Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵ ...

 

 

040.1553.241215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1553-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրումն ու վարչական ռեգիստրի վարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

2. Սահմանել`

i

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունների տրամադրման օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 09.06.16 թիվ 595-Ն որոշում)

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևը լրացվում և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է տրամադրվում «Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել» (Microsoft Office Excel) ձևաչափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

(որոշումը փոփ. 27.07.17 թիվ 895-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 10-ի

N 1553-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԵՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 09.06.16 թիվ 595-Ն որոշում)

 

i

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող ոլորտի նոր ստեղծված, ինչպես նաև լուծարված տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի հետ իր կողմից շահագործվող e-register.am էլեկտրոնային համակարգի համակցման միջոցով տրամադրում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 27.07.17 թիվ 895-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող նոր տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 3 հավելվածի ձևի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 09.06.16 թիվ 595-Ն, 27.07.17 թիվ 895-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 27.07.17 թիվ 895-Ն որոշում)

i

(3-րդ կետը փոփ. 09.06.16 թիվ 595-Ն որոշում)

4. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները ներառվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից վարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրում և պարբերաբար թարմացվում են:

 

(1-ին հավելվածը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 10-ի

N 1553-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|NN |Իրավաբա- |Պետ.    |Իրավաբա-|Իրավաբա-|Իրավաբա-|Գործու-  |Բաժնեմա- |

|ը/կ|նական    |ռեգիստրի|նական   |նական   |նական   |նեության |սերի     |

|   |անձի     |գրանցման|անձի    |անձի    |անձի    |հիմնական |սեփականա-|

|   |անվանումը|համարը  |գրանցման|ՀՎՀՀ-ն  |գտնվելու|տեսակը   |տերերը   |

|   |         |        |օրը     |        |վայրը   |(նշել    |(ռեզիդենտ|

|   |         |        |        |        |        |կոդը`    |և  ոչ    |

|   |         |        |        |        |        |ըստ      |ռեզիդենտ)|

|   |         |        |        |        |        |Տնտեսական|         |

|   |         |        |        |        |        |գործու-  |         |

|   |         |        |        |        |        |նեության |         |

|   |         |        |        |        |        |տեսակների|         |

|   |         |        |        |        |        |ՀՀ դասա- |         |

|   |         |        |        |        |        |կարգչի   |         |

|   |         |        |        |        |        |26.11.0, |         |

|   |         |        |        |        |        |26.12.0, |         |

|   |         |        |        |        |        |26.20.0, |         |

|   |         |        |        |        |        |26.30.0, |         |

|   |         |        |        |        |        |26.80.0, |         |

|   |         |        |        |        |        |46.51.0, |         |

|   |         |        |        |        |        |46.52.1, |         |

|   |         |        |        |        |        |46.52.2, |         |

|   |         |        |        |        |        |46.52.3, |         |

|   |         |        |        |        |        |58.21.0, |         |

|   |         |        |        |        |        |58.29.0, |         |

|   |         |        |        |        |        |61.10.3, |         |

|   |         |        |        |        |        |61.20.4, |         |

|   |         |        |        |        |        |61.30.2, |         |

|   |         |        |        |        |        |61.90.0, |         |

|   |         |        |        |        |        |62.01.0, |         |

|   |         |        |        |        |        |62.02.0, |         |

|   |         |        |        |        |        |62.03.0, |         |

|   |         |        |        |        |        |62.09.0, |         |

|   |         |        |        |        |        |63.11.0, |         |

|   |         |        |        |        |        |63.12.0, |         |

|   |         |        |        |        |        |95.11.0, |         |

|   |         |        |        |        |        |95.12.0, |         |

|   |         |        |        |        |        |47.41.0, |         |

|   |         |        |        |        |        |47.42.0  |         |

|   |         |        |        |        |        |և        |         |

|   |         |        |        |        |        |85.59.3  |         |

|   |         |        |        |        |        |ենթադասե-|         |

|   |         |        |        |        |        |րի)      |         |

|___|_________|________|________|________|________|_________|_________|

|   |         |        |        |        |        |         |         |

|___|_________|________|________|________|________|_________|_________|

|   |         |        |        |        |        |         |         |

|___|_________|________|________|________|________|_________|_________|

|   |         |        |        |        |        |         |         |

|___|_________|________|________|________|________|_________|_________|

|   |         |        |        |        |        |         |         |

._____________________________________________________________________.

 

Տեղեկությունները ներկայացված են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների համաձայն:

Տեղեկությունները գրառվել են պետական գրանցման պահին իրավաբանական անձի ներկայացրած տեղեկատվության հիման վրա

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 10-ի

N 1553-Ն որոշման

 

Ձև

 

i

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը փոփ. 09.06.16 թիվ 595-Ն որոշում)

 

._____________________________________________________________________.

|NN |Իրավաբա- |Իրավաբա-|Իրավաբա-|Գործու-    |Գործու-    |Աշխատողների  |

|ը/կ|նական    |նական   |նական   |նեության   |նեության   |թիվը         |

|   |անձի     |անձի    |անձի    |հիմնական   |այլ        |(աշխատավարձի |

|   |անվանումը|ՀՎՀՀ-ն  |գտնվելու|տեսակը     |տեսակները  |հաշվարկման   |

|   |         |        |վայրը   |(նշել      |(նշել կոդը`|համար        |

|   |         |        |        |կոդը` ըստ  |ըստ        |կիրառվող     |

|   |         |        |        |Տնտեսական  |Տնտեսական  |աշխատողների  |

|   |         |        |        |գործու-    |գործու-    |միջին թիվը)  |

|   |         |        |        |նեության   |նեության   |             |

|   |         |        |        |տեսակների  |տեսակների  |             |

|   |         |        |        |ՀՀ         |ՀՀ         |             |

|   |         |        |        |դասակարգչի |դասակարգչի |             |

|   |         |        |        |26.11.0,   |ենթադասերի)|             |

|   |         |        |        |26.12.0,   |           |             |

|   |         |        |        |26.20.0,   |           |             |

|   |         |        |        |26.30.0,   |           |             |

|   |         |        |        |26.80.0,   |           |             |

|   |         |        |        |46.51.0,   |           |             |

|   |         |        |        |46.52.1,   |           |             |

|   |         |        |        |46.52.2,   |           |             |

|   |         |        |        |46.52.3,   |           |             |

|   |         |        |        |58.21.0,   |           |             |

|   |         |        |        |58.29.0,   |           |             |

|   |         |        |        |61.10.3,   |           |             |

|   |         |        |        |61.20.4,   |           |             |

|   |         |        |        |61.30.2,   |           |             |

|   |         |        |        |61.90.0,   |           |             |

|   |         |        |        |62.01.0,   |           |             |

|   |         |        |        |62.02.0,   |           |             |

|   |         |        |        |62.03.0,   |           |             |

|   |         |        |        |62.09.0,   |           |             |

|   |         |        |        |63.11.0,   |           |             |

|   |         |        |        |63.12.0,   |           |             |

|   |         |        |        |95.11.0,   |           |             |

|   |         |        |        |95.12.0,   |           |             |

|   |         |        |        |47.41.0,   |           |             |

|   |         |        |        |47.42.0    |           |             |

|   |         |        |        |և          |           |             |

|   |         |        |        |85.59.3    |           |             |

|   |         |        |        |ենթադասերի)|           |             |

|___|_________|________|________|___________|___________|_____________|

|   |         |        |        |           |           |             |

|___|_________|________|________|___________|___________|_____________|

|   |         |        |        |           |           |             |

|___|_________|________|________|___________|___________|_____________|

|   |         |        |        |           |           |             |

|___|_________|________|________|___________|___________|_____________|

|   |         |        |        |           |           |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2015
N 1553-Ն
Որոշում