Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ
ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

Միանալ 1963 թվականի ապրիլի 24-ի հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիային:

6 հոկտեմբերի 1992 թվական:

 

ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Կատարված է Վիեննայում 1963 թվականի ապրիլի 24-ին

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

նշելով, որ ժողովուրդների միջև հյուպատոսական կապեր են հաստատվել հին ժամանակներից,

ուշադրության առնելով պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և պետությունների միջև բարեկամական հարաբերություններին աջակցելու վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներն ու սկզբունքները,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության` դիվանագիտական կապերի և իմունիտետների կոնֆեդերացիան ընդունել է դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիան, որը ստորագրելու համար բաց է եղել 1961 թվականի ապրիլի 18-ից,

համոզված լինելով, որ հյուպատոսական կապերի, արտոնությունների և իմունիտետների մասին Միջազգային կոնվենցիայի կնքումը ևս կնպաստի պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը` անկախ դրանցում պետական և հասարակական կարգի զարգացումներից,

գիտակցելով, որ նման արտոնություններն ու իմունիտետները հատկացվում են ոչ թե ի շահ առանձին անձանց, այլ իրենց պետությունների անունից հյուպատոսական հիմնարկների ֆունկցիաների արդյունավետ իրականացումն ապահովելու համար,

հավաստելով, որ միջազգային սովորական իրավունքի նորմերը շարունակում են կարգավորել սույն Կոնվենցիայի դրույթներով ուղղակիորեն չնախատեսված հարցերը,

համաձայնվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ո Ւ Մ Ն Ե Ր

 

1. Սույն Կոնվենցիայի մեջ բերված ներքոհիշյալ դարձվածքներն ունեն հետևյալ նշանակությունը.

ա) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն.

բ) «հյուպատոսական տարածաշրջան» նշանակում է այն շրջանը, որը հյուպատոսական հիմնարկի համար առանձնացված է հյուպատոսական ֆունկցիաներ ֆունկցիաներ կատարելու համար.

գ) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է այն անձը, որին հանձնարարված է գործելու այդ պաշտոնում.

դ) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է ցանկացած անձ, ներառյալ նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական ֆունկցիաների կատարում.

ե) «հյուպատոսության ծառայող» նշանակում է հյուպատոսական հիմնարկում վարչական կամ տեխնիկական պարտականություններ կատարող ցանկացած անձ.

զ) «սպասարկման անձնակազմի աշխատող» նշանակում է հյուպատոսական հիմնարկում սպասարկման պարտականություններ կատարող ցանկացած անձ.

i

է) «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» նշանակում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ.

ը) «հյուպատոսական անձնակազմի աշխատողներ» նշանակում են հյուպատոսական պաշտոնատար անձինք (բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի), ինչպես նաև հյուպատոսական ծառայողներ և սպասարկման անձնակազմի աշխատողներ.

թ) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է հյուպատոսական հիմնարկի աշխատողի մոտ բացառապես մասնավոր ծառայության մեջ գտնվող անձ.

ժ) «հյուպատոսական շենքեր» նշանակում են բացառապես հյուպատոսական հիմնարկի նպատակների համար օգտագործվող շենքերը կամ շենքերի մի մասը և տվյալ շենքը կամ շենքի մի մասը սպասարկող հողակտորը, ում էլ որ պատկանելիս լինի դրանց սեփականության իրավունքը.

ժա) «հյուպատոսական արխիվները» իրենց մեջ ներառում են բոլոր թղթերը, փաստաթղթերը, գրքերը, ֆիլմերը, ձայնագրված ժապավենները և հյուպատոսական հիմնարկի գրանցման մատյանները` ծածկագրերով և կոդերով, քարտարաններով և դրանց անվթարության կամ պահպանման համար նախատեսված կահավորանքի ցանկացած առարկաներով հանդերձ:

2. Գոյություն ունի հյուպատոսական պաշտոնատար անձանց երկու կարգ` հյուպատոսական հաստիքային պաշտոնատար անձինք և հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձինք: Սույն Կոնվենցիայի 2-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից, 3-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են պատվավոր հյուպատոսական պաշտոնական անձանց կողմից:

3. Հյուպատոսական հիմնարկների այն աշխատողների կարգավիճակը, որոնք նստավայր պետության քաղաքացիներ են կամ մշտապես բնակվում են այդ պետության մեջ, կարգավորվում է սույն Կոնվենցիայի 71 հոդվածով:

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

1. Պետությունների միջև հյուպատոսական կապերի հաստատումը իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ:

2. Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին տրված համաձայնությունը նշանակում է հյուպատոսական կապերի հաստատման համաձայնություն, եթե վերապահություն չի արված:

3. Դիվանագիտական հարաբերությունների խզումը առաջ չի բերում ipso facto-ի հյուպատոսական կապերի փաստացի խզում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հյուպատոսական ֆունկցիաները կատարում են հյուպատոսական հիմնարկները: Դրանք կատարում են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԲԱՑՈՒՄԸ

 

1. Հյուպատոսական հիմնարկ կարող է բացվել դրա նստավայր պետության տարածքում` միայն այդ պետության համաձայնությամբ.

2. Հյուպատոսական հիմնարկի նստավայրը, նրա դասը և հյուպատոսական տարածաշրջանը սահմանվում են հավատարմագրող պետության կողմից և ենթակա են նստավայր պետության հավանությանը:

3. Հյուպատոսական հիմնարկի, նստավայրի, նրա դասի կամ հյուպատոսական տարածաշրջանի փոփոխությունները հավատարմագրող պետության կողմից կարող են իրականացվել միայն նստավայր պետության համաձայնությամբ:

4. Նստավայր պետության համաձայնությունն նաև պահանջվում է, այն դեպքում, եթե որևէ գլխավոր հյուպատոսություն կամ հյուպատոսություն ցանկանում է փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն բացել ոչ այն բնակավայրում, որտեղ նա ինքն է գտնվում:

5.Նստավայր պետության նախնական որոշակի համաձայնության դրսևորումն անհրաժեշտ է նաև գրասենյակի բացման համար, որը գոյություն ունեցող հյուպատոսական հիմնարկի բաղկացուցիչ մասն է վերջինիս գտնվելու վայրից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

 

Հյուպատոսական ֆունկցիաներ են հանդիսանում.

ա) նստավայր պետությունում հավատարմագրող պետության եվ նրա քաղաքացիների ( ֆիզիկական և իրավաբանական անձանց) շահերի պաշտպանությունը` միջազգային իրավունքով թույլ տրվող սահմաններում.

բ) հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը նպաստելը, ինչպես նաև այլ ուղիներով նրանց միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելը` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան.

գ) բոլոր օրինական ուղիներով նստավայր պետության առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքի պայմանների ու իրադարձությունների պարզաբանումը, դրանց մասին հաղորդումը հավատարմագրող պետության կառավարությանը և տեղեկություններ ներկայացնելը շահագրգռված անձանց.

դ) հավատարմագրող պետության քաղաքացիներին անձնագրեր ու ժամանման փաստաթղթեր և հավատարմագրող պետություն մեկնելու ցանկություն ունեցող անձանց վիզաներ կամ համապատասխան փաստաթղթեր տալը.

ե) հավատարմագրող պետության քաղաքացիներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) օգնություն և աջակցություն ցույց տալը.

զ) նոտարի, քաղաքացիական կացության ակտեր արձանագրողի պարտականությունների և նման ուրիշ պարտականությունների կատարումը, ինչպես նաև վարչական բնույթի ի քանի ֆունկցիաների իրականացումը, պայմանով, որ այդ դեպքում ոչինչ չի հակասի նստավայր պետության օրենքներին և կանոններին.

է) հավատարմագրող պետության քաղաքացիների (ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի պաշտպանությունը` ժառանգման դեպքում) «mortis causa» նստավայր պետության տարածքում` նստավայր պետության օրենքներին և կանոններին համապատասխան.

ը) նստավայր պետության օրենքով և կանոններով սահմանված շրջանակներում դեռահասների և լրիվ կենսունակություն չունեցող այլ անձանց շահերի պաշտպանությունը, որոնք հանդիսանում են հավատարմագրող պետության քաղաքացիներ, և հատկապես այն դեպքում, երբ այդպիսի մարդկանց նկատմամբ պահանջվում է հաստատել որևէ խնամակալություն կամ հոգաբարձություն.

թ) նստավայր պետությունում ընդունված պրակտիկայի և կարգի պահպանմամբ հանդերձ հավատարմագրող պետության քաղաքացիների ներկայացուցչությունը կամ պատշաճ ներկայացուցչության ապահովումը նստավայր պետության դատական և այլ հիմնարկներում, նպատակ ունենալով նստավայր պետության օրենքներին և կանոններին համապատասխան ստանալ կարգադրություններ այդ քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանող նախնական միջոցների մասին: երբ բացակայության կամ այլ պատճառներով այդ քաղաքացիները չեն կարող ժամանակին իրականացնել իրենց իրավունքների ու շահերի պաշտպանությունը.

ժ) դատական և ոչ դատական փաստաթղթերի հանձնումը կամ դատական հանձնարարությունների կամ էլ ցուցմունքները հանելու վերաբերյալ հանձնարարությունների կատարումը հավատարմագրող պետության դատարանների համար` գործող միջազգային համաձայնագրերին համապատասխան կամ նման համաձայնագրերի բացակայության դեպքում, ցանկացած այլ կարգով, որը չի հակասում նստավայր պետության օրենքներին և կանոններին.

