Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...

 

 

010.0292.110102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

 

«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքումտարաժամկետ վճարումների չափերը

 

Գնահատված արժեքը (դրամներով)

Առաջին վճարի չափը (գնահատված արժեքի նկատմամբ տոկոսով)

Վճարման ժամկետը (տարիներով)

Վճարումների թիվը (անգամ)

Մինչև 500.000

100

-

-

500.001-1.000.000

50

1

2

1.000.001-1.500.000

40

2

3

1.500.001-2.000.000

35

3

4

2.000.001-3.000.000

30

4

5

3.000.001-4.000.000

25

5

6

4.000.001-5.000.000

25

6

7

5.000.001-6.000.000

25

7

8

6.000.001-7.000.000

20

8

9

7.000.001-8.000.000

20

9

10

8.000.001-9.000.000

20

10

11

9.000.001-10.000.000

20

11

12

10.000.001-11.000.000

20

12

13

11.000.001-12.000.000

20

13

14

12.000.001-13.000.000

20

14

15

13.000.001-14.000.000

20

15

16

14.000.001-15.000.000

20

16

17

15.000.001-16.000.000

20

17

18

16.000.001-18.000.000

20

18

19

18.000.001-20.000.000

20

19

20

20.000.001-ից ավելի

20

20

21

 

2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:

3. Օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք`

ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար.

բ) վճարել են օբյեկտի արժեքի 30 տոկոսից պակաս գումար և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի ու օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար:

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարվող վճարումները կարող են իրականացվել` անկախ տվյալ տարում վճարողի կողմից կատարված վճարումների քանակից:

5. Չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացած դատական վճիռների առկայության դեպքում պատասխանողի հետ կնքվում է հաշտության համաձայնագիր, ընդ որում` վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքները հետագա վճարումների ժամանակ չեն հաշվարկվում:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ից հետո տարաժամկետ հերթական վճարումները չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողնված աշխատանքային օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 աշխատանքային օրվա հաշվարկից:

7. Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

i

Հոդված 2. Օրենքին կից «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկ N 1-ում`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հանքարդյունաբերության և մետալուրգիայի ճյուղի ընկերությունների ցանկը 62008 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով`

 

«62352

«Թագազարդ» ՓԲԸ

քաղ. Բերդ»,

- մեքենաշինության ճյուղի ընկերությունների ցանկը 62340 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով`

«62353

 «Սասնաշենի հաստոցաշինական

Արագածոտնի մարզ,

 

գործարան» ՓԲԸ

գ. Սասնաշեն»,

- հատուկ ծրագրեր ճյուղի ընկերությունների ցանկը 62027 ծածկագրի տողից

 

հետո լրացնել հետևյալ տողերով`

 

«62354

 «Ավտոմատ կառավարման

քաղ. Երևան,

 

համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ

Հակոբյան 3

62355

 «Երևանի մաթեմատիկական

քաղ. Երևան,

 

մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ

Հակոբյան 3

62356

 «Երևանի մաթեմատիկական

քաղ. Երևան,

 

մեքենաների գործարան» ՓԲԸ

Հակոբյան 3»,

- առևտրի, զբոսաշրջության և սպասարկման ճյուղի ընկերությունների ցանկը 62059 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով`

«62357

«Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Այվազովսկու 4».

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 62349 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով`

«62358

«Երանոսի կարտոֆիլի և

Գեղարքունիքի մարզ,

 

բանջարեղենի մթերման,

գ. Երանոս

 

վերամշակման և իրացման» ՊՓԲԸ

 

62359

«Վաղարշապատի խոզաբուծական

քաղ. էջմիածին,

 

տոհմային» ՊՓԲԸ

Մարգարյանի խճուղի

62360

«Պարենպլաստ» ՊՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Տիգրան Մեծի 65ա

62361

«Պարենէկոտեխ» ՊՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Սասունցի Դավիթ 87ա

62362

«Ամասիայի գյուղատնտեսական

Շիրակի մարզ,

 

ուսումնական բազա» ՊՓԲԸ

գ. Ամասիա

62363

«Մարտունու ավտոտրանսպորտային»

քաղ. Գավառ 14

 

ՊՓԲԸ

(Մարտունի-Վարդենիս

 

 

խճուղի)

62364

«Գյուղատնտեսական տեխնիկայի

քաղ. Եղվարդ

 

փորձարկում և ներդրում» ՊՓԲԸ

 

62365

«Ջրամբարշին» ՊՓԲԸ

քաղ. Արթիկ

 

 

Բաղրամյան 4

62366

«Փայտամշակման տնտհաշվարկային

քաղ. Բալահովիտ».

 

տեղամաս» ՊՓԲԸ («Քոչար»)

 

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոմունալ տնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 20729 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով`

«62367

«Ախթալայի ԲԿՏ» ՊՓԲԸ

քաղ. Ախթալա

62368

«Շամլուղի ԲԿՏ» ՊՓԲԸ

քաղ. Շամլուղ».

դ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ընկերությունների ցանկը 62167 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով`

«62369

«Լուսավտո» ՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Մանուկյան 8/32

62370

«Արագշին» շինարարական

քաղ. Երևան,

 

տրեստ» ՓԲԸ

Մ. Բաբաջանյան 15/2

62371

«Պոլիտեխնիկում» ՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Մայիսյան 9, շենք 14».

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ընկերությունների ցանկը 62338 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով`

«62372

«Շինվերանորոգում» ՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Արշակունյաց 135».

զ) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 74730 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով`

«62373

«Մալաթիա» ԲԿ ԱՊՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Դ. Վարուժան 28ա

62374

«Թիվ 2 բուժմիավորում» ԱՊՓԲԸ

քաղ. Երևան,

 

 

Արամի 54».

i

է) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ընկերությունների ցանկից հանել հետևյալ տողը`

«742 325

Ձորա ՀԷԿ

Լոռու մարզ»:

                                                     

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 հունվարի 2002 թ.
ՀՕ-292

 

 

pin
ՀՀ 28.12.2001
N ՀՕ-292 օրենք