երկարատև պահման կաթնամթերքը պետք է համապատասխանի «Պարենային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
V. ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
38. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կաթի և կաթնամթերքի փաթեթվածքի կամ սպառողական տարայի վրա անմիջապես կամ դրան փակցված պիտակին պետք է լինի հետևյալ բովանդակությամբ մականշվածք`
ա) կաթի և կաթնամթերքի անվանումները:
Մանկական սննդի համար նախատեսված կաթի և կաթնամթերքի անվանումները պետք է արտացոլեն, որ դրանք նախատեսված են որպես մանկական սննդամթերք: Դրանք պետք է համապատասխանեն հիմնական բաղադրամասին և մթերքի թանձրությանը: Չի թույլատրվում վաղ հասակի երեխաների սնման համար նախատեսված կաթի և կաթնամթերքի ու մայրական կաթի փոխարինիչների անվանումներում «Մոտեցված է մայրական կաթին» բառերի օգտագործումը: Կաթի և կաթնամթերքի անվանումները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 4-րդ կետի հասկացությունների անվանումներին:
բ) ջերմամշակման եղանակը (ջերմամշակման դեպքում նշում են անմիջապես չափածրարումից առաջ և (կամ) սպառողական տարայում չափածրարումից հետո).
գ) յուղի զանգվածային մասը` տոկոսներով (բացառությամբ պաղպաղակից և շաքարապատված պանրիկներից).
դ) տեսակը (առկայության դեպքում).
ե) արտադրող կազմակերպության ու սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված` Հայաստանի Հանրապետությունում գտնվող կազմակերպության (վերջինիս առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը.
զ) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).
է) զտաքաշը կամ մթերքի ծավալը.
ը) մթերքի բաղադրությունը:
Մթերքի բաղադրությունը նշում են դրա բաղադրամասերի անվանացանկով` «Բաղադրությունը» վերնագրով: Պատրաստի մթերքի բաղադրության մեջ չմտնող, բայց արտադրական գործընթացի համար գործնականորեն անհրաժեշտ վերամշակման նյութերը նշում են «Օգտագործելով» բառից հետո.
Մթերքի բաղադրության մեջ «անարատ կաթի», «անարատ չոր կաթի», «չոր յուղազերծ կաթի», «կաթնային չոր շիճուկի» և (կամ) «անարատ չոր սերուցքի» զանգվածային մասերը` տոկոսներով:
թ) սննդային հավելումները, բուրավետիչները, կենսաբանորեն ակտիվ հավելանյութերը, ոչ ավանդական բաղադրություն ունեցող մթերքի բաղադրամասերը, գենետիկորեն ձևափոխված նյութերը (առկայության դեպքում): Ջնարակի (շաքարաշերտի) բաղադրության մեջ մտնող բաղադրամասերը թվարկվում են բաղադրամասերի ընդհանուր ցանկում.
ժ) սննդային և էներգետիկ արժեքը:
Այնպիսի կաթնամթերքի, որոնց բաղադրությունում առկա է սախարոզ, սննդային և էներգետիկ արժեքի մասին տեղեկատվության մեջ, բացի ածխաջրերից, նշում են սախարոզի պարունակությունը 100 գ (մլ, սմ3) կաթնամթերքում.
ժա) պատրաստի կաթնամթերքի մեջ մանրէների (կաթնաթթվային, բիֆիդոբակտերիաների, պրոբիոտիկ կուլտուրաների, խմորիչների (ԳԱՄ 1գ կաթնամթերքում) պարունակությունը (առկայության դեպքում).
ժբ) պահման պայմանները.
ժգ) պատրաստման թվականը (օրը, ամիսը, տարին) և փաթեթավորման թվականը (օրը, ամիսը, տարին).
ժդ) պիտանիության ժամկետը.
ժե) կաթնային կիսապատրաստվածքների և խտանյութերի համար` կերակրատեսակների պատրաստման եղանակներն ու պայմանները.
ժզ) օգտագործման պայմանները նշում են միայն բուժկանխարգելիչ, հերոդիետիկ մթերքի և հատուկ մասնագիտական ու մարզական ծանրաբեռնվածություն ունեցող մարդկանց համար նախատեսված մթերքի համար, անհրաժեշտության դեպքում, նշում են նաև հակացուցումները.