ժա) հավատարմագրող պետության ազգությունն ունեցող նավերի, այդ պետության մեջ գրանցված ինքնաթիռների, ինչպես նաև դրանց անձնակազմի նկատմամբ վերահսկողության և տեսչության հավատարմագրող պետության օրենքներով և կանոններով նախատեսվող իրավունքների իրականացումը.

ժբ) օգնություն ցույց տալը սույն հոդվածի «ժա» կետում հիշատակված նավերին և ինքնաթիռներին, և դրանց անձնակազմին, նավերի նավարկության վերաբերյալ դիմումների ընդունումը, նավի փաստաթղթերի զննումն ու ձևակերպումը և առանց նստավայր պետության իշխանությունների իրավունքներին վնաս հասցնելու ճանապարհին տեղի ունեցած ամեն մի պատահարի հետաքննությունը և կապիտանի, հրամանատարական կազմի և նավաստիների միջև ամեն կարգի վիճակի լուծումը, քանի որ դա նախատեսվում է հավատարմագրող պետության օրենքներով և կանոններով.

ժգ) հավատարմագրող պետության կողմից հյուպատոսական հիմնարկի վրա դրված այլ ֆունկցիաների կատարումը, որոնք չեն արգելվում նստավայր պետության օրենքներով և կանոններով կամ որոնց կատարման դեմ նստավայր պետությունը առարկություն չունի կամ որոնց կատարման դեմ նստավայր պետությունը առարկություն չունի կամ որոնք նախատեսվում են հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև գործող միջազգային պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 6 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

 

Հյուպատոսական պաշտոնատար անձը հատուկ հանգամանքների բերումով նստավայր պետության համաձայնությամբ կարող է իր ֆունկցիաները կատարել հյուպատոսական տարածաշրջանի սահմաններից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 7 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հավատարմագրող պետությունը կարող է, համապատասխան պետություններին ծանուցելուց հետո, մեկ պետությունում բացված հյուպատոսական հիմնարկին հանձնարարել հյուպատոսական ֆունկցիաներ կատարել մեկ այլ պետությունում, եթե այդ պետություններից որևէ մեկի կողմից չկա որոշակիորեն արտահայտված առարկություն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

Նստավայր պետությանը համապատասխան ծանուցումից հետո հավատարմագրող պետության հյուպատոսական հիմնարկը կարող է, եթե նստավայր պետությունը չի առարկում, նստավայր պետությունում հյուպատոսական ֆունկցիաներ կատարել երրորդ պետության անունից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՍԸ

 

1. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները բաժանվում են չորս դասի, որոնք են`

ա) գլխավոր հյուպատոսներ

բ) հյուպատոսներ

գ) փոխհյուպատոսներ

դ) հյուպատոսական գործակալությունների ղեկավարներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետը ոչ մի կերպ չի սահմանափակում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի իրավունքը` սահմանելու հյուպատոսական պաշտոնատար այն անձանց անվանումը, որոնք չեն հանդիսանում հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ:

ՀՈԴՎԱԾ 10

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները ներկայացվում են հավատարմագրող պետության կողմից և իրենց ֆունկցիաների կատարմանն են թույլատրվում նստավայր պետության կողմից:

2. Սույն հոդվածի պայմանի պահպանմամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման և աշխատանքի անցնելու թույլտվության վերաբերյալ ձեռնարկությունները սահմանվում են համապատասխանաբար հավատարմագրող պետության և նստավայր պետության օրենքներով, կանոններով և սովորույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿԱՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

1. Հավատարմագրող պետությունը հյուպատոսական հիմնարկի ղեկավարին տալիս է փաստաթուղթ, որն ունի արտոնագրի կամ դրա համանման ակտի ձև, որ կազմվում է յուրաքանչյուր նշանակման ժամանակ, հավաստելով նրա պաշտոնը և նշելով, որպես ընդհանուր կանոն, նրա լրիվ անունը և ազգանունը, այն կարգը կամ դասը, որին նա պատկանում է, հյուպատոսական տարածաշրջանը և հյուպատոսական հիմնարկի նստավայրը:

2. Հավատարմագրող պետությունը այդ արտոնագիրը կամ դրան համանման ակտը դիվանագիտական կամ համապատասխան այլ ուղիով ուղարկում է այն պետության կառավարությանը, որի տարածքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պետք է կատարի իր ֆունկցիաները:

3. Եթե նստավայր պետությունը համաձայն է, հավատարմագրող պետությունը կարող է արտոնագրի կամ դրան համանման ակտի փոխարեն նստավայր պետությանն ուղարկել ծանուցում, որը պետք է պարունակի այն տվյալները, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ԷԿԶԵԿՎԱՏՈՒՐԱՆ

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ձեռնամուխ է լինում կատարելու իր ֆունկցիաները, նստավայր պետության կողմից ստանալով թույլտվություն, որը կոչվում է էկզեկվատուրա, ինչպիսի ձևի էլ նման թույլտվությունը լինի:

2. Էկզեկվատուրա տալը մերժող պետությունը պարտավոր չէ հավատարմագրող պետությանը հաղորդել այդ մերժման դրդապատճառները:

3. Բացառությամբ 13 և 15 հոդվածներում նախատեսված դեպքերի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը մինչև նրա կողմից էկզեկվատուրան ստանալը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Մինչև էկզեկվատուրայի հանձնումը հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է ժամանակավոր թույլտվություն ստանալ անցնելու իր ֆունկցիաների կատարմանը: Այդ դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ

 

Հենց որ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրվում է, անգամ ժամանակավորապես, անցնել իր ֆունկցիաների կատարմանը, նստավայր պետությունը անմիջապես այդ մասին ծանուցում է հյուպատոսական տարածաշրջանի իրավասու իշխանություններին: Դրանից բացի, պետությունն ապահովում է այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք հնարավոր են, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա ի պաշտոնե կատարել իր պարտականությունները և օգտվել սույն Կոնվենցիայից բխող արտոնություններից:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը չի կարող կատարել իր ֆունկցիաները, եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը թափուր է, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ֆունկցիաները ժամանակավորապես կարող է կատարել հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարը:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարի լրիվ անունն ու ազգանունը հաղորդվում են նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության նշված մարմնին` հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից կամ, եթե այդ պետությունը նստավայր պետությունում չունի նման ներկայացուցչություն` ապա հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից, կամ, եթե նա ի վիճակի չէ այդ բանն անելու` ապա հավատարմագրող պետության ցանկացած իրավասու մարմնի կողմից: Նստավայր պետությունը իր համաձայնությամբ կարող է վերապահություն անել թույլատրելու որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարի այնպիսի մարդու, որը նստավայր պետության մեջ չի հանդիսանում հավատարմագրող պետության ոչ դիվանագիտական գործակալ, ոչ հյուպատոսական պաշտոնատար անձ:

3. Նստավայր պետության իրավասու մարմինները հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարին ցույց են տալիս օգնություն և աջակցություն: Քանի դեռ նա ղեկավարում է հիմնարկը, նրա վրա տարածվում են սույն Կոնվենցիայի դրույթները այն նույն հիմունքով, ինչպես որ համապատասխան հյուպատոսական հիմնարկի պետի վրա: Եվ այնուամենայնիվ, նստավայր պետությունը պարտավոր չէ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար անձին հատկացնել առավելություններ, արտոնություններ և իմունիտետներ, որոնցով օգտվում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, սոսկ այն պայմանների բերումով, որոնց հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը չի համապատասխանում:

4. Եթե նստավայր պետությունում հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամը սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան հավատարմագրող պետության կողմից նշանակվում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատար, ապա նա շարունակում է օգտվել դիվանագիտական արտոնություններից և իմունիտետներից պայմանով, եթե նստավայր պետությունը դրա դեմ չի առարկում:

 

ՀՈԴՎԱԾ 16 ԱՎԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

1. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին շնորհվում են յուրաքանչյուր դասում որոշակի տեղեր` ավագության կարգով, որոնք շնորհվում են անձի և անվանացանկի գործերով:

Սակայն եթե հյուպատոսական հիմնարկի պետը մինչև էկզեկվատուրա ստանալը ժամանակավորապես թույլտվություն է ստացել անցնելու իր ֆունկցիաների կատարմանը, նրա տեղը ավագության կարգով որոշվում է ժամանակավոր թույլտվության ամսաթվով և, այդ տեղը նրա համար պահպանվում է նաև էկզեկվատուրան ստանալուց հետո:

3. Հյուպատոսական հիմնարկների` միևնույն օրը էկզեկվատուրա ստացած կամ ժամանակավորապես իրենց ֆունկցիաները կատարելու թույլտրված երկու կամ մի քանի ղեկավարների միջև ավագությունը որոշվում է նստավայր պետությանը ներկայացված նրանց արտոնագրերի կամ արտոնագրերին համանման ակտերի ամսաթվերով կամ այն ծանուցումների ամսաթվերով, որոնք հիշատակված են 11 հոդվածի 3-րդ կետում:

4. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարների պաշտոնակատարները ավագության կարգով տեղեր են զբաղեցնում բոլոր հյուպատոսական հիմնարկների ղեկավարներից հետո, իսկ նրանց միջև ավագությունը որոշվում է նրանց կողմից հիմնարկների ղեկավարների պարտականությունները ժամանակավորապես կատարելուն ձեռնամուխ լինելու ամսաթվերից, որոնք նշված են 15 հոդվածի 2-րդ կետին համապատասխան արված հաղորդումներում:

5. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ հանդիսացող պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձինք յուրաքանչյուր դասում տեղեր են զբաղեցնում հյուպատոսական հիմնարկների հաստիքային ղեկավարներից հետո այն կարգով և այն կանոններին համապատասխան, որոնք շարադրված են նախորդ կետերում:

6. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին ավագության կարգով պատկանում են ավելի բարձր տեղեր և այդ կարգավիճակը չունեցող հյուպատոսական պաշտոնատար անձանց համեմատությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Այն պետության մեջ, որտեղ հավատարմագրող պետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն և որտեղ նա դիվանագիտական ներկայացուցչությամբ չի ներկայացված երրորդ պետության կողմից, հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է, նստավայր պետության համաձայնությամբ և առանց փոփոխելու նրա հյուպատոսական կարգավիճակը, լիազորված լինել կատարելու դիվանագիտական ակտեր: Նման ակտերի կատարումը հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից նրան իրավունք չի տալիս հավակնելու լրացուցիչ արտոնություններ և իմունիտետներ:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձը, նստավայր պետությանը ծանուցելուց հետո, կարող է որպես, հավատարմագրող պետության ներկայացուցիչ գործել ցանկացած միջկառավարական կազմակերպությանն առընթեր: Գործելով որպես այդպիսին, նա իրավունք ունի օգտվելու բոլոր այն արտոնություններից ու իմունիտետներից, որոնք այդպիսի ներկայացուցչին հատկացվում են միջազգային սովորական իրավունքով և միջազգային պայմանագրերով: Սակայն ինչ վերաբերում է նրա կողմից ցանկացած հյուպատոսական ֆունկցիայի կատարմանը, ապա նա իրավունք չունի ենթադրության ավելի մեծ իմունիտետի, քան այն, ինչ հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի սույն Կոնվենցիային համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ԵՐԿՈՒ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՆՁԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

Երկու կամ մի քանի պետություններ նստավայր պետության համաձայնությամբ միևնույն անձին այդ պետությունում կարող են նշանակել որպես հյուպատոսական պաշտոնատար անձ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

1. 20, 22 և 23 հոդվածների դրույթներում նախատեսված բացառություններով հավատարմագրող պետությունը կարող է ազատորեն նշանակել հյուպատոսական անձնակազմի աշխատողներին:

2. Հավատարմագրող պետությունը նստավայր պետությանը նախօրոք հաղորդում է բոլոր հյուպատոսական պաշտոնատար անձանց անունը և ազգանունը, կարգը և դասը, բացի հյուպատոսական հիմնարկի ղեկավարից, այն հաշվով, որպեսզի նստավայր պետությունը կարողանա, եթե ցանկանում է իրականացնել 23 հոդվածի 3-րդ կետում նախատեսված իր իրավունքը:

3. Հավատարմագրող պետությունը կարող է, եթե դա պահանջվում է նրա օրենքներով և կանոններով, խնդրել նստավայր պետությանը էկզեկվատուրա տալ հյուպատոսական պաշտոնատար այն անձին, որը չի հանդիսանում հյուպատոսական հիմնարկի ղեկավար:

4. Նստավայր պետությունը կարող է, եթե դա պահանջվում է նրա օրենքներով և կանոններով, էկզեկվատուրա տալ հյուպատոսական որևէ պաշտոնատար անձի, որը չի հանդիսանում հյուպատոսական հիմնարկի ղեկավար:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

Հյուպատոսական անձնակազմի թվաքանակի մասին կոնկրետ պայմանավորվածության բացակայության դեպքում նստավայր պետությունը կարող է առաջարկել, որ անձնակազմի թվաքանակը չանցնի այն սահմաններից, որոնք նա գտնում է բնական և նորմալ, հաշվի առնելով հյուպատոսական տարածաշրջանում գոյություն ունեցող հանգամանքներն ու պայմանները և տվյալ հյուպատոսական հիմնարկի պահանջմունքները:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ԱՎԱԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ

 

Հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ, եթե այդ պետությունը նման ներկայացուցչություն չունի նստավայր պետությունում, հյուպատոսական հիմնարկի ղեկավարը նստավայր պետության արտաքին գործերի նախարարին կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին հաղորդում է հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական պաշտոնատար անձանց միջև ավագության մասին, ինչպես նաև այդ կարգի ամեն մի փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սկզբունքորեն հյուպատոսական պաշտոնատար անձինք պետք է լինեն հավատարմագրվող պետության քաղաքացիներ:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձինք չեն կարող նշանակվել նստավայր պետության քաղաքացիների թվից ոչ այլ կերպ, քան առանց այդ պետության որոշակիորեն արտահայտված համաձայնության, ընդսմին այդ համաձայնությունը կարող է վերացվել ցանկացած ժամանակ:

3. Նստավայր պետությունը կարող է իր համար նման իրավունքի վերապահում անել երրորդ պետության քաղաքացիների նկատմամբ, որոնք միաժամանակ չեն հանդիսանում հավատարմագրող պետության քաղաքացիներ:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

NON GRATA-ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

1. Նստավայր պետությունը կարող է ցանկացած ժամանակ հավատարմագրող պետությանը ծանուցել այն մասին, որ այս կամ այն հյուպատոսական պաշտոնատար անձը հանդիսանում է persona non grata (անցանկալի անձ) կամ որ հյուպատոսական հիմնարկի ցանկացած աշխատողը համարվում է անընդունելի: Այդ դեպքում հավատարմագրող պետությունը պետք է համապատասխանաբար հետ կանչի այդ անձին կամ դադարեցնի նրա ֆունկցիաները հյուպատոսական հիմնարկում:

2. Եթե հավատարմագրող պետությունը հրաժարվի կատարել կամ ընդունելի ժամանակահատվածում չկատարի իր պարտականությունները, որոնք նախատեսված են սույն հոդվածի 1-ին կետում, նստավայր պետությունը կարող է համապատասխանաբար չեղյալ համարել տվյալ անձի էկզեկվատուրան կամ դադարել նրան հյուպատոսական հիմնարկի աշխատող համարել:

3. Հյուպատոսական հիմնարկի աշխատող նշանակված անձը կարող է հայտարարվել անընդունելի մինչև նստավայր պետության տարածքը ժամանելը կամ, եթե նա արդեն գտնվում է նստավայր պետությունում, մինչ նա կանցնի իր պարտականությունների կատարմանը հյուպատոսական հիմնարկում: Ամեն դեպքում հավատարմագրող պետությունը չեղյալ է համարում նրա նշանակումը:

4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված դեպքերում նստավայր պետությունը պարտավոր չէ հավատարմագրող պետությանը հայտնել իր որոշման դրդապատճառների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ, ԺԱՄԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԿՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈՒՑԵԼԸ

 

1. Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին ծանուցվում է.

ա) հյուպատոսական հիմնարկի աշխատողների նշանակման, հյուպատոսական հիմնարկում աշխատանքի նշանակվելուց հետո նրանց ժամանման մասին, նրանց վերջնական մեկնման կամ ֆունկցիաների դադարեցման մասին և բոլոր մյուս այն փոփոխությունների մասին, որոնք ներգործում են նրանց կարգավիճակի վրա, որոնք կարող են տեղի ունենալ հյուպատոսական հիմնարկում նրանց աշխատանքի ժամանակ.

բ) հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի անդամ հանդիսացող և մշտապես նրա հետ ապրող անձի ժամանման և վերջնական մեկնման մասին, ինչպես նաև հարկ եղած դեպքերում այն մասին, որ այս կամ այն անձը դառնում է կամ դադարում է լինել ընտանիքի այդպիսի անդամ.

գ) մասնավոր տնային աշխատողների ժամանման և վերջնական մեկնման մասին, և հարկ եղած դեպքերում` որպես այդպիսիք նրանց ծառայության ընդհատման մասին.

դ) նստավայր պետությունում բնակվող անձանց վարձելու և ազատելու մասին` որպես հյուպատոսական հիմնարկի աշխատողների կամ մասնավոր տնային աշխատողների, որոնք ունեն արտոնությունների և իմունիտետների իրավունք:

2. Ժամանման և վերջնական մեկնման մասին ծանուցումը պետք է արվի հնարավորին չափ վաղօրոք:

 

ԲԱԺԻՆ 2. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 25

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հյուպատոսական հիմնարկի աշխատողների ֆունկցիաները դադարեցվում են մասնավորապես`

ա) համաձայն հավատարմագրող պետության կողմից նստավայր պետությանը հղված ծանուցման այն մասին, որ նրա ֆունկցիաները դադարեցվում են.

բ) էկզեկվատուրայի վերացման դեպքում.

գ) համաձայն հավատարմագրող պետությանը նստավայր պետության կողմից հղված ծանուցման այն մասին, որ նստավայր պետությունը դադարել է նրան հյուպատոսական հիմնարկի աշխատող համարել:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

ՄԵԿՆՈՒՄԸ ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Նստավայր պետությունը նույնիսկ զինված կոնֆլիկտի դեպքում պետք է հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նստավայր պետության քաղաքացիներ չհանդիսացող մասնավոր տնային աշխատողներին, ինչպես նաև նրանց հետ ապրող նրանց ընտանիքների անդամներին, անկախ վերջիններիս քաղաքացիությունից, տա ժամանակ և պայմաններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նրանք կարողանան նախապատրաստվել մեկնելու և համապատասխան աշխատողների ֆունկցիաները դադարեցվելուց հետո մեկնել որքան կարելի է շուտ: Մասնավորապես նստավայր պետությունը անհրաժեշտության դեպքում պետք է նրանց տրամադրության տակ դնի փոխադրամիջոցներ, որոնք պահանջվում են մեկնողի կամ նրանց ունեցվածքի համար, որ ձեռք է բերվել նստավայր պետությունում և որի դուրսբերումը մեկնելու ժամանակ արգելված է:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՂ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ

 

1. Երկու պետությունների միջև հյուպատոսական կապերի խզման դեպքում.

ա) նստավայր պետությունը, անգամ զինված կոնֆլիկտի դեպքում, պետք է հարգի և պահպանի հյուպատոսական շենքերը, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ունեցվածքը և հյուպատոսական արխիվը.

բ) հավատարմագրող պետությունը կարող է հյուպատոսական շենքերի, ինչպես նաև այնտեղ եղած ունեցվածքի և հյուպատոսական արխիվի պահպանությունը վստահել նստավայր պետության համար ընդունելի երրորդ պետությանը.

գ) հավատարմագրող պետությունը կարող է իր շահերի և իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել նստավայր պետության համար ընդունելի երրորդ պետությանը:

2. Հյուպատոսական հիմնարկի ժամանակավոր կամ վերջնական փակման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները: Դրանից բացի`

ա) եթե հավատարմագրող պետությունը նստավայր պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն, բայց այդ պետության տարածքում ունի ուրիշ հյուպատոսական հիմնարկ, այդ հյուպատոսական հիմնարկին կարող են վստահվել փակված հյուպատոսական հիմնարկի շենքերի պահպանությունը` դրանցում եղած ունեցվածքի և հյուպատոսական արխիվի հետ միասին, և նստավայր պետության համաձայնությամբ, փակված հյուպատոսական հիմնարկի տարածաշրջանում հյուպատոսական ֆունկցիաների կատարումը, կամ

բ) եթե հավատարմագրող պետությունը նստավայր պետության մեջ չունի ոչ դիվանագիտական ներկայացուցչություն, ոչ այլ հյուպատոսական հիմնարկ, կիրառվում են սույն հոդվածի առաջին կետի «բ» և «գ» ենթակետերը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴՅՈՒՐԱՑՈՒՄԸ

 

Նստավայր պետությունը պետք է բոլոր հնարավորությունները ընձեռնի հյուպատոսական հիմնարկի ֆունկցիաները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻՑ ԵՎ ԶԻՆԱՆՇԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

1. Հավատարմագրող պետությունը իրավունք ունի նստավայր պետությունում օգտվելու իր պետական դրոշից և զինանշանից` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Հավատարմագրող պետության պետական դրոշը կարող է բարձրացվել և նրա պետական զինանշանը ամրացվել հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքին, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայրում և, եթե դա կապված է պաշտոնեական պարտականությունների կատարման հետ` նրա փոխադրամիջոցների վրա:

3. Սույն հոդվածով նախատեսված իրավունքն իրականացնելիս պետք է ուշադրության առնել նստավայր պետության օրենքները, կանոնները և սովորույթները:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Շ Ե Ն Ք Ե Ր Ո Վ  Ա Պ Ա Հ Ո Վ Ե Լ Ը

 

1. Նստավայր պետությունը իր օրենքների և կանոնների համաձայն, հավատարմագրող պետությանը պետք է կամ աջակցի իր տարածքում ձեռք բերելու նրա հյուպատոսական հիմնարկի համար անհրաժեշտ շենքեր կամ օգնի շենքեր ստանալու այլ ուղիներով:

i

2. Նստավայր պետությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է նաև օգնություն ցույց տա հյուպատոսական հիմնարկին` հարմար շենքեր ստանալու իր աշխատողների համար:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսական շենքերն անձեռնմխելի են այնքանով, որքանով դա նախատեսվում է սույն հոդվածով:

2. Նստավայր պետության իշխանությունները առանց հյուպատոսական հիմնարկի, նրա կողմից նշանակված անձի կամ հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի համաձայնության, չեն կարող մուտք գործել հյուպատոսական շենքերի այն մասը, որն օգտագործվում է բացառապես հյուպատոսական հիմնարկի աշխատանքի համար: Այնուամենայնիվ, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի համաձայնությունը ենթադրվում է հրդեհի կամ բնական այլ տարերքի դեպքում, որոնք պահանջում են պաշտպանության անհետաձգելի միջոցառումներ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանման պայմանով նստավայր պետության վրա դրված է հյուպատոսական շենքերը ամեն տեսակի ներխուժումներից կամ վնաս հասցնելուց պաշտպանելու և հյուպատոսական հիմնարկի անդորրի ամեն տեսակի խախտումը և նրա արժանապատվության անարգումը կանխելու համար հարկ եղած բոլոր միջոցների ձեռնարկման հատուկ պարտականություն:

Հյուպատոսական շենքերը, դրանց կահավորանքը, հյուպատոսական հիմնարկի ունեցվածքը, ինչպես նաև փոխադրամիջոցները, օգտվում են անձեռնմխելիության իրավունքից պետական պաշտպանության նպատակով կամ հասարակական կարիքների համար բռնագրավման դեպքերում: Վերը նշված նպատակներով շենքերի օտարման անհրաժեշտություն առաջանալիս ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները հյուպատոսական ֆունկցիաների կատարումը խախտելուց խուսափելու համար, և հավատարմագրող պետությանը անհապաղ վճարվում է համապատասխան և արդյունավետ փոխհատուցում:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻՑ

 

1. Հյուպատոսական շենքերը և հյուպատոսական հիմնարկի հաստիքային ղեկավարի նստավայրը, որոնք տերը կամ վարձակալը հանդիսանում է հավատարմագրող պետությունը կամ ցանկացած անձը, որը գործում է այդ պետության անունից, ազատվում են բոլոր պետական, շրջանային և մունիցիպալ հարկերից, գանձումներից և տուրքերից, բացառությամբ նրանցից, որոնք իրենցից ներկայացնում են սպասարկման կոնկրետ տեսակների վարձ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկումները չեն տարածվում այն գանձումների, տուրքերի և հարկերի վրա, որոնցով նստավայր պետության օրենսդրությամբ հարկվում են հավատարմագրող պետության կամ այդ պետության անունից գործող անձի հետ պայմանագիր կնքած անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հյուպատոսական արխիվները և փաստաթղթերը անձեռնմխելի են ցանկացած ժամանակ և անկախ դրանց գտնվելու վայրից:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Եթե դա չի հակասում այն գոտիների մասին օրենքներին և կանոններին, որ մուտք գործելը արգելվում է կամ կարգավորվում պետական անվտանգության նկատառումներով, նստավայր պետությունը իր տարածքում պետք է ապահովի հյուպատոսական հիմնարկի բոլոր աշխատողների տեղափոխման և ճանապարհորդության ազատությունը:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

i

ԿԱՊԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Նստավայր պետությունը պետք է թույլատրի և պահպանի բոլոր պաշտոնական նպատակներով հյուպատոսական հիմնարկի կապերի ազատությունը հավատարմագրվող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և մյուս հյուպատոսական հիմնարկների հետ ունեցած կապերում, որտեղ էլ դրանք գտնվելիս լինեն, հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել բոլոր հարմար միջոցներից, ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և ծածկագրված ճեպահաղորդումները: Սակայն հյուպատոսական հիմնարկը ռադիոհաղորդիչ տեղակայել և դրանից օգտվել կարող է միայն նստավայր պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունը անձեռնմխելի է: Պաշտոնական գրագրություն ասելով պետք է հասկանալ հյուպատոսական հիմնարկին և նրա ֆունկցիաներին վերաբերող ամբողջ գրագրությունը:

3. Հյուպատոսական փոստը ենթակա չէ ոչ բացելու, ոչ ուշացնելու: Սակայն այն դեպքում, երբ նստավայր պետության իրավասու իշխանությունները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ փոստի մեջ բացի գրագրությունից, փաստաթղթերից կամ սույն հոդվածի 4-րդ կետում թվարկված առարկաներից, պարունակվում է ինչ-որ այլ բան, ապա նրանք կարող են պահանջել, որ փոստը բացվի իրենց ներկայությամբ` հավատարմագրող պետության լիազոր ներկայացուցչի կողմից: Այն դեպքում, եթե հավատարմագրող պետության իշխանությունները հրաժարվեն կատարել այդ պահանջը, ապա փոստը վերստին վերադարձվում է առաքման վայր:

4. Հյուպատոսական փոստի բոլոր կապոցները պետք է ունենան տեսանելի արտաքին նշաններ, որոնք ցույց տան դրանց բնույթը և կարող են պարունակել միայն գրագրություն և փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսվող առարկաներ:

5. Հյուպատոսական սուրհանդակին պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, որտեղ ցույց են տրվում նրա կարգավիճակը և հյուպատոսական փոստը կազմող կապոցների քանակը: Բացառությամբ այն դեպքերի, երբ գոյություն ունի նստավայր պետության համաձայնությունը, նա չի կարող լինել ոչ նստավայր պետության քաղաքացի, ոչ էլ, եթե չի հանդիսանում հավատարմագրող պետության քաղաքացի, մի անձ, որը մշտապես բնակվում է նստավայր պետությունում: Իր ֆունկցիաները կատարելիս նա պետք է գտնվի նստավայր պետության պաշտպանության ներքո: Նա օգտվում է անձնական անձեռնմխելիությունից և ենթակա չէ ոչ ձերբակալման, ոչ էլ կալանման, ինչ ձևով էլ որ դա կատարվի:

6. Հավատարմագրող պետությունը, նրա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կարող են նշանակել հյուպատոսական ad hoc հատուկ սուրհանդակներ: Այդ դեպքերում կիրառվում են նաև սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները, բացառությամբ, որ կետում հիշատակված իմունիտետները դադարում են գործելուց ըստ նշանակության այդպիսի սուրհանդակի կողմից նրան վստահված հյուպատոսական փոստը տեղ հասցնելու պահին:

7. Հյուպատոսական փոստը կարող է վստահվել այն նավի կամ քաղաքացիական ինքնաթիռի հրամանատարին, որն ուղևորվում է նավահանգիստ կամ օդանավակայան, ուր նրա ժամանումը թույլատրված է: Նրան տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշվում է փոստը կազմող կապոցների քանակը, բայց նա չի համարվում հյուպատոսական սուրհանդակ: Տեղական իրավասու իշխանությունների հետ համաձայնեցնելով, հյուպատոսական հիմնարկը կարող է իր աշխատողներից մեկին ուղարկել նավի կամ ինքնաթիռի հրամանատարից անմիջականորեն և առանց խոչնդոտների ընդունելու փոստը:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

ԿԱՊԵՐԸ ԵՎ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՂ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

 

1. Հավատարմագրող պետության քաղաքացիների վերաբերմամբ հյուպատոսական ֆունկցիաների կատարումը դյուրացնելու նպատակով.

ա) հյուպատոսական պաշտոնատար անձինք կարող են ազատորեն հաղորդակցվել հավատարմագրող պետության քաղաքացիների հետ և ունենալ նրանց հանդիպելու ազատ մուտք: Հավատարմագրող պետության քաղաքացիները նման ազատություն ունեն այն բանում, ինչը վերաբերում է նրանց կապերին հյուպատոսական պաշտոնատար անձանց հետ հանդիպելու հնարավորությանը.

բ) նստավայր պետության իրավասու մարմինները պետք է անհապաղ ծանուցեն հավատարմագրող պետության հյուպատոսական հիմնարկին այն մասին, որ նրա հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում այդ պետության որևէ քաղաքացի ձերբակալված է, նստած է բանտում կամ կալանքի տակ է մինչև դատավարությունը կամ էլ բռնված է որևէ այլ կարգով, եթե այդ քաղաքացին դա պահանջի: Հյուպատոսական հիմնարկին հասցեագրված այն անձի բոլոր հաղորդումներն, որը ձերբակալված է, գտնվում է բանտում, կալանքի տակ է կամ բռնված, նույնպես անհապաղ այդ մարմինների կողմից հանձնվում են հյուպատոսական հիմնարկին: Նշված մարմինները պետք է անհապաղ այդ անձին հայտնեն այն իրավունքների մասին, որոնք նա ունի սույն կետին համապատասխան.

i

գ) հյուպատոսական պաշտոնատար անձինք իրավունք ունեն այցելելու հավատարմագրող պետության այն քաղաքացուն` նրա հետ զրույցի համար, որը գտնվում է բանտում, կալանքի տակ կամ բռնված է, ինչպես նաև իրավունք ունեն գրագրություն հաստատել նրա հետ և միջոցներ ձեռնարկել նրա համար ապահովելու իրավաբանական ներկայացուցչություն: Նրանք նաև իրավունք ունեն այցելելու հավատարմագրող պետության ցանկացած քաղաքացու, որը գտնվում է բանտում, կալանքի տակ է կամ բռնված նրանց տարածաշրջանում` ի կատարումն դատական վճռի: Բայց և այնպես հյուպատոսական պաշտոնատար անձինք պետք է ձեռնպահ մնան այն քաղաքացու անունից հանդես գալու, որը գտնվում է բանտում, կալանքի տակ կամ բռնված է, եթե նա որոշակիորեն առարկում է դրա դեմ:

2. Այն իրավունքները, որոնց մասին ասվում է սույն հոդվածի 1-ին կետում, պետք է իրականացվեն նստավայր պետության օրենքներին և կանոններին համապատասխան` պայմանով, սակայն, որ այդ օրենքներն ու կանոնները պետք է այն նպատակների լրիվ իրականացմանը, որոնց համար էլ սահմանված են սույն հոդվածին համապատասխան տրվող իրավունքները:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

ՄԱՀՎԱՆ, ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԵՎ ՆԱՎԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նստավայր պետության իրավասու իշխանությունները համապատասխան ինֆորմացիա ունենալու դեպքում պարտավոր են`

ա) հավատարմագրող պետության քաղաքացու մահվան դեպքում անհապաղ այդ մասին տեղեկացնել այն հյուպատոսական հիմնարկին, որի տարածաշրջանում տեղի է ունեցել մահը.

բ) անհապաղ իրավասու հյուպատոսական հիմնարկին տեղեկացնել ցանկացած այն դեպքի մասին, երբ խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը համապատասխանում է դեռահասի կամ այլ անձի շահերին, որոնք չունեն լիարժեք գործունեություն և հավատարմագրող պետության քաղաքացիներ են: Սակայն նման ինֆորմացիա ներկայացնելը չպետք է խոչնդոտի նստավայր պետության օրենքների և կանոնների կիրառմանը այն բանում, ինչ վերաբերում է այդպիսի նշանակումներին.

գ) եթե այն նավը, որն ունի հավատարմագրող պետության ազգությունը վթարի է ենթարկվել կամ նստել խութի վրա նստավայր պետության տարածքային կամ ներքին ջրերում, կամ թե հավատարմագրող պետությունում գրանցված ինքնաթիռը վթարի է ենթարկվել նստավայր պետության տարածքում, հարկ է անհապաղ այդ մասին հաղորդել պատահարին առավել մոտ գտնվող հյուպատոսական հիմնարկին:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

ԿԱՊԵՐԸ ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Հյուպատոսական պաշտոնատար անձինք իրենց ֆունկցիաները կատարելիս կարող են դիմել`

ա) իրենց հյուպատոսական տարածաշրջանի իրավասու տեղական մարմիններին,

բ) նստավայր պետության իրավասու կենտրոնական մարմիններին, եթե դա թույլատրվում է և այն չափով, որչափով դա թույլատրվում է նստավայր պետության օրենքներով, կանոններով և սովորույթներով կամ համապատասխան միջազգային պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ

 

1. Հյուպատոսական հիմնարկը նստավայր պետության տարածքում կարող է գանձումներ կատարել և տուրքեր վերցնել, որոնք նախատեսվում են հավատարմագրող պետության օրենքներով և կանոններով:

2. Գանձումների և տուրքերի ձևով հավաքվող գումարները, որոնց մասին հիշատակվում է սույն հոդվածի 1-ին կետում և նման գանձումներ և տուրքեր ստանալու անդորրագրերը նստավայր պետությունում ազատվում են բոլոր հարկերից, գանձումներից և տուրքերից:

 

ԲԱԺԻՆ 2. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 40

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Նստավայր պետությունը պարտավոր է պատշաճ հարգանքով վերաբերվել հյուպատոսական պաշտոնատար անձանց և ձեռնարկել բոլոր հարկ եղած միջոցները նրանց անձի, ազատության և արժանապատվության դեմ որևէ ոտնձգություն կանխելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 41

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք ենթակա չեն ոչ ձերբակալման, ոչ նախնական կալանքի ոչ այլ կերպ, քան ծանր հանցագործություններ կատարելու դեպքում իրավասու դատական իշխանությունների վճիռների հիման վրա:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի, հյուպատոսական պաշտոնատար անձինք չեն կարող բանտարկվել և ենթակա չեն անհատի ազատության ոչ մի այլ ձևի սահմանափակման, ոչ այլ կերպ, քան ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական վճիռների:

3. Եթե հյուպատոսական պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այդ անձը պետք է ներկայանա իրավասու մարմիններին: Այնուամենայնիվ գործի քննության ժամանակ նրան պետք է ցույց տրվի հարգանք, նկատի ունենալով նրա պաշտոնական դիրքը և, սույն հոդվածի կետում նախատեսված դեպքերից բացի, պետք է որքան հնարավոր է քիչ խոչնդոտներ հարուցվեն նրա կողմից իր հյուպատոսական ֆունկցիաները կատարելուն: Երբ անհրաժեշտություն է առաջանում հյուպատոսական պաշտոնատար անձին կալանել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նրա դեմ դատական հետաքննությունը պետք է սկսվի հնարավոր կարճ ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

i

ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

Հյուպատոսական անձնակազմի որևէ աշխատողի ձերբակալման կամ նախնական կալանքի, կամ նրա դեմ քրեական գործ հարուցելու դեպքում նստավայր պետությունը անմիջապես այդ մասին տեղյակ է պահում հյուպատոսական հիմնարկի ղեկավարին: Եթե վերջինս ինքն է ենթարկվում այդպիսի միջոցների, ապա նստավայր պետությունը այդ մասին տեղյակ է պահում հավատարմագրող պետությանը` դիվանագիտական ճանապարհներով:

 

ՀՈԴՎԱԾ 43

 

ԻՄՈՒՆԻՏԵՏԸ ԵՆԹԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական ծառայողները ենթակա չեն նստավայր պետության դատական և վարչական մարմինների ենթադատությանը հյուպատոսական ֆունկցիաներ կատարելիս նրանց կողմից արված գործողությունների վերաբերմամբ:

2. Սակայն սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում քաղաքացիական այնպիսի հայցի վերաբերմամբ`

ա) որը բխում է հյուպատոսական պաշտոնատար անձի կամ հյուպատոսական ծառայողի կնքած պայմանագրից, որի համաձայն նրանք ուղղակի կամ անուղղակի իրենց վրա չեն ստանձնել որպես հավատարմագրող պետության գործակալի պարտավորություններ, կամ

բ) որը վերաբերում է երրորդ կողմին այն վնասի համար, որ նստավայր պետությունում հասցվել է ճանապարհային փոխադրամիջոցների, նավի կամ ինքնաթիռի առաջացրած դժբախտ պատահարի հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 44

 

i

ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները կարող են կանչվել որպես վկաներ դատական և վարչական գործերի վարման ժամանակ: Հյուպատոսական ծառայողը կամ սպասարկման անձնակազմի աշխատողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված դեպքերի, չի կարող հրաժարվել ցուցմունքներ տալուց: Եթե հյուպատոսական պաշտոնատար անձը հրաժարվում է ցուցմունքներ տալուց, ապա նրա նկատմամբ չի կարող գործադրվել ստիպողական կամ պատժի որևէ միջոց:

2. Այն մարմինը, որին անհրաժեշտ է հյուպատոսական պաշտոնատար անձի ցուցմունքը, պետք է խուսափի այդ անձի կողմից իր ֆունկցիաները կատարելուն խոչնդոտելուց: Այդ մարմինը կարող է, երբ դա հնարավոր է, ցուցմունքները լսել այդ անձի տանը կամ հյուպատոսական հիմնարկում կամ նրանից ընդունել գրավոր ցուցմունքներ:

3. Հյուպատոսական հիմնարկի աշխատողը պարտավոր չէ ցուցմունքներ տալ իր կողմից կատարվող ֆունկցիաների հետ կապված հարցերի կապակցությամբ կամ ներկայացնել իր ֆունկցիաներին վերաբերող պաշտոնական գրագրություն և փաստաթղթեր: Նա նաև պարտավոր չէ տալ հավատարմագրող պետության օրենսդրությունը պարզաբանող ցուցմունքներ:

 

ՀՈԴՎԱԾ 45

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

1. Հավատարմագրող պետությունը կարող է հրաժարվել հյուպատոսական հիմնարկի աշխատողների 41, 43 և 44 հոդվածներում նախատեսված ցանկացած արտոնություններից և իմունիտետներից:

2. Բացի սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերից, նման հրաժարումը մշտապես պետք է լինի որոշակիորեն արտահայտված, և դրա մասին նստավայր պետությանը պետք է հաղորդվի գրավոր:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձի կամ հյուպատոսական ծառայողի կողմից գործի հարուցումը այն դեպքում, երբ նա կարող էր օգտվել ենթադատության անձեռնմխելիությունից, նրան զրկում է հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հանդիպակաց հայցի վերաբերմամբ ենթադատության իմունիտետ վկայակոչելու իրավունքից:

4. Քաղաքացիական կամ վարչական գործի վերաբերմամբ ենթադատության անձեռնմխելիությունից հրաժարվելը չի նշանակում հրաժարումն դատական վճռի հետևանք հանդիսացող գործադիր գործողությունների իմունիտետից. այդպիսի գործողությունների վերաբերմամբ անհրաժեշտ է առանձին հրաժարում:

 

ՀՈԴՎԱԾ 46

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒՑ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

1. Հյուպատոսական պաշտոնական անձինք, հյուպատոսական ծառայողները և նրանց ընտանիքների` նրանց հետ բնակվող անդամները ազատվում են բոլոր այն պարտականություններից, որոնք նախատեսվում են նստավայր պետության օրենքներով և կանոններով օտարերկրացիներին գրանցելու և բնակության համար թույլտվություն ստանալու վերաբերմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, սակայն, չեն կիրառվում ամեն մի հյուպատոսական ծառայողի նկատմամբ, որը չի հանդիսանում հավատարմագրող պետության մշտական ծառայողը, կամ, որը եկամուտ ստանալու նպատակով նստավայր պետությունում զբաղվում է մասնավոր գործունեությամբ, ինչպես նաև այդպիսի ծառայողի ընտանիքի ցանկացած անդամի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 47

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼԸ

 

1. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները այն բանում, ինչ վերաբերվում է հավատարմագրող պետության համար աշխատանք կատարելուն, ազատվում են աշխատանքի համար թույլտվություն ստանալու հետ կապված ամեն տեսակի պարտականություններից, որոնք սահմանված են օտարերկրացիներին աշխատանքի վարձելու մասին նստավայր պետության օրենքներով և կանոններով:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և հյուպատոսական ծառայողների մասնավոր տնային աշխատողները, եթե նրանք նստավայր պետությունում եկամուտ ստանալու նպատակով չեն զբաղվում մեկ այլ մասնավոր գործունեությամբ, ապա ազատվում են այն պարտականություններից, որոնց մասին ասվում է սույն հոդվածի 1-ին կետում:

 

ՀՈԴՎԱԾ 48

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՑԱՌՈՒՄԸ

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերի, սոցիալական ապահովության մասին նստավայր պետության մեջ գործող որոշումները չեն տարածվում հյուպատոսական հիմնարկի աշխատողների և նրանց ընտանիքների այն անդամների վրա, որոնք բնակվում են նրանց հետ, այն բանում, ինչ վերաբերում է հավատարմագրող պետության համար կատարվող աշխատանքին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսվող բացառումը տարածվում է նաև մասնավոր տնային աշխատողների վրա, որոնք բացառապես գտնվում են հյուպատոսական հիմնարկի աշխատողների մոտ ծառայության մեջ, պայմանով`

ա) որ նրանք չեն հանդիսանում նստավայր պետության քաղաքացիներ և այնտեղ մշտապես չեն բնակվում, և

բ) որ նրանց վրա տարածվում են սոցիալական ապահովության մասին հավատարմագրող պետությունում կամ երրորդ պետությունում գործող որոշումները:

3. Հյուպատոսական հիմնարկի այն աշխատողները, որոնք վարձում են անձանց, որոնց վրա չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված բացառումները, պետք է կատարեն սոցիալական ապահովության մասին նստավայր պետությունում գործող որոշումներով վարձակալների վրա դրված պարտականությունները:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված բացառումները չեն խոչնդոտում նստավայր պետության մեջ սոցիալական ապահովության համակարգում կամավոր մասնակցությանը, պայմանով, որ այդպիսի մասնակցությունը թույլատրվում է այդ պետության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 49

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական ծառայողները, ինչպես նաև նրանց հետ ապրող նրանց ընտանիքների անդամները ազատվում են անհատական և գույքային, պետական, շրջանային և մունիցիպալ բոլոր հարկերից, գանձումներից և տուրքերից, բացառությամբ`

ա) անուղղակի հարկերի, որոնք սովորաբար մտնում են ապրանքների և սպասարկման արժեքի մեջ.

բ) նստավայր պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի վրա դրվող գանձումների և հարկերի` 32 հոդվածի դրույթներում նախատեսվող բացառումներով հանդերձ.

գ) ժառանգված գույքի վրա դրվող հարկերի կամ ժառանգելու վրա դրվող տուրքերի, կամ նստավայր պետության կողմից գույքի փոխանցման համար մասհանվող հարկերի` 5 հոդվածի «բ» կետի դրույթներում նախատեսված բացառումներով հանդերձ.

դ) մասնավոր եկամտի վրա դրվող հարկերի և գանձումների, ներառյալ այն կապիտալից մասհանվող եկամուտները, որի աղբյուրը գտնվում է նստավայր պետությունում, և նստավայր պետությունում առևտրային ու ֆինանսական ձեռնարկություններում կապիտալ ներդրումների վրա դրվող հարկերի.

ե) այն հարկերի, որոնք գանձվում են սպասարկման կոնկրետ տեսակների համար.

զ) գրանցման, դատական և քարտարանային տուրքերի, իպոտեկային գանձումների, դրոշմատուրքերի` 32 հոդվածի դրույթներում նախատեսված բացառումներով հանդերձ:

2. Սպասարկող անձնակազմի աշխատողները ազատվում են իրենց աշխատանքի դիմաց ստացվող աշխատավարձի համար հարկերից, գանձումներից և տուրքերից:

3. Այնպիսի անձանց վարձած հյուպատոսական հիմնարկի աշխատողները, որոնց աշխատավարձը նստավայր պետությունում ազատված չէ եկամտահարկից, կատարում են այդ պետության օրենքներով և կանոններով վարձակալների վրա դրված պարտականությունները այն բանում, ինչ վերաբերում է եկամտահարկի գանձմանը:

 

ՀՈԴՎԱԾ 50

 

ԱԶԱՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ

 

1. Նստավայր պետությունը` նրանում ընդունված օրենքներին և կանոններին համապատասխան թույլատրում է ներմուծել և ազատում է բոլոր մաքսային տուրքերից, հարկերից ու դրա հետ կապված գանձումներից, բացառությամբ պահպանման, տեղափոխման և նման կարգի ծառայությունների համար կատարվող գանձումների`

ա) հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները,

բ) հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամների անձնական օգտագործման համար նախատեսված առարկաները, ներառյալ այն առարկաները, որոնք նախատեսված են նրա առտնին օգտագործման համար:

Սպառողական ապրանքների քանակությունը չպետք է գերազանցի համապատասխան անձանց կողմից անմիջական սպառման համար անհրաժեշտից:

2. Հյուպատոսական ծառայողները օգտվում են սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված արտոնություններից և ազատումներից այն առարկաների նկատմամբ, որոնք նրանք ներմուծել են սկզբնական տեղավորման ժամանակ:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների` նրանց հետ միասին ապրող անդամների անձնական ուղեբեռը, որը ուղևորվում է այդ անձանց հետ միասին, ազատվում է զննությունից: Այդ ուղեբեռը կարող է զննության ենթարկվել միայն այն դեպքում, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նրանում պարունակվում են այլ կարգի առարկաներ, քան սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշվածները, կամ էլ առարկաներ, որոնց ներմուծումը և արտահանումը արգելված են նստավայր պետության օրենքներով և կանոններով կամ էլ առարկաներ, որոնք ենթակա են նրա կարանտինային օրենքների և կանոնների գործողությանը: Այդ զննությունը պետք է տարվի համապատասխան պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի ներկայությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 51

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՎԱԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

 

Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամի մահվան դեպքում նստավայր պետությունը`

ա) թույլատրում է մահացածին պատկանած շարժական գույքի արտահանումը, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել նստավայր պետությունում և որի արտահանումը եղել է արգելված նրա մահվան պահին,

բ) չի գանձում ժառանգության ոչ մի պետական, շրջանային կամ մունիցիպալ հարկ այն շարժական գույքից, որը նստավայր պետության տարածքում է մահացած անձի` որպես հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի, բացառապես այդ պետությունում գտնվելու կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 52

 

ԱԶԱՏՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ

 

Նստավայր պետությունը պարտավոր է հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նրանց ընտանիքների` նրանց հետ միասին ապրող անդամներին ազատել բոլոր աշխատանքային և պետական պարտավորություններից` անկախ դրանց բնույթից, ինչպես նաև զինվորական պարտավորություններից, ինչպիսիք են` բռնագրավումը, ռազմատուգանքը և զինվորներին օթևան տրամադրելը:

 

ՀՈԴՎԱԾ 53

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ

 

1. Հյուպատոսական հիմնարկի յուրաքանչյուր աշխատող օգտվում է սույն Կոնվենցիայում նախատեսված արտոնություններից նստավայր պետության տարածք` իր նշանակման վրա ուղևորվելու, մուտք գործելու պահից կամ եթե նա արդեն գտնվում է այդ տարածքում` այն պահից, երբ նա ձեռնամուխ է եղել հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունների կատարմանը:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամները և նրա մասնավոր տնային աշխատողները օգտվում են սույն Կոնվենցիայում նախատեսված արտոնություններից և իմունիտետներից նրան սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արտոնություններ և իմունիտետներ տրամադրելու պահից, կամ էլ այն պահից, երբ նրանք դարձել են նրա ընտանիքի անդամները կամ նրա մասնավոր տնային աշխատողները` կախված այն բանից, թե որն է տեղի ունեցել ավելի ուշ:

3. Երբ հյուպատոսական հիմնարկի աշխատողի ֆունկցիաները դադարում են, ապա նրա արտոնություններն ու իմունիտետները, ինչպես և նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամի կամ նրա մասնավոր տնային աշխատողի արտոնություններն ու իմունիտետները սովորաբար դադարում են այն պահին, երբ տվյալ անձը հեռանում է նստավայր պետությունից կամ էլ դա անելու համար ընդունելը ժամկետը լրանալուց հետո` կախված այն բանից, թե այդ պահերից որը կնախորդի, սակայն մինչև այդ պահը դրանք շարունակում են գոյություն ունենալ անգամ ռազմական կոնֆլիկտի դեպքում: Ինչ վերաբերում է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված անձանց, դրանց արտոնություններն ու իմունիտետները դադարում են, երբ այդ անձինք դադարում են լինել հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի անդամներ կամ թողնում են իրենց ծառայությունը նրա մոտ, սակայն հետևյալ վերապահումներով` եթե այդ անձինք մտադիր են ընդունելի ժամկետում հեռանալ նստավայր պետությունից, ապա նրանց արտոնություններն ու իմունիտետները պահպանվում են մինչև մեկնելու պահը:

4. Սակայն հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ հյուպատոսական ծառայողի կողմից իր ֆունկցիաներն իրականացնելիս կատարվող գործողությունների նկատմամբ ենթադրության իմունիտետը շարունակում է գոյություն ունենալ առանց ժամկետի սահմանափակման:

5. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամները շարունակում են օգտվել իրենց տրված արտոնություններից և իմունիտետներից մինչև նստավայր պետությունից հեռանալը կամ մինչև հեռանալու համար անհրաժեշտ ընդունելի ժամկետի լրանալը` կախված այն բանից, թե այդ պահերից որը կնախորդի:

 

ՀՈԴՎԱԾ 54

 

ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Եթե հյուպատոսական պաշտոնատար անձը իր նշանակման վայրը ուղևորվելիս կամ իր պաշտոնատեղը վերադառնալիս, կամ էլ հավատարմագրող պետություն վերադառնալիս երթևեկում է երրորդ պետության տարածքով կամ գտնվում է իրեն վիզա (եթե այն անհրաժեշտ է ) տված երրորդ պետության տարածքում, այդ երրորդ պետությունը նրան տրամադրում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներով նախատեսված բոլոր այն իմունիտետները, որոնք կարողեն պահանջվել նրա երթևեկությունը կամ վերադարձը ապահովելու համար: Դա տարածվում է նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող և այդպիսի արտոնություններից ու իմունիտետներից օգտվող անդամների վրա, երբ նրանք ուղևորվում են հյուպատոսական պաշտոնատար անձի հետ միասին կամ առանձին` նրան միանալու կամ հավատարմագրող պետություն վերադառնալու նպատակով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարագաներում երրորդ պետությունները չպետք է խոչնդոտեն իրենց պետության տարածքով հյուպատոսական հիմնարկի այլ աշխատողների և նրանց հետ միասին ապրող նրանց ընտանիքի անդամների երթևեկելուն:

3. Երրորդ պետությունները տրանզիտով պաշտոնական փոստային առաքումների և այլ պաշտոնական հաղորդագրությունների համար, ներառյալ կոդավորված կամ ծածկագիր ուղերձները, պետք է ապահովեն նույնպիսի ազատություն և պաշտպանություն, ինչպիսիք սույն Կոնվենցիային համապատասխան պետք է տրամադրվեն նստավայր պետության կողմից:

Նրանք պետք է հյուպատոսական ցրիչներին, որոնց տրված են վիզաներ (եթե այդպիսիք անհրաժեշտ են ), ինչպես և տրանզիտով ուղևորվող հյուպատոսական վալիզներին տրամադրեն նույնպիսի անձեռնմխելիություն և պաշտպանություն, ինչպիսիք սույն Կոնվենցիային համապատասխան պարտավոր է տրամադրել նստավայր պետությունը:

4. Երրորդ պետությունների` սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նախատեսված պարտականությունները տարածվում են նաև այդ կետերում համապատասխանաբար հիշատակված անձանց և այն պաշտոնական հաղորդագրությունների և հյուպատոսական վալիզի վրա, որոնց գտնվելը երրորդ պետության տարածքում պայմանավորված է ֆորս մաժորային հանգամանքներով:

 

ՀՈԴՎԱԾ 55

 

ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՐԳԵԼԸ

 

1. Արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են ոչ ի վնաս իրենց արտոնությունների և իմունիտետների հարգել նստավայր պետության օրենքներն ու կանոնները:

2. Հյուպատոսական շենքերը չպետք է օգտագործվեն հյուպատոսական ֆունկցիաների հետ անհամատեղելի նպատակներով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն բացառում գրասենյակների և այլ մարմինների կամ հիմնարկների տեղակայումը շինության այն մասում, ուր գտնվում են հյուպատոսական շենքերը, պայմանով, որ այդպիսի գրասենյակներին հատկացված շենքերը առանձնացված կլինեն հյուպատոսական հիմնարկի կողմից օգտագործվող շենքերից: Այդ դեպքում նշված գրասենյակները չեն հանդիսանում հյուպատոսական շենքերի մաս սույն Կոնվենցիային համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 56

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻՑ

 

Հյուպատոսական հիմնարկի աշխատողները պետք է պահպանեն նստավայր պետության օրենքներով և կանոններով նախատեսված բոլոր պահանջները` կապված ապահովագրման հետ այն վնասից, որը կարող է պատճառվել երրորդ անձանց ցանկացած ճանապարհային փոխադրամիջոցների, նավի կամ ինքնաթիռի օգտագործման հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 57

 

ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ

ՀԵՏԱՊՆԴՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հյուպատոսական հաստիքային պաշտոնատար անձինք նստավայր պետությունում չպետք է զբաղվեն որևէ մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ անձնական եկամուտներ ստանալու նպատակով:

2. Սույն գլխում նախատեսված արտոնությունները և իմունիտետները չեն տրվում`

ա) հյուպատոսական այն ծառայողներին կամ սպասարկող անձնակազմի աշխատողներին, որոնք նստավայր պետությունում զբաղվում են մասնավոր գործունեությամբ` եկամուտներ ստանալու նպատակով,

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձի ընտանիքի անդամներին կամ նրա մասնավոր տնային աշխատողներին,

գ) հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի այն անդամներին, որոնք նստավայր պետությունում զբաղվում են մասնավոր գործունեությամբ` եկամուտներ ստանալու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՄԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒԺԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 58

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Սույն Կոնվենցիայի 28, 29, 30, 34,36, 37, 38 և 39 հոդվածները, 54 հոդվածի 3-րդ կետը և 55 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը տարածվում են հյուպատոսական պատվավոր պաշտոնական անձանց կողմից գլխավորվող հյուպատոսական հիմնարկների վրա: Բացի այդ, հյուպատոսական նման հիմնարկների առավելությունները, արտոնությունները և իմունիտետները կարգավորվում են 59, 60, 61 և 62 հոդվածներով:

2. Կոնվենցիայի 42 և 43 հոդվածները, 44 հոդվածի 3-րդ կետը, 45 և 53 հոդվածները և 55 հոդվածի 1-ին կետը տարածվում են հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց վրա: Բացի այդ, հյուպատոսական նման պաշտոնատար անձանց առավելությունները, արտոնությունները և իմունիտետները կարգավորվում են 63, 64, 65, 66 և 67 հոդվածներով:

3. Սույն Կոնվենցիայով նախատեսվող արտոնությունները և իմունիտետները չեն տրվում հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին կամ այն հյուպատոսական ծառայողին, որն աշխատում է հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի կողմից գլխավորող հյուպատոսական հիմնարկում:

4. Հյուպատոսական վալիզների փոխանակումը հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց կողմից գլխավորվող և տարբեր պետություններում գտնվող երկու հյուպատոսական հիմնարկների միջև չի թույլատրվի առանց երկու համապատասխան նստավայր պետությունների համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 59

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Նստավայր պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի կողմից գլխավորվող հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական շենքերը ամեն կարգի ներխուժումից կամ վնաս պատճառելուց պաշտպանելու և հյուպատոսական հիմնարկի անդորրի խանգարման կամ նրա արժանապատվության վիրավորման ամեն մի փորձ կանխարգելելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 60

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻՑ

 

1. Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի կողմից գլխավորվող հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական շենքերը, որոնց տերը կամ վարձակալը հավատարմագրող պետությունն է, ազատվում են բոլոր պետական, շրջանային և մունիցիպալ հարկերից, գանձումներից և տուրքերից, բացառությամբ այդպիսինների, որոնք իրենցից ներկայացնում են վճար սպասարկման կոնկրետ տեսակների դիմաց:

2. Ազատումը հարկերից, որի մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում, չի տարածվում նման կարգի գանձումների, տուրքերի և հարկերի վրա, եթե նստավայր պետության օրենքների և կանոնների համաձայն դրանք պետք է վճարվեն հավատարմագրող պետության հետ պայմանագիր կնքած անձի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 61

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հյուպատոսական արխիվը և հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի կողմից գլխավորվող հյուպատոսական հիմնարկի փաստաթղթերն անձեռնմխելի են ամեն ժամանակ և անկախ դրանց գտնվելու վայրից` պայմանով, որ դրանք պահվում են առանձին այլ թղթերից և փաստաթղթերից և այդ թվում հյուպատոսական հիմնարկի ղեկավարի և նրա հետ աշխատող ցանկացած անձի մասնավոր նամակագրությունից, ինչպես նաև վերջիններիս մասնագիտությանը կամ զբաղմունքին վերաբերող նյութերից, գրքերից և փաստաթղթերից:

 

ՀՈԴՎԱԾ 62

 

ԱԶԱՏՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ

 

Նստավայր պետությունը, գործելով նրանում ընդունված օրենքներին և կանոններին համապատասխան, թույլատրում է ներմուծել և ազատում է բոլոր մաքսային տուրքերի, հարկերի և դրա հետ կապված գանձումների վճարումից, բացառությամբ պահման, տեղափոխման և նման կարգի ծառայությունների դիմաց գանձումների, հետևյալ առարկաները, պայմանով, որ դրանք նախատեսված են հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար` պետական զինանշաններ, դրոշներ, ցուցանակներ, կնիքներ և դրոշմակնիքներ, գրքեր, պաշտոնական տպագիր նյութեր, գրասենյակային կահույք, գրասենյակային սարքավորում և այլ նման առարկաներ, որոնք հյուպատոսական հիմնարկը ստանում է հավատարմագրող պետությունից կամ վերջինիս պահանջով:

 

ՀՈԴՎԱԾ 63

 

Ք Ր Ե Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ Ե Ր

 

Եթե հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի դեմ քրեական գործ է հարուցվում, այդ անձը պետք է ներկայանա իրավասու մարմիններ: Այնուամենայնիվ, գործի վարույթի ընթացքում նրա նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի, նկատի առնելով նրա պաշտոնական դիրքը, և, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կալանավորված կամ ձերբակալված է, պետք է հնարավորին չափ քիչ խոչնդոտներ հարուցվեն նրա կողմից հյուպատոսական ֆունկցիաները կատարելու նկատմամբ: Երբ անհրաժեշտություն է առաջանում կալանքի ենթարկել հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձին, դատական գործը նրա դեմ պետք է սկսվի հնարավորին չափ կարճ ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 64

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Նստավայր պետությունը պարտավոր է հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձին տրամադրել այնպիսի պաշտպանություն, որը կարող է պահանջվել նրա գրաված պաշտոնական դիրքի ուշադրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 65

 

ԱԶԱՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ

 

Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձինք, բացի նրանցից, ովքեր նստավայր պետությունում զբաղվում են ցանկացած մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ` անձնական եկամուտներ ստանալու նպատակով, ազատվում են բոլոր այն պարտականություններից, որոնք պարտավորեցվում են նստավայր պետության օրենքներով և կանոններով` օտարերկրացիների գրանցման և բնակության թույլտվություն ստանալու առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 66

 

Հ Ա Ր Կ Ե Ր Ի  Վ Ե Ր Ա Ց Ո Ւ Մ Ը

 

Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձը ազատվում է բոլոր հարկերից, գանձումներից և տուրքերից, այն վարձատրությունից և աշխատավարձից, որոնք նա հավատարմագրող պետությունից ստանում է հյուպատոսական գործառնությունները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 67

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Նստավայր պետությունը հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց պետք է ազատի բոլոր աշխատանքային և պետական պարտավորություններից` անկախ դրանց բնույթից, ինչպես նաև զինվորական պարտավորություններից, ինչպեսիք են բռնագրավումը, ռազմատուգանքը և զինվորական օթևան տրամադրելը:

 

ՀՈԴՎԱԾ 68

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ

ԱՆՁԱՆՑ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԸ

 

Յուրաքանչյուր պետություն ազատ է վճռել, թե նա արդյոք կնշանակի կամ կընդունի հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց:

 

ԳԼՈՒԽ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 69

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր պետություն ազատ է վճռել, թե նա արդյոք կհիմնի կամ կթույլատրի հիմնել հյուպատոսական գործակալություններ, որոնք գլխավորում են հավատարմագրող պետության կողմից հյուպատոսական հիմնարկների ղեկավար չնշանակված հյուպատոսական գործակալները:

2. Այն պայմանները, որոնցում սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված հյուպատոսական գործակալությունները կարող են կատարել իրենց ֆունկցիաները, ինչպես նաև այն արտոնությունները և իմունիտետները, որոնցից կարող են օգտվել դրանք գլխավորող հյուպատոսական գործակալները, սահմանվում են հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև եղած պայմանավորվածության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 70

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև այն չափով, որ չափով դա բխում է համատեքստից, հյուպատոսական ֆունկցիաները դիվանագիտական ներկայացուցչության կողմից կատարելու դեպքում:

2. Դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների ազգանունները, որոնք նշանակված են հյուպատոսական բաժնում կամ, որոնց մի այլ կերպով հանձնարարված է ներկայացուցչության հյուպատոսական ֆունկցիաների կատարումը, հայտնվում են նստավայր պետության արտաքին գործերի նախարարության կողմից նշված մարմնին:

3. Հյուպատոսական ֆունկցիաները կատարելիս դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է դիմել`

ա) հյուպատոսական օկրուգի տեղական իշխանություններին,

բ) նստավայր պետության կենտրոնական իշխանություններին, եթե դա թույլ են տալիս նստավայր պետության օրենքները, կանոնները և սովորույթները կամ համապատասխան միջազգային համաձայնագրերը:

4. Դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների արտոնությունները և իմունիտետները, որոնց մասին ասվում է սույն հոդվածի 2-րդ կետում, շարունակում են կարգավորվել միջազգային իրավունքի` դիվանագիտական հարաբերություններին վերաբերող նորմերով:

 

ՀՈԴՎԱԾ 71

 

ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԻՆՔ

 

1. Եթե այն հյուպատոսական պաշտոնատար անձինք, որոնք նստավայր պետության քաղաքացի են կամ մշտապես բնակվում են այնտեղ, նստավայր պետությունը չի տրամադրում որևէ լրացուցիչ առավելություններ, արտոնություններ և իմունիտետներ, նրանք օգտվում են միայն ենթակայության իմունիտետից և անձնական անձեռնմխելիությունից` իրենց ֆունկցիաների կատարման ընթացքում իրականացվող պաշտոնական գործողությունների առումով, և 44 հոդվածի 4-րդ կետում նախատեսված արտոնությունից: Այդ պաշտոնատար անձանց նկատմամբ նստավայր պետությունը պարտավոր է նաև պահպանել 42 հոդվածում շարադրված պայմանները: Եթե այդպիսի հյուպատոսական պաշտոնատար անձի դեմ քրեական գործ է հարուցվում, ապա դատաքննությունը բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձը կալանավորված կամ ձերբակալված է, պետք է անցկացվի այնպես, որպեսզի որքան կարելի է քիչ խոչնդոտվի հյուպատոսական ֆունկցիաների կատարումը:

2. Հյուպատոսական հիմնարկի մյուս աշխատողները, որոնք նստավայր պետության քաղաքացի են կամ մշտապես բնակվում են այնտեղ, և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև հյուպատոսական այն պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, որոնց մասին ասվում է սույն հոդվածի 1-ին կետում, օգտվում են առավելություններից, արտոնություններից և իմունիտետներից միայն այն չափով, որչափով դրանք տրամադրված են նրանց նստավայր պետության կողմից: Սակայն նստավայր պետությունը, պետք է այդ անձանց նկատմամբ իր իրավազորությունը իրագործի