040.0569.230518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2018 թվականի N 569-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 60-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման վերնագիրը «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ» բառերով.
i
2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հաշվառված գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին` յուրաքանչյուր կիսամյակ` մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը` համաձայն N 1 ձևի.
«Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.__________________________________________________________________.
|Մարզը|Համայնքը|Սեփականա-|Տեխնիկայի|Մակնիշը|Արտադ- |Գործա- |Սարքի- |
| | |տերը |անվանումը| |րության|րանային|նության|
| | | | | |տարե- |համարը |վիճակը |
| | | | | |թիվը | | |
|_____|________|_________|_________|_______|_______|_______|_______|
| | | | | | | | |
.__________________________________________________________________.».
3) որոշման հավելվածի`
i
ա. 3-րդ կետում «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերով,
i
բ. 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «տեսուչ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության ծառայող» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
i
գ. 4-րդ կետում և 5-րդ կետի «բ» ենթակետում «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով.
i
դ. հավելվածի 5-րդ կետում «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը» բառերը փոխարինել «Ճանապարհային ոստիկանության ծառայողը» բառերով,
i
ե. հավելվածի 10-րդ կետում «տեսչության կնիքով» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կնիքով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
1) 3.2-րդ կետի 1-ին ենթակետում «գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերով.
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Պետական գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործելու համար նախատեսված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գյուղատնտեսական տեխնիկան:»:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից գույքի և գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին» N 1775-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում`
i
ա. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից (այսուհետ` նախարար)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ)» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունից (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերով, իսկ «երկու» բառը` «մեկ» բառով.
i
2) 4-րդ, 5-րդ, 7-րդ, 19-րդ, 22-րդ և 26-րդ կետերում «տեսչություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «ճանապարհային ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ 3-րդ և 12-րդ կետերում «նախարար» բառը և դրա հոլովաձևերը` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ և 28-րդ կետերում «տեսուչ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության ծառայող» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
4) N 2 ձևում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերով:
5. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 27-ի «Ագրարային պետական տեսչություններ ստեղծելու մասին» N 392 որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 250 որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշումը:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ 3-րդ և 4-րդ կետերի համաձայն համապատասխան գույքի և տեղեկատվության հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