Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 15 ...

 

 

040.0085.140205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2005 թվականի N 85-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշմամբ հաստատված ծրագրի`

i

ա) 4.1-ին բաժնում «մոտ 8.0 հազ. քառ. կմ» և «մոտ 7.8 հազ. քառ. կմ» բառերը փոխարինել «6207 քառ. կմ» բառերով,

«-7.8 հազ. քառ. կմ տարածքը 1:10000 մասշտաբով կազմում է մոտ 325 թերթ (պլանշետ)» բառերը փոխարինել «6207 քառ. կմ տարածքի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թիվը կազմում է 258 թերթ (պլանշետ)» բառերով, իսկ «325» թիվը փոխարինել «258» թվով.

բ) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին բաժնի նախավերջին պարբերությունը.

i

գ) 4.3-րդ բաժնում «մոտ 4.4 հազ. քառ. կմ տարածքում, իրականացնել տիեզերական հանութագրման աշխատանքներ 1:250000 մասշտաբի» բառերը փոխարինել «713 քառ. կմ տարածքում, իրականացնել տիեզերական հանութագրման աշխատանքներ 1:25000 մասշտաբի» բառերով, իսկ «մոտ 6.2 հազ. քառ. կմ» բառերը` «10406 քառ. կմ» բառերով.

i

դ) 4.4-րդ բաժնի առաջին և երկրորդ պարբերություններում «1.2 հազ. քառ. կմ» բառերը փոխարինել «332 քառ. կմ» բառերով.

ե) 4.4-րդ բաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Շվեյցարական դրամաշնորհի միջոցներով իրականացված օդալուսանկարահանման ընթացքում բաց թողնված շուրջ 1800 քառ. կմ տարածքների քարտեզագրումը պետք է իրականացվի «Ամասիա» և «Թումանյան» օբյեկտներում (տես` սխեմա 1) նախկինում կատարված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման եղանակով».

զ) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.5-րդ բաժնով.

i

«4.5. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների 1:2000 մասշտաբի տեղագրական թվային հատակագծերի ստեղծումը 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզների կիրառմամբ:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների տեղագրական բազային հատակագծերն անհրաժեշտ է ստեղծել 1:2000 մասշտաբով, որոնց համար հիմք կհանդիսանան 1998-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները` ավելացնելով դրանց վրա ընթացիկ փոփոխությունները, տեղանքի ռելիեֆը և տեղագրական անհրաժեշտ այլ տարրեր:

1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը նախատեսվում են`

ա) քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման, կառուցապատման նախագծերի կազմման, նախագծվող բնակելի և արտադրական տարածքների տեղաբաշխման համար և այլն.

բ) բնակավայրերում ավտոճանապարհների, երկաթուղիների, ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների, մագիստրալային կոմունիկացիոն ցանցի և ենթակառուցվածքների նախագծման, կատարողական գծագրերի կազմման համար և այլն.

գ) քաղաքաշինական տարբեր խնդիրների լուծման և պլանավորման, ընդհանուր հատակագծերի և ճարտարագիտական միջոցառումների մշակման, նախագծերը բնության մեջ տեղափոխելու համար և այլն:

Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները`

1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման ընթացքում օգտագործել նախկինում ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզները,

սկզբում թվային 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզներից ստեղծվում է 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծի հիմքը, որի վրա անցկացվում են տեղագրության համար անհրաժեշտ բոլոր տարրերը,

ստեղծված 1:2000 մասշտաբի տեղագրական պլանային հիմքով տեղանքում կատարվում է իրադրության փոփոխությունների թարմացում և ռելիեֆի բնորոշ կետերի անհրաժեշտ քանակությամբ ստեղծման (հավաքագրման) աշխատանքներ, որից հետո իրականացվում է հատակագծի կամերալ մշակում,

մշակված հատակագծերը սկանավորման միջոցով մուտքագրվում են համակարգիչ, որից հետո կատարվում են թվայնացման (վեկտորացման) աշխատանքները:

Նման մոտեցմամբ 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման դեպքում ծախսվում է նոր հատակագծերի ստեղծման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքների գումարի մոտ 50 տոկոսը:

Նշված աշխատանքների ծավալների հաշվարկման և աշխատանքների իրականացման ժամանակացույցը տրված է NN 3 և 4 աղյուսակներում».

i

է) ծրագրի` 2005-2006 թվականների համար նախատեսված աշխատանքների հաշվարկը և ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 3 և 4 աղյուսակների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

Աղյուսակ 3

._________________________________________________________________________.

|NN |     Աշխատանքի անվանումը          |Չափման |Ծավալ-|Միավորի  |Գումարը  |

|ը/կ|                                  |միավորը|ները  |արժեքը   |(հազ.    |

|   |                                  |       |      |(դրամ)   |դրամ)    |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 1.|1:7000 մասշտաբի օդալուսանկարներից |  կմ2  |   140|   238116|  33336.2|

|   |1:2000 մասշտաբի                   |       |      |         |         |

|   |օրթոֆոտոհատակագծերի պատրաստում    |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 2.|Օդալուսանկարահանման 1:10000       |  կմ2  |  4996|     7327|  36605.7|

|   |մասշտաբի նյութերի դաշտային        |       |      |         |         |

|   |վերծանում                         |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 3.|Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի| թերթ  |   216|   108000|  23328.0|

|   |տեղագրական քարտեզների մշակում և   |       |      |         |         |

|   |թվայնացում                        |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 4.|Տիեզերալուսանկարահանման նյութերի  |       |      |         |         |

