041.0790.021204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 790-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
i
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման N 1 հավելվածը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2004 թվականի դեկտեմբերի 2-ի
N 790-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Կատարողները | Կատարման ենթակա | Փաստաթղթերն |Աշխատանքների|
|ը/կ| | աշխատանքները և | ստացող | և միջոցա- |
| | | միջոցառումները | մարմինները | ռումների |
| | | | | կատարման |
| | | | | սահմանային |
| | | | | ժամկետները |
|___|______________|__________________________|______________|____________|
| Ա | 1 | 2 | 3 | 4 |
|___|______________|__________________________|______________|____________|
| |1-ԻՆ ՓՈՒԼ |ՀՀ 2006-2008 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ | | |
| | |ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ| | |
| | |(ՄԺԾԾ) ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ | | |
| | |ՀԱՍՏԱՏՈՒՄԸ | | |
|___|______________|__________________________|______________|____________|
| 1.|ՀՀ ֆինանսների |հարկաբյուջետային |ՄԺԾԾ մշակման |մինչև |
| |և էկոնոմիկայի|սկզբունքների, կարճաժամկետ |աշխատանքները |2004 թվականի|
| |նախարարություն|և միջնաժամկետ |համակարգող |դեկտեմբերի |
| | |հարկաբյուջետային |մշտապես գործող|7-ը |
| | |ցուցանիշների և |խումբ | |
| | |ռազմավարական ծախսային | | |
| | |գերակայությունների | | |
| | |վերաբերյալ | | |
| | |առաջարկությունների | | |
| | |մշակում և ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
| 2.|ՄԺԾԾ մշակման |հարկաբյուջետային |ՄԺԾԾ մշակման |մինչև |
| |աշխատանքները |սկզբունքների, կարճաժամկետ |մշտապես գործող|2004 թվականի|
| |համակարգող |և միջնաժամկետ |բարձրագույն |դեկտեմբերի |
| |մշտապես գործող|հարկաբյուջետային |խորհուրդ |14-ը |
| |խումբ |ցուցանիշների և | | |
| | |ռազմավարական ծախսային | | |
| | |գերակայությունների | | |
| | |վերաբերյալ | | |
| | |առաջարկությունների | | |
| | |քննարկում և ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
| 3.|ՄԺԾԾ մշակման |հարկաբյուջետային | |մինչև |
| |մշտապես գործող|սկզբունքների, կարճաժամկետ | |2004 թվականի|
| |բարձրագույն |և միջնաժամկետ | |դեկտեմբերի |
| |խորհուրդ |հարկաբյուջետային | |21-ը |
| | |ցուցանիշների և | | |
| | |ռազմավարական ծախսային | | |
| | |գերակայությունների մասին | | |
| | |ստացված առաջարկությունների| | |
| | |վերաբերյալ որոշումների | | |
| | |ընդունում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
| 4.|ՀՀ ֆինանսների |2006-2008 թթ. միջնաժամկետ |ՀՀ պետական |մինչև |
| |և էկոնոմիկայի|ծախսերի ծրագրերի նախագծի |կառավարման |2004 թվականի|
| |նախարարություն|կազմման մեթոդիկան |մարմիններ |դեկտեմբերի |
| | |ցուցումների մշակում և | |24-ը |
| | |տրամադրում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
| 5.|ՀՀ ֆինանսների |անհրաժեշտության դեպքում ՀՀ|ՀՀ ազգային |մինչև |
| |և էկոնոմիկայի|2006-2008 թթ. ՄԺԾԾ մշակման|վիճակագրական |2004 թվականի|
| |նախարարություն|համար լրացուցիչ |ծառայություն, |դեկտեմբերի |
| | |տեղեկատվության ցանկի |ՀՀ |28-ը |
| | |կազմում և տրամադրում |կառավարությանն| |
| | | |առընթեր | |
| | | |հարկային | |
| | | |պետական | |
| | | |ծառայություն, | |
| | | |ՀՀ | |
| | | |կառավարությանն| |
| | | |առընթեր | |
| | | |մաքսային | |
| | | |պետական | |
| | | |կոմիտե, ՀՀ | |
| | | |կառավարությանն| |
| | | |առընթեր ՀՀ | |
| | | |ոստիկանություն| |
|___|______________|__________________________|______________|____________|
| 6.|Տվյալ ոլորտի |ոլորտի 2006-2008 թթ. |տվյալ ոլորտում| |
| |աշխատանքների |միջնաժամկետ ծախսերի |գլխադասային | |
| |համակարգման |ծրագրերի քաղաքականության |չհանդիսացող | |
| |համար |հարցերի շուրջ տվյալ |ՀՀ պետական | |
| |պատասխանատու |ոլորտում գլխադասային |կառավարման | |
| |ՀՀ պետական |չհանդիսացող պետական |մարմիններ | |
| |կառավարման |կառավարման (այդ թվում` | | |
| |հանրապետական |նաև ՀՀ տարածքային | | |
| |մարմիններ |կառավարման) մարմինների | | |
| |(այսուհետ` |հետ` | | |
| |գլխադասային |ա) քննարկումների | |մինչև |
| |մարմիններ) |ժամանակացույցի և | |2004 թվականի|
| | |գլխադասային չհանդիսացող | |դեկտեմբերի |
| | |պետական կառավարման | |25-ը |
| | |մարմինների կողմից | | |
| | |իրականացվելիք ծրագրերի | | |
| | |գծով ՀՀ 2006-2008 թթ. | | |
| | |պետական բյուջեների | | |
| | |միջոցների հաշվին | | |
| | |կատարվելիք ծախսերի | | |
| | |ֆինանսավորման նախնական | | |
| | |չափաքանակների` այդ | | |
| | |մարմինների հետ քննարկման | | |
| | |կարգի սահմանում և դրա | | |
| | |մասին այդ մարմիններին | |մինչև |
| | |տեղեկացում, | |2005 թվականի|
| | |բ) քննարկումների անցկացում| |փետրվարի 1-ը|
|___|______________|__________________________|______________|____________|
| 7.|Տվյալ ոլորտում|տվյալ ոլորտում | |մինչև |
| |գլխադասային |2006-2008 թթ. միջնաժամկետ | |2005 թվականի|
| |չհանդիսացող |ծախսերի ծրագրերի | |փետրվարի 1-ը|
| |ՀՀ պետական |քաղաքականության հարցերի | |(ըստ |
| |կառավարման |շուրջ գլխադասային | |գլխադասային |
| |մարմիններ |մարմինների կողմից | |մարմինների |
| | |կազմակերպվող | |սահմանած |
| | |քննարկումներին | |ժամանակա- |
| | |մասնակցություն | |ցույցի) |
|___|______________|__________________________|______________|____________|
| 8.|Գլխադասային |տվյալ ոլորտում |ՀՀ ֆինանսների |մինչև |
| |մարմիններ |2006-2008 թթ. միջնաժամկետ |և էկոնոմիկայի|2005 թվականի|
| |չունեցող` |ծախսերի ծրագրերի հայտերի |նախարարություն|փետրվարի 1-ը|
| |առանձին |(քաղաքականության և | | |
| |ոլորտներում |ներառյալ` դրանով | | |
| |ծրագրեր |պայմանավորված ՀՀ | | |
| |իրականացնող |2006-2008 թթ. պետական | | |
| |ՀՀ պետական |բյուջեի ծախսերի | | |
| |կառավարման |նկարագրությունը) մշակում | | |
| |մարմիններ |և ներկայացում | | |
| | |(յուրաքանչյուրն` իրեն | | |
| | |վերաբերող մասով) | | |
|___|______________|__________________________|______________|____________|
| 9.|Գլխադասային |իրենց ոլորտի 2006-2008 թթ.|ՀՀ ֆինանսների |մինչև |
| |մարմիններ |միջնաժամկետ ծախսերի |և էկոնոմիկայի|2005 թվականի|
| | |ծրագրերի հայտերի |նախարարություն|փետրվարի |
| | |(քաղաքականության | |15-ը |
| | |վերաբերյալ փաստաթղթերի և | | |
| | |ներառյալ` դրանով | | |
| | |պայմանավորված ՀՀ | | |
| | |2006-2008 թթ. պետական | | |
| | |բյուջեների ծախսերի գծով | | |
| | |առաջարկությունները` ինչպես| | |
| | |ամփոփ, այնպես էլ նաև ըստ | | |
| | |տվյալ ոլորտում գլխադասային| | |
| | |չհանդիսացող մարմինների | | |
| | |գծով) մշակում և | | |
| | |ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|10.|ՀՀ |ՀՀ պետական բյուջեի |ՀՀ ֆինանսների |մինչև |
| |կառավարությանն|հարկային եկամուտների |և էկոնոմիկայի|2005 թվականի|
| |առընթեր |հավաքագրումն ապահովող |նախարարություն|մարտի 2-ը |
| |հարկային |միջոցառումների | | |
| |պետական |2006-2008 թթ. ծրագրի | | |
| |ծառայություն, |նախագծի մշակում, գնահատում| | |
| |ՀՀ |և ներկայացում | | |
| |կառավարությանն| | | |
| |առընթեր | | | |
| |մաքսային | | | |
| |պետական կոմիտե| | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|11.|ՀՀ կենտրոնական|ՀՀ կենտրոնական բանկի |ՀՀ ֆինանսների |մինչև |
| |բանկ |2005-2007 թթ. |և էկոնոմիկայի|2005 թվականի|
| | |գործունեության արդյունքում|նախարարություն|մարտի 2-ը |
| | |ստացվելիք եկամուտների, | | |
| | |կատարվելիք ծախսերի և | | |
| | |առաջացող շահույթի (այդ | | |
| | |թվում` պետական բյուջե | | |
| | |մասհանվող շահույթի) | | |
| | |կանխատեսումների մշակում և | | |
| | |մանրամասն հիմնավորումներով| | |
| | |ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|12.|ՀՀ ազգային |ըստ ՀՀ ֆինանսների և |ՀՀ ֆինանսների |ըստ ՀՀ |
| |վիճակագրական |էկոնոմիկայի նախարարության |և էկոնոմիկայի|ֆինանսների |
| |ծառայություն, |կողմից տրված ցանկի` ՀՀ |նախարարություն|և |
| |ՀՀ |2006-2008 թթ. ՄԺԾԾ մշակման| |էկոնոմիկայի |
| |կառավարությանն|համար լրացուցիչ | |նախարարու- |
| |առընթեր |տեղեկատվության տրամադրում | |թյան կողմից |
| |հարկային | | |տրված |
| |պետական | | |ցանկում |
| |ծառայություն, | | |նշված |
| |ՀՀ | | |պարբերակա- |
| |կառավարությանն| | |նության |
| |առընթեր | | | |
| |մաքսային | | | |
| |պետական | | | |
| |կոմիտե, ՀՀ | | | |
| |կառավարությանն| | | |
| |առընթեր ՀՀ | | | |
| |ոստիկանություն| | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|13.|ՀՀ ֆինանսների |ՀՀ պետական բյուջեի | |մինչև |
| |և էկոնոմիկայի|հարկային եկամուտների | |2005 թվականի|
| |նախարարություն|հավաքագրումն ապահովող | |մարտի 16-ը |
| | |միջոցառումների | | |
| | |2006-2008 թթ. ծրագրի | | |
| | |նախագծի քննարկում ՀՀ | | |
| | |կառավարությանն առընթեր | | |
| | |հարկային պետական | | |
| | |ծառայության և ՀՀ | | |
| | |կառավարությանն առընթեր | | |
| | |մաքսային պետական կոմիտեի | | |
| | |հետ | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|14.|ՀՀ ֆինանսների |գլխադասային մարմինների և | |մինչև |
| |և էկոնոմիկայի|գլխադասային մարմիններ | |2005 թվականի|
| |նախարարություն|չունեցող` առանձին | |մարտի 16-ը |
| | |ոլորտներում ծրագրեր | | |
| | |իրականացնող պետական | | |
| | |կառավարման մարմինների հետ | | |
| | |2006-2008 թթ. միջնաժամկետ | | |
| | |քաղաքականության | | |
| | |փաստաթղթերը քննարկելու | | |
| | |համար հանդիպումների | | |
| | |անցկացում (ըստ | | |
| | |անհրաժեշտության) | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|15.|ՀՀ ֆինանսների |պետական կառավարման |ՄԺԾԾ մշակման |մինչև |
| |և էկոնոմիկայի|մարմինների մշակած ՄԺԾԾ |աշխատանքները |2005 թվականի|
| |նախարարություն|հայտերից յուրաքանչյուրի |համակարգող |մարտի 22-ը |
| | |առնչությամբ եզրակացության |մշտապես գործող| |
| | |նախապատրաստում և |խումբ | |
| | |ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|16.|ՀՀ ֆինանսների |մակրոտնտեսական և |ՄԺԾԾ մշակման |մինչև |
| |և էկոնոմիկայի|հարկաբյուջետային |աշխատանքները |2005 թվականի|
| |նախարարություն|կանխատեսումների մեջ տեղ |համակարգող |մարտի 22-ը |
| | |գտած փոփոխությունների |մշտապես գործող| |
| | |նկարագրության, ինչպես նաև |խումբ | |
| | |յուրաքանչյուր գլխադասային | | |
| | |մարմնի և գլխադասային | | |
| | |մարմիններ չունեցող առանձին| | |
| | |ոլորտներում ծրագրեր | | |
| | |իրականացնող պետական | | |
| | |կառավարման մարմնի գծով | | |
| | |համապատասխան ոլորտներում | | |
| | |ծախսերի ֆինանսավորման | | |
| | |2006-2008 թթ. կողմնորոշիչ | | |
| | |չափաքանակների վերաբերյալ | | |
| | |առաջարկությունների մշակում| | |
| | |և ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|17.|ՄԺԾԾ մշակման |համապատասխան ոլորտներում | |մինչև |
| |աշխատանքները |ծախսերի ֆինանսավորման | |2005 թվականի|
| |համակարգող |2006-2008 թթ. կողմնորոշիչ | |ապրիլի 5-ը |
| |մշտապես գործող|չափաքանակների վերաբերյալ | | |
| |խումբ |քննարկումներ անցկացնելու | | |
| | |նպատակով համապատասխան | | |
| | |պետական կառավարման | | |
| | |մարմինների հետ | | |
| | |հանդիպումների անցկացում | | |
| | |(ըստ անհրաժեշտության) | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|18.|ՄԺԾԾ մշակման |ընդհանուր ծախսերում |ՄԺԾԾ մշակման |մինչև |
| |աշխատանքները |փոփոխություններ կատարելու |մշտապես գործող|2005 թվականի|
| |համակարգող |(անհրաժեշտության դեպքում),|բարձրագույն |ապրիլի 7-ը |
| |մշտապես գործող|ինչպես նաև յուրաքանչյուր |խորհուրդ | |
| |խումբ |գլխադասային մարմնի և | | |
| | |գլխադասային մարմիններ | | |
| | |չունեցող առանձին | | |
| | |ոլորտներում ծրագրեր | | |
| | |իրականացնող պետական | | |
| | |կառավարման մարմնի գծով | | |
| | |համապատասխան ոլորտներում | | |
| | |ծախսերի ֆինանսավորման | | |
| | |2006-2008 թթ. կողմնորոշիչ | | |
| | |չափաքանակների վերաբերյալ | | |
| | |առաջարկությունների | | |
| | |ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|19.|ՄԺԾԾ մշակման |ըստ յուրաքանչյուր | |մինչև |
| |մշտապես գործող|գլխադասային մարմնի և | |2005 թվականի|
| |բարձրագույն |գլխադասային մարմիններ | |ապրիլի 14-ը |
| |խորհուրդ |չունեցող առանձին | | |
| | |ոլորտներում ծրագրեր | | |
| | |իրականացնող պետական | | |
| | |կառավարման մարմնի` | | |
| | |համապատասխան ոլորտների | | |
| | |ծախսերի ֆինանսավորման | | |
| | |2006-2008 թթ. կողմնորոշիչ | | |
| | |չափաքանակների վերաբերյալ | | |
| | |որոշումների ընդունում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|20.|ՀՀ |2006-2008 թթ. |ՀՀ պետական |մինչև |
| |կառավարության |չափաքանակների վերաբերյալ |կառավարման |2005 թվականի|
| |աշխատակազմ |ՄԺԾԾ մշակման մշտապես |մարմիններ |ապրիլի 16-ը |
| | |գործող բարձրագույն խորհրդի| | |
| | |որոշումների մասին | | |
| | |տեղեկացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|21.|տվյալ ոլորտում|ավարտուն տեսքի բերված |տվյալ ոլորտում|մինչև |
| |գլխադասային |իրենց ոլորտային ՄԺԾԾ |գլխադասային |2005 թվականի|
| |չհանդիսացող |նախագծերի մշակում և |մարմիններ |ապրիլի 30-ը |
| |ՀՀ պետական |ներկայացում | | |
| |կառավարման | | | |
| |մարմիններ | | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|22.|Գլխադասային |ավարտուն տեսքի բերված |ՀՀ ֆինանսների |մինչև |
| |մարմիններ |իրենց ոլորտի 2006-2008 թթ.|և էկոնոմիկայի|2005 թվականի|
| |չունեցող |ՄԺԾԾ նախագծերի (ծախսային |նախարարություն|ապրիլի 30-ը |
| |առանձին |ռազմավարության) մշակում և | | |
| |ոլորտներում |ներկայացում | | |
| |ծրագրեր | | | |
| |իրականացնող | | | |
| |ՀՀ պետական | | | |
| |կառավարման | | | |
| |մարմիններ | | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|23.|Տվյալ ոլորտում|ավարտուն տեսքի բերված |ՀՀ ֆինանսների |մինչև |
| |գլխադասային |իրենց ոլորտի 2006-2008 թթ.|և էկոնոմիկայի|2005 թվականի|
| |մարմիններ |ՄԺԾԾ նախագծերի (ծախսային |նախարարություն|մայիսի 10-ը |
| | |ռազմավարության), ներառյալ | | |
| | |համապատասխան ոլորտներում | | |
| | |գլխադասային չհանդիսացող | | |
| | |պետական կառավարման | | |
| | |մարմինների ծախսերի | | |
| | |2006-2008 թթ. | | |
| | |ֆինանսավորման կողմնորոշիչ | | |
| | |չափաքանակների մասին | | |
| | |առաջարկությունների | | |
| | |մշակում և ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|24.|ՀՀ ֆինանսների |ՀՀ 2006-2008 թթ. պետական |ՄԺԾԾ մշակման |մինչև |
| |և էկոնոմիկայի|միջնաժամկետ ծախսերի ծրագրի|աշխատանքները |2005 թվականի|
| |նախարարություն|նախագծի վերջնական |համակարգող |մայիսի 25-ը |
| | |տարբերակի կազմում և |մշտապես գործող| |
| | |ներկայացում |խումբ | |
|___|______________|__________________________|______________|____________|
|25.|ՄԺԾԾ մշակման |ՀՀ 2006-2008 թթ. պետական |ՄԺԾԾ մշակման |մինչև |
| |աշխատանքները |միջնաժամկետ ծախսերի ծրագրի|մշտապես գործող|2005 թվականի|
| |համակարգող |նախագծի վերջնական |բարձրագույն |հունիսի 1-ը |
| |մշտապես գործող|տարբերակի ներկայացում |խորհուրդ | |
| |խումբ | | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|26.|ՄԺԾԾ մշակման |ՀՀ 2006-2008 թթ. պետական | |մինչև |
| |մշտապես գործող|միջնաժամկետ ծախսերի ծրագրի| |2005 թվականի|
| |բարձրագույն |նախագծի վերջնական | |հունիսի 8-ը |
| |խորհուրդ |տարբերակի վերաբերյալ | | |
| | |որոշումների ընդունում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|27.|ՀՀ ֆինանսների |ՄԺԾԾ մշակման մշտապես |ՀՀ |մինչև |
| |և էկոնոմիկայի|գործող բարձրագույն խորհրդի|կառավարություն|2005 թվականի|
| |նախարարություն|որոշումներին համապատասխան | |հունիսի 15-ը|
| | |ՀՀ 2006-2008 թթ. պետական | | |
| | |միջնաժամկետ ծախսերի ծրագրի| | |
| | |նախագծի ճշգրտում (ըստ | | |
| | |անհրաժեշտության) և | | |
| | |ներկայացում | | |
|___|______________|__________________________|______________|____________|
|28.|ՀՀ |ՀՀ 2006-2008 թթ. |ՀՀ Ազգային |մինչև |
| |կառավարության |միջնաժամկետ ծախսերի ծրագրի|ժողով |2005 թվականի|
| |աշխատակազմ |ներկայացում | |հուլիսի 1-ը |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2004 թվականի դեկտեմբերի 2-ի
N 790-Ն որոշման
ԿԱԶՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ ֆինանսների նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարար
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ մշակույթի նախարար
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության
լիազոր ներկայացուցիչներ (խորհրդակցական ձայնի իրավունքով)
(համաձայնությամբ)
Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության
լիազոր ներկայացուցիչներ (խորհրդակցական ձայնի իրավունքով)`
Գ. Մինասյան - ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի
ֆինանսավարկային, բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Մարգարյան - «Օրինաց երկիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ,
ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ
(համաձայնությամբ)
(կազմը փոփ. 10.03.07 թիվ 185-Ն, 17.12.07 թիվ 888-Ն, 14.05.08 թիվ 243-Ն, 17.12.08 թիվ 1033-Ն, 12.03.10 թիվ 162-Ն, 27.04.11 թիվ 347-Ն, 03.04.14 թիվ 262-Ն որոշումներ)