Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԶԲ ...

 

 

100.0008.190612

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        06            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012253

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                    ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    10 ապրիլի 2012 թվականի N 08-Ն           25 մայիսի 2012 թվականի N 444-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԶԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրության «Ռազմավարական ուղղություն 3» բաժնի ռազմավարություն 3-ի 4-րդ կետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

«Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և զբոսաշրջության ոլորտի պետական լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը»` համաձայն հավելված 1-ի:

2. Ստեղծել`

«Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազա»` համաձայն հավելված 2-ի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

Սույն հրամանն օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

10 ապրիլի 2012 թ. թիվ 08-Ն և

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

25 մայիսի 2012 թ. թիվ 444-Ն

համատեղ հրամանով

 

ԿԱՐԳ

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոններով Ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» թիվ 809-Ն որոշմամբ սահմանված Ազգային համակարգող մարմնի (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը` հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների, թունավորումների, քիմիական, ճառագայթային ախտահարումների միջազգային տարածմանը, ինչպես նաև դրանց ներբերման կանխարգելմանն ուղղված (կանխարգելիչ և հակահամաճարակային) միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:

i

2. Ազգային համակարգող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման նպատակներն են.

1) Միջազգային զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկների շրջանում արձանագրված վարակիչ հիվանդությունների, թունավորումների, քիմիական, ճառագայթային ախտահարումների (այսուհետ` Դեպք) վերաբերյալ օպերատիվ հաղորդումն Ազգային համակարգող մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման պահանջների:

2) Դեպքի արձանագրման ժամանակ զբոսաշրջիկների շրջանում անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ժամանակին կազմակերպումը և իրականացումը:

3) Միջազգային զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկների շրջանում վարակիչ հիվանդությունների, թունավորումների, քիմիական, ճառագայթային ախտահարումների կանխարգելման նպատակով` կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զբոսաշրջիկների իրազեկումը:

4) Լիազոր մարմնի կողմից Ազգային համակարգող մարմնին տրամադրված զբոսաշրջությանն առնչվող համաճարակաբանական տվյալները մուտքագրվում են «Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազայում (այսուհետ` Բազա)` սույն հրամանի հավելված 2-ի Ձև 1, Ձև 2-ի համաձայն:

3. Լիազոր մարմինը Ազգային համակարգող մարմնին, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 219-Ն որոշման պահանջների տրամադրում է տվյալ տարում մոնիտորինգի արդյունքում ձևավորված զբոսաշրջային օպերատորների անվանացանկը` սույն կարգի Ձև 1-ի համաձայն:

4. Լիազոր մարմինը, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը, Ազգային համակարգող մարմնին է տրամադրում զբոսաշրջությանն առնչվող համաճարակաբանական քանակական և անվանական տվյալները` սույն կարգի Ձև 2-ի համաձայն:

5. Լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի, «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 219-Ն որոշման 14 և 15-րդ կետերով ստացված տեղեկատվությունը ներկայացնում է Ազգային համակարգող մարմնին` սույն կարգի Ձև 3-ի համաձայն:

6. Զբոսաշրջության ոլորտում արձանագրված Դեպքի վերաբերյալ Ազգային համակարգող մարմինը Լիազոր մարմնին տեղեկատվություն է ներկայացնում իր կողմից ձեռնարկված միջոցառումների և իրավիճակի մասին:

7. Ազգային համակարգող մարմինը, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը, ելնելով տարբեր երկրների համաճարակային իրավիճակից, ամենամյա կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտահերթ տեղեկատվություն ստանալիս, համապատասխան տեղեկատվություն է տրամադրում Լիազոր մարմնին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վարակիչ հիվանդությունների էնդեմիկ կամ անապահով տարածքների ցանկի վերաբերյալ:

8. Ազգային համակարգող մարմնին տրամադրվող տեղեկատվությունը հաղորդվում է ՀՀ առողջապահության նախարարություն ([email protected] ինտերնետային հասցեով, կամ (+37410)650305, (+37410)650553, (+37410)654695 հեռախոսահամարներով):

9. Լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվությունը հաղորդվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն ([email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով կամ (+37410)597156, (+37410)597157 հեռախոսահամարներով):

10. Լիազոր մարմինը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ Ազգային համակարգող մարմնից այլ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման մասին:

 

Ձև 1

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________________.

|ՀՀ առողջապահության նախարար|          Հաղորդման Ձև                   |

|ՀՀ էկոնոմիկայի նախարար    |                                         |

|__________________________|_________________________________________|

|N |Ամիս, ամսաթիվ, տարեթիվ |Զբոսաշրջային|Զբոսաշրջային օպերատորների   |

|  |                       |օպերատորների|կոնտակտային տվյալներ        |

|  |                       |անվանում    |____________________________|

|  |                       |            |Գործունեության  | Հեռախոս   |

|  |                       |            |իրականացման վայր|           |

|__|_______________________|____________|____________________________|

|1 |          2            |      3     |             4              |

.____________________________________________________________________.

 

Ձև 2

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

| N|ՀՀ առողջապահության նախարար            |Հաղորդման Ձև               |

|  |ՀՀ էկոնոմիկայի նախարար                |                           |

|  |______________________________________|___________________________|

|  |Տեղեկատվու- |Զբոսաշրջային|Զբոսաշրջային|Որակավորում ստացած         |

|  |թյան        |օպերատորների|կենտրոնների |հյուրանոցային              |

|  |տրամադրման  |թիվ         |թիվ         |տնտեսության օբյեկտների     |

|  |ամիս,       |            |            |անվանացանկը` ըստ կարգերի   |

|  |ամսաթիվ,    |            |            |___________________________|

|  |տարեթիվ     |            |            |Որակավորում  |Որակավորում  |

|  |            |            |            |ստացած       |ստացած       |

|  |            |            |            |հյուրանոցային|հյուրանոցային|

|  |            |            |            |տնտեսության  |տնտեսության  |

|  |            |            |            |օբյեկտի      |օբյեկտի      |

|  |            |            |            |անվանում     |կարգ         |

|__|____________|____________|____________|___________________________|

| 1|     2      |     3      |     4      |             5             |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

 

.____________________________________________________________________.

|ՀՀ առողջապահության նախարար|          Հաղորդման Ձև                   |

|ՀՀ էկոնոմիկայի նախարար    |                                         |

|____________________________________________________________________|

|                                                                    |

|                           ՀԱՂՈՐԴՈՒՄ                                |

|                                                                    |

|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   |

|   ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ       |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|1. Արձանագրված դեպքի անվանում _____________________________________ |

|2. Դեպքի արձանագրման ամիս, ամսաթիվ, տարեթիվ _______________________ |

|3. Հիվանդ անձանց թիվ ______________________________________________ |

|4. Հիվանդ անձանց տվյալները_________________________________________ |

|ա/ Անուն, ազգանուն, տարիք _________________________________________ |

|5. Դեպքի ընդհանուր նկարագիրը, չափանիշները _________________________ |

|___________________________________________________________________ |

|6. Արձանագրված դեպքի հետևանքները  _________________________________ |

|___________________________________________________________________ |

|7. Դեպքի վայրում կիրառված առողջապահական միջոցառումների մասին (եթե   |

|այդպիսիք իրականացվել են) __________________________________________ |

|8. Հաղորդման ամիս, ամսաթիվ, ժամ ___________________________________ |

|9. Հաղորդողի անուն, ազգանուն, ստորագրություն ______________________ |

|                                                                    |

.____________________________________________________________________.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

10 ապրիլի 2012 թ. թիվ 08-Ն և

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

25 մայիսի 2012 թ. թիվ 444-Ն

համատեղ հրամանով

 

ԲԱԶԱ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ

 

1. Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազան (այսուհետ` Բազա) զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների ամբողջությունն է:

2. Լիազոր մարմնի և Ազգային համակարգող մարմնի կողմից ներկայացվող զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալները մուտքագրվում են Բազայում` համաձայն սույն հավելվածի (Ձև 1, Ձև 2):

3. Բազայում տվյալների պարբերաբար մուտքագրումը, մոնիթորինգի ցուցանիշների հավաքագրումը և վերլուծությունն իրականացնում է Ազգային համակարգող մարմինը:

4. Ազգային համակարգող մարմինը պատասխանատու է տվյալների լիարժեք գրանցման համար:

5. Բազան գործում է էլեկտրոնային ձևաչափով:

6. Բազայում Ազգային համակարգող մարմինը մուտքագրում է հետևյալ տվյալները.

1) պատվաստում պահանջող երկրներ մեկնող պատվաստված անձանց թիվը,

2) Հայաստանի Հանրապետությունում լողալու նպատակով բաց ջրամբարների թիվը,

3) Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող «Միջազգային ճանապարհորդության և առողջության» տեղեկագրի վերաբերյալ.

ա. վարակիչ հիվանդությունների առումով անապահով երկրների ցանկը,

բ. պատվաստում պահանջող երկրների ցանկը,

գ. զբոսաշրջային օպերատորների անվանացանկը, ովքեր խորհրդատվություն են ստացել և ուսուցանվել են Ազգային համակարգող մարմնի նշանակած իրավասու առողջապահական կազմակերպության կողմից հիվանդությունների ախտանշանների, կանխարգելման միջոցառումների, պահանջվող պատվաստումների վերաբերյալ:

 

Ձև 1

 

Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական

քանակական տվյալների հավաքագրման

 

._____________________________________________________________________.

|Ամիս,  |Զբոսաշրջային|Զբոսաշրջային|Պատվաստում|Պատվաստում|Որակավորում  |

|ամսաթիվ|օպերատորների|կենտրոնների |պահանջող  |պահանջող  |ստացած       |

|տարեթիվ|թիվ         |թիվ         |երկրներ   |երկրներ   |հյուրանոցային|

|       |            |            |մեկնող    |մեկնող    |տնտեսության  |

|       |            |            |անձանց թիվ|պատվաստված|օբյեկտների   |

|       |            |            |          |անձանց թիվ|թիվ          |

|_______|____________|____________|__________|__________|_____________|

|  1    |     2      |     3      |     4    |    5     |      6      |

._____________________________________________________________________.

 

Ձև 2

 

Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական

անվանական տվյալների հավաքագրման

 

._____________________________________________________________________.

|Ամիս,  |Հայաստանի |Առողջապահության     |Որակավորում  |Զբոսաշրջային   |

|ամսաթիվ|Հանրապետու|համաշխարհային       |ստացած       |օպերատորների   |

|տարեթիվ|թյունում  |կազմակերպության     |հյուրանոցային|անվանացանկը,   |

|       |վարակիչ   |կողմից              |տնտեսության  |ովքեր          |

|       |հիվանդու- |յուրաքանչյուր տարի  |օբյեկտների   |խորհրդա-       |

|       |թյունների |«Միջազգային         |անվանացանկ`  |տվություն են   |

|       |առումով   |ճանապարհորդության   |ըստ կարգերի  |ստացել և       |

|       |անապահով  |և  առողջության»     |             |ուսուցանվել են |

|       |տարածքների|տեղեկագրի տվյալներ  |             |Ազգային        |

|       |անվանում  |____________________|             |համակարգող     |

|       |          |Վարակիչ  |Պատվաստում|             |մարմնի նշանակած|

|       |          |հիվանդու-|պահանջող  |             |իրավասու       |

|       |          |թյունների|երկրների  |             |առողջապահական  |

|       |          |առումով  |անվանում  |             |կազմակերպության|

|       |          |անապահով |          |             |կողմից         |

|       |          |երկրների |          |             |հիվանդություն- |

|       |          |անվանում |          |             |ների           |

|       |          |         |          |             |ախտանշանների,  |

|       |          |         |          |             |կանխարգելման   |

|       |          |         |          |             |միջոցառումների,|

|       |          |         |          |             |պահանջվող      |

|       |          |         |          |             |պատվաստումների |

|       |          |         |          |             |վերաբերյալ     |

|_______|__________|_________|__________|_____________|_______________|

|   1   |    2     |    3    |    4     |       5     |        6      |

._____________________________________________________________________.

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
Հրաման