040.0081.080213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2013 թվականի N 81-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և կազմակերպության վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունվարի 24-ի
N 81-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելն ու հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելն է:
i
2. Սույն ծրագրի շրջանակներում նախատեսված 17343530.0 լիտր դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա` համաձայն աղյուսակի:
(2-րդ կետը փոփ. 28.02.13 թիվ 189-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով համապատասխան ֆինանսական միջոցներ է հատկացնում մատակարար ընկերությանը (այսուհետ` մատակարար) գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան, 17343530.0 լիտր դիզելային վառելանյութը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին` համայնքներում մեկ լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար:
(3-րդ կետը փոփ. 28.02.13 թիվ 189-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության մարզպետները`
1) ըստ համայնքների հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի բաշխումը` համաձայն N 1 ձևի, և ծրագիրը հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` մատակարարին տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութը` համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` չիրացված դիզելային վառելանյութի խմբաքանակի վերաբերյալ` վերաբաշխում կատարելու համար.
3) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը և աջակցումը մատակարարին դրա դիմաց դիզելային վառելանյութը հողօգտագործողներին հատկացնելու գործում: Հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարին` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.
4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են համայնքներում ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը` համաձայն N 2 ձևի, և այդ ցուցակների պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու համար.
5) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում մա
մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը` համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և մատակարարին:
5. Մատակարարը պարտավոր է`
i
1) համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ցանկերի` վաճառել գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան 17343530.0 լիտր դիզելային վառելանյութ.
2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված դիզելային վառելանյութի որակը հավաստելու համար` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության արդյունքները.
3) հողօգտագործողներին դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել մեկ լիտրը` 350 դրամ արժեքով.
4) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարել համապատասխան համայնքին` համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ` համաձայն N 4 ձևի.
5) մարզպետների կողմից հաստատված ցանկով դիզելային վառելանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին` չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ հաստատելու համար.
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.08.13 թիվ 935-Ն որոշում)
7) ստուգել և հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևերը և դրանց պատճենները ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու համապատասխան մարզպետարաններ.
8) N 3 ձևով ներկայացված տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան` ճշտումներ կատարելու համար.
9) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար, Հայաստանի Հանրապետության մարզերում և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններում 17343530.0 լիտր դիզելային վառելանյութի վաճառքը մինչև 2013 թվականի հուլիսի 1-ն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել`
ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,
բ. ֆինանսական հաշվետվություն:
(5-րդ կետը փոփ. 28.02.13 թիվ 189-Ն, 29.08.13 թիվ 935-Ն որոշումներ)
Աղյուսակ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ
.____________________________________________________________.
|Մարզի անվանումը |Դիզելային |
| |վառելանյութի` |
| |գարնան |
| |գյուղատնտեսական|
| |աշխատանքների |
| |համար հատկացված|
| |քանակը (լիտր) |
|____________________________________________|_______________|
| 1 | 2 |
|____________________________________________|_______________|
|Արագածոտն | 995000|
|____________________________________________|_______________|
|Արարատ | 1873500|
|____________________________________________|_______________|
|Արմավիր | 2342000|
|____________________________________________|_______________|
|Գեղարքունիք | 4098500|
|____________________________________________|_______________|
|Լոռի | 1171000|
|____________________________________________|_______________|
|Կոտայք | 403000|
|____________________________________________|_______________|
|Շիրակ | 3513000|
|____________________________________________|_______________|
|Սյունիք | 1463800|
|____________________________________________|_______________|
|Վայոց ձոր | 632000|
|____________________________________________|_______________|
|Տավուշ | 761200|
|____________________________________________|_______________|
|«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ | 11700|
|____________________________________________|_______________|
|«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ | 2300|
|____________________________________________|_______________|
|«Բանջարաբոստանային և տեխնիկական | 1700|
|մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ | |
|____________________________________________|_______________|
|Հայաստանի ազգային ագրարային համալսարան | 35130|
|____________________________________________|_______________|
|ՀՀ արդարադատության նախարարության | 4000|
|«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության | 2000|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսության | 3000|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսության | 2200|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության | 4000|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Լոռու մարզի գյուղատնտեսության աջակցության| 10000|
|մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Կոտայքի մարզի գյուղատնտեսության | 2000|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության | 5000|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության | 5000|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|ՀՀ Տավուշի մարզի գյուղատնտեսության | 2500|
|աջակցության մարզային կենտրոն | |
|____________________________________________|_______________|
|Ընդամենը | 17343530|
.____________________________________________________________.