ժէ) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը:
(38-րդ կետը փոփ. 17.09.010 թիվ 1057-Ն, 05.05.11 թիվ 606-Ն որոշումներ)
39. Պահածոյացված և չոր կաթնամթերքի համար պետք է լրացուցիչ նշված լինեն`
ա) պիտանիության ժամկետը:
Եթե պիտանիության ժամկետը նշում են «Պիտանի է մինչև ....» կամ «Օգտագործել մինչև .....» բառերով, ապա դրանց կողքին նշում են` «Տես տարայի կափարիչի վրա` առաջին (երկրորդ) շարքում» կամ «Տես տուփի ներքևի կափույրի վրա» բառերը:
Եթե պիտանիության ժամկետը նշում են «Պիտանի է..... ընթացքում» կամ «Իրացնել .... ընթացքում», ապա կողքին նշում են` «Պատրաստման թվականը նշված է բանկայի կափարիչի վրա» կամ «Պաստերացման թվականը նշված է բանկայի կափարիչի վրա` առաջին (կամ երկրորդ) շարքում» կամ «Պատրաստման թվականը նշված է տուփի ներքևի կափույրի վրա».
բ) տարաների կափարիչին կամ հատակին` դրսի կողմից, կամ տուփի ներքևի կափույրին նշում են պահածոների պատրաստման կամ պիտանիության ժամկետի ավարտի թվականը (օրը, ամիսը, տարին):
40. Պանրագործական մթերքի համար լրացուցիչ նշում են յուղի զանգվածային մասը (հաշվարկված` ըստ չոր նյութի)` տոկոսներով:
Կշռածրարված պանրի մասին տեղեկատվությունը նշում են կաթնամթերքի հետ շփման համար թույլատրված չլվացվող անվնաս ներկով կամ սահմանված կարգով հաստատված այլ եղանակով:
i
40.1. Եթե կաթը կամ կաթնամթերքն արտադրվել է ոչ թե կովի, այլ ուրիշ կենդանու կաթից, ապա մականշվածքում պետք է այդ մասին նշվի:.
(40.1-րդ կետը լրաց. 05.05.11 թիվ 606-Ն որոշում)
41. Կշռածրարված կաթնամթերքը, որը նախատեսված է հանրային սննդի կազմակերպությունների կողմից սպառողներին իրացման համար, թույլատրվում է պիտակը փոխարինել մթերքի յուրաքանչյուր միավորին կցված թերթ-ներդրակով:
42. Անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը պիտակի վրա նշելու անհնարինության դեպքում տեղեկատվության մի մասը, բացառությամբ մթերքի պատրաստման թվականի, պիտանիության ժամկետի, կարող է տեղադրվել թերթ-ներդրակի վրա: Այս դեպքում պիտակի վրա պետք է լինի «Լրացուցիչ տեղեկատվությունը տես ներդրակի վրա» գրառումը:
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կաթի և կաթնամթերքի հայերեն մակնշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
43. Իրացման համար նախատեսված կաթը և կաթնամթերքը պետք է կշռածրարված ու փաթեթավորված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան սննդամթերքի հետ շփման համար նախատեսված և պիտանիության ժամկետի ընթացքում կաթնամթերքի անվտանգության պահանջների պահպանումն ապահովող նյութերից պատրաստված տարայի և (կամ) փաթեթվածքի մեջ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող պոլիմերային նյութերից պատրաստված տարաներում կամ խեցեգործական տարաներում, որոնք պետք է համապատասխանեն խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Վնասված սպառողական տարայով, փաթեթվածքով մթերքն անհապաղ պետք է հանվի շրջանառությունից:
44. Վաղ հասակի երեխաների սնման համար նախատեսված կաթը և կաթնամթերքը պետք է հերմետիկորեն փաթեթավորված լինեն մինչև 500 գ զտաքաշով փաթեթվածքներում:
45. Կշռածրարված կաթի և կաթնամթերքի զտաքաշերի բացասական շեղումները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ հաստատված թույլատրելի շեղումները:
46. Կաթը և կաթնամթերքը պետք է փոխադրել սառեցվող կամ հավասարաջերմ թափքերով փակ տրանսպորտի բոլոր տեսակներով` տրանսպորտի տվյալ տեսակով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:
VI. ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
47. Հում կաթի արտադրության ժամանակ կիրառվող տեխնոլոգիական գործընթացները, կենդանիների պահման, կերակրման, կթման, ինչպես նաև հում կաթի հավաքման, պաղեցման ու պահման պայմանները պետք է համապատասխանեն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին:
48. Կաթը և կաթնամթերքը, բացի պաղպաղակից, պանրից, կարագից, չոր կաթնամթերքից, պետք է պաղեցնել մինչև (4+/-2) օC ջերմաստիճանը:
49. Պաղպաղակի խառնուրդը պետք է պաղեցնել մինչև (4+/-2) օC ջերմաստիճանը, ընդ որում, պաստերացումից հետո պաղեցման ժամանակահատվածը չպետք է գերազանցի 2 ժամը:
50. Կաթի և կաթնամթերքի ջերմացումը պետք է իրականացնել 60 օC- 68 օC ջերմաստիճանում` պահելով 2-30 վայրկյան:
51. Կաթը և կաթնամթերքը պետք է պաստերացնել` տաքացնելով մինչև 60 օC-ից ոչ ցածր ջերմաստիճանը:
52. Պաստերացումն իրականացվում է ցածր ջերմաստիճանային (78 օC-ից ոչ բարձր ջերմաստիճանում) պայմաններում` պահելով մինչև ֆոսֆատազի բացասական ռեակցիան, իսկ բարձր ջերմաստիճանային (80 օC-ից ոչ բարձր ջերմաստիճանում) պաստերացման դեպքում` ինչպես ֆոսֆատազի, այնպես էլ պերօքսիդազի բացասական ռեակցիան ապահովող ժամանակի ընթացքում` այնուհետև անմիջապես պաղեցնելով մինչև (4+/-2) օC ջերմաստիճանը:
53. Կաթը և կաթնամթերքը պետք է մանրէազերծել խցանով հերմետիկ փակված տարողություններում կամ հոսքագծում` 100 օC-ից բարձր ջերմաստիճանում պահելով 20-30 րոպե, որով ապահովվում է մթերքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ և 28-րդ կետերով սահմանված արտադրական մանրէազերծվածության պահանջներին:
54. Գերբարձր ջերմաստիճանային պայմաններում մշակումը (ԳԲՋ, գերպաստերացում) պետք է իրականացնել հոսքագծում` 135 օC-ից բարձր ջերմաստիճանում պահելով 2 վայրկյանից ոչ պակաս, դրանով ապահովելով կաթի և կաթնամթերքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ և 28-րդ կետերով սահմանված արտադրական մանրէազերծվածության պահանջներին:
55. Հալած կաթնամթերքի (բացի կարագից) արտադրությունը պետք է իրականացնել` պահելով 85 օC - 99 օC ջերմաստիճանում` 3 ժամից ոչ պակաս, կամ 105 օC-ից բարձր ջերմաստիճանում` 15 րոպեից ոչ պակաս:
56. Պանիրները պետք է հալեցնել 85 օC - 90 օC ջերմաստիճանում և կոնկրետ մթերքի տեխնոլոգիական հրահանգով սահմանված ռեժիմներում:
57. Պանիրները պետք է ապխտել չոր, ոչ խեժային տեսակի ծառերից ստացված ծխով, կոնկրետ մթերքի տեխնոլոգիական հրահանգով սահմանված ջերմաստիճանային և խոնավության ռեժիմներն ապահովող հատուկ խցերում:
58. Կաթը և կաթնամթերքը պետք է պահածոյացնել պատրաստի մթերքն անմիջապես փաթեթավորելով կողմնակի միկրոֆլորայի մուտքը բացառող տարայում:
59. Կաթը և կաթնամթերքը պետք է թանձրացնել (խտացնել) խոնավության մասնակի հեռացմամբ` չոր նյութերի զանգվածային մասը հասցնելով 20-90 տոկոսի:
60. Կաթը և կաթնամթերքը պետք է չորացնել խոնավության հեռացմամբ` չոր նյութերի զանգվածային մասը հասցնելով 90 տոկոսի և ավելիի:
61. Կաթը և կաթնամթերքը պետք է սուբլիմացնել սառեցրած կաթնամթերքից խոր վակուումում խոնավության հեռացմամբ` հետագա լրացուցիչ չորացմամբ` 35 օC-ից ոչ բարձր ջերմաստիճանում` չոր նյութերի զանգվածային մասը հասցնելով 95 տոկոսի և ավելիի:
62. Կաթը և կաթնամթերքը պետք է նորմալացնել դրանց բաղադրամասերի հեռացման կամ ավելացման միջոցով` կաթնամթերքի մեջ յուղի և (կամ) սպիտակուցի և (կամ) չոր նյութերի զանգվածային մասերի նվազեցման կամ ավելացման նպատակով:
63. Կաթը և կաթնամթերքը պետք է վերականգնել խտացրած, թանձրացրած կամ չոր կաթնամթերքի մեջ ջրի ավելացմամբ` մինչև մթերքի անհրաժեշտ թանձրությանն ու ֆիզիկաքիմիական ցուցանիշներին հասնելը:
64. Կաթը և կաթնամթերքը պետք է հարել կաթնամթերքի ծավալի մեծացմամբ` գազային կամ օդային խոռոչների շնորհիվ` հարած կաթնամթերքի խտությունը հասցնելով 850 կգ/մ3-ից ոչ ավելիի:
Սարքավորանքի և սենքերի լվացման ու ախտահանման գործընթացներին
ներկայացվող պահանջները
65. Կաթի և կաթնամթերքի արտադրական տարածքներին, արտադրական և օժանդակ սենքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված հիգիենիկ նորմերին:
66. Կաթի և կաթնամթերքի արտադրական սենքերի ու սարքավորանքի լվացման և ախտահանման գործընթացները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված հիգիենիկ նորմերին:
Շրջանառությունից հանված կաթի և դրա վերամշակման մթերքի օգտահանմանը
կամ ոչնչացմանը ներկայացվող պահանջները
67. Սույն տեխնիկական կանոնակարգի 7-11-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող կաթի օգտագործման մասին որոշումն ընդունում է արտադրողը` համաձայնեցնելով սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած վերահսկող մարմինների հետ:
68. Սույն տեխնիկական կանոնակարգի 12-15-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող կաթի օգտագործման մասին որոշումն ընդունում է արտադրողը (վերամշակողը):
69. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթի և դրա վերամշակման մթերքի օգտահանումը կամ ոչնչացումը կամ օգտագործումը որպես անասնակեր, իրականացվում է այդ մթերքն արտադրողի (կատարողի, վաճառողի, օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող անձի) կողմից` համաձայնեցնելով սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների հետ:
VII. ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ
i
70. Կաթի և կաթնամթերքի նույնականացումն իրականացվում է դրանց պատրաստման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կաթնամթերքի համապատասխանության գնահատման և պետական վերահսկողության ժամանակ, իսկ կարագի, մարգարինի և սփրեդի ներմուծման դեպքում` մինչև մաքսային ձևակերպումների ավարտը:
(70-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1395-Ն, 25.09.14 թիվ 1046-Ն որոշումներ)
71. Նույնականացումն իրականացնում են`
i
ա. գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.
բ) պետական վերահսկողության մարմինները` իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելիս,
գ) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով կաթնամթերքի մասին տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:
(71-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
i
72. Նույնականացման խնդիրներին համապատասխան` կիրառվում են նույնականացման հետևյալ եղանակները`
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 05.05.11 թիվ 606-Ն որոշում)
բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 05.05.11 թիվ 606-Ն որոշում)
գ) փաստաթղթային փորձաքննություն և կաթի ու կաթնամթերքի փորձարկում:
(72-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 606-Ն որոշում)
73. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացման իրականացման դեպքում պետք է ստուգվեն կաթի և կաթնամթերքի փաթեթվածքի կամ սպառողական և փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությանը և կոնկրետ տեսակի կաթի կամ կաթնամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգի 77-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված զգայորոշման բնութագրերը:
74. Կաթի և կաթնամթերքի փորձարկմամբ նույնականացումը պետք է իրականացվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված նույնականացման ցուցանիշների:
75. Կաթի և կաթնամթերքի կեղծման կասկածի դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն և փորձարկումներ` ըստ կոնկրետ տեսակի կաթի կամ կաթնամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված նույնականացման ցուցանիշների և (կամ) հետևյալ լրացուցիչ ցուցանիշների`
ա) պատրաստի կաթնամթերքում կաթի չոր նյութերի զանգվածային մասը,
բ) ոչ կաթնային ծագում ունեցող յուղերի առկայությունն ու դրանց զանգվածային մասը,
գ) յուղային ֆազի յուղաթթվային կազմը (բացի 1,5 տոկոսից պակաս յուղի զանգվածային մասով մթերքից և 8 տոկոսից ավելի զանգվածային մասով պաղպաղակից),
դ) կաթնային և կաթ պարունակող պահածոների ԿՉՅՄ-ի մեջ սպիտակուցի զանգվածային մասը,
ե) կաթնային և կաթ պարունակող պահածոներում շիճուկային սպիտակուցների և կազեինի (1:4) հարաբերակցությունը:
76. Կաթի և կաթնամթերքի նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակել`
ա) կաթի և կաթնամթերքի անվանումները,
բ) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը,
գ) պատրաստման թվականը և պիտանիության ժամկետը,
դ) կաթի և կաթնամթերքի փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում), այդ թվում` զգայորոշման ցուցանիշները,
ե) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրական տարայում սպառողական տարաների թիվը,
զ) կաթնամթերքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ տեխնոլոգիական հրահանգի, կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը),
է) խմբաքանակի համարը և չափը,
ը) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:
77. Կաթի և կաթնամթերքի նույնականացումն իրականացվում է ըստ ցուցանիշների հետևյալ խմբերի`
ա) զգայորոշման` համակազմությունը (կոնսիստենցիա), արտաքին տեսքը, համը, հոտը, գույնը, պանրազանգվածի գույնը (պանիրների համար), զարդանկարը (պանիրների համար), մթերքի տեսքը կտրվածքում և այլ զգայորոշման առանձնահատուկ հատկությունները,
բ) ֆիզիկաքիմիական` կաթնամթերքի բաղադրամասերի զանգվածային մասերը, թթվայնությունը, խտությունը, ջերմաստիճանը, լուծելիության դասիչը (ինդեքս), մածուցիկությունը և կոնկրետ մթերքի պատրաստման տեխնոլոգիական հրահանգով (բաղադրագրով) սահմանված այլ առանձնահատուկ ցուցանիշները,
գ) մանրէաբանական` մանրէների տեսակային բաղադրությունը, որոշակի տեսակի մանրէների քանակությունը մթերքի միավոր զանգվածում (ծավալում)` ըստ սույն տեխնիկական կանոնակարգով և կոնկրետ մթերքի տեխնոլոգիական հրահանգով սահմանված պահանջների:
78. Հում կաթի, սերուցքի ֆիզիկաքիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 33 աղյուսակով սահմանված նույնականացման ցուցանիշներին:
Աղյուսակ N 33. Նույնականացման ֆիզիկաքիմիական ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը |
| |__________________________________|
| | հում կաթ | հում սերուցք |
|______________________________________|__________________|_______________|
|Յուղի զանգվածային մասը, % |2,8-6,0 |9,0 - 58,0 |
|______________________________________|__________________|_______________|
|Սպիտակուցի զանգվածային մասը, %, |2,8 |- |
|ոչ պակաս | | |
|______________________________________|__________________|_______________|
|Կաթի չոր յուղազերծ նյութերի |8,2 |- |
|զանգվածային մասը, %, ոչ պակաս | | |
|______________________________________|__________________|_______________|
|Թթվայնությունը, օT |16,0-21,0 |14,0-19,0 |
|______________________________________|__________________|_______________|
|Խտությունը, կգ/մ3 |1027,0 ոչ պակաս |1020,0-968,0 |
| |(20 օC | |
| |ջերմաստիճանի | |
| |և 3,5 % | |
| |յուղի զանգվածային | |
| |մասի դեպքում) | |
|______________________________________|__________________|_______________|
|Սառեցման ջերմաստիճանը (կեղծման կասկածի|մինուս 0,52 - | |
|դեպքում), օC, ոչ բարձր |մինուս 0,55 |- |
._________________________________________________________________________.
