Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0240.240715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2015 թվականի N 240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 3.1 և 3.2 կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3.1 Նոր կայանի միացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Կառուցողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Հանձնաժողովի կողմից Կառուցողին արտադրական հզորությունների կառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի պատճենը,

2) պահանջվող հզորությունը,

3) գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը` ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները` գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները),

4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը,

5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը,

6) տեղաբաշխման հատակագիծը` տեղակայանքի միացման կետի նշումով,

7) կայանի կառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

8) Կառուցողի` հարկ վճարողի հաշվառման համարը,

9) Կայանի գործարկման նախատեսվող ժամկետը:»:

«3.2 Էլեկտրական էներգիա արտադրող կայանների հզորության ավելացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Արտադրողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Հանձնաժողովի կողմից Արտադրողին արտադրական հզորությունների վերակառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի կամ համապատասխան որոշման պատճենը,

2) լրացուցիչ պահանջվող հզորությունը,

3) լրացուցիչ տեղակայվող գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը` ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները` գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները),

4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը,

5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը,

6) տեղաբաշխման հատակագիծը,

7) կայանի վերակառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

8) Արտադրողի` հարկ վճարողի հաշվառման համարը,

9) տեղակայվող լրացուցիչ հզորությունը շահագործման հանձնելու նախատեսվող ժամկետը:»:

2) Կարգը լրացնել 3.8, 3.9 և 3.10 կետերով հետևյալ բովանդակությամբ.

i

«3.8 Չի թույլատրվում Տեխնիկական պայմաններ ստանալու դիմում ներկայացրած անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն Կարգով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

3.9 Հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը կրում է Կառուցողը կամ Արտադրողը:

3.10 Հաշվառքի սարքին, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներին և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանված են Հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի N 72-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
15.07.2015
N 240-Ն
Որոշում