Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒ ...

 
i

(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)

(ուժը կորցրել է 10.08.03 թվականից` քրեական օրենսգրքի մասով

(18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)

(ուժը կորցրել է ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքի մասով 24.12.04 ՀՕ-60-Ն օրենք)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ» ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկից մինչև տասներկուապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 123 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 123. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Անվտանգության ամրագոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:

Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով նախատեսված խախտումներից, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սույն օրենսգրքի 123-124, 125-130, 132-134 հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.1 հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 123.1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԼՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ` ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև դրա կրկնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վրա կարմիր լույսեր, կարմիր լույս անդրադարձնող միջոցներ կամ կարմիր լույս անդրադարձնող նյութեր, ստանդարտներին չհամապատասխանող և ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնացող լուսային կամ գերհզոր ձայնային երաժշտական ազդանշաններ արձակելու համար լրացուցիչ սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաներ օգտագործելը`

առաջացնում են տուգանքի նշանակում տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև ութապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև հնգապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խախտումներից, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:»

 

Հոդված 4. Օրենսգրքի 124 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 124. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի կամ կարգավորողի տեղից արգելող ազդանշանին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները խախտելը, խաչմերուկների, հասարակական տրանսպորտի կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, շարքերի փոփոխման, մարդկանց փոխադրման, օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումներից, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկից մինչև ութապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ ամիս ժամանակով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատողի պահանջը վարորդների կողմից չկատարելը կամ դեպքի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի ինքնակամ հեռանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկից մինչև ութապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկից մինչև երեք ամիս ժամանակով:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 1. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատողի պահանջն արտահայտվում է ձեռքի շարժումով կամ ձողիկով ազդանշան տալով` սուլիչի միաժամանակյա ազդանշանով, ինչպես նաև բարձրախոս սարքի միջոցով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

2. Սույն օրենսգրքի 125-134 հոդվածներում վթարային իրադրություն ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցների վարորդների կատարած այն գործողությունները, որոնք երթևեկության մյուս մասնակիցներին հարկադրել են կտրուկ փոխել իրենց տրանսպորտային միջոցների արագությունը, շարժման ուղղությունը կամ ձեռնարկել սեփական անվտանգության կամ այլ քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված այլ միջոցներ»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 124.1 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 125 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 125. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏԵԼԸ

 

Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկելու կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 126 հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ տարի ժամանակով».

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 127 հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երեք ամսից մինչև վեց ամիս ժամանակով».

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 128, 129, 131 և 132 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 128. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ, ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՒՄՆ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

 

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, հավասարապես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային և մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցրած այդ նույն խախտումները`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, ուղեգիրը կամ երթուղային թերթը (բացառությամբ ոչ պետական տրանսպորտային միջոցների), սահմանված կարգով հաստատված լիազորագիրը (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում):

 

ՀՈԴՎԱԾ 129. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ

 

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային և մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցրած նույն գործողությունը `

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով»:

 

«ՀՈԴՎԱԾ 131. ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏԵԼԸ

 

Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ճանապարհային երթևեկության մասնակից են համարվում երթևեկության մեջ որպես հետիոտն, վարորդ, ուղևոր, հեծանվորդ, մոպեդի վարորդ, սայլապան, կենդանիներ քշող և ճանապարհային երթևեկությանն անմիջական մասնակցություն ունեցող այլ անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 132. ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳԻԾ, ԵՐԹՈՒՂԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով, վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև յոթնապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 133 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների շահագործման համար»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 134 հոդվածում`

 

ա) վերնագրում «Շահադիտական նպատակով» բառերից հետո լրացնել «պետական» բառը.

բ) հանել երկրորդ մասը և այդ կապակցությամբ երրորդ մասը համարել երկրորդ մաս.

գ) առաջին և երկրորդ մասերում «Ձեռնարկություններին» բառից առաջ լրացնել «Պետական» բառը.

դ) առաջին և երկրորդ մասերի սանկցիաները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառապատիկից մինչև ութապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով».

«առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով».

 

Հոդված 12. Օրենսգրքի 134.1 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով».

 

Հոդված 13. Օրենսգրքի 140 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով».

 

Հոդված 14. Օրենսգրքի 144 հոդվածում`

 

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 144. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄՅՈՒՍ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ».

 

բ) սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 147, 148 և 158 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 147. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ), ԻՐԱՑՄԱՆ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արժեքի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 148. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից ռադիոէլեկտրոնային միջոցներն ու բարձր հաճախականության սարքավորումները, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին ստուգման համար ներկայացնելուց հրաժարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

«ՀՈԴՎԱԾ 158. ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Առանց համապատասխան լիցենզիայի առկայության այնպիսի ապրանքներ ընդունելը և վաճառելը, որոնց արտադրությունը ենթակա է լիցենզավորման`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Սահմանված պահանջներին չհամապատասխանող, անորակ, պիտանիության ժամկետներն անցած ապրանքն առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Մանրածախ առևտրի կանոնների այլ խախտումները կամ առանձին ապրանքատեսակների մանրածախ առևտրի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկի չափով»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 154 հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկից մինչև տասնապատիկի չափով».

«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 169 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկից մինչև տասնապատիկի չափով».

 

Հոդված 18. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 165.1, 165.2, 165.3, 165.4, 165.5, 165.6, 165.7, 165.8, 169.2, 198.1, 205.1, 205.2 և 205.3 հոդվածներով`

 

«ՀՈԴՎԱԾ 165.1. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼԸ

 

Արժեթղթեր թողարկողի կողմից, ինչպես գրանցող պետական լիազորված մարմին ներկայացվող, այնպես էլ մամուլում հրապարակվող արժեթղթերի թողարկման ազդագրում դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 165.2. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՄ ՆՐԱ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԲԱՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

Արժեթղթեր թողարկողի կամ նրա լիազորած անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 165.3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին չհամապատասխանող արժեթղթեր թողարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 165.4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ (ԲԼԱՆԿՆԵՐ) ՊԱՏՐԱՍՏՈՂ, ՆԵՐԿՐՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼԸ

 

Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին ներկայացվող հաշվետվության մեջ դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 165.5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ (ԲԼԱՆԿՆԵՐ) ՊԱՏՐԱՍՏՈՂ, ՆԵՐԿՐՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին հաշվետվության ներկայացնելու` օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 165.6. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՏԱՍՆ ՕՐԻՑ ՇՈՒՏ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ

 

Արժեթղթեր թողարկողի կողմից մամուլում արժեթղթերի թողարկման ազդագրի հրապարակման օրվանից արժեթղթերը տասն օրից շուտ ազատ շրջանառության մեջ դնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 165.7. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԳՈՎԱԶԴԵԼԸ

 

Արժեթղթեր թողարկողի կողմից մինչև դրանց թողարկման ազդագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը արժեթղթեր գովազդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 165.8. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՄ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ (ՌԵԵՍՏՐ) ՉՎԱՐԵԼԸ

 

Արժեթղթեր թողարկողի կամ նրա լիազորված և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի գրանցամատյան (ռեեստր) չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

 

«ՀՈԴՎԱԾ 169.2. ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելը`

առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

 

«ՀՈԴՎԱԾ 198.1. ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁԱՆՑ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայության չանցած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային զինվորական չազատված կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում չունեցող արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

 

«ՀՈԴՎԱԾ 205.1. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով դահլիճներ, համերգասրահներ, մարզասրահներ, կինոթատրոններ, թատերական դահլիճներ և այլ տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

Նույն խախտումը, որը պաշտոնատար անձը կատարել է կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 205.2. ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐՈՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Պետական ուսումնական հաստատություններում, հանգստի ճամբարներում կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

 

ՀՈԴՎԱԾ 205.3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրություններով չնախատեսված գործունեությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»

 

Հոդված 19. Օրենսգրքի 159, 161, 162.1, 162.2, 163, 164, 166, 168, 172.1 և 194 հոդվածները վերացնել:

 

Հոդված 20. Օրենսգրքի 184 հոդվածում`

 

ա) երկրորդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ պետական պարգևների կրծքանշան կրելը` դրա իրավունքը չունեցող անձի կողմից այդ պարգևները կամ դրանց կրծքանշաններն ապօրինաբար պահելը, ինչպես նաև դրանք գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ հատուցմամբ տալը».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ մաս` «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների հետ արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 219 հոդվածում`

 

ա) առաջին մասից հանել «162.1, 164, 166, 168» թվերը, իսկ «149-162» թվերը փոխարինել «149-158, 160, 162» թվերով, «190-199» թվերը` «190-193, 195-199» թվերով, «204-206» թվերը` «204, 205, 205.1, 205.2, 205.3, 206» թվերով.

բ) երկրորդ մասից հանել «159-161, 168» թվերը, իսկ «190-194» թվերը փոխարինել «190-193» թվերով:

 

Հոդված 22. Օրենսգրքի 220 հոդվածից հանել «160, 162.1, 164, 168» թվերը:

 

Հոդված 23. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասից հանել «162.2, 163» թվերը:

 

Հոդված 24. Օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 1 կետի երկրորդ պարբերությունը հանել:

 

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.4 և 244.5 հոդվածներով`

 

«ՀՈԴՎԱԾ 244.4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

Սույն օրենսգրքի 165.1, 165.2, 165.3, 165.4, 165.5, 165.6, 165.7, 165.8 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և հսկման լիազորված մարմինը, որի անունից տույժեր է նշանակում նրա համապատասխան ստորաբաժանման պետը:

 

ՀՈԴՎԱԾ 244.5. ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Պետական վիճակագրության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետական վիճակագրության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 261 հոդվածի 1 կետից հանել «ապրանքների և առարկաների ապօրինի վաճառք, մանր սպեկուլյացիա» բառերը:

 

Հոդված 27. Օրենսգրքի 262 հոդվածի երրորդ մասից հանել «ապրանքների և այլ առարկաների ապօրինի վաճառք կամ մանր սպեկուլյացիա» բառերը:

 

Հոդված 28. Օրենսգրքի 267 հոդվածի երկրորդ մասից հանել «162.2, 163» թվերը, իսկ «147» թիվը փոխարինել «147 հոդվածի երկրորդ մասով» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 277 հոդվածի երկրորդ մասից հանել «162.2, 163» թվերը, իսկ «147» թիվը փոխարինել «147 հոդվածի երկրորդ մասով» բառերով:

 

Հոդված 30. Օրենսգրքի 284 հոդվածի առաջին մասից հանել «163» թիվը:

 

Հոդված 31. Օրենսգրքի 294 հոդվածի առաջին մասից հանել «162.1, 163» թվերը, իսկ «147» թիվը փոխարինել «147 հոդվածի երկրորդ մասով» բառերով:

 

Հոդված 32. Օրենսգրքի 310 հոդվածում`

 

ա) երկրորդ պարբերությունից հանել «162.1, 162.2, 163» թվերը, իսկ «147» թիվը փոխարինել «147 հոդվածի երկրորդ մասով» բառերով.

բ) երրորդ պարբերությունից հանել «166, 172.1» թվերը.

գ) վեցերորդ պարբերությունում «93-97» թվերը փոխարինել «89, 92-97» թվերով:

 

i

Հոդված 33. Կասեցնել վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1, 170.1 հոդվածների գործողությունը, իսկ 170.3 և 170.4 հոդվածների գործողությունը` համապատասխանաբար ձեռնարկության պաշտոնատար անձի կողմից հարկերը սահմանված կարգով և ժամկետներում չվճարելու և անհատ ձեռներեցի կամ ձեռնարկության պաշտոնատար անձի կողմից հարկային մարմիններում մեկ տարվա ընթացքում հաշվառման կանգնելուց խուսափելու մասով:

 

i

Հոդված 34. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունից հանել «արտադրանքի մատակարարման պլաններն ու առաջադրանքները չկատարելու (152 հոդված), պլանների կատարման վերաբերյալ հաշվետվության հավելագրումների և այլ աղավաղումների (152.1 հոդված)», «առևտրի կանոնները խախտելու (157.2 հոդվածի երկրորդ մաս)», «վաճառելու նպատակով տնային եղանակով թունդ ոգելից խմիչքներ պատրաստելու, դրանց վաճառքի, ինչպես նաև կեղծած գինի ու կեղծած կոնյակ պատրաստելու (159 հոդված)» և «ապօրինաբար շինանյութեր ձեռք բերելու (164 հոդված)» բառերը, իսկ «գույքի շորթման (94 հոդվածի առաջին մաս)» բառերից հետո լրացնել «առևտրային գաղտնիք հրապարակելու (97.2 հոդված)» բառերը:

 

i

Հոդված 35. Օրենսգրքի 23.2 և 49.2 հոդվածները վերացնել:

 

Հոդված 36. Օրենսգրքի 42.1 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«Դատավճռի կատարման հետաձգում չի կիրառվում առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), դիտավորյալ սպանության (99, 100 հոդվածներ և 248 հոդված «գ» կետ), դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (105 հոդված), մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության կամ անչափահաս աղջկա բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս) համար դատապարտվող, կատարած հանցագործության համար պատժի հետ մեկտեղ ալկոհոլիզմից կամ թմրամոլությունից հարկադրական բուժման միջոցներ նշանակված, ինչպես նաև վեներական հիվանդությունից բուժվելու լրիվ կուրսը չանցած անձանց նկատմամբ»:

 

Հոդված 37. Օրենսգրքի 49 հոդվածում`

 

ա) առաջին մասից հանել «պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանական ազատազրկման», «ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր սույն օրենսգրքի 49.2 հոդվածին համապատասխան, ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատվել են պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով» բառերը.

բ) երրորդ մասից հանել «իսկ պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ` նաև դատապարտյալի աշխատանքի վայրի ադմինիստրացիայի ու հասարակական կազմակերպությունների համատեղ միջնորդագրով» բառերը.

գ) չորրորդ մասում «կեսը» բառը փոխարինել «մեկ երրորդը» բառերով:

դ) հինգերորդ մասի 1 կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ 3 կետում «երկու երրորդը» բառերը` «կեսը» բառով.

i

ե) վեցերորդ մասից հանել «ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում վաճառքի նպատակով թմրանյութեր պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, ինչպես նաև գործածելու կամ թմրանյութեր վաճառելու (229 հոդվածի երկրորդ մաս)» բառերը, իսկ «երեք քառորդը» բառերը փոխարինել «երկու երրորդը» բառերով:

 

Հոդված 38. Օրենսգրքի 49.1 հոդվածի 3 և 6 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«3) Բանդիտիզմի (72 հոդված), ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունների (72.1 հոդված), զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգության (73 հոդվածի երկրորդ մաս), մասսայական անկարգությունների (74 հոդված), հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելու (81 հոդված), մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով կամ շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով, կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու զուգորդմամբ կամ կատարվել է նախկինում ավազակություն կամ բանդիտիզմ կատարած անձի կողմից կամ հրազենի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության (88 հոդվածի երկրորդ մաս), գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (96 հոդվածի երկրորդ մաս), դիտավորյալ սպանության (99, 100 հոդվածներ և 248 հոդվածի «գ» կետ), բացի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված դիտավորյալ սպանությունից (101, 102 հոդվածներ), ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (105 հոդվածի երկրորդ մաս), առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի չորրորդ մաս), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում ցուցմունքներ տալուն հարկադրելը (193 հոդվածի երկրորդ մաս), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգության, որը կատարվել է հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ (209.1 հոդված), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս), իրացնելու նպատակով ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու, ինչպես նաև դրանց ապօրինի իրացման, ծանրացուցիչ հանգամանքներում իրացնելու նպատակով թմրամիջոցներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, ինչպես նաև գործածելու կամ թմրամիջոցներ իրացնելու (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ ավազակային հարձակման միջոցով կամ թմրամիջոցների խոշոր չափերով կատարված հափշտակման (229.1 հոդվածի երրորդ մաս), ավազակային հարձակման միջոցով հրազենի, ռազմամթերքի կամ պայթուցիկ նյութերի հափշտակման (232.1 հոդվածի երրորդ մաս), ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված), անհնազանդության, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև, եթե կատարվել է մարտի պարագաներում (246 հոդվածի «բ» և «գ» կետեր), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, եթե կատարվել են մարտի պարագաներում կամ առաջացրել են ծանր հետևանքներ (250 հոդվածի «բ» կետ), ծանրացուցիչ հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտման, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (252 հոդվածի «բ» և «գ» կետեր), դասալքության (255 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կամ մարտի պարագաներում ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (259 հոդվածի «բ» և «գ» կետեր), ծանրացուցիչ հանգամանքներում մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելու (265 հոդվածի «գ» կետ) համար դատապարտված անձանց նկատմամբ»:

 

«6) Այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ազատազրկման վայրերից ազատվել են դատարանի կողմից նշանակված պատժաչափը լրիվ չկրած` պայմանական-վաղակետ, և պատժի չկրած մասի ընթացքում կատարել են դիտավորյալ հանցագործություն»:

 

Հոդված 39. Օրենսգրքի 50 հոդվածում`

 

i

ա) չորրորդ մասում «երրորդը» բառը փոխարինել «քառորդը» բառով.

բ) հինգերորդ մասի 3 կետում «կեսը» բառը փոխարինել «մեկ երրորդը» բառերով.

գ) վեցերորդ մասի 2 կետում «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսը» բառով:

 

Հոդված 40. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1, 97.2 և 137.1 հոդվածներով`

 

«ՀՈԴՎԱԾ 73.1. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

Զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ.

i

Միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար կիրառվող հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների ապօրինի արտահանումը`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից մինչև տասը տարի ժամանակով, ապօրինաբար արտահանվող հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների բռնագրավմամբ»:

 

«ՀՈԴՎԱԾ 97.2. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

 

i

Պետական ծառայողի կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելիս իրեն հայտնի դարձած առևտրային գաղտնիքը հրապարակելը կամ օգտագործելը`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով»:

 

«ՀՈԴՎԱԾ 137.1. ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁԱՆՑ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

i

Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային զինվորական ծառայությունից չազատված կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում չունեցող արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը, եթե այն կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

i

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով»:

 

Հոդված 41. Օրենսգրքի 152, 156, 156.1, 157.2, 159, 160, 164, 233.1 հոդվածները վերացնել:

 

Հոդված 42. Օրենսգրքի 152.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 152.1. ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելը, որոնք կատարվել են կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

i

պատժվում են ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով»:

 

Հոդված 43. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 155.2 և 155.3 հոդվածներով`

 

«ՀՈԴՎԱԾ 155.2. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼԸ

 

i

Արժեթղթեր թողարկողի կողմից, ինչպես գրանցող պետական լիազորված մարմին ներկայացվող, այնպես էլ մամուլում հրապարակվող արժեթղթերի թողարկման ազդագրում դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը, որն էական վնաս է հասցրել ներդնողների շահերին կամ կատարվել է կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

 

ՀՈԴՎԱԾ 155.3. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՄ ՆՐԱ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԲԱՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

i

Արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը, որը կատարվել է կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

i

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով»:

 

i

Հոդված 44. Օրենսգրքի 157.1 հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «ձեռնարկության» բառից առաջ լրացնել «պետական» բառը:

 

Հոդված 45. Օրենսգրքի 157.3 հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայից հանել «կամ հասարակական» բառերը:

 

Հոդված 46. Օրենսգրքի 182 հոդվածում`

 

i

ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով` հինգից տասը հազար դրամի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` հինգից տասը հազար դրամի չափով, կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` տասից տասնհինգ հազար դրամի չափով».

բ) երկրորդ մասի սանկցիան լրացնել «և տուգանքով` տասից տասնհինգ հազար դրամի չափով» բառերով:

 

Հոդված 47. Օրենսգրքի 183 հոդվածում`

 

i

ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով` հինգից տասը հազար դրամի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` հինգից տասը հազար դրամի չափով, կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` տասից տասնհինգ հազար դրամի չափով».

i

բ) երկրորդ մասի սանկցիան լրացնել «և տուգանքով` տասից տասնհինգ հազար դրամի չափով» բառերով:

 

Հոդված 48. Օրենսգրքի 184 հոդվածի սանկցիայի «կամ տուգանքով մինչև հինգ հարյուր դրամ» բառերը փոխարինել «կամ տուգանքով` մինչև քսան հազար դրամի չափով» բառերով:

 

Հոդված 49. Օրենսգրքի 210.1 հոդվածում`

 

i

ա) վերնագրում «ՀՀ պետական պարգևների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ պետական պարգևների» բառերով.

i

բ) առաջին և երկրորդ մասերի դիսպոզիցիաներում «ՀՀ շքանշանի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանի» բառերով:

 

Հոդված 50. Օրենսգրքի 213 հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայում «բլանկներ» բառից հետո լրացնել «տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ» բառերը:

 

Հոդված 51. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 218.2 հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 218.2. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

i

Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը, որն էական վնաս է պատճառել քաղաքացիներին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

Աղետի կամ տագնապի կեղծ ազդանշաններ հաղորդելը`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով»:

 

Հոդված 52. Օրենսգրքի 229 հոդվածում`

 

ա) վերնագրում և տեքստում «վաճառելը», «վաճառքը» և «վաճառելու» բառերը համապատասխանաբար փոխարինել «իրացնելը», «իրացումը» և «իրացնելու» բառերով.

բ) առաջին մասի սանկցիայում «ազատազրկմամբ» բառից հետո լրացնել «երեքից» բառը.

i

գ) երրորդ մասի սանկցիայում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

դ) չորրորդ մասի դիսպոզիցիայում «անձի կողմից» բառերից հետո լրացնել «ինչպես նաև, եթե այդ գործողությունների առարկա են եղել խոշոր չափերի թմրամիջոցներ» բառերը, իսկ նույն մասի սանկցիայում «մինչև հինգ տարի» բառերը փոխարինել «երկուսից մինչև վեց տարի» բառերով:

 

Հոդված 53. Օրենսգրքի 229.2 հոդվածում`

 

i

ա) երկրորդ մասից հանել «կամ անչափահասի նկատմամբ» բառերը, իսկ սանկցիայում «ազատազրկմամբ» բառից հետո լրացնել «երեքից» բառը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`

i

«Նույն արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից մինչև տասը տարի ժամանակով»:

 

i

Հոդված 54. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի առաջին մասից հանել «152, 152.1» թվերը:

 

Հոդված 55. Օրենսգրքի 82 հոդվածի երկրորդ մասից հանել «152.1» և «156 հոդվածի երկրորդ մասով» բառերը:

 

Հոդված 56. Օրենսգրքի 117 հոդվածում`

 

ա) առաջին մասում`

- «155.1, 156 հոդվածներով» բառերը փոխարինել «155.1 հոդվածով» բառերով.

- «157.1, 157.2, 157.3, 160 հոդվածներով, 162.1, 164 հոդվածներով» բառերը փոխարինել «157.1, 157.3, 162.1 հոդվածներով» բառերով.

- հանել «233.1 հոդվածի առաջին մասով» բառերը.

բ) երրորդ մասում`

- «97.1» թվից հետո լրացնել «97.2» թիվը.

- հանել «152, 152.1» թվերը.

գ) չորրորդ մասում «73» թվից հետո լրացնել «73.1» թիվը.

i

դ) հինգերորդ մասում`

- «132» թվից հետո լրացնել «155.2, 155.3 հոդվածներով» բառերը.

i

- հանել «156.1» ու «159» թվերը և «233.1 հոդվածի երկրորդ մասով»

բառերը.

- «218» թվից հետո լրացնել «218.2» թիվը:

 

Հոդված 57. Օրենսգրքի 360.1, 360.2 հոդվածները վերացնել:

 

Հոդված 58. Օրենսգրքի 361 հոդվածում`

 

i

ա) առաջին մասից հանել «պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ` նաև դատապարտյալի աշխատանքի վայրի ադմինիստրացիայի ու հասարակական կազմակերպությունների համատեղ միջնորդագրով» բառերը.

բ) չորրորդ մասից հանել «Պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով դատապարտյալին ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատումը կամ» բառերը:

 

Հոդված 59. Օրենսգրքի 362 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Անաշխատունակ անձանց նկատմամբ ուղղիչ աշխատանքները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան, դատարանը փոխարինում է տուգանքով, հասարակական պարսավանքով կամ պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով նրանց վրա, առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձին, որը պատիժը կրում է իր աշխատանքի վայրում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան, դատարանն ուղարկում է ուղղիչ աշխատանքների կիրառումը տնօրինող մարմինների որոշած այլ վայրում պատիժը կրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան, ուղղիչ աշխատանքները փոխարինվում են ազատազրկմամբ` ներքին գործերի մարմնի միջնորդագրով կամ հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ»:

 

Հոդված 60. Օրենսգրքի 365 հոդվածում`

 

i

ա) երրորդ մասից հանել «պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով դատապարտյալին ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատելու» և «պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտվածներին կամ պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատվածներին ազատազրկումը կրելու համար ուղարկելու» բառերը.

բ) հանել չորրորդ մասը և այդ կապակցությամբ հինգերորդ և վեցերորդ մասերը համապատասխանաբար համարել չորրորդ և հինգերորդ մասեր.

գ) չորրորդ մասից հանել «և չորրորդ» բառերը:

 

i

Հոդված 61. Օրենսգրքի 366 հոդվածի չորրորդ մասից հանել «պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտվածներին և պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատվածներին ազատազրկումը կրելու համար ուղարկելու» բառերը.

 

i

Հոդված 62. Օրենսգրքի 385 հոդվածից հանել «160 հոդվածով» բառերը:

 

Հոդված 63. Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսգրքի II-Ա հատվածը (81.1-81.8 հոդվածները) վերացնել:

 

Հոդված 64. Օրենսգրքի 107 հոդվածում`

 

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 107. Պատժից պայմանական-վաղակետ ազատման և պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինման ներկայացնելը».

i

բ) առաջին մասից հանել «49.2» թիվը, ինչպես նաև «կամ` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով` ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատում» և «կամ` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից դատապարտյալին պայմանականորեն ազատելու» բառերը.

գ) հանել երրորդ, չորրորդ և վեցերորդ մասերը և այդ կապակցությամբ հինգերորդ մասը համարել երրորդ մաս.

դ) երրորդ մասից հանել «Պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից դատապարտյալին պայմանականորեն ազատելը կամ էլ» բառերը:

 

Հոդված 65. Օրենսգրքի 108.1 հոդվածը վերացնել:

 

Հոդված 66. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թվականի հունվարի 30-ի հրամանագրով «Դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետությունում կատարելու կարգի և պայմանների կանոնադրության» 5 հոդվածի երրորդ, 9 հոդվածի երրորդ և չորրորդ մասերը հանել:

 

Հոդված 67. Կանոնադրության 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 7. ՈՒղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի պարտականությունները որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատավճիռների կատարման բնագավառում

 

ՈՒղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան այն անձանց, ովքեր դատապարտված են նաև որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատժի, ազատազրկումը կրելու ժամանակամիջոցում չի կարող ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնց կատարումը նրանց արգելված է դատավճռով»:

 

Հոդված 68. Կանոնադրության 13 հոդվածի երկրորդ մասից հանել «ինչպես նաև պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտելու դեպքում» բառերը:

 

Հոդված 69. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի փետրվարի 1-ից:

 

13 հունվարի 1997 թ.

ՀՕ-102

 

 

pin
ՀՀ 03.12.1996
N ՀՕ-102 օրենք