79. Կաթի և կաթնամթերքի կոնկրետ տեսակին բնորոշ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշները պետք է նախատեսված լինեն ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում` հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի NN 34-39 աղյուսակներով և սույն տեխնիկական կանոնակարգի 79-82-րդ կետերով նախատեսված նույնականացման ցուցանիշները:
Աղյուսակ N 34. Նույնականացման ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշները
._________________________________________________________________________.
|Մթերքի անվանումը |Ցուցանիշների անվանումները, % |Կաթնաթթվային |
| |______________________________________|մանրէներ, |
| |յուղի |սպիտակուցի |ԿՉՅՄ, ոչ պակաս|պրոբիոտիկ |
| |զանգվածային|զանգվածային| |մանրէներ, |
| |մասը |մասը, %, ոչ| |խմորիչներ` |
| | |պակաս | |պիտանիության |
| | | | |ժամկետի |
| | | | |վերջում |
|___________________|___________|___________|______________|______________|
|Կաթ` խմելու |0,1-8.9 |2,8 |8,2 |- |
|___________________|___________|___________|______________|______________|
|Կաթնային կոկտեյլ, |0,1-9,5 |- |- |- |
|ըմպելիք, դոնդող, | | | | |
|քաղցրակուտապ | | | | |
|(պուդինգ), մուս, | | | | |
|մածուկ, սուֆլե | | | | |
|___________________|___________|___________|______________|______________|
|Սերուցք, այդ |9,0-34,0 |2,2 |5,6 |- |
|թվում` բարձր |35,0-58,0 |1,2 |3,6 |- |
|յուղայնությամբ | | | | |
|___________________|___________|___________|______________|______________|
|Կաթնաթթվային մթերք,|0,1-8,9 |2,8 |7,8-9,5 |կաթնաթթվային |
|բացի յոգուրտից, | | | |մանրէները` |
|կաթնաշոռից, | | | |10(7) ԳԱՄ-ից |
|թթվասերից, այդ | | | |ոչ պակաս, |
|թվում` մթերք | | | |բիֆիդոբակտեր- |
|բիֆիդոբակտերիաներով| | | |իաները և |
|և այլ պրոբիոտիկ | | | |(կամ) այլ |
|մանրէներով | | | |պրոբիոտիկ |
| | | | |մանրէները` |
| | | | |10(6) ԳԱՄ-ից |
| | | | |ոչ պակաս |
|___________________|___________|___________|______________|______________|
|Յոգուրտ |0,1-10,0 |3,2, |9,5, |կեֆիրի համար |
| | |բաղադրիչ- |բաղադրիչների |խմորիչները` |
| | |ների |ավելացման |պիտանիության |
| | |ավելացման |դեպքում` 8,5 |ժամկետի |
| | |դեպքում` | |վերջում |
| | |2,8 | |1.10(5) ԳԱՄ-ից|
| | | | |ոչ պակաս |
|___________________|___________|___________|______________|______________|
|Թթվասեր, մթերք` |9,0-58,0 |1,2 |3,6 |թթվասերի համար|
|թթվասերի հիմքով | | | |կաթնաթթվային |
| | | | |մանրէները` |
| | | | |1.10(7) ԳԱՄ-ից|
| | | | |ոչ պակաս |
|___________________|___________|___________|______________|______________|
|Կաթնաշոռ |0,1-35,0 |12,0 |18,5 |թթվեցնելուց |
| | | | |հետո առանց |
| | | | |տաքացնելու |
| | | | |պատրաստված |
| | | | |կաթնաշոռի |
| | | | |համար |
| | | | |կաթնաթթվային |
| | | | |մանրէները` |
| | | | |1.10(6) ԳԱՄ-ից|
| | | | |ոչ պակաս |
|___________________|___________|___________|______________|______________|
|Կաթնաշոռային |0,1-35,0 |8,0 |13,5 |- |
|մթերք, | | | | |
|կաթնաշոռային | | | | |
|զանգված | | | | |
|___________________|___________|___________|______________|______________|
|Մանրէազերծված |1,0-16,0 |7,0 |11,5 |- |
|խտացրած կաթ, այդ |1,0-16,0 |7,0 |14,0 |- |
|թվում` շաքարով | | | | |
|___________________|___________|___________|______________|______________|
|Մանրէազերծված |8,5-9,5 |8,0 |18,0 |- |
|թանձրացրած կաթ | | | | |
|___________________|___________|___________|______________|______________|
|Մարէազերծված |25,0 |2,6 |5,3 |- |
|սերուցք | | | | |
|___________________|___________|___________|______________|______________|
|Շաքարով խտացրած |19,0-20,0 |8,0 |18,0 |- |
|սերուցք | | | | |
|___________________|___________|___________|______________|______________|
|Չոր կաթ |1,0-26,0 |16,0 |69,0 |- |
|___________________|___________|___________|______________|______________|
|Չոր սերուցք, այդ |42,0-45,0 |20,0 |53,0 |- |
|թվում` բարձր |75,0-80,0 |10,0 |15,0 |- |
|յուղայնությամբ | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 35. Կարագի և յուղային մածուկի նույնականացման ֆիզիկաքիմիական ցուցանիշները
._________________________________________________________________________.
|Մթերքի |Զանգվածային մասը, % |Մթերքի կաթնաթթվային |Յուղային |
|անվանումը | |պլազմայի տիտրվող |ֆազի |
| | |թթվայնությունը, |թթվայնու- |
| | |օT, ոչ ավելի (ըստ |թյունը, |
| | |մթերքի տեսակի) |օK, ոչ |
| | | |ավելի |
| |__________________________|_______________________|__________|
| |յուղի |խոնավության| աղի|քաղցրա- |թթվա- | |
| | | | |սերուցքային|սերուցքային| |
|___________|_________|___________|____|___________|___________|__________|
|Յուղ` հալած|99,0-ից |1,0-ից |- | | |2,5 |
| |ոչ պակաս |ոչ ավելի | | | | |
|___________|_________|___________|____|___________|___________|__________|
|Կարագ` | | | | | | |
|սերուցքա- | | | | | | |
|յին, | | | | | | |
|քաղցրա- | | | | | | |
|սերուցքային| | | | | | |
|և թթվա- | | | | | | |
|սերուցքային| | | | | | |
| | | | | | | |
|անալի |80,0-85,0|18,5-14,0 |- |26,0 | | |
| |ներառյալ | | | | | |
| | | | | | | |
|աղի |80,0-85,0|17,5-13,0 |1,0 | |40,0-65,0 |2,5 |
| |ներառյալ | | | | | |
|___________|_________|___________|____|___________|___________|__________|
|Ցածր | | | | | | |
|յուղայ- | | | | | | |
|նությամբ | | | | | | |
|քաղցրա- | | | | | | |
|սերուցքային| | | | | | |
|և թթվա- | | | | | | |
|սերուցքային| | | | | | |
| | | | | | | |
|անալի |50,0-60,0|46,0-19,5 |- |30,0 | | |
| |ներառյալ | | | | | |
| |61,0-79,0| | | | | |
| |ներառյալ | | | | | |
| | | | | | | |
|աղի |50,0-60,0|45,0-18,5 |1,0 |30,0 | | |
| |ներառյալ | | |26,0 | | |
| |61,0-79,0| | | |40,0-65,0 |2,5 |
| |ներառյալ | | | | | |
|___________|_________|___________|____|___________|___________|__________|
|Յուղային | | | | | | |
|մածուկ` | | | | | | |
|քաղցրա- | | | | | | |
|սերուցքային| | | | | | |
|և թթվա- | | | | | | |
|սերուցքային| | | | | | |
| | | | | | | |
|անալի |39,0-49,0|56,0-47,0 |- |33,0 | | |
| | | | | | | |
|աղի |39,0-49,0|55,0-46,0 |1,0 | | | |
._________________________________________________________________________.
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում