Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.07.1998  -ից մինչեւ     -ը:
 

 

040.0587.161297

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«16» դեկտեմբերի 1997թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 587

 

i

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՏԻՐԱԶՈՒՐԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

i

1. Սահմանել, որ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն իրավասու պետական մարմինների կողմից հանձնվում են.

ա) դրամը և արտարժույթը դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, ակրեդիտիվներ, վճարման քարտեր և այլն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով.

բ) արժեթղթերը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` իրացնելու և իրացումից ստացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով (պետական արժեթղթերի դեպքում` դրանց մարման կամ իրացման նպատակով).

գ) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, դրանցից պատրաստված առարկաները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինելու համար.

դ) մշակութային արժեքները` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչություն, որն ապահովում է այդ արժեքների պահպանությունն ու փորձաքննությունը:

Նշված վարչությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության քննարկմանն է ներկայացնում բռնագրավված մշակութային արժեքները հանրապետության պետական թանգարաններին արխիվներին ու գրադարաններին մշտական պահպանության տալու կամ համապատասխան այլ կազմակերպություններին հանձնելու հարցը: Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ պետական պահոցներին մշտական պաշտպանության չտրված կամ համապատասխան այլ կազմակերպություններին չհանձնված մշակութային արժեքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` սահմանված կարգով իրացնելու համար.

ե) անշարժ և շարժական այլ գույքը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` իրացնելու և իրացումից ստացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով:

(1-ին կետն ուժը կորցրել է 04.08.99 թիվ 494 որոշում)

i

2. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների իրացումից ստացված գումարները հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական արժեքների իրացման աշխատանքների կազմակերպման համար իրացումից ստացված հասույթից անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական արժեքների իրացմամբ զբաղվող կազմակերպության ծառայությունների դիմաց վարձատրության չափը, ըստ իրացվող արժեքների առանձին տեսակների, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, բայց իրացման հասույթի 10 տոկոսից ոչ ավելի:

(2 և 3 պարբերությունները լրաց. 09.03.98 թիվ 165, 25.06.98 թիվ 395 որոշում)

(2-րդ կետն ուժը կորցրել է 04.08.99 թիվ 494 որոշում)

3. Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, օգտագործման, հանձնման աշխատանքների կազմակերպումը և դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(3-րդ կետն ուժը կորցրել է 04.08.99 թիվ 494 որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել հրահանգ բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների հաշվառման, գնահատման, իրացման և ոչնչացման կարգի մասին:

(4-րդ կետն ուժը կորցրել է 04.08.99 թիվ 494 որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 21-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումներին դատարանի դատավճիռներով գույքի բռնագրավումից և իրացումից ստացած միջոցներից նպատակային հատկացումներ կատարելու մասին» թիվ 592 որոշման 7-րդ կետը «և այլ գույքի ձեռքբերման համար» բառերից հետո լրացնել «վերջիններիս հատկացվելիք բյուջետային ֆինանսավորման հաշվին» բառերով:

(5-րդ կետն ուժը կորցրել է 04.08.99 թիվ 494 որոշում)

6. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման մասին» թիվ 585 որոշման 1-3-րդ կետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 282 որոշմամբ հաստատված կանոնադրության 4-րդ կետի «բ» ենթակետը.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 19-ի «Բռնագրավված մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների բաշխման և օգտագործման կարգի հաստատման մասին» թիվ 85 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.1997
N 587
Որոշում