Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ...

13.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.08.2016  -ից մինչեւ   13.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 20.06.2019 թիվ 775-Ն որոշում)

i

040.1728.311005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1728-Ն

 

i

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 15-ի

N 1728-Ն որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն իրավական ակտով սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի` համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերը, դրանց տրամադրման կարգը, ժամկետները և պայմանները:

1.2. Հանդերձանք` սույն իրավական ակտի իմաստով հանդերձանք է համարվում քրեակատարողական ծառայողի համազգեստը, խորհրդանշանը և տարբերանշանները:

 

i

ԲԱԺԻՆ 2.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(2-րդ բաժնի վերն. փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

 

2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ խակի գույնի կտորից

Մուգ խակի գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

2.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից

Բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը մոխրագույն բնական կարակուլից են, թասակը` մահուդից: Թասակը 4-տապականի է: Ճակատային մասի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

2.3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց

Բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից: Ականջակալները և ճակատային մասը ոչխարի կամ այլ մոխրագույն մորթուց են, թասակը` մահուդից: Թասակը 4-տապականի է: Ճակատային մասի կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

2.4. Բրդյա կտորից ձմեռային վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով

Մուգ խակի գույնի կտորից է` բնական կարակուլե հանովի օձիքով: Ձևվածքն ունի իրանին կիպ նստած ուրվագիծ: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով: Գրպանները ներկարովի են և կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքամասը մեջտեղի կարով է, հետևի մասում ունի 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները կարովի են` մուգ խակի գույնի, աստղերը` ասեղնագործված:

2.5. Տոնական ուսադիրներով բրդյա տարազաբաճկոն (այսուհետ` կիտել) և ազատթող փողքերով տաբատ

Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով: ՈՒնի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան, լանջափեշերին ասեղնագործված են տերևներ: ՈՒսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:

Տաբատը մուգ խակի գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

2.6. Ամենօրյա ուսադիրներով բրդյա կիտել և ազատթող փողքերով տաբատ

Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: ՈՒնի 2 ներկարված գրպան` կափույրներով, կրծքավանդակի մասում ունի 2 ծոցագրպան, լանջափեշերը 3 զույգ ոսկեգույն կոճակով են և ասեղնագործված տերևներով: ՈՒսադիրները մուգ խակի գույնի են, աստղերը` ասեղնագործված:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 2.5-րդ կետում նկարագրված տաբատին:

2.7. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ

Բաճկոնը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: ՈՒնի 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: ՈՒսադիրները հանովի են` մուգ խակի գույնի, աստղերը` ասեղնագործված:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 2.5-րդ կետում նկարագրված տաբատին:

2.8. Հանովի ուսադիրներով թիկնոց

Թիկնոցն անջրանցիկ, մուգ խակի գույնի կտորից է: Ներդիրը հանովի է` բրդյա կտորից, որն ամրացվում է կայծակաճարմանդով: Գոտկատեղին ունի ուղղանկյուն ճարմանդով 50 մմ լայնությամբ գոտի: ՈՒնի 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան:

2.9. Թիկնոց-ուսնոց

Թիկնոց-ուսնոցն անջրանցիկ մուգ խակի գույնի կտորից է` ձեռքի համար նախատեսված 2 կողային բացվածքով և գլխանոցով:

2.10. Տոնական ձեռնոց

Ձեռնոցը հնգամատ է` սպիտակ բամբակյա թելից:

2.11. Աշնանային-գարնանային ձեռնոց

Ձեռնոցը հնգամատ է` խիտ բամբակյա թելից, գույնը սպիտակ է կամ խակի գույնի:

2.12. Ձմեռային ձեռնոց

Ձեռնոցը հնգամատ է` բնական սև կաշվից: Աստառը ոչխարի կամ այլ մորթուց է:

2.13. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով

Կիսավերարկուն անջրանցիկ մուգ խակի գույնի է` մետաքսյա աստառով, տաք ներդիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Գոտկատեղին ունի ճարմանդով գոտի, լանջափեշերին ասեղնագործված են ոսկեգույն տերևներ: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

2.14. Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ

Կոշիկը սև, բնական կաշվից է, աստառը` բնական մորթուց:

2.15. Սև կոշիկ

Կոշիկը սև է` բնական կաշվից:

2.16. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով

Կոշիկը երկար ճտքերով է` յուֆտից, աստառը` բնական մորթուց:

2.17. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը սպիտակ բամբակյա կտորից է` ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով: ՈՒնի կափույրով և շերտակարված վրադիր գրպաններ, ուղիղ գոտի, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

2.18. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:

2.19. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:

2.20. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:

2.21. Սև փողկապ

Փողկապը սև կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:

2.22. Մուգ խակի գույնի փողկապ

Փողկապը մուգ խակի գույնի կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:

2.23. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)

Կաշնեն մուգ խակի գույնի կիսաբրդյա կտորից է` 125 x 24 սմ չափսերով:

2.24. Տոնական գոտի` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկերը կրող ճարմանդով

Գոտին ծիրանագույն սինթետիկ կտորից է` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ոսկեգույն մետաղյա ճարմանդով: Գոտու լայնությունը 50 մմ է:

2.25. Կաշվե գոտի

Գոտին դարչնագույն բնական կաշվից է, լայնությունը` 50 մմ: Գոտին երկանցք է` մետաղյա ճարմանդով:

2.26. ՈՒսակապ` արույրե 2 ծայրապանակով

ՈՒսակապը ոսկեգույն լարահյուսքով է:

 

ԲԱԺԻՆ 3.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

3.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ խակի գույնի կտորից

Ձևով և նկարագրությամբ նման է 2.1-ին կետում նկարագրված գլխարկին:

3.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար)

Ձևով և նկարագրությամբ նման է 2.2-րդ կետում նկարագրված գլխարկին:

3.3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց

Ձևով և նկարագրությամբ նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին:

3.4. Ձմեռային կիսաբրդյա վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար)

Վերարկուն հանովի բնական կարակուլե օձիքով է: Օձիքը ծալվում է, ծայրերը` գունավոր եզրակարերով: Ձևվածքն իրանը գրկող է: Վերևի 2 գրպանը ներկարովի կափույրով են, ներքևի 2 գրպանը` վրադիր: Կոճկվում է գաղտնի կայծակաճարմանդով: Գոտկատեղում ունի գաղտնի գոտի: Թևերը ներկարված են` երկկարանի: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները կարովի են` մուգ խակի գույնի:

3.5. Ձմեռային կիսաբրդյա վերարկու` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով և ուսադիրներով

Նկարագրությամբ և ձևով նման է 3.4-րդ կետում նկարագրված վերարկուին` կարակուլի փոխարեն` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով:

3.6. Տոնական ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ

Կիտելը և տաբատը նկարագրությամբ և ձևով նման են 2.5-րդ կետում նկարագրված կիտելին և տաբատին: Աստղերը ոսկեգույն մետաղից են: Տաբատը կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

3.7. Ամենօրյա ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ

Կիտելը երկփեշ է, ոսկեգույն 6 կոճակը տեղադրված են երկշարք: 2 լանջափեշով է` ծալված օձիքով: Կիտելի փեշերի ներքևի մասը ձևավոր կափույրով ներկված է: ՈՒնի ուղիղ գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները կարովի են: Թիկունքը կարով է ներքևի մասը` բացվածքով: Թևքերը ներկարված են:

Տաբատը կոճկվում է 2 կոճակով և կայծակաճարմանդով: Աստառը մետաքսյա է, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն: Գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան: Գույնը մուգ խակի է:

3.8. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ

Բաճկոնը նկարագրությամբ և ձևով նման է 2.7-րդ կետում նկարագրված բաճկոնին: Աստղերը ոսկեգույն մետաղից են:

Տաբատը նկարագրությամբ և ձևով նման է 3.7-րդ կետում նկարագրված տաբատին:

3.9. Հանովի ուսադիրներով թիկնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.8-րդ կետում նկարագրված թիկնոցին:

3.10. Թիկնոց-ուսնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

3.11. Գարնանային-աշնանային կիսավերարկու` ուսադիրներով

Կիսավերարկուն կիսաբրդյա կտորից է, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը` 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով: Օձիքը մեկ լանջափեշով է: Մեջքը վերին կտրվածքով է, մեջտեղում` կարով: Թևերը ներկարված են` երկկարանի, կոճակով ամրացված լեզվակով: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: 2 լանջափեշերի վրա թեք ներկարված են մեծ գրպաններ: ՈՒսադիրները հանովի են` մուգ խակի գույնի:

3.12. Կիսաճտքավոր ձմեռային կոշիկ

Կարվում է սև, բնական կաշվից, աստառը` բնական կամ այլ մորթուց:

3.13. Կոշիկ

Նկարագրությամբ և ձևով նման է 2.15-րդ կետում նկարագրված կոշիկին:

3.14. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

3.15. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:

3.16. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:

3.17. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:

3.18, Սև փողկապ

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:

3.19. Մուգ խակի գույնի փողկապ

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:

3.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված կաշնեին:

3.21. Տոնական ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

3.22. Աշնանային-գարնանային ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

3.23. Ձմեռային ձեռնոց

Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

3.24. Կաշվե գոտի

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:

3.25. ՈՒսակապ` արույրե 2 ծայրապանակով

ՈՒսակապն արծաթագույն լարահյուսքով է:

 

ԲԱԺԻՆ 4.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

4.1. Գլխարկ` կեպի (այսուհետ` կեպի)

Կեպին մուգ խակի գույն կտորից է` կարմիր եզրաքուղով և լաքապատ հովարով: Թասակը շրջանաձև է: Գլխարկանշանն ամրացվում է ճակատային մասում (գլխարկանշան 1):

4.2. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):

4.3. Ձմեռային վերարկու

Նկարագրությամբ նման է 3.4-րդ կետում նկարագրված վերարկուին:

4.4. Աշնանային-գարնանային կիսավերարկու

Նկարագրությամբ նման է 3.11-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:

4.5. Տոնական ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ

Կիտելը մուգ խակի գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: ՈՒնի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան: ՈՒսադիրները կարովի են` մուգ խակի գույնի:

Տաբատը մուգ խակի գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

4.6. Ամենօրյա ուսադիրներով կիտել և ազատթող փողքերով տաբատ

Կիտելը երկփեշ է, ոսկեգույն 3 կոճակով: 2 լանջափեշով է` ծալված օձիքով: Կիտելի փեշերի ներքևի մասը ձևավոր կափույրով ներկարված է: ՈՒնի ուղիղ գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները կարովի են: Թիկունքը կարով է, ներքևի մասը` բացվածքով: Թևքերը ներկարված են:

Տաբատը կոճկվում է 2 կոճակով և կայծակաճարմանդով: Աստառը մետաքսյա է, կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն: Գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան: Գույնը մուգ խակի է:

4.7. Բաճկոն և տաբատ

Բաճկոնը միակողմ է, վերադիր օձիքով: Կոճկվում է կայծակաճարմանդով: Կրծքամասի 2 կողմերում ունի վրադիր շերտակարով ոսկեգույն կոճակով կափույրով գրպաններ: Փեշամասում ունի ներկարված գրպաններ` կայծակաճարմանդով: Մեջքը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Գոտկատեղի կողամասերում կան ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան: ՈՒսադիրները հանովի են:

Տաբատը նկարագրությամբ նման է 4.5-րդ կետում նկարագրված տաբատին:

4.8. Թիկնոց-ուսնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

4.9. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ

Նկարագրությամբ և ձևով նման է 3.13-րդ կետում նկարագրված կոշիկներին:

4.10. Կոշիկ

Նկարագրությամբ և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կոշիկներին:

4.11. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

4.12. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:

4.13. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:

4.14. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:

4.15. Սև փողկապ

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:

4.16. Մուգ խակի գույնի փողկապ

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:

4.17. Տոնական ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

4.18. Աշնանային-գարնանային ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

4.19. Ձմեռային ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

4.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 1.23-րդ կետում նկարագրված կաշնեին:

4.21. Կաշվե գոտի

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:

4.22. ՈՒսակապ` արույրե 2 ծայրապանակով

Նկարագրությամբ և ձևով նման է 3.26-րդ կետում նկարագրված ուսակապին:

 

ԲԱԺԻՆ 5.
ԿԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

5.1. Բրդյա գլխարկ-պիլոտկա (այսուհետ` պիլոտկա)

Պիլոտկա մուգ խակի գույնի կտորից է` կարմիր մահուդե եզրաքուղով և գլխարկանշանով:

5.2. Ականջակալներով գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված գլխարկին: Տարբեր է միայն գլխարկանշանը:

5.3. Ձմեռային վերարկու

Նկարագրությամբ և ձևով նման է 2.4-րդ կետում նկարագրված վերարկուին: Բացակայում է միայն ոսկեգույն եզրաքուղը:

5.4. Մորթե օձիքով ձմեռային բաճկոն

Բաճկոնը բամբակյա մուգ խակի գույնի կտորից է` տաք աստառով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ևս մեկ ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով:

5.5. Աշնանային-գարնանային կիսավերարկու

Նկարագրությամբ նման է 3.11-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:

5.6. Տոնական ուսադիրներով կիտել և կիսաշրջազգեստ

Կիտելը մուգ խակի գույնի կտորից է, ունի 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, կրծքային մասում` մեկ ներկարված գրպան` առանց կափույրի: ՈՒսադիրները ոսկեգույն են: Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ:

Կիսաշրջազգեստը մուգ խակի գույնի կտորից է, երկարությունը` ծնկին հավասար, հետևի վերին միջնամասում ունի կայծակաճարմանդ, իսկ հետևի ստորին մասում ունի 10 սմ երկարությամբ կտրվածք:

5.7. Ամենօրյա ուսադիրներով կիտել, կիսաշրջազգեստ կամ ազատթող փողքերով տաբատ

Կիտելը մուգ խակի գույնի կտորից է, ունի 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, կրծքային մասում` մեկ ներկարված գրպան` առանց կափույրի: ՈՒսադիրները` մուգ խակի գույնի:

Կիսաշրջազգեստը նկարագրությամբ և ձևով նման է 5.6-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

Տաբատը մուգ խակի գույնի կտորից է: Առջևի մասում տեղադրված է ձախից աջ կոճկվող կայծակաճարմանդ, կողքերի երկայնքով կա 2 մմ լայնքով կարմիր ժապավեն: Առջևի մասում ունի 2 ներկարված կողային գրպան:

5.8. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

5.9. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:

5.10. Մուգ խակի գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` երկար:

5.11. Մուգ խակի գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է 2.17-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ խակի է, թևքերը` կարճ:

5.12. Թիկնոց-ուսնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.9-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

5.13. Սև փողկապ

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.21-րդ կետում նկարագրված փողկապին:

5.14. Մուգ խակի գույնի փողկապ

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է 2.22-րդ կետում նկարագրված փողկապին:

5.15. Երկարաճիտ կոշիկ

Կոշիկը սև կաշվից է` երկար ճտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:

5.16. Կնոջ կոշիկ

Կոշիկը սև կաշվից է: Երեսամասն ամբողջական է:

5.17. Տոնական ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

5.18. Աշնանային-գարնանային ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

5.19. Ձմեռային ձեռնոց

Նկարագրությամբ և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

5.20. Մուգ խակի գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե)

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված կաշնեին:

5.21. Կաշվե գոտի

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է 2.25-րդ կետում նկարագրված գոտուն:

5.22. ՈՒսակապ` արույրե 2 ծայրապանակով

Նկարագրությամբ և ձևով նման է 3.26-րդ կետում նկարագրված ուսակապին:

 

i

ԲԱԺԻՆ 6.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

(6-րդ բաժնի վերն. փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

 

6.1. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված կտորից

i

Դաշտային կոստյումը կեպիով է` բամբակյա գունաքողարկված կտորից: Բաճկոնն առջևի մասում կոճկվում է 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքամասում ունի 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով: ՈՒնի նաև 2 ներկարված կողային գրպան: Տաբատն ուղիղ կարվածքով է` 2 կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է կայծակաճարմանդ: ՈՒսադիրները գունաքողարկված կտորից են, աստղերը` մուգ խակի գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են:

(6.1-ին կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

6.2. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով

Կոստյումը բամբակյա գունաքողարկված կտորից է, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնը կոճկվում է դիմային կայծակաճարմանդով: ՈՒնի 2 կողային ներկարված գրպան:

Գլխարկը ձևով և նկարագրությամբ նման է 1.2-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):

Տաբատի առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: ՈՒնի 2 կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: ՈՒսադիրները մուգ խակի գույնի են, աստղերը` ասեղնագործված:

6.3. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով

Կոստյումը գունաքողարկված բամբակյա կտորից է` հաստ աստառով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: ՈՒսադիրները մուգ խակի գույնի են: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Գլխարկը ձևով և նկարագրությամբ նման է 1.3-րդ կետում նկարագրված գլխարկին (նկար 3` փոքր գլխարկանշան):

6.4. Դաշտային պայուսակ

Դաշտային պայուսակը դարչնագույն կաշվից է` 22 x 23 սմ չափսերով:

6.5. Դաշտային ամառային կոշիկներ

Դաշտային ամառային կոշիկները երկարաճիտ են` սև կաշվից: Ձմեռային դաշտային երկարաճիտ կոշիկները սև կաշվից են` մորթե աստառով:

6.6. Շապիկ

Շապիկը բամբակյա գունաքողարկված կտորից է` կիսաթև կամ անթև:

6.7. Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել կրել այլ նկարագրությամբ կամ ձևի դաշտային համազգեստ:

i

6.8. Դաշտային համազգեստը նախատեսվում է քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողներին հատկացնելու համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է հատկացվել նաև մյուս քրեակատարողական ծառայողներին:

Այդերուկի աղվամազով ձմեռային դաշտային կոստյումը նախատեսված է արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար:

(6.8-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

i

6.9. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ`

1) ձմեռային, սև մարզական գլխարկ.

2) սև բերետ.

3) ձմեռային կիսավերարկու` ուսադիրներով:

Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից` հանվող արհեստական մորթուց, հետնամասում` շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին` վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված` ներկարված գրպաններից: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան.

4) մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա:

Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով` առանց կոճակի, վերևի մասում` բռնակ: Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ: Թիկունքին ամրացվում է կտոր` «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը` սև կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

Կեպին` սև կտորից: Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.

5) շապիկ:

Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.

6) շապիկ` տրիկոտաժե:

ՈՒղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.

7) ժիլետ` առանց ուսադիրների:

Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում` կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար.

8) մարտական ժիլետ` առանց ուսադիրների.

9) գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից:

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.

10) կոշիկ` կիսաճտքավոր:

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը` սև բրեզենտե անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով.

11) ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա.

12) ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.

13) սև թիկնոց-ուսնոց:

Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով.

14) սև դիմակ:

(6.9-րդ կետը լրաց. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 7.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

 

i

7.1. Սույն բաժնում տրվում են, արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի, արդարադատության գնդապետից մինչև արդարադատության լեյտենանտի, արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների և կին քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարները:

(7.1-ին կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 8.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը

8.1. Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը կիսաձվաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 78 մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:

Խորհրդանշանի վրա պատկերված են ոսկեգույն վահան, թուր, Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը և կշեռք: Վահանի վերևում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (նկար 1):

Քրեակատարողական ծառայողների տարբերանշանները

8.2. Քրեակատարողական ծառայողների տարբերանշաններն են` գոտեփոկի ճարմանդները, գլխարկանշանները, կոճակները, ուսադիրները, աստղերը, ժապավենները և օձիքի վրա տեղադրվող տարբերանշանները:

8.3. Գոտեփոկի ճարմանդն ուղղանկյուն է, 75-55 մմ չափսերով, արույրե, որի վրա պատկերված են վահան, թուր և կշեռք:

i

8.4. Գլխարկանշանները պատրաստվում են ոսկեգույն մետաղից կամ կանաչ պլաստմասսայից: Վերջինը նախատեսված է դաշտային համազգեստի համար:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների գլխարկանշանի բարձրությունը 3.5 սմ է, լայնությունը` 3 սմ, պատկերում է կաղնու ոսկեգույն փռված տերևներով երիզված աստղ` եռագույն դրոշի ֆոնի վրա: Աստղի փոխարեն կարող է պատկերվել նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (նկար 2):

Քրեակատարողական ծառայության արդարադատության գնդապետից մինչև կրտսեր սերժանտ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների մեծ գլխարկանշանի բարձրությունը 4.0 սմ է, լայնությունը` 3.5 սմ: Պատկերում է կաղնու ոսկեգույն տերևներով երիզված աստղ: Փոքր գլխարկանշանը ձվաձև է, բարձրությունը 3 սմ է, լայնությունը` 2.5 սմ, պատկերում է աստղ` եռագույն ֆոնի վրա (նկար 3):

(8.4-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

8.5. Մեծ կոճակների չափսը 22 մմ է, փոքրինը` 14 մմ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

i

8.6. Կոչումների տարբերանշաններն են ուսադիրները, դրանց վրա ամրացվող մակաշերտերը, աստղերը և ժապավենները:

ՈՒսադիրներն իրենցից ներկայացնում են ձգված վեցանկյուն` երկարավուն, զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: ՈՒսադիրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 45 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 40 մմ: ՈՒսադիրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2.5 մմ լայնությամբ կարմիր մահուդով: ՈՒսադիրները պատրաստվում են մուգ խակի կամ ոսկեգույն կիսափափուկ կտորից` մահուդե աստառի վրա:

Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները 2 կարմիր մակաշերտով են, իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ կարմիր մակաշերտով: Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտի են:

Տոնական ուսադիրները ոսկեգույն դաշտով են` մուգ խակի գույնի մակաշերտով: Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները սպիտակ դաշտով են` կարմիր մակաշերտով: Ամենօրյա ուսադիրները մուգ խակի գույնի դաշտով են` կարմիր մակաշերտով:

Արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության ենթասպա կոչումների համար նախատեսված ուսադիրների վրա տեղադրվում են հնգաթև ուռուցիկ ասեղնագործած կամ մետաղյա կամ պլաստմասսայե ոսկեգույն աստղեր` համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի:

Արդարադատության ավագի կոչման համար նախատեսված ուսադիրների վրա ամրացվում են կարմիր ժապավեններ` աղյուսակում նշված չափսերով և թվով:

ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

(8.6-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

i

8.7. Քրեակատարողական ծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

._____________________________________________________________________.

|Հատուկ կոչումը|Աստղերի    |Աստղերի  |Տարածությունն|ՈՒսադիրների       |

|              |թիվը       |տրամագիծը|ուսադիրի     |երկարությամբ      |

|              |ուսադիրների|  (մմ)   |ներքևի       |աստղերի           |

|              |վրա        |         |եզրից մինչև  |կենտրոնների       |

|              |           |         |1-ին աստղի   |միջև  ընկած       |

|              |           |         |կենտրոնը (մմ)|տարածությունը (մմ)|

|______________|___________|_________|_____________|__________________|

|Գեներալ-      |2          |22       |25           |25                |

|լեյտենանտ     |           |         |             |                  |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Գեներալ-մայոր |1          |22       |45           |-                 |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Գնդապետ       |3          |20       |25           |25                |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Փոխգնդապետ    |2          |20       |25           |-                 |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Մայոր         |1          |20       |45           |-                 |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Կապիտան       |4          |13       |25           |25                |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Ավագ լեյտենանտ|3          |13       |25           |25                |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Լեյտենանտ     |2          |13       |25           |-                 |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Ավագ ենթասպա  |3          |13       |25           |25                |

|______________|___________|_________|_____________|__________________|

|Ենթասպա       |2          |13       |25           |25                |

._____________________________________________________________________.

 

Արդարադատության սերժանտ, արդարադատության ավագ կոչումների ուսադիրների երկայնակի առանցքային գծի վրա տարբերանշանները` ոսկեգույն կամ պաշտպանական գույնի ժապավենները, ամրացվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

.________________________________________________________________________.

|Արդարադատության|ՈՒսադիրների|ՈՒսադիրների|ՈՒսադիրների       |ՈՒսադիրների  |

|    կոչումը    |վրայի 30 մմ|վրայի 10 մմ|ներքևի  եզրից     |երկարությամբ |

|               |ժապավենների|ժապավենների|մինչև  1-ին       |ժապավենների  |

|               |թիվը       |թիվը       |ժապավենի միջև     |միջև  ընկած  |

|               |           |           |տարածությունը (մմ)|տարածությունը|

|               |           |           |                  |    (մմ)     |

|_______________|___________|___________|__________________|_____________|

|Ավագ           |1          |-          |-                 |-            |

|_______________|___________|___________|__________________|_____________|

|Ավագ սերժանտ   |1          |-          |45                |-            |

|_______________|___________|___________|__________________|_____________|

|Սերժանտ        |-          |3          |45                |1,0          |

|_______________|___________|___________|__________________|_____________|

|Կրտսեր սերժանտ |-          |2          |45                |1,0          |

.________________________________________________________________________.

(8.7-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

i

8.8. Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտը ներառյալ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային մասում և հանովի ուսադիրների վերին միջնամասում ամրացվում է 4-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը ներառյալ` 5-րդ նկարով նախատեսված տարբերանշանը:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային հատվածում ասեղնագործվում է 6-րդ նկարով նախատեսված տարբերանշանի պատկերը, իսկ հանովի ուսադիրների վերին միջնամասում ասեղնագործվում է տարբերանշան (նկար 5):

(8.8-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 9.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

i

9.1. Սույն բաժնում տրվում են քրեակատարողական ծառայողներին հատկացվող համազգեստի քանակը և կրելու ժամկետները`

 

._________________________________________________________________________.

|NN |              Համազգեստի տեսակը                    | Քանակը  |Կրելու |

|ը/կ|                                                   |         |ժամկետը|

|___|___________________________________________________|_________|_______|

|1. |Ամենօրյա կիսաբրդե գլխարկ` մուգ խակի գույնի կտորից  |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|2. |Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից  |1 հատ    |5 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|3. |Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ     |1 հատ    |5 տարի |

|   |մորթուց                                            |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|4. |Գլխարկ` կեպի                                       |1 հատ    |5 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|5. |Բրդյա պիլոտկա                                      |1 հատ    |5 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|6. |Ձմեռային վերարկու` բրդյա կտորից, կարակուլե օձիքով, |1 հատ    |4 տարի |

|   |ուսադիրներով                                       |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|7. |Ձմեռային վերարկու` կիսաբրդյա կտորից, ոչխարի կան այլ|1 հատ    |4 տարի |

|   |մորթուց օձիքով, ուսադիրներով                       |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|8. |Ձմեռային վերարկու                                  |1 հատ    |4 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|9. |Աշնանային-գարնանային կիսավերարկու` հանովի          |1 հատ    |4 տարի |

|   |ուսադիրներով                                       |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|10.|Տոնական ուսադիրներով բրդյա կիտել և  ազատթող        |1 հատ    |5 տարի |

|   |փողքերով տաբատ                                     |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|11.|ՈՒսադիրներով ամենօրյա բրդյա կիտել և  ազատթող       |1 լրակազմ|2 տարի |

|   |փողքերով տաբատ                                     |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|12.|Տոնական ուսադիրներով կիտել և  կիսաշրջազգեստ        |1 հատ    |5 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|13.|Ամենօրյա ուսադիրներով կիտել, կիսաշրջազգեստ և       |1 հատ    |5 տարի |

|   |ազատթող փողքերով տաբատ                             |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|14.|Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և  ազատթող        |1 լրակազմ|2 տարի |

|   |փողքերով տաբատ                                     |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|15.|Բաճկոն և  տաբատ                                    |1 հատ    |5 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|16.|Ձմեռային բաճկոն                                    |... հատ  |...տարի|

|___|___________________________________________________|_________|_______|

|17.|Հանովի ուսադիրներով թիկնոց                         |1 հատ    |4 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|18.|Թիկնոց-ուսնոց                                      |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|19.|Աշնանային-գարնանային ձեռնոց                        |1 զույգ  |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|20.|Ձմեռային ձեռնոց                                    |1 զույգ  |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|21.|Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի          |1 հատ    |4 տարի |

|   |ուսադիրներով                                       |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|22.|Մորթե կիսաճտքավոր սև  կոշիկ                        |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|23.|Սև  կոշիկ                                          |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|24.|Կնոջ երկարաճիտ կոշիկ                               |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|25.|Կնոջ կոշիկ                                         |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|26.|Ձմեռային կոշիկ                                     |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|27.|Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե աստառով                |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|28.|Երկարաթև  սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով   |1 հատ    |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|29.|Կարճաթև  սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով    |1 հատ    |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|30.|Մուգ խակի գույնի երկարաթև  վերնաշապիկ` հանովի      |1 հատ    |1 տարի |

|   |ուսադիրներով                                       |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|31.|Մուգ խակի գույնի կարճաթև  վերնաշապիկ` հանովի       |1 հատ    |1 տարի |

|   |ուսադիրներով                                       |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|32.|Սև  փողկապ                                         |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|33.|Մուգ խակի գույնի փողկապ                            |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|34.|Մուգ խակի գույնի կաշնե                             |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|35.|Տոնական գոտի                                       |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|36.|Կաշվե գոտի                                         |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|37.|ՈՒսակապ                                            |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|38.|Փողկապի ամրակ                                      |1 հատ    |5 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|39.|Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա, գունաքողարկված|1 հատ    |2 տարի |

|   |կտորից                                             |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|40.|Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և  |1 հատ    |4 տարի |

|   |հանովի ուսադիրներով                                |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|41.|Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա,              |1 հատ    |4 տարի |

|   |գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց      |         |       |

|   |կարված օձիքով, հանովի ուսադիրներով                 |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|42.|Դաշտային պայուսակ                                  |1 հատ    |5 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|43.|Դաշտային ամառային կոշիկներ                         |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|44.|Շապիկ` կիսաթև                                      |2 հատ    |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|45.|Շապիկ` անթև                                        |2 հատ    |1 տարի |

|   |Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական  |         |       |

|   |ծառայողների համազգեստի նկարագիրը և  կրելու         |         |       |

|   |ժամկետները                                         |         |       |

|___|___________________________________________________|_________|_______|

|46.|Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով               |1 հատ    |4 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|47.|Ձմեռային, սև  մարզական գլխարկ                      |1 հատ    |3 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|48.|Մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա        |1 լրակազմ|2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|49.|Շապիկ` տրիկոտաժե                                   |2 հատ    |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|50.|Ժիլետ` առանց ուսադիրների                           |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|51.|Մարտական ժիլետ` առանց ուսադիրների                  |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|52.|Սև  բերետ                                          |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|53.|Սև  դիմակ                                          |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|54.|Գոտի` սև,  սինթետիկ կամ կաշվից                     |1 հատ    |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|55.|Կոշիկ` կիսաճտքավոր                                 |1 զույգ  |1 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|56.|Ձեռնոց` բրդյա, սև,  հինգմատնյա                     |1 զույգ  |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|57.|Շապիկ                                              |1 հատ    |3 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|58.|Ձեռնոց` կաշվե, սև,  կիսաբաց մատներով, հինգմատնյա   |1 զույգ  |2 տարի |

|___|___________________________________________________|_________|_______|

|59.|Սև  թիկնոց-ուսնոց                                  |1 հատ    |2 տարի |

._________________________________________________________________________.

(9.1-ին կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

i

9.2. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի:

(9.2-րդ կետը լրաց. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 10.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10.1. Հանդերձանք կրում են բոլոր քրեակատարողական ծառայողները:

i

Քրեակատարողական ծառայությունում բուժական, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև օպերատիվ ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է հանդերձանքի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:

(9.1-ին կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

10.2. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

i

10.3. Սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի հետևյալ ձևերը`

ա) տոնական,

բ) ամենօրյա,

գ) դաշտային,

դ) հատուկ նշանակության:

Քրեակատարողական ծառայողի հանդերձանքի ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:

(9.3-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 765-Ն որոշում)

10.4. Քրեակատարողական ծառայողները կրում են շնորհված կոչումներին համապատասխանող հանդերձանք:

10.5. Քրեակատարողական ծառայողները տոնական հանդերձանք կրում են տոնակատարություններին մասնակցելու, մեդալներ, շքանշաններ և կառավարական պարգևներ շնորհելու, նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ:

10.6. Քրեակատարողական ծառայողներն ամենօրյա հանդերձանք կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ: Շարային ստուգատեսների ժամանակ համազգեստի ձևը նախօրոք հայտարարվում է ստուգատեսն անցկացնող պաշտոնատար անձի հրամանով:

10.7. Ամառային կամ ձմեռային հանդերձանքի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի հրամանով:

10.8. Քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է ծառայությունից ազատ ժամերին կրել քաղաքացիական հագուստ:

10.9. Քրեակատարողական ծառայողին արգելվում է`

ա) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով,

բ) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:

10.10. Քրեակատարողական ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են`

1) գլխարկը կրելու կարգը

բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր ինչ դեպի աջ թեքությամբ, իսկ գլխարկ-կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ականջակալներով գլխարկը` ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա:

Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել -10 oC և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում` քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հրամանով: Իջեցված ականջակալների ժապավենաթելերը պետք է կապված լինեն ծնոտի տակ, իսկ բարձրացված ականջակալների դեպքում` կապված ժապավենաթելերը մտցվում են ականջակալների տակ:

Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում: Ականջակալներով գլխարկը, պիլոտկան, ամենօրյա կիսաբրդե գլխարկը և գլխարկ-կեպին պահվում են գլխարկանշանը դեպի առաջ դիրքով:

2) վերնազգեստը կրելու կարգը

2 լանջափեշով ձմեռային վերարկուն կրվում է բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում: Մեկ լանջափեշով ձմեռային վերարկուն կրվում է գոտկատեղային գոտիով կոճկված վիճակում:

Ձմեռային վերարկուի ներքևի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:

Կին քրեակատարողական ծառայողները վերարկուն կրում են բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում: Վերարկուի ներքևի եզրից մինչև գետին ընկած հեռավորությունը կազմում է 45 սմ:

Ձմեռային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով:

Հանովի ուսադիրներով թիկնոցը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Ամառային թիկնոցի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:

Թիկնոց-ուսնոցը կրում են անբարենպաստ եղանակային պայմաններում` ամառային կամ ձմեռային վերնազգեստի վրայից:

Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում:

Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը պետք է միշտ լինեն մաքուր, հարդարված և արդուկված:

Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն:

Քրեակատարողական ծառայողների տոնական գոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:

Գոտկատեղի գոտին կրում են վերարկուի, բաճկոնի, թիկնոցի, կիտելի, տաբատի վրայից:

Ատրճանակը կրում են վերարկուի կամ կիտելի վրայից, ինչպես նաև տակից` աջ ազդրի վրա:

ՈՒսակապը կրում են հատուկ կարգադրության դեպքում:

3) վերնաշապիկը, փողկապը, կաշնեն, ձեռնոցները կրելու կարգը

Վերնաշապիկը կրում են կիտելի կամ բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է կիտելի կամ բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:

Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կամ բաճկոնի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի:

Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողի համար` դեպի ձախ):

Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:

Կաշնեն կրում են վերարկուի օձիքի տակից: Կաշնեի վերին եզրը պետք է համաչափ 1-2 սմ լայնությամբ երևա օձիքի վրա:

Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում:

Տոնական ձեռնոցներ կրելը պարտադիր է տոնական համազգեստ կրելիս, իսկ ամենօրյա համազգեստ կրելու դեպքում այն պարտադիր չէ: Ձեռնոցները պատվի առնելիս չեն հանվում:

4) կոշիկները և կիսագուլպաները կրելու կարգը

Համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:

Կիսագուլպաները պետք է լինեն սև կամ մուգ կապույտ:

 

_________________________________________________________________

ԻՐՏԵԿ - համազգեստի նկարները և տարբերանշանների ձևերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.09.2005
N 1728-Ն
Որոշում