(աղյուսակը փոփ. 28.02.13 թիվ 189-Ն որոշում)
Ձև N 1
Հաստատում եմ`
ՀՀ ________________ մարզպետ
___________________________
___________________________
____ ___________ 20 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ____________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
.______________________________________________.
|NN |Համայնքը |Հատկացված |Հատկացված դիզելային|
|ը/կ| |դիզելային |վառելանյութի |
| | |վառելանյութի|հավաքագրման |
| | |քանակը |ենթակա գումարը |
| | |(լիտր) |(դրամ) |
|___|_________|____________|___________________|
|1. | | | |
|___|_________|____________|___________________|
|2. | | | |
|___|_________|____________|___________________|
|3. | | | |
|___|_________|____________|___________________|
|4. | | | |
|___|_________|____________|___________________|
|5. | | | |
|___|_________|____________|___________________|
|6. | | | |
|___|_________|____________|___________________|
|7. | | | |
|___|_________|____________|___________________|
|8. | | | |
|_____________|____________|___________________|
|Ընդամենը | | |
.______________________________________________.
Գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության պետ _____________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Ձև N 2
ՑՈՒՑԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________ ՄԱՐԶԻ _____________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
._________________________________________________________________.
|NN |Անունը, հայրանունը,|Անձնագրի |Գնված դիզելային|Ստորագրությունը|
|ը/կ|ազգանունը |տվյալները|վառելանյութի | |
| | | |քանակը (լիտր) | |
|___|___________________|_________|_______________|_______________|
| | | | | |
|___|___________________|_________|_______________|_______________|
| | | | | |
|___|___________________|_________|_______________|_______________|
| | | | | |
|_______________________|_________|_______________|_______________|
| Ընդամենը | | | |
._________________________________________________________________.
Համայնքի ղեկավար _________________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(Կ.Տ.)
Ձև N 3
Հաստատում եմ`
ՀՀ ________________ մարզպետ
___________________________
___________________________
____ ___________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _____________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ (20 ԹՎԱԿԱՆԻ_______ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
._____________________________________________________________________.
|NN |Համայնքը |Համայնքի |Համայնքի |Համայնքում|Դիզելային |Համայնքի |
|ը/կ| |ղեկավարի |համար |փաստացի |վառելանյութ|ղեկավարի |
| | |անունը, |նախատեսված|վաճառված |գնած |ստորագրու-|
| | |ազգանունը |դիզելային |դիզելային |շահառուների|թյունը |
| | | |վառելա- |վառելա- |թիվը | |
| | | |նյութի |նյութի | | |
| | | |քանակը |քանակը | | |
| | | |(լիտր) |(լիտր) | | |
|___|_________|__________|__________|__________|___________|__________|
| | | | | | | |

|_____________|__________|__________|__________|___________|__________|
|Ընդամենը | | | | | |
._____________________________________________________________________.
Մատակարար կազմակերպության անվանումը _____________________
(ստորագրությունը)
(Կ.Տ.)
Ձև N 4
ԱԿՏ
ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________ համայնքի ղեկավար _______________ -ը, մի կողմից, և __________________ ընկերության տնօրեն _____________-ը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան դիզելային վառելանյութի քանակի մատակարարման համար _________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _________ ____________ դրամի դիմաց մատակարարը 20 __ թվականի _____-ին համայնքին է հանձնել_________________ լիտր դիզելային վառելանյութ:
ՀԱՆՁՆԵՑ ԸՆԴՈՒՆԵՑ
_________________-ի տնօրեն ________________համայնքի ղեկավար
_____________________________ _________________________
(ստորագրությունը)
_________________________ ___________________________
(Կ.Տ.) (ստորագրությունը) (Կ.Տ.) (անունը, ազգանունը)