Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ...

07.04.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.07.2017  -ից մինչեւ   07.04.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 1080-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2010 թվականի N 1540-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-ից 70-րդ, 77-ից 80-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ գլուխներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 8-րդ և 8.1-րդ գլուխներով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 55-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով և 2009 թվականի դեկտեմբերի 2-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետով, Երևան քաղաքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման աշխատանքների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով.

1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով ստեղծել հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի և հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողով` համաձայն N 2 հավելվածի:

2. Երևան քաղաքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթներով և աճուրդներով հողամասերի տրամադրման և օտարման) կազմակերպման և անցկացման աշխատանքների կատարման պարտականություններն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի վրա:

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N 11-Ա որոշումը` հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման ենթակա հողամասերի մեկնարկային գնի չափի սահմանումը դնել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի վրա:

4. Հաստատել.

1) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդների կազմակերպման ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի,

2) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթների կազմակերպման ընթացակարգը` համաձայն N 4 հավելվածի,

3) սակարկություններին մասնակցելու հայտերի տիպային ձևերը` համաձայն N 5 հավելվածի,

4) հողամասերի սակարկությունների վերաբերյալ մամուլում տրվող հայտարարությունների ձևերը` համաձայն N 6 հավելվածի,

5) մրցույթին մասնակցել ցանկացողների կողմից ծրարով ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 7 հավելվածի:

5. Հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրվող և օտարվող առանձնացված հողամասերի ելակետային տվյալների (հավելված N 8) օրենսդրության համապատասխան ամբողջականության և արժանահավատության ապահովումը և պատասխանատվությունը դնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթով և աճուրդով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովի վրա:

6. Հողամասերի հրապարակային սակարկությունների վերաբերյալ տրվող հրապարակային ծանուցումների ամբողջականության, ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության ապահովումն ու պատասխանատվությունը դնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի վրա:

i

7. Հողամասերի հրապարակային սակարկությունների վերաբերյալ պահանջվող փաստաթղթերն ամբողջական տեսքի բերման, գործերի պահպանման նպատակով արխիվի ստեղծման, հողաշինական գործերի կազմման պարտականությունները դնել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի վրա:

(7-րդ կետը փոփ. 24.01.17 թիվ 125-Ն որոշում)

8. Համայնքի կողմից հողամասերի մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման տեղական վճարի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ, որը փոխանցվում է Երևան համայնքի բյուջե, հողամասերի սակարկություններին մասնակցելու համար վճարի չափը կազմում է 30.000 ՀՀ դրամ, սակարկությունների փաթեթի պատճենահանման և տրամադրման համար` 10.000 ՀՀ դրամ, որոնք փոխանցվում են «Հողի և ունեցվածքի գործառնություններ» փակ բաժնետիրական ընկերության բանկային հաշվին:

9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթով և աճուրդով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովին.

1) հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրվող և օտարվող հողամասերի ընտրության ժամանակ խստորեն առաջնորդվել Երևանի գլխավոր հատակագծի հիմնական դրույթների (կառուցապատման սխեմաներ, դրանց գործառնական նշանակություն և այլ պայմաններ) պահանջներով,

2) հողամասերի ընտրություն կատարելուց հետո ըստ հատակագիծ-սխեմաների (գլխավոր հատակագծեր) հողամասի հատկացման և գույքային ծանրաբեռնվածության կրկնակիությունը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ ճշտել քննարկվող տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված պետական գրանցման փաստերի առկայությունը,

3) հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրվող և օտարվող հողամասերի ճշտված ելակետային տվյալները, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված հողամասերի դեպքում քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին, քաղաքաշինական և բնապահպանական սահմանափակումներին վերաբերող պահանջները, որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք, գլխավոր հատակագիծը, նշահարման ակտը, հողամասի հասցեի տրման վերաբերյալ տեղեկանքը տրամադրել Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին,

4) հայտատու անձանց համար հնարավորություն ստեղծել և օգնել տեղում (բնության մեջ) իրենց հետաքրքրող հողամասին ծանոթանալու համար` համաձայն նշահարման ակտի,

5) առանձին քաղաքաշինական ծրագրերի իրականացման ժամանակ, որոնց դեպքում նախատեսվում են հողամասերի հրապարակային սակարկություններ, հեռուստատեսությամբ տրվող հաղորդումների միջոցով հասարակությանը իրազեկել առանձնացված հողամասերի սխեմաների և դրանց վրա նախատեսվող կառուցապատման ծրագրերի մասին:

10. Աճուրդով օտարվող և մրցույթով տրամադրվող հողամասերի ելակետային տվյալների, նախագծային փաստաթղթերի և հատակագծերի պատրաստման հետ կապված Երևանի ենթակայության կազմակերպությունների կատարած ծախսերն ամրագրվում են առանձին ձևով և արդյունքների ամփոփումից հետո վճարվում են մրցույթում և աճուրդում հաղթողների կողմից:

11. Հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, իրացման աշխատանքների ավարտից հետո հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մրցույթների հայտատու անձանց ծանոթացնել հաղթող ճանաչվելուց հետո կատարվելիք վճարների և աշխատանքների` այդ թվում իրացման իրականացման հետ կապված և ստացվելիք փաստաթղթերի ցանկի հետ (հավելված N 9):

12. Հանձնարարել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում պարբերաբար տեղադրել տեղեկություններ հողամասերի նախատեսվող հրապարակային սակարկությունների վերաբերյալ:

i

13. Սակարկություններում հաղթող ճանաչված անձը, բոլոր մուծումները կատարելուց հետո, հողամասի գլխավոր հատակագիծը, նշահարման ակտը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստանում է Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովից` պայմանագրի կնքման ժամանակ:

(13-րդ կետը փոփ. 24.01.17 թիվ 125-Ն որոշում)

14. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության և ֆինանսական վարչությունների վրա:

i

15. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի և Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տ. Բարսեղյան վրա:

(15-րդ կետը փոփ. 21.02.11 թիվ 417-Ն, 01.02.12 թիվ 755-Ն, 30.08.13 թիվ 4352-Ն որոշումներ)

 

Հավելված N 1

i

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

    Վահե Նիկոյան         Հանձնաժողովի նախագահ Երևանի  քաղաքապետի տեղակալ

 

    Անդրանիկ Քասարյան    Հանձնաժողովի նախագահի տեղակալ Երևանի

                         քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և

                         քաղաքաշինության վարչության պետ

 

Հանձնաժողովի անդամներ Համապատասխան վարչական

շրջանի ղեկավարը, նրա բացակայության դեպքում`

տեղակալը

 

     Զավեն Առաքելյան     Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական

                         վարչության պետ

 

     Արսեն Ամյան         Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի

                         կառավարման վարչության պետ

 

Համազասպ Գալստյան  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական

վարչության պետի տեղակալ

 

     Աշոտ Խանգելդյան     «Հողի և  ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի

                         տնօրեն

 

     Արմեն Երեմյան       Երևան  քաղաքի ավագանու անդամ`

                         «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն

 

Զարուհի Փոստանջյան Երևան քաղաքի ավագանու անդամ` «Երկիր Ծիրանի»

խմբակցություն

 

     Տիգրան Ավինյան      Երևան  քաղաքի ավագանու անդամ` «Ելք»

                         խմբակցություն

 

Նաիրա Տեր-Ստեփանյան Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության

գլխավոր մասնագետ

 

(1-ին հավելվածը փոփ. 20.05.10 թիվ 1968-Ն, 21.02.11 թիվ 417-Ն, 01.02.12 թիվ 755-Ն, 28.06.13 թիվ 3270-Ն, 02.02.15 թիվ 177-Ն, 16.06.15 թիվ 1846-Ն, 30.09.16 թիվ 3406-Ն, 30.06.17 թիվ 2229-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն

հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկություններով

(մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով

հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովի

կազմը

 

Հանձնաժողովի նախագահ

    Տիգրան Բարսեղյան        Երևան  քաղաքի գլխավոր ճարտարապետ

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

    Անդրանիկ Քասարյան       Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի

                            ճարտարապետության և քաղաքաշինության վարչության

                            պետ

 

Հանձնաժողովի անդամներ

 

    Սամվել Մհերյան          Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի

                            շինարարության և բարեկարգման վարչության պետ

 

    Ավետ Մարտիրոսյան        Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի

                            բնապահպանության վարչության պետ

 

    Սիրեկան Օհանյան         «Երևաննախագիծ»  ՓԲԸ տնօրեն

 

    Էդուարդ Բարսեղյան       «Քաղաքաշինություն» ՓԲԸ տնօրեն

 

    Աշոտ Խանգելդյան         «Հողի և  ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ

                            տնօրեն

 

    Լևոն  Մուրադյան         Հանձնաժողովի քարտուղար

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

ճարտարապետության և քաղաքաշինության վարչության

առաջատար մասնագետ

 

(2-րդ հավելվածը փոփ. 21.02.11 թիվ 417-Ն, 01.02.12 թիվ 755-Ն, 30.08.13 թիվ 4352-Ն, 30.09.16 թիվ 3406-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

i

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպման ու անցկացման հետ կապված գործընթացները և հողամասերը աճուրդային կարգով օտարման աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի N 55-Ն որոշման, Երևանի քաղաքապետի սույն որոշման պահանջներին և սույն ընթացակարգին համապատասխան:

2. Աճուրդներն անցկացվում են Երևանի քաղաքապետի սույն որոշմամբ ստեղծված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից:

3. Աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

4. Աճուրդով սակարկությունների մասնակիցներ կարող են դառնալ ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` անձինք), ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հանդիսանալ հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ:

5. Աճուրդով սակարկությունների մասնակիցներ չեն կարող լինել այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

6. Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի առարկա հանդիսացող առանձնացված հողամասերի վերաբերյալ տեղեկություններ են ստանում մամուլում (պարտադիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը) հրապարակվող հրապարակային ծանուցումներից, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում տեղադրված տեղեկություններից, Երևանի քաղաքապետարանի կողմից սակարկությունների մասին հեռուստատեսությամբ հասարակությանը տրվող հայտարարություններից: Առանձին քաղաքաշինական ծրագրերի իրականացման ժամանակ, որի դեպքում նախատեսվում են հողամասերի աճուրդներ, հեռուստատեսությամբ նախապես տրվում են տեղեկություններ:

7. Հետաքրքրող հողամասի վերաբերյալ տեղեկություններ անձինք կարող են ստանալ Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների անցագրային սենյակում` Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 1-ին հարկ: Հայտերի ձևերը, աճուրդների կազմակերպման ընթացակարգը, քաղաքապետի համապատասխան որոշումը, հրապարակային ծանուցումները մատչելի և տեսանելի ձևով տեղակայված են նշված սենյակում, որտեղ մուտքը քաղաքացիների համար ազատ է:

8. Հայտերի ձևերին, աճուրդների կազմակերպման ընթացակարգին ծանոթանալուց հետո, անձինք կարող են Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակից 1-73 հեռախոսահամարով դիմել հանձնաժողովի քարտուղարին հետաքրքրող առանձին հողամասերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

9. Անձանց մուտքը հայտերի ընդունման համար առանձնացված սենյակ իրականացվում է անցագրային կարգով: Անցագրի թույլտվություն (յուրաքանչյուր հետաքրքրվող անձին) տրվում է միայն հայտեր ընդունող համապատասխան աշխատակցի կողմից, վերջինիս կողմից տարվում է անցագրերի հատուկ հաշվառում:

10. Գործում է «մեկ պատուհան» սկզբունքը` այլ գործառույթների իրականացումից առանձնացված աշխատանքային սենյակում (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173), որի արդյունքում քաղաքացիները կարող են դիմել և ստանալ համապատասխան տեղեկատվություն, հանձնաժողովի քարտուղարի կողմից:

11. Անձանց ցանկության և պահանջի դեպքում աճուրդի կազմակերպչի կողմից նրանց տրամադրվում է աճուրդի կազմակերպման ընթացակարգի և հետաքրքրող հողամասի աճուրդային փաթեթը (ելակետային տվյալներ, գլխավոր հատակագծի օրինակ, ճարտարապետահատակագծային առաջադրանք, տիպային պայմանագրի օրինակ, նշահարման ակտ, հասցեի տրամադրման մասին տեղեկանքը)` պատճենահանման համար համապատասխան վճարում կատարելուց հետո:

12. Անձինք աճուրդի փաթեթին ծանոթանալուց, հողամասի սխեմատիկ ուսումնասիրությունից հետո տեղում (բնության մեջ) ընտրված տարածքին ծանոթանալու ցանկության դեպքում կարող են այցելել հողատարածք սակարկությունների կազմակերպչի կողմից լիազորված և «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերության գեոդեզիստական բաժնի տվյալ հողամասը նշահարող համապատասխան մասնագետների ուղեկցությամբ:

13. Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`

1) հայտ (հայտի ձևը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. մայիսի 3-ի հ. 714-Ն որոշմամբ),

2) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր (վճարի չափը սահմանված է Երևանի քաղաքապետի սույն որոշմամբ),

3) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:

14. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը կատարվում է Երևանի քաղաքապետարանում` Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173, հանձնաժողովի քարտուղարի կողմից: Նույն սենյակում տեղադրված է առանձին արկղ, դիմողների կողմից աճուրդների գործընթացի կազմակերպման վերաբերյալ դիմում բողոքների օպերատիվ ընդունման համար:

15. Հայտերի ընդունման աշխատանքները և փաստաթղթերի ձևակերպումը ավարտելուց հետո հանձնաժողովի քարտուղարի կողմից հայտատուին տրվում է կտրոն` հայտի ընդունման վերաբերյալ և տեղեկացվում է աճուրդին մասնակցելու համար որ օրը և որտեղից պետք է հայտատուն ստանա աճուրդին մասնակցելու համար տրվող նշահամարը:

16. Հայտերն ընդունվում են բացառապես սույն ընթացակարգում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-ից 18.00 (ընդմիջում 13.00 -14.00):

17. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:

18. Աճուրդի մասնակիցները մինչև աճուրդի օրը, ներառյալ աճուրդի անցկացման օրը, վճարում են նախավճար` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

19. Աճուրդը անց է կացվում ք. Երևան, Փ. Բուզանդի հ.1/3 կամ Արգիշտիի 1 հասցեներում հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժամին:

20. Հայտատուի նկատմամբ պատասխանատու անձանց կողմից ստեղծված արհեստական դժվարությունների մասին հայտատուն կարող է տեղյակ պահել ղեկավար անձանց հետևյալ հեռախոսահամարներով`

. 514205 - Հանձնաժողովի նախագահ

. 514158 - Հանձնաժողովի նախագահի տեղակալ

. 514269 - Անշարժ գույքի կառավարման վարչության պետ, հանձնաժողովի անդամ:

21. Աճուրդի անցկացման օրը հանձնաժողովը հերթական նիստում քննարկում է աճուրդի դրված հողամասերի մեկնարկային գնի նկատմամբ կիրառվող հավելաճի քայլի չափը (առանձնացված լոտերով, ոչ պակաս մեկնարկային գնի 5%-ից), որի մասին աճուրդավարը տեղյակ է պահում հայտատուներին յուրաքանչյուր լոտի համար սկսվող աճուրդից առաջ:

22. Նախքան աճուրդի սկսելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթերը:

23. Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անունը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում հավելաճի քայլի չափը:

24. Հայտատուները աճուրդը սկսվելու պահից պետք է քայլ կատարեն հանձնաժողովի կողմից հաստատված հավելաճի քայլին պատիկ քայլի չափով` նշահամարի բարձրացման կարգով: Ցանկացած հայտատու իրավունք ունի, նախքան աճուրդավարի կողմից 3-րդ անգամ հավելաճի հայտարարված չափը կրկնելը, ներկայացնել նոր գնային հայտ` բարձրացնելով նշահամարը, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը:

25. Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացնող մասնակիցը, աճուրդավարի կողմից 3-րդ անգամ հայտարարված գնային հայտը կրկնելուց հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

26. Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:

27. Աճուրդի արդյունքներով կամ դրա չկայացման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները և աճուրդի մասնակիցները:

28. Արձանագրությունը պահպանվում է աճուրդը կազմակերպող հանձնաժողովի կողմից:

29. Աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարի գումարը, չի վերադարձվում մասնակցության վճարը: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ:

30. Աճուրդի հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

i

31. Աճուրդը չկայացած է համարվում, եթե աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել: Այդ դեպքում աճուրդը պետք է հայտարարվի չկայացած ոչ ուշ, քան դրա անցկացման հաջորդ օրը: Աճուրդի չկայացման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

(31-րդ կետը փոփ. 15.11.16 թիվ 3895-Ն որոշում)

32. Աճուրդը չկայանալու դեպքում կրկնաճուրդը կարող է հայտարարվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, որոնց կրկնաճուրդը անց է կացվում 7 աշխատանքային օրվա ընթացքում:

33. Ընդունել ի գիտություն, որ աճուրդներն իրականացվում են փակ, որին, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68 հոդվածի 6-րդ կետի, մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:

34. Աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից (Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդված):

 

II. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

35. Աճուրդի անցկացման մասին կատարվում է հրապարակային ծանուցում` դրա սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

36. Հրապարակային ծանուցումները պարունակում են.

1) աճուրդի կազմակերպչի անվանումը,

2) կազմակերպման վայրը (հասցեն),

3) հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը,

5) լոտի նկարագրությունը (անվանումը),

6) տեղական վճարի, աճուրդին մասնակցելու վճարի, նախավճարի չափը, ինչպես նաև դրանց վճարելու կարգը և ժամկետները,

7) աճուրդի ընթացակարգին և մյուս մանրամասներին ծանոթանալու վայրը և տրամադրելու կարգը,

8) հանձնաժողովի կողմից հաստատված աճուրդի պայմանները և պահանջները, որն իր մեջ ներառում է`

ա. հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը,

բ. հողամասի չափը,

գ. հողամասի գտնվելու վայրը և ծածկագիրը, աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինը,

դ. հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը,

ե. գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պայմանները,

զ. շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները:

 

III. ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

37. Աճուրդի հաղթող ճանաչվում է ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

38. Աճուրդով սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:

39. Աճուրդում հաղթած անձը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում տվյալ լոտի համար ձևավորված գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

40. Սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, հողամասերի ելակետային տվյալների, նախագծային փաստաթղթերի և հատակագծերի պատրաստման, հողամասերի հասցեավորման համար հաշվարկված վճարները ամբողջությամբ վճարելուց հետո 2 օրվա ընթացքում, կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:

(3-րդ հավելվածը փոփ. 19.03.12 թիվ 2549-Ն որոշում)

 

Հավելված N 4

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթների կազմակերպման ու անցկացման հետ կապված գործընթացները և հողամասերը մրցութային կարգով տրամադրման աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-80-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 55-Ն որոշման, Երևանի քաղաքապետի սույն որոշման պահանջներին և սույն ընթացակարգին համապատասխան:

2. Մրցույթներն անցկացվում են Երևանի քաղաքապետի սույն որոշմամբ ստեղծված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից:

3. Մրցույթը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող ճանաչվում է այն մասնակիցը, հանձնաժողովի եզրակացությամբ, որը առաջարկել է լավագույն պայմանները:

4. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթները (այսուհետ` մրցույթ) անցկացվում են բաց, որին կարող է մասնակցել ցանկացած անձ:

5. Մրցույթի սակարկությունների մասնակիցներ կարող են դառնալ ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` անձինք):

6. Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի առարկա հանդիսացող առանձնացված հողամասերի վերաբերյալ տեղեկություններ են ստանում մամուլում (պարտադիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը) հրապարակվող ծանուցումներից, Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված տեղեկություններից, Երևանի քաղաքապետարանի կողմից սակարկությունների մասին հեռուստատեսությամբ հասարակությանը տրվող հայտարարություններից: Առանձին քաղաքաշինական ծրագրերի իրականացման ժամանակ, որի դեպքում նախատեսվում են հողամասերի մրցույթներ, հեռուստատեսությամբ նախապես տրվում են տեղեկություններ:

7. Հետաքրքրող հողամասի վերաբերյալ տեղեկություններ անձինք կարող են ստանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 1-ին հարկ): Հայտերի ձևերը, մրցույթների կազմակերպման ընթացակարգը, քաղաքապետի համապատասխան որոշումը, հրապարակային ծանուցումները մատչելի և տեսանելի ձևով տեղակայվում են նշված սենյակում, որտեղ մուտքը քաղաքացիների համար ազատ է:

8. Հայտերի ձևերին, մրցույթների կազմակերպման ընթացակարգին ծանոթանալուց հետո, անձինք կարող են Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակից 1-73 հեռախոսահամարով դիմել հանձնաժողովի քարտուղարին` հետաքրքրող առանձին հողամասերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

9. Անձանց մուտքը հայտերի ընդունման համար առանձնացված սենյակ իրականացվում է անցագրային կարգով: Անցագրի թույլտվություն (յուրաքանչյուր հետաքրքրվող անձին) տրվում է միայն հանձնաժողովի քարտուղարի կողմից, վերջինիս կողմից տարվում է անցագրերի հատուկ հաշվառում:

10. Գործում է «մեկ պատուհան» սկզբունքը (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173)` այլ գործառույթների իրականացումից առանձնացված աշխատանքային սենյակում, որի արդյունքում քաղաքացիները կարող են դիմել և ստանալ համապատասխան տեղեկատվություն հանձնաժողովի քարտուղարից:

11. Անձանց ցանկության և պահանջի դեպքում մրցույթի կազմակերպչի կողմից նրանց տրամադրվում է մրցույթի կազմակերպման ընթացակարգի և հետաքրքրող հողամասի մրցութային փաթեթը (մրցույթին մասնակցել ցանկացողների կողմից ծրարով ներկայացվող փաստաթղթերի ցանկ, ելակետային տվյալներ, գլխավոր հատակագծի օրինակ (պետության կարիքների համար վերցված տարածքներում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, իրացման աշխատանքների ավարտից հետո հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մրցույթների դեպքում` հատակագիծ-սխեմա), ճարտարապետահատակագծային առաջադրանք, տիպային պայմանագրի օրինակ, նշահարման ակտ, հասցեի տրամադրման մասին տեղեկանքը)` պատճենահանման համար համապատասխան վճարում կատարելուց հետո:

12. Անձինք փաթեթին ծանոթանալուց, հողամասի սխեմատիկ ուսումնասիրությունից հետո տեղում (բնության մեջ) ընտրված տարածքին ծանոթանալու ցանկության դեպքում կարող են այցելել հողատարածք սակարկությունների կազմակերպչի կողմից լիազորված և «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերության գեոդեզիստական բաժնի տվյալ հողամասը նշահարող համապատասխան մասնագետների ուղեկցությամբ:

13. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են.

1) սահմանված ձևի հայտ (հայտի ձևը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. մայիսի 3-ի N 714-Ն որոշմամբ),

2) քաղաքացիները` տեղական վճարի և մասնակցության վճարի անդորրագրերի օրինակները և անձնագիրը,

3) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի և կանոնադրության հաստատված պատճենը, տեղական վճարի և մասնակցության վճարի անդորրագրերի օրինակները,

4) մրցույթի անցկացման ծանուցման մեջ նշված չափով նախավճարը մուծված լինելու մասին անդորրագիրը:

14. Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից:

15. Մրցույթի մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած փաստաթղթերի արժանահավատության համար:

16. Մրցույթի հայտը հանձնաժողովի քարտուղարի կողմից գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը:

17. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը կատարվում է Երևանի քաղաքապետարանում` Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173, համապատասխան աշխատակցի կողմից: Նույն սենյակում տեղադրված է առանձին արկղ, դիմողների կողմից մրցույթների գործընթացի կազմակերպման վերաբերյալ բողոքների օպերատիվ ընդունման համար:

18. Հայտերի հաստատված ձևերը ստանալիս անձանց տրամադրվում է ծրարով ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը:

19. Հայտերի ընդունման աշխատանքները և փաստաթղթերի ձևակերպումը ավարտելուց հետո համապատասխան աշխատակցի կողմից հայտատուին տրվում է կտրոն` հայտի ընդունման վերաբերյալ և տեղեկացվում է մրցույթին մասնակցելու համար որ օրը և որտեղից պետք է հայտատուն ստանա մրցույթին մասնակցելու համար տրվող նշահամարը:

20. Հայտերն ընդունվում են բացառապես սույն ընթացակարգում նշված փաստաթղթերի ներկայացումից հետո, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-ից 18.00 (ընդմիջում 13.00-14.00):

21. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:

22. Մրցույթի մասնակիցները մինչև մրցույթի օրը, ներառյալ մրցույթի անցկացման օրը, վճարում են նախավճար` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

23. Մրցույթը անց է կացվում ք. Երևան, Փ. Բուզանդի հ.1/3 կամ Արգիշտիի 1 հասցեներում, հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժամին:

24. Հայտատուի նկատմամբ պատասխանատու անձանց կողմից ստեղծված արհեստական դժվարությունների մասին հայտատուն կարող է տեղյակ պահել ղեկավար անձանց հետևյալ հեռախոսահամարներով`

. 514205 - Հանձնաժողովի նախագահ

. 514158 - Հանձնաժողովի նախագահի տեղակալ

. 514269 - Անշարժ գույքի կառավարման վարչության պետ, հանձնաժողովի անդամ:

25. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ընթացակարգի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում են ներկայացնողին:

26. Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը, կարող են փոխել կամ հետ վերցնել հայտերը:

27. Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով` «փոփոխում» բառը:

28. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը ուղարկել պատվիրված նամակով:

29. Մասնակիցները կարող են նույն կարգով հետ վերցնել մրցույթի հայտը:

30. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող լավագույն պայմանները:

Առանձին դեպքերում կարող են հաշվի առնվել նաև`

1) բիզնես ծրագիրը և հողամասի օգտագործման տեխնիկատնտեսագիտական հիմնավորումները,

2) հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի յուրացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները,

3) արտադրության կազմակերպման, քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը, օբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը,

4) հողամասի ռացիոնալ օգտագործման երաշխիքները, տվյալ թաղային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը,

5) տվյալ թաղային համայնքի մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:

31. Մրցութային հանձնաժողովը բացում և գնահատում է մրցույթի հայտերը և որոշում է մրցույթի հաղթողին:

32. Մրցութային հանձնաժողովը որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ:

33. Մրցութային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ, որը ստորագրվում է հանձնաժողովի անդամների և մրցույթում հաղթողի կողմից:

34. Մրցույթի հաղթողին որոշելիս առաջացած հարցերը նշվում են արձանագրության մեջ` որպես հատուկ կարծիք:

35. Արձանագրության մեջ նշվում են մրցույթի հաղթողի տվյալները, հողամասի վարձակալության (կառուցապատման) ժամկետները, հողամասի և վարձավճարի (կառուցապատման վճարի) չափերը, հողամասի օգտագործման նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի օգտագործման պայմանները, մրցույթի հաղթողին տրվող իրավունքները, ինչպես նաև մրցույթում սահմանված մյուս պայմանները:

36. Տրամադրված հողամասի դիմաց գանձվող վարձավճարի կամ կառուցապատման վճարի չափը և վճարման պայմանները սահմանվում են պայմանագրով` մրցույթի արդյունքների հիման վրա:

37. Եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվում է նրան:

38. Մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

39. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:

40. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են.

1) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը, իսկ եթե տվյալ անձը չի առարկում, ապա նաև նրա անունը (անվանումը),

2) մրցույթի հայտեր ներկայացնելու համապատասխանությունը օրենքի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին,

3) ամփոփ տվյալներ` մրցույթի հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

41. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին, ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին:

42. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում է`

1) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները,

2) մրցույթի մասնակիցների անունները (անվանումները) և գտնվելու (բնակության) վայրը,

3) տեղեկություններ` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին,

4) մրցույթում հաղթողի անունը (անվանումը),

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

43. Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

44. Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որն իր մեջ ներառում է տվյալներ մրցույթի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, ինչպես նաև մրցույթի արդյունքների մասին:

45. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Նա զրկվում է նաև մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի օգտագործման կամ կառուցապատման իրավունքից: Եթե մրցույթի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվում է հանձնաժողովը, ապա կազմակերպիչը պարտավոր է մրցույթում հաղթած անձի նախավճարը վերադարձնել կրկնակի չափով:

46. Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի (վարչական շրջանի) բնակչին կամ տվյալ համայնքում (վարչական շրջանում) գրանցված իրավաբանական անձին, որտեղ գտնվում է հողամասը:

47. Մրցույթի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա Երևանի քաղաքապետի կամ նրա անունից համապատասխան լիազորված անձի և մրցույթում հաղթողի միջև կնքվում է պայմանագիր:

48. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

i

49. Մրցույթը չկայացած է համարվում, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ չի ներկայացվել: Այդ դեպքում մրցույթը պետք է հայտարարվի չկայացած ոչ ուշ, քան դրա անցկացման հաջորդ օրը: Մրցույթի չկայացման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

(49-րդ կետը փոփ. 15.11.16 թիվ 3895-Ն որոշում)

50. Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը կարող է հայտարարվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում:

51. Հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով նախատեսված փաստաթղթերը:

52. Մրցույթների արդյունքների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

53. Մրցույթի անցկացման մասին կատարվում է հրապարակային ծանուցում` դրա սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

54. Հրապարակային ծանուցումները պարունակում են.

1) մրցույթի կազմակերպչի անվանումը,

2) կազմակերպման վայրը (հասցեն),

3) հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,

4) մրցույթի ձևը և անցկացման կարգը,

5) լոտի նկարագրությունը (անվանումը), մրցութային պայմանները,

6) տեղական վճարի, մրցույթին մասնակցելու վճարի, նախավճարի չափը, ինչպես նաև դրանց վճարելու կարգը և ժամկետները,

7) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը,

8) մրցույթում ծածկագրեր կիրառելու կարգը, ինչպես նաև մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին,

9) մրցույթի ընթացակարգին և մյուս մանրամասներին ծանոթանալու վայրը և տրամադրելու կարգը,

10) հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի պայմանները և պահանջները, որն իր մեջ ներառում է`

ա. հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը,

բ. հողամասի չափը և վարձակալության (կառուցապատման) ժամկետները,

գ. հողամասի գտնվելու վայրը և ծածկագիրը, մրցութային վարձավճարի (կառուցապատման վճարի) մեկնարկային գինը,

դ. հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը,

ե. գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողատեսքը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պայմանները,

զ. շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները,

11) կառուցապատման համար նախատեսված հողամասերի դեպքում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական սահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա. հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը),

բ. կառույցի հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը,

գ. շինարարության սկզբի և ավարտի ժամկետները,

դ. տարածքի բարեկարգմանը, պահպանմանը և սպասարկմանը ներկայացվող պահանջները,

12) զբոսայգիների, պուրակների տարածքների կառուցապատման իրավունքի մրցույթի պայմաններում նշվում են նաև`

ա. կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված մակերեսին (փաստացի և հեռանկարային),

բ. տարածքի այլ սեփականատերերի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված սահմանափակումների և սերվիտուտների մասին տեղեկությունները,

գ. նշված տարածքում բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով կառուցապատումն իրականացնելու դեպքում թույլատրվող օբյեկտների շրջանակը,

13) մրցույթների պայմաններով նախատեսված քաղաքաշինական նորմերն ու սահմանափակումները, կառուցապատման պայմանները, որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք, ներառվում են մրցույթների անցկացման փաստաթղթերի փաթեթում:

 

III. ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

55. Մրցույթում հաղթող ճանաչվում է այն մասնակիցը, որն առաջարկել է լավագույն պայմաններ:

56. Արձանագրությունը ստորագրելու պահից սակարկություններում հաղթողին է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը, ընդ որում` պայմանագրի պայմանները պետք է համապատասխանեն մրցույթի սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:

57. Հողամասերի ելակետային տվյալների, նախագծային փաստաթղթերի և հատակագծերի պատրաստման, հողամասերի հասցեավորման համար հաշվարկված վճարները ամբողջությամբ վճարելուց հետո 2 օրվա ընթացքում, կողմերի միջև կնքվում է պայմանագիր (պետության կարիքների համար վերցված տարածքներում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, իրացման աշխատանքների ավարտից հետո հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մրցույթների դեպքում` նախնական պայմանագիր), որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:

(4-րդ հավելվածը փոփ. 19.03.12 թիվ 2549-Ն որոշում)

 

Հավելված N 5

Երևանի քաղաքապետի 2010 թ.

ապրիլի 12-ի N 1540-Ն որոշման

 

Երևանի քաղաքապետարանի

պետական սեփականություն հանդիսացող

հողամասերի հրապարակային սակարկությունների

(մրցույթների և աճուրդների) կազմակերպման

և անցկացման հանձնաժողովին

 

ՀԱՅՏ

Հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու

 

____________________________________________________________________

              (հայտը ներկայացնող քաղաքացու անուն, ազգանուն,

 

____________________________________________________________________

             հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

1. Ծանոթանալով «____» _________ 201 թ. կայանալիք աճուրդում վաճառվող հողամասի _______________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

(նշել հողամասի հասցեն, մակերեսը, օգտագործման նպատակը, ծածկագիրը,

մեկնարկային գինը)

 

մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում եմ մասնակցել աճուրդին:

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում եմ`

1) Աճուրդի կայացման օրվանից 10-օրյա ժամկետում վճարել աճուրդի ընթացքում ձևավորված գինը, հողամասերի ելակետային տվյալների, նախագծային փաստաթղթերի և հատակագծերի պատրաստման, հողամասերի հասցեավորման համար հաշվարկված վճարները և սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր:

3. Տեղյակ եմ, որ գործող ՀՀ օրենսդրության համաձայն 2-րդ կետում սահմանված ժամկետում աճուրդում ձևավորված գինը չմուծելու կամ սահմանված ժամկետում պայմանագիրը չկնքելու դեպքում հաղթողի իրավունքից զրկվում եմ և մուծված նախավճարը չի վերադարձվում:

4. Ներկայացնում եմ.

1) հ/հ. 238001333000 և հ/հ ...... մուծված համապատասխանաբար աճուրդի մասնակցության վճարի (30 հազ. դրամ) և տեղական վճարի (10 հազ. դրամ) մուծման անդորրագրերը

____________________________________________________________________

___________________________________________________________________:

(նշել, որ բանկում է մուծված, մուծման օրը և անդորրագրի համարը)

Երևանի հ.1 գանձապետական բաժանմունքում Երևանի քաղաքապետարանի

2) հ/հ. 900015211320 մուծված հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով ____ հազ. դր. նախավճարի անդորրագիրը ___________________________________________

____________________________________________________________________

(նշել, որ բանկում է մուծված, մուծման օրը և անդորրագրի համարը)

3) Իրավաբանական անձինք նաև հիմնադիր փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները __________________________________________________:

5. Դիմող ___________________________________________________________

(անուն, ազգանուն, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից)

______________________________________________________________________:

(իրավաբանական անձինք` տնօրենի անուն, ազգանուն, ստորագրություն, հեռախոս)

 

Հողամասի աճուրդով վաճառքի մասին հայտը ընդունված է «____» _____ 201 թ. և գրանցված հայտերի հաշվառման մատյանում ___________ համարով:

 

Ընդունող _______________________________________________________:

 

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Հողամասի աճուրդով վաճառքի մասին հայտը ընդունված է «____» ______ 201 թ. և գրանցված հայտերի հաշվառման մատյանում:

 

Ընդունող _______________________________________________________:

(կտրոնը հանձնվում է դիմողին)

 

Երևանի քաղաքապետարանի

պետական սեփականություն հանդիսացող

հողամասերի հրապարակային սակարկությունների

(մրցույթների և աճուրդների) կազմակերպման

և անցկացման հանձնաժողովին

 

ՀԱՅՏ

 

Հողամասի մրցույթին մասնակցելու

 

____________________________________________________________________

              (հայտը ներկայացնող քաղաքացու անուն, ազգանուն,

 

____________________________________________________________________

             հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

1. Ծանոթանալով «___» _____ 201 թ. կայանալիք ____________ մրցույթի

(նշել մրցույթի առարկան) հայտարարված հողամասի ___________________________________________________

________________________________________________________________________

_______________________________________________________________________

(նշել հողամասի հասցեն, մակերեսը, օգտագործման նպատակը, ծածկագիրը,

մեկնարկային գինը)

 

մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում եմ մասնակցել մրցույթին:

2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում եմ`

1) Մրցույթի կայացման օրվանից 10-օրյա ժամկետում հողամասերի ելակետային տվյալների, նախագծային փաստաթղթերի և հատակագծերի պատրաստման, հողամասերի հասցեավորման համար հաշվարկված վճարները և սահմանված կարգով կնքել պայմանագիր:

3. Տեղյակ եմ, որ գործող ՀՀ օրենսդրության համաձայն 2.1 կետում սահմանված ժամկետում պայմանագիրը չկնքելու դեպքում հաղթողի իրավունքից զրկվում եմ և մուծված նախավճարը չի վերադարձվում:

4. Ներկայացնում եմ.

1) հ/հ. 238001333000 և .... հ/հ մուծված մրցույթի մասնակցության վճարի (30 հազ. դրամ) և տեղական վճարի (10 հազ. դրամ) մուծման անդորրագրերը

____________________________________________________________________

___________________________________________________________________:

/նշել, որ բանկում է մուծված, մուծման օրը և անդորրագրի համարը/

 

2) հ/հ. ....... մուծված մեկնարկային գնի 5%-ի չափով ________ հազ. դր. նախավճարի անդորրագիրը ___________________________________________________

____________________________________________________________________:

/նշել, որ բանկում է մուծված, մուծման օրը և անդորրագրի համարը/

3) Իրավաբանական անձինք նաև հիմնադիր փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները ___________________________________________________:

5. Դիմող ___________________________________________________________

(անուն, ազգանուն, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից)

______________________________________________________________________:

(իրավաբանական անձինք` տնօրենի անուն, ազգանուն) ստորագրություն, հեռախոս)

 

Հողամասի մրցույթի մասին հայտը ընդունված է «_____» _________

201 թ. և գրանցված հայտերի հաշվառման մատյանի ________ համարով:

 

Ընդունող ___________________________________________________________

 

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

 

Հողամասի մրցույթի մասին հայտը ընդունված է «_____» _________

201 թ. և գրանցված հայտերի հաշվառման մատյանի ________ համարով:

 

Ընդունող _____________________________________________________________:

(կտրոնը հանձնվում է դիմողին)

 

Հավելված N 6

i

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

._____________________________________________________________________.

|                        ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                              |

|Երևանի  քաղաքապետարանի պետական և  համայնքային սեփականություն         |

|հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և  |

|աճուրդների) կազմակերպման և  անցկացման հանձնաժողովը հայտարարում է     |

|պետական և  համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի|

|փակ դասական աճուրդ                                                   |

|_____________________________________________________________________|

|Հ|Հողամա-|Ծածկա|Հողա- |Հողա|Հողա- |Ճանապարհ|Գյուղ.  |Շրջակա մի-|Մեկ- |

|/|սի հաս-|գիրը,|մասի  |մասի|մասի  |ների,   |հողերի  |ջավայրերի |նար  |

|հ|ցեն    |մակե-|նպատա-|օգտա|նկատ- |ջրատարի,|դեպքում`|և  պատմա- |կային|

| |(գտնվե-|րեսը`|կային |գործ|մամբ  |կոյու-  |հողի    |մշակութա- |գինը |

| |լու    |քմ   |և     |ման |սահմա-|ղու,    |որակական|յին հու-  |     |

| |վայրը),|     |գործառ|նպա-|նափա- |էլեկտրա-|հատկա-  |շարձանների|     |

| |տարածա-|     |նական |տակը|կում- |հաղորդ- |նիշները,|պահպանու- |     |

| |գնահատ-|     |նշանա-|    |ների  |ման     |ագրոտեխ-|թյան, բնա-|     |

| |ման    |     |կու-  |    |(ներառ|գծերի,  |նիկական |պահպանական|     |

| |գոտին  |     |թյունը|    |յալ   |գազատարի|պայմաննե|և  հողերի |     |

| |       |     |      |    |սերվի-|առկայու-|րը, հո- |պահպանու- |     |

| |       |     |      |    |տուտ- |թյան    |ղատեսքը |թյան միջո-|     |

| |       |     |      |    |ների) |մասին   |        |ցառումները|     |

| |       |     |      |    |առկա- |տվյալներ|        |          |     |

| |       |     |      |    |յութ- |        |        |          |     |

| |       |     |      |    |յունը |        |        |          |     |

|_____________________________________________________________________|

|               Աճուրդով օտարվող հողամասերի ցանկ                      |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|_____________________________________________________________________|

| |       |     |      |    |      |        |        |          |     |

|_|___________________________________________________________________|

|_|___________________________________________________________________|

| |       |     |      |    |      |        |        |          |     |

._____________________________________________________________________.

 

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում` Արգիշտիի 1, I հարկ (մուտքն աշտարակի կողմից):

Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:

Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173):

Աճուրդը կայանալու է 201 թ. ........-ին ժ. 16.00-ին, Փ. Բուզանդի հ.1/3, 7-րդ հարկ, 1 սենյակ կամ Արգիշտիի 1 հասցե: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև 201  թ. ..............-ը, ժամը 16.00-ը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

(6-րդ հավելվածը փոփ. 19.03.12 թիվ 2549-Ն որոշում)

 

._________________________________________________________________________.

|                            ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                              |

|Երևանի  քաղաքապետարանի պետական և  համայնքային սեփականություն հանդիսացող  |

|հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և  աճուրդների)    |

|կազմակերպման և  անցկացման հանձնաժողովը հայտարարում է պետական և           |

|համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի կառուցապատմանն|

|իրավունքով տրամադրման բաց                                                |

|                                                                         |

|                                ՄՐՑՈՒՅԹ                                  |

|_________________________________________________________________________|

|Հ|Հողա-  |Ծած-|Կա- |Կառու|       Մրցույթի պայմանները և  պահանջները       |

|/|մասի   |կագի|ռու-|ցապատ|_______________________________________________|

|հ|հասցեն |րը, |ցա- |ման  |Օգտա-  |Սահմա-|Կա-  |Կանա-|Տարածքի |Նշված |Պա- |

| |/գտնվե-|մակե|պատ-|իրա- |գործման|նափա- |ռույ-|չապատ|այլ     |տարած-|հանջ|

| |լու    |րեսը|ման |վուն-|նպատակը|կում- |ցի   |մակե-|սեփակա- |քում  |վող |

| |վայրը/,|(քմ)|իրա-|քի   |կողմնո-|ների  |հար- |րեսի |նատերերի|բնակ- |ֆի- |

| |տարածա-|    |վուն|տարե-|րոշու- |առկա- |կայ- |հարա-|և       |չութ- |նան-|

| |գնահատ-|    |քի  |կան  |մը,    |յութ- |նութ-|բերու|օգտագոր-|յան   |սա- |

| |ման    |    |ժամ-|վճարի|թեքու- |յունը,|յու- |թյու-|ծողների |հան-  |կան |

| |գոտին  |    |կետը|չափը |թյունը,|շրջակա|նը,  |նը   |տիրապետ-|գիստը |ներդ|

| |       |    |(տա-|     |բարե-  |միջա- |կառու|կառու|ման տակ |կազմա-|րում|

| |       |    |րի) |     |կարգման|վայրի |ցապատ|ցապատ|գտնվող  |կերպե-|ների|

| |       |    |    |     |վիճակը,|և     |ման  |ված  |անշարժ  |լու   |չափը|

| |       |    |    |     |հաղոր- |պատմա-|տո-  |(անջ-|գույքի  |նպատա-|    |

| |       |    |    |     |դակցու-|մշակու|կոսը,|րան- |միավոր- |կով կա|    |

| |       |    |    |     |ղիների |թային |շինա-|ցիկ) |ների,   |ռուցա-|    |

| |       |    |    |     |և      |հուշար|րարու|մակե-|դրանց   |պատում|    |

| |       |    |    |     |իրացման|ձաննե-|թյան |րեսին|առկայու-|իրակա-|    |

| |       |    |    |     |ենթակա |րի պահ|սկիզ-|(փաս-|թյամբ   |նացվե-|    |

| |       |    |    |     |կառույց|պանու-|բը և |տացի |պայմանա-|լու   |    |

| |       |    |    |     |ների   |թյան  |ավար-|և    |վորված  |դեպ-  |    |

| |       |    |    |     |առկայու|միջո- |տը   |հեռան|սահմանա-|քում  |    |

| |       |    |    |     |թյունը |ցառում|     |կարա-|փակում- |թույ- |    |

| |       |    |    |     |       |ները  |     |յին) |ների և  |լատր- |    |

| |       |    |    |     |       |      |     |     |սերվի-  |վող   |    |

| |       |    |    |     |       |      |     |     |տուտների|օբյեկտ|    |

| |       |    |    |     |       |      |     |     |վերաբեր-|ների  |    |

| |       |    |    |     |       |      |     |     |յալ     |շրջա- |    |

| |       |    |    |     |       |      |     |     |        |նակը  |    |

|_|_______|____|____|_____|_______|______|_____|_____|________|______|____|

| |       |    |    |     |       |      |     |     |        |      |    |

._________________________________________________________________________.

 

1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք մրցույթի ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում` Արգիշտիի 1, I հարկ (մուտքն աշտարակի կողմից):

2. Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173):

3. Մրցույթի հայտերն ընդունվում են փակ ծրարի վրա նշված ծածկագրով, 2 օրինակից և ներկայացնողին տրվում է հայտն ընդունելու վերաբերյալ ստացական:

4. Մրցույթին ներկայացվող հայտի փաստաթղթերի ցանկի տրամադրումը և հայտերի փակ ծրարներով ընդունումը կատարվում է Երևանի քաղաքապետարանում` Արգիշտիի 1, II հարկ (մուտքն աշտարակի կողմից) բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 16.00-ը ____________ օրը ներառյալ:

5. Մրցույթի հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ ներկայացնող հայտատուն:

6. Մրցույթի հայտերը բացվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ____ օրը, ժամը ____:

7. Մրցույթի հայտերն ամփոփվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ____ օրը, ժամը ____:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

._____________________________________________________________________.

|                        ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                              |

|Երևանի  քաղաքապետարանի պետական և  համայնքային սեփականություն         |

|հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և  |

|աճուրդների) կազմակերպման և  անցկացման հանձնաժողովը հայտարարում է     |

|պետական և  համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ           |

|գյուղատնտեսական հողատարածքների վարձակալության տրամադրման բաց         |

|                                                                     |

|                            ՄՐՑՈՒՅԹ                                  |

|_____________________________________________________________________|

|Հ/|Հողամասի |Ծածկա|Վարձա-|Տարեկան| Մրցույթի պայմանները և  պահանջները |

|հ |հասցեն   |գիրը,|կալու-|գանձվող|___________________________________|

|  |/գտնվելու|մակե-|թյան  |վարձա- |Օգտագործ-|Սահմանափա|Հողի    |Պահանջ|

|  |վայրը/,  |րեսը |ժամ-  |վճարի  |ման      |կումների |որակական|վող   |

|  |տարածա-  |(քմ) |կետը  |չափը   |նպատակը, |առկայու- |հատկա-  |ֆինան-|

|  |գնահատման|     |(տարի)|       |կողմնո-  |թյունը,  |նիշները,|սական |

|  |գոտին    |     |      |       |րոշումը, |շրջակա   |ագրոտեխ-|ներդ- |

|  |         |     |      |       |թեքու-   |միջավայրի|նիկական |րում- |

|  |         |     |      |       |թյունը,  |և  պատմա-|պահանջ- |ների  |

|  |         |     |      |       |բարե-    |մշակու-  |ները    |չափը  |

|  |         |     |      |       |կարգման  |թային    |        |      |

|  |         |     |      |       |վիճակը,  |հուշար-  |        |      |

|  |         |     |      |       |հաղորդակ-|ձանների  |        |      |

|  |         |     |      |       |ցուղիների|պահպանու-|        |      |

|  |         |     |      |       |և        |թյան     |        |      |

|  |         |     |      |       |իրացման  |միջոցա-  |        |      |

|  |         |     |      |       |ենթակա   |ռումները |        |      |

|  |         |     |      |       |կառույց- |         |        |      |

|  |         |     |      |       |ների առկա|         |        |      |

|  |         |     |      |       |յությունը|         |        |      |

|__|_________|_____|______|_______|_________|_________|________|______|

|  |         |     |      |       |         |         |        |      |

._____________________________________________________________________.

 

1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք մրցույթի ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում` Արգիշտիի 1, I հարկ (մուտքն աշտարակի կողմից):

2. Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173):

3. Մրցույթի հայտերն ընդունվում են փակ ծրարի վրա նշված ծածկագրով, 2 օրինակից և ներկայացնողին տրվում է հայտն ընդունելու վերաբերյալ ստացական:

4. Մրցույթին ներկայացվող հայտի փաստաթղթերի ցանկի տրամադրումը և հայտերի փակ ծրարներով ընդունումը կատարվում է Երևանի քաղաքապետարանում` Արգիշտիի 1. II հարկ (մուտքն աշտարակի կողմից) բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 16.00-ը ___________ օրը ներառյալ:

5. Մրցույթի հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ ներկայացնող հայտատուն:

6. Մրցույթի հայտերը բացվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ________ օրը, ժամը ___________:

7. Մրցույթի հայտերն ամփոփվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ________ օրը, ժամը ___________:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հավելված N 7

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

Մրցույթին մասնակցել ցանկացողների կողմից ծրարով ներկայացվող

փաստաթղթերի ցանկ

 

1. Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, իրավաբանական անձանց կողմից` կնքված, ֆիզիկական անձանց կողմից` ստորագրված ծրարով: Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են 2 օրինակից` բնօրինակից և կրկնօրինակից:

2. Մրցույթի մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած փաստաթղթերի արժանահավատության համար:

3. Ներկայացվող պարտադիր փաստաթղթեր`

1) սահմանված ձևի հայտ,

2) տեղական վճարի և մասնակցության վճարի անդորրագրերի օրինակները,

3) անձնագրի պատճենը,

4) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի և կանոնադրության հաստատված պատճենը,

5) մրցույթի անցկացման ծանուցման մեջ նշված չափով նախավճարը մուծված լինելու մասին անդորրագիրը,

6) բիզնես ծրագիրը և հողամասի օգտագործման տեխնիկատնտեսագիտական հիմնավորումները` կից ներկայացվող մրցույթի առարկայի հրապարակային ծանուցմամբ նախատեսված ձևի մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող տարբերակի պարտադիր ներկայացմամբ,

7) քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը` սպասարկող բանկի հիմնավորմամբ (ֆիզիկական անձանց դեպքում` խնայգրքույկի կամ այլ հիմնավոր փաստաթղթի առկայությունը):

4. Մասնակցի ցանկության դեպքում ներկայացվող փաստաթղթեր.

1) տվյալ հողամասի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները,

2) արտադրության կազմակերպման, օբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը,

3) հողամասի ռացիոնալ օգտագործման երաշխիքները, տվյալ թաղային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը,

4) տվյալ համայնքի (վարչական շրջանի) մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:

 

Հավելված N 8

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

Հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով)

տրամադրվող և օտարվող առանձնացված հողամասերի ելակետային տվյալների և

պարտադիր պայմանների

 

ՑԱՆԿ

 

1. Աճուրդով օտարվող հողամասերի համար

 

1) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը,

2) հողամասի չափը,

3) հողամասի գտնվելու վայրը, գոտին և ծածկագիրը,

4) հողամասի հասցեն,

5) հողամասի օգտագործման նպատակը,

6) ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները,

7) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը,

8) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պայմանները,

9) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները:

 

2. Մրցույթով տրամադրվող հողամասերի համար

 

1) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը,

2) հողամասի չափը,

3) հողամասի գտնվելու վայրը, գոտին և ծածկագիրը,

4) հողամասի հասցեն,

5) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը,

6) տեղեկություններ հաղորդակցուղիների առկայության մասին,

7) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պայմանները,

8) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները,

9) կառուցապատման համար նախատեսված հողամասերի դեպքում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական սահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա. հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը),

բ. կառույցի հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը,

գ. շինարարության սկզբի և ավարտի ժամկետները,

դ. տարածքի բարեկարգմանը, պահպանմանը և սպասարկմանը ներկայացվող պահանջները,

10) ընդհանուր օգտագործման (զբոսայգիների, պուրակների) տարածքների կառուցապատման մրցույթի պայմաններում նշվում են նաև`

ա. կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված մակերեսին (փաստացի և հեռանկարային),

բ. տարածքի այլ սեփականատերերի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված սահմանափակումների և սերվիտուտների մասին տեղեկությունները,

գ. նշված տարածքում բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով կառուցապատումն իրականացնելու դեպքում թույլատրվող օբյեկտների շրջանակը:

 

Հավելված N 9

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

1. Երևան քաղաքի հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռքբերված հողամասերում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, այդ տարածքներում իրացման աշխատանքների իրականացման և այդ հողամասերի նկատմամբ օտարման ձեռք բերողի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո առաջանում են հետևյալ վճարները.

1) իրացման աշխատանքներ,

2) կոմունիկացիաների տեղափոխման և կառուցման հետ կապված ծախսեր,

3) իրացման գոտում առկա պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի չափագրման, պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում` քանդման և տեղափոխման աշխատանքներ,

4) անշարժ գույքի ձևակերպման գործարքների (կադաստրային ձևակերպումներ) և նոտարական ծախսեր,

5) հողամասի` նախնական պայմանագրի կնքման պահին գործող, կադաստրային արժեքի վճարում իրացման աշխատանքների ավարտից հետո (նվազագույն չափը` 1000.0 քմ),

6) քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպումների հետ կապված վճարներ,

7) համապատասխան տեղական տուրքերի վճարներ,

8) նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի, վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար վճար` կախված մրցույթի արդյունքներից:

2. Երևան քաղաքի հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռքբերված հողամասերում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, այդ տարածքներում իրացման աշխատանքների իրականացման և այդ հողամասերի նկատմամբ օտարման ձեռք բերողի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո կատարվելիք աշխատանքների ցանկը.

1) նախնական պայմանագրի կնքում Երևանի քաղաքապետարանի հետ,

2) հանձնարարության պայմանագրի կնքում,

3) իրացման աշխատանքների իրականացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի հ. 950-Ն որոշման դրույթներով,

4) իրացման աշխատանքների իրականացմանը զուգընթաց, արդեն իսկ իրացված տարածքներում, մրցույթի պահին գործող կադաստրային արժեքով հողամասի ձեռքբերում` շինարարության թույլտվության հետ միասին, օտարման հողամասի նվազագույն չափը սահմանելով` սկսած 1000.0 քմ մակերեսից,

5) պայմանագրի կնքման պահին գործող կադաստրային արժեքով (հիմնական կամ հողամասի առուվաճառքի պայմանագրի կնքում),

6) իրացման աշխատանքներին զուգահեռ, ընդհանուր կառուցապատման նախագծերի հիման վրա, նախագծային աշխատանքների ավարտ (նախագծի հիման վրա կորոշվեն օտարվող հողամասի մակերեսը և սահմանները):

3. Երևան քաղաքի հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռքբերված հողամասերում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, այդ տարածքներում իրացման աշխատանքների իրականացման և այդ հողամասերի նկատմամբ օտարման ձեռք բերողի մրցույթում հաղթող ճանաչված անձին հանձնվող փաստաթղթերի փաթեթի ցանկը.

1) Երևանի քաղաքապետի որոշում մրցույթի արդյունքների ամփոփման մասին,

2) ճարտարապետահատակագծային նախնական առաջադրանք,

3) իրացվող տարածքի հատակագիծ - սխեմա,

4) նշահարման ակտ,

5) նախնական պայմանագիր,

6) քաղաքաշինության գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ:

 

pin
Երևանի քաղաքապետ
12.04.2010
N 1540-Ն
Որոշում