|   |դաշտային վերծանում և              |       |      |         |         |

|   |պլանաբարձունքային հիմքի ապահովում,|       |      |         |         |

|   |  այդ թվում`                      |       |      |         |         |

|   |__________________________________|_______|______|_________|_________|

|   |ա) պլանաբարձունքային հիմքի        |  կմ2  |  7219|     6631|  47869.2|

|   |ապահովում                         |       |      |         |         |

|   |__________________________________|_______|______|_________|_________|

|   |բ) դաշտային վերծանում             |  կմ2  | 10269|     7327|  75241.0|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 5.|Տիեզերալուսանկարներից 1:10000     | թերթ  |   418|   108000|  45144.0|

|   |մասշտաբի տեղագրական քարտեզների    |       |      |         |         |

|   |մշակում և  թվայնացում             |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 6.|1:10000 տեղագրական քարտեզների     | թերթ  |   206|   100000|  20600.0|

|   |թվայնացում                        |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 7.|1:25000 մինչև  1:1000000 մասշտաբի | թերթ  |   526|   111149|  58464.4|

|   |տեղագրական թվային քարտեզների      |       |      |         |         |

|   |ստացում ընդհանրացման եղանակով     |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 8.|Դաշտային հանութագրում` թարմացման  |  կմ2  |  1040|    30000|  31200.0|

|   |եղանակով                          |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

| 9.|Գրասենյակային մշակում             | թերթ  |    30|    39000|   1170.0|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|10.|Քարտեզների հրատարակում (5 օրինակ) | թերթ  |  1870|   7875.0|  14726.3|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|11.|ՀՀ խոշոր քաղաքների 1:500 և        |  կմ2  | 154.2|   108308|  16701.1|

|   |1:2000 մասշտաբի կադաստրային       |       |      |         |         |

|   |քարտեզագրման տվյալների հիման վրա  |       |      |         |         |

|   |1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի  |       |      |         |         |

|   |կազմում, մշակում և  թվայնացում    |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|12.|ՀՀ խոշոր քաղաքների 1:2000 մասշտաբի|  կմ2  | 154.2|   424611|  65475.0|

|   |կադաստրային հիմքի վրա ռելիեֆի     |       |      |         |         |

|   |տեղադրում և  դաշտային թարմացում   |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|   |  Ընդամենը                        |       |      |         | 469860.9|

._________________________________________________________________________.

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

Աղյուսակ 4

._________________________________________________________________________.

|NN |    Աշխատանքի անվանումը             |  Գումարը  | 2005 թ. |  2006 թ. |

|ը/կ|                                    |(հազ. դրամ)|         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 1.|1:7000 մասշտաբի օդալուսանկարներից   |    33336.2|  33336.2|          |

|   |1:2000 մասշտաբի                     |           |         |          |

|   |օրթոֆոտոհատակագծերի պատրաստում      |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 2.|Օդալուսանկարահանման 1:10000         |    36605.7|  20498.8|   16106.9|

|   |մասշտաբի նյութերի դաշտային վերծանում|           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 3.|Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի  |    23328.0|  14040.0|    9288.0|

|   |տեղագրական քարտեզների մշակում և     |           |         |          |

|   |թվայնացում                          |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 4.|Տիեզերալուսանկարահանման նյութերի    |           |         |          |

|   |դաշտային վերծանում և                |           |         |          |

|   |պլանաբարձունքային հիմքի ապահովում,  |           |         |          |

|   |այդ թվում`                          |           |         |          |

|   |____________________________________|___________|_________|__________|

|   |ա) պլանաբարձունքային հիմքի          |    47869.2|  47869.2|          |

|   |ապահովում                           |           |         |          |

|   |____________________________________|___________|_________|__________|

|   |բ) դաշտային վերծանում               |    75241.0|  43962.0|   31279.0|

|___|____________________________________|___________|_________|__________|

| 5.|Տիեզերալուսանկարներից 1:10000       |    45144.0|  27000.0|   18144.0|

|   |մասշտաբի տեղագրական քարտեզների      |           |         |          |

|   |մշակում և  թվայնացում               |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 6.|1:10000 տեղագրական քարտեզների       |    20600.0|  20600.0|          |

|   |թվայնացում                          |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 7.|1:25000 մինչև  1:1000000 մասշտաբի   |    58464.4|  38902.2|   19562.2|

|   |տեղագրական թվային քարտեզների        |           |         |          |

|   |ստացում` ընդհանրացման եղանակով      |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 8.|Դաշտային հանութագրում` թարմացման    |    31200.0|  31200.0|          |

|   |եղանակով                            |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

| 9.|Գրասենյակային մշակում               |     1170.0|   1170.0|          |

|___|____________________________________|___________|_________|__________|

|10.|Քարտեզների հրատարակում (5 օրինակ)   |    14726.3|  10237.5|    4488.8|

|___|____________________________________|___________|_________|__________|

|11.|ՀՀ խոշոր քաղաքների 1:500 և          |    16701.1|  10830.8|    5870.3|

|   |1:2000 մասշտաբի կադաստրային         |           |         |          |

|   |քարտեզագրման տվյալների հիման վրա    |           |         |          |

|   |1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի    |           |         |          |

|   |կազմում, մշակում և  թվայնացում      |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

|12.|ՀՀ խոշոր քաղաքների 1:2000 մասշտաբի  |    65475.0|  50953.3|   14521.7|

|   |կադաստրային հիմքի վրա ռելիեֆի       |           |         |          |

|   |տեղադրում և  դաշտային թարմացում     |           |         |          |

|___|____________________________________|___________|_________|__________|

|   |  Ընդամենը                          |   469860.9| 350600.0|  119260.9|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2005
N 85-Ն
Որոշում