Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Երևանի  Աջափնյակ և  Դավթաշեն      Քաղաքացիական գործ թիվ 3-1862(Ա)

    համայնքների առաջին ատյանի                                 2006թ.

դատարանի վճիռ

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

Քաղաքացիական գործ թիվ 2-989/2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Դանիելյանի վճռաբեկ բողոքը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի Արամայիս Ներսիսյանի` հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ա. Ներսիսյանը խնդրել է վերականգնել Երևանի Շիրազի փողոցի 34 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 61,9 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և այդ ավտոտնակի ու նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սահմանված բաց թողնված ժամկետները:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.06.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Ա. Ներսիսյանը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) Դատարանը սխալ է կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջը: Դատարանը չի կիրառել ՀՀ վարչապետի` 25.11.2005 թվականի ««Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի գործողության ավարտից հետո ծագած խնդիրները կանոնակարգելու մասին» թիվ 936-Ա որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

 

Դատարանն անտեսել է, որ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում: Նշված պահանջը չկատարելը հանգեցնում է դրա անվավերության, գործարքը համարվում է առոչինչ: ՀՀ վարչապետի 25.11.2005 թվականի որոշման համաձայն` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետում օրինականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետի ավարտ սահմանվել է 01.03.2006 թվականը:

i

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Դատարանը չի պարզել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Դատարանի հիմնավորումն այն մասին, որ Ա. Ներսիսյանն օրենքով սահմանված ժամկետում չի դիմել հողի վարձակալության պայմանագիրը նոտարական կարգով վավերացնելու, պետական գրանցում կատարելու, պայմանավորված է նրա նյութական ծանր դրությամբ և առողջական խնդիրներով, դատաքննությամբ և գործի փաստական հանգամանքներով չի հաստատվել, քանի որ դատական նիստում նշված ապացույցները չեն հետազոտվել, չեն հաստատվել դիմողի առողջական վիճակի վերաբերյալ և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու մասին փաստերը:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ա. Ներսիսյանը Երևանի Շիրազի փողոցի 34 շենքի բակում կառուցել է 61,9 քմ մակերեսով ինքնակամ շինություն:

2) Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 838-Ա որոշմամբ ճանաչվել է Ա. Ներսիսյանի սեփականության իրավունքը նշված հասցեի 61,9 քմ մակերեսով ինքնակամ շինության նկատմամբ, իսկ դրանով զբաղեցված հողամասը տրամադրվել է նրան վարձակալության իրավունքով:

3) Ա. Ներսիսյանն օրենքով սահմանված ժամկետում չի դիմել հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու, այն նոտարական կարգով վավերացնելու և ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ` Կադաստր) գրանցելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի: Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքը համարվում է առոչինչ:

Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 838-Ա որոշմամբ Երևանի Շիրազի փողոցի 34 շենքի բակում գտնվող 61.9 քմ մակերեսով շինության նկատմամբ ճանաչվել է Ա. Ներսիսյանի սեփականության իրավունքը, իսկ նշված շինությամբ զբաղեցված հողամասը տրամադրվել է վարձակալությամբ: Միաժամանակ, Երևանի քաղաքապետը լիազորել է Երևանի թաղային համայնքների ղեկավարներին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի համար Երևանի քաղաքապետի անունից կնքել հողի վարձակալության պայմանագրեր: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ թաղապետարանի և Ա. Ներսիսյանի միջև վարձակալությամբ տրամադրված հողամասի վերաբերյալ կնքվել է վարձակալության պայմանագիր, այսինքն` դատարանը վարձակալությամբ տրամադրված հողամասի նկատմամբ Ա. Ներսիսյանի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և այդ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ժամկետը վերականգնել է առանց նման պայմանագրի առկայության: Հետևաբար, դատարանը սխալ է կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, քանի որ բացակայում է գրանցման համար հիմք հանդիսացող գործարքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում սույն վեճի շրջանակներում արձանագրել, որ նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների բացթողումը կարող է վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Տվյալ դեպքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման համար սահմանված 30-օրյա ժամկետի վերականգնման դեպք որևէ օրենքով նախատեսված չէ:

2) բողոքը երկրորդ հիմքով նույնպես հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Մինչդեռ Երևանի Շիրազի փողոցի 34 շենքի բակում գտնվող Ա. Ներսիսյանի կառուցած 61.9 քմ մակերեսով ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի կնքումը, դրա նոտարական կարգով վավերացումը և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը հարգելի պատճառներով սահմանված ժամկետում չկատարելը հիմնավորող որևէ փաստ չի ապացուցել:

i

Սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանը, արձանագրելով բողոքի երկրորդ հիմքի հիմնավորվածությունը, միաժամանակ գտնում է, որ սույն գործով հիմնական իրավական խնդրի (վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սահմանված ժամկետների վերականգնումը) լուծման տեսանկյունից այն կարևորություն չի ներկայացնում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1862 (Ա)
Որոշում