Սեղմել Esc փակելու համար:
1980 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԱԱԳԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1980 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.0643.180706

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1980 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 հուլիսի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հարությունյան Գ. (նախագահող), Բալայան Կ., Դանիելյան Հ., Թոխյան Ֆ., Հովհաննիսյան Վ. (զեկուցող), Ղուկասյան Զ., Նազարյան Հ., Պողոսյան Վ.,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի և 72 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված` Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Կոնվենցիայի նպատակն է երեխաներին որևէ մասնակից պետություն անօրինականորեն տեղափոխելու կամ պահելու վնասակար հետևանքներից միջազգային մակարդակով պաշտպանելը և մշտական բնակության պետություն նրանց անհապաղ վերադարձը, ինչպես նաև տեսակցության իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար ընթացակարգեր ստեղծելը և մի մասնակից պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումն այլ պետություններում երաշխավորելը:

Կոնվենցիայում նախատեսված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում միայն երեխայի տեղափոխումը կամ պահելը կդիտվի անօրինական:

Կոնվենցիան մանրամասն սահմանում է անօրինական տեղափոխված կամ պահվող երեխայի վերադարձն ապահովելուն ուղղված պետությունների իրավունքները և պարտավորությունները:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները ՀՀ տարածքում կոնվենցիայի նպատակների կատարումն ապահովելու համար և այդ նպատակով օգտագործել իր տրամադրության տակ գտնվող ամենաարագ ընթացակարգերը,

- ստեղծել ինստիտուցիոնալ կառույց` Կենտրոնական մարմին` կոնվենցիայով նման իրավասու մարմինների վրա դրված պարտականությունները կատարելու, կոնվենցիայի մյուս մասնակից պետությունների կենտրոնական մարմինների հետ համագործակցելու և երեխաների

անհապաղ վերադարձն ապահովելու, կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանն օժանդակելու համար,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական մարմինն անմիջականորեն ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները.

անօրինականորեն տեղափոխված կամ պահվող երեխայի գտնվելու վայրը բացահայտելու,

երեխային հետագա վնաս պատճառելը կամ շահագրգիռ անձանց վնասելը կանխարգելելու,

երեխայի կամավոր վերադարձն ապահովելու կամ դրա հետ կապված խնդիրների բարեկամական լուծումը նախաձեռնելու,

երեխայի սոցիալական ծագման մասին տեղեկատվություն փոխանակելու,

կոնվենցիայի կիրառմանն առնչվող ՀՀ օրենքների մասին ընդհանուր բնույթի տեղեկատվություն տրամադրելու,

դատական կամ վարչական ընթացակարգեր նախաձեռնելու կամ երեխայի վերադարձմանը հասնելու նպատակով այդպիսի ընթացակարգերին նպաստելու,

տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու և ապահովելու համար համաձայնության գալու,

իրավաբանական օգնության և խորհրդատվության տրամադրումը, ներառյալ փաստաբանների և իրավաբանական խորհրդատուների մասնակցությունն ապահովելու կամ դյուրին դարձնելու,

երեխայի անվտանգ վերադարձն ապահովելու համար անհրաժեշտ կազմակերպչական օգնություն ապահովելու,

կոնվենցիայի կատարման մասին մյուս մասնակից պետությունների կենտրոնական մարմիններին տեղյակ պահելու և հնարավորին չափով դրա կիրառման խոչընդոտները վերացնելու համար:

Կոնվենցիայում մանրամասն նախատեսվում է երեխայի վերադարձն ապահովելուն աջակցելու և տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու կամ ապահովելու համար երեխայի մշտական բնակության պետության կամ ցանկացած այլ մասնակից պետության Կենտրոնական մարմնին դիմելու կարգը:

Կոնվենցիան մասնակից պետությունների միջև սկսում է գործել երեխայի անօրինական տեղափոխումների կամ պահելու առնչությամբ, որոնք տեղի են ունեցել միայն այդ պետությունների համար կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

Կոնվենցիան առանձնացնում է այն կոնկրետ իրավահարաբերությունները, որոնց առնչությամբ միայն մասնակից պետությունները կարող են հայտարարությամբ հանդես գալ կամ վերապահում անել:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի վերաբերյալ ներկայացրել է վերապահումներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված` Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 հուլիսի 2006 թվականի

ՍԴՈ-643

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.07.2006
N ՍԴՈ-643
Որոշում