040.0028.220198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» հունվարի 1998 Թ.
____ _________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 1998 թվականի թիվ 28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 108 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» թիվ 108 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքների, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բնական կերահանդակների օգտագործման նպատակով իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարձակալության են հանձնվում մրցութային հիմունքներով:
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության են հանձնում մարզպետները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
բ) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Առաջարկել համայնքների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնող մրցութային հանձնաժողովներ:
Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնող մրցութային հանձնաժողով».
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ և 7-րդ կետերը.
i
դ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգը կանոնակարգում է համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնելու մրցույթի անցկացման հետ կապված իրավահարաբերությունները».
ե) կարգի`
i
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մրցույթն անցկացնում է համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) ստեղծած մրցութային հանձնաժողովը».
6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ մարզի բնակչությանը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրազեկում է մրցույթի անցկացման մասին, նշելով».
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Մրցույթին մասնակցել ցանկացողների դիմումներն ընդունում, հաշվառում և մրցութային հանձնաժողովին են ներկայացնում համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը):
Դիմումների ընդունումը դադարեցվում է մրցույթն սկսվելուց 10 օր առաջ».
i
11-րդ կետի վերջին պարբերությունում «պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերով.
14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա մրցույթի հաղթողի հետ կնքում է հողը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր».
15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա հողը վարձակալության հանձնելու մասին կնքված պայմանագիրը հաշվառվում է մարզպետի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից:
Հողը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը ենթակա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում».
16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վերլուծում են պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները, ամփոփելով`
ա) կնքված պայմանագրերի կատարման ընթացքը.
բ) վարձակալության չհանձնված հողատեսքերի չափերը և հիմնավորվածությունը.
գ) պայմանագրի պայմանների խախտման դեպքերի վերլուծությունը, այդ թվում` նաև հասցված վնասների չափը:
Համայնքի ղեկավարն ամփոփված արդյունքները ներկայացնում է համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին».
17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Մարզպետները (Երևանի քաղաքապետը) ամփոփում են պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները և ձեռնարկում միջոցներ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:
Մարզպետը (Երևանի քաղաքապետը) մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ամփոփված արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն».
զ) որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրից հանել`
«Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
Պատգամավորների ________ շրջխորհրդի գործկոմի գյուղվարչության կողմից
Վարչության պետ ___________________
Գրանցման N ___________» բառերը.
է) օրինակելի պայմանագրի`
i
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրինակելի պայմանագիր համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնելու մասին».
1-ին կետում «Պատգամավորների շրջանային (քաղաքային), գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը)» բառերով.
7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Վարձակալը պատասխանատվություն է կրում միայն սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասով».
13-րդ կետից հանել «դատարանի կամ արբիտրաժի կողմից» բառերը.
ը) հողի վարձակալության հանձնման և ընդունման ակտում «(պատգամավորների տեղական խորհրդի գործկոմը)» և «նախագահի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի)» բառերով: