040.0168.120400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2000 թվականի N 168
i
«ՏՈՒՄԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՎՐԱ «ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ» ՀԱՅԵՐԵՆ ՆՇԱԳՐՈՒՄՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 3-ի N 493 որոշման խմբագրությամբ) սահմանված ժամկետների դրությամբ «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ուներ 6099 արկղ սահմանված կարգով դրոշմավորված, բայց չնշագրված սիգարետներ, իսկ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` 1998 թվականին տրամադրված վարկերի դիմաց ուներ 385 արկղ սահմանված կարգով դրոշմավորված, բայց չնշագրված սիգարետներով ապահովված գրավ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նշված քանակությամբ սիգարետների վրա «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով ժամանակավոր պիտակների օգտագործումը:
2. Հաստատել «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սիգարետների վրա «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով ժամանակավոր պիտակների օգտագործման կարգը (կցվում է):
3. Սահմանել, որ`
ա) 2000 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված ժամանակավոր պիտակներով պիտակավորված սիգարետների իրացումը Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ) ժամանակավոր պիտակների տպագրության և պիտակավորման հետ կապված ծախսերը կատարվում են «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան ժամանակավոր պիտակների նմուշները:
5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը վերահսկողություն սահմանել սույն որոշման համաձայն թույլատրված ժամանակավոր պիտակների տպագրության, սիգարետների վրա սահմանված կարգով փակցնելու և դրանք իրացնելու նկատմամբ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 12-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 12-ի N 168 որոշմամբ
ԿԱՐԳ
«ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս
բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սիգարետների վրա
«Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով
ժամանակավոր պիտակների օգտագործման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սիգարետների վրա «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումով ժամանակավոր պիտակների (այսուհետև` պիտակներ) օգտագործման կարգը:
i
2. Սույն կարգի դրույթները տարածվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշմանը համապատասխան ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված սիգարետների վրա:
3. Սույն կարգին համապատասխան պիտակները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
II. Պիտակավորման ենթակա սիգարետների վերաբերյալ
անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը
4. «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն են ներկայացնում տեղեկություններ
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից պիտակավորման ենթակա սիգարետների մնացորդների գտնվելու վայրի վերաբերյալ` ըստ արտադրանքի տեսականու, քանակի և արժեքի.
բ) պիտակներ տպագրող կազմակերպության տվյալների (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը), ինչպես նաև պատվիրված և յուրաքանչյուր անգամ փաստացի ստացված պիտակների թվի վերաբերյալ:
III. Պիտակներին ներկայացվող պահանջները
5. Պիտակները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հաստատած նմուշին:
6. Պիտակների վրա պարտադիր է «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումը և պիտակների օգտագործման թույլտվություն ստացած կազմակերպության անվանումը:
7. Պիտակները պետք է նախատեսված լինեն միանգամյա օգտագործման համար, ունենան ինքնասոսնձվող շերտ, որը կբացառի պիտակները պոկելու հնարավորությունը` առանց պիտակների ամբողջականությունը վնասելու:
IV. Պիտակների հաշվառումը և օգտագործումը
8. Պիտակները սահմանված կարգով հաշվառվում են դրանք արտադրող և պիտակների օգտագործման թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից: Վերջիններս դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Պիտակները փակցվում են սիգարետների յուրաքանչյուր տուփի` պոլիէթիլենային թաղանթի բացման համար նախատեսված գծիկի վրա:
10. Սույն կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սիգարետները պիտակավորվում են «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության մասնագետներից կազմված հանձնաժողովների ներկայությամբ:
Նշված հանձնաժողովները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում կազմում են ակտ տվյալ օրվա ընթացքում պիտակավորված սիգարետների քանակի և տեսականու, օգտագործված և վնասված պիտակների քանակի վերաբերյալ: Ակտն ստորագրում են համապատասխան հանձնաժողովների բոլոր անդամները և կազմակերպության պատասխանատու (կամ կազմակերպության կողմից սահմանված կարգով լիազորված) անձը:
Սույն կետում նշված կարգով սիգարետները պիտակավորվում են ոչ ավելի, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում:
V. Պիտակավորված սիգարետների իրացման վերաբերյալ
տեղեկությունների տրամադրումը
i
11. Սույն կարգով պիտակավորված սիգարետների իրացման վերաբերյալ «ՏՈՒՄԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն են ներկայացնում տեղեկություններ`
ա) յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում իրացված սիգարետների տեսականու, քանակի և արժեքի վերաբերյալ.
բ) գնորդ կազմակերպության տվյալների (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը) վերաբերյալ:
Նշված տեղեկություններին պարտադիր կցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ սահմանված կարգով իրացումը հիմնավորող հաշվարկային և վճարային փաստաթղթերի պատճենները:
Սույն կետում նշված տեղեկությունները և համապատասխան փաստաթղթերի պատճենները ներկայացվում են յուրաքանչյուր շաբաթվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, որոնք վերահասցեագրվում են համապատասխան տարածքային հարկային տեսչություններ հետագա վերահսկումն իրականացնելու նպատակով: