(ուժը կորցրել է 18.12.08 թիվ 1508-Ն որոշում)
i
040.0471.120800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2000 թվականի N 471
i
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ
ա) պարզեցված հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով կարող են չվարել`
հաշվապահական հաշվառում,
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշմամբ սահմանված առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի
i
«Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշմամբ սահմանված արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքեր.
i
բ) բացառապես պարզեցված հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև նոտարները հարկային մարմիններ ֆինանսական (հաշվապահական) հաշվետվություններ կարող են չներկայացնել.
գ) պարզեցված հարկ վճարողները վարում են դրամարկղային գրքեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
(2-րդ կետը փոփ. 31.10.02 թիվ 1726-Ն որոշում)
i
3. Պարզեցված հարկ վճարողների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման դրույթները:
4. Սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 12-ի N 471 որոշմամբ
ԿԱՐԳ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգը կարգավորում է «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 8-րդ կետին համապատասխան պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման հետ կապված հարցերը:
Սույն կարգի 3-13-րդ կետերի դրույթները չեն տարածվում պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարների վրա:
(1-ին կետը փոփ. 31.10.02 թիվ 1726-Ն որոշում)
i
2. Պարզեցված հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով վարում են եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք (այսուհետև` հաշվառման գիրք, էջի ձևը կցվում է), իսկ պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով վարում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցված նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյան, որը եկամուտների և ծախսերի հաշվառման գրքի ամփոփ ձևն է:
(2-րդ կետը փոփ. 31.10.02 թիվ 1726-Ն որոշում)
3. Հաշվառման գրքի էջերը համարակալվում են, կարվում և կազմվում են, որից հետո հաշվառման գիրքը ներկայացվում է պարզեցված հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին` կնքման: Կնքված և համարակալված հաշվառման գիրքը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում: Հարկային մարմինը պարտավոր է կնքել և վերադարձնել հաշվառման գիրքը մեկ օրացուցային օրվա ընթացքում:
Հաշվառման գրքի կազմի վրա նշվում է պարզեցված հարկ վճարողի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրի հասցեն և գրքի հերթական համարը: Գործունեության վայրի հասցեն պարզեցված հարկ վճարողի գտնվելու (բնակության) վայրի հասցեից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի հասցեն:
i
4. Պարզեցված հարկով հարկվող գործունեության յուրաքանչյուր տեսակի (խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն և այլ գործունեություն) համար վարվում է առանձին հաշվառման գիրք:
(4-րդ կետը փոփ. 31.10.02 թիվ 1726-Ն որոշում)
5. Լրացված ավարտված հաշվառման գրքերը պահվում են պարզեցված հարկ վճարողի մոտ` մինչև` այդ գրքում ամենավերջին գրանցման օրվանից սկսած երեք տարին լրանալը:
Հաշվառման գրքի լրանալուց ավարտվելուց հետո պարզեցված հարկ վճարողը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր հաշվառման գիրք է ներկայացնում հարկային մարմին` կնքման և համարակալման համար:
II. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
i
6. Հաշվառման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են պարզեցված հարկ վճարողի կողմից կատարված ցանկացած տնտեսական գործառնությունը ժամանակագրական կարգով:
(6-րդ կետը փոփ. 31.10.02 թիվ 1726-Ն որոշում)
7. Հաշվառման գրքերում կատարվող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով:
Սկզբնական փաստաթղթերը հաշվառվում են մինչև գործառնության կատարման օրվա վերջը:
Չի թույլատրվում սկզբնական փաստաթղթերում կատարել չծանուցված ուղղումներ: Սխալի ուղղումը պետք է հաստատված լինի տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ և պետք է նշվի ուղղման ամսաթիվը:
8. Հաշվառման գրքում հերթական համարով նշվում են տնտեսական գործառնության կատարման ամիսը և ամսաթիվը, բովանդակությունը, սկզբնական փաստաթղթի անվանումն ու հերթական համարը, ինչպես նաև կատարված (հաշվարկված) ուղղակի և ընդհանուր տնտեսական ծախսերը և հաշվարկված եկամուտները (իրացման շրջանառությունից և այլն):
Պարզեցված հարկի հաշվարկման առումով`
ուղղակի տնտեսական ծախսեր են համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը.
ընդհանուր տնտեսական ծախսեր են համարվում հարկատուի գործունեության հետ կապված վարչական և ուղղակի տնտեսական ծախսերին չվերաբերվող այլ ծախսերը:
i
9. Ընդհանուր տնտեսական ծախսերը պարզեցված հարկ վճարողների կողմից գրանցվում են հաշվառման գրքում` բացառապես պարզեցված հարկով հարկվող գործունեության իրականացման դեպքում: Ընդ որում, պարզեցված հարկով հարկվող գործունեության տարբեր տեսակների (խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն և այլ գործունեություն) իրականացման դեպքում կատարված ընդհանուր տնտեսական ծախսերը գրանցվում են հաշվառման գրքերից որևէ մեկում` հարկատուի հայեցողությամբ:
(9-րդ կետը փոփ. 31.10.02 թիվ 1726-Ն որոշում)
10. Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների (որոնց գծով առաջանում է իրացման շրջանառություն) դիմաց հաշվարկված եկամուտների գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-4-րդ և 7-րդ սյունակների լրացումը: Հաշվարկված այլ եկամուտների գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը:
Կատարված (հաշվարկված) ուղղակի ծախսերի գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-5-րդ սյունակների լրացումը: Կատարված (հաշվարկված) ընդհանուր տնտեսական ծախսերի գրանցումը ներառում է 2-4-րդ և 6-րդ սյունակների լրացումը:
Այն տնտեսական գործունեության համար, որի գծով չեն հաշվառվում եկամուտներ և (կամ) ծախսեր, լրացվում են միայն հաշվառման գրքի 2-4-րդ սյունակները (5-6-րդ և (կամ) 7-8-րդ սյունակները չեն լրացվում):
11. Հաշվառման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը, և հերթական ազատ տողում կատարվում է ճիշտ գրանցումը` նշելով սխալ գրանցված տողի համարը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:
12. Պարզեցված հարկ վճարողները հաշվառման տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կարող են անցկացնել գույքի և պարտավորությունների գույքագրում, որի արդյունքները ներառվում են հաշվառման գրքում:
13. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, բայց առնվազն երեք տարի:
III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
14. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում պարզեցված հարկ վճարողը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում հաշվառման գրքում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐՔԻ ԷՋ
.__________________________________________________________________________.
|NN |Ամիսը,|Գործարքի |Սկզբնական|Կատարված |Կատարված |Հաշվարկ- |Հաշվարկ- |
|ը/կ|ամսա- |(գործառ- |փաստաթղթի|(հաշվարկված)|(հաշվարկ-|ված եկա- |ված եկա- |
| |թիվը |նության) |անվանումը|ուղղակի |ված) |մուտները` |մուտներ |
| | |բովանդա- |և |ծախսերը |ընդհանուր|իրացման |(հազ. |
| | |կությունը|հերթական |(հազ. դրամ) |տնտեսական|շրջանառու-|դրամ) |
| | | |համարը | |ծախսերը |թյունից | |
| | | | | |(հազ. |(հազ. | |
| | | | | |դրամ) | դրամ) | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|1. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|2. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|3. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|4. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|5. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|6. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|7. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|8. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|9. | | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|10.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|11.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|12.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|13.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|14.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|15.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|16.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|17.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|18.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|19.| | | | | | | |
|___|______|_________|_________|____________|_________|__________|_________|
|20.| | | | | | | |
.__________________________________________________________________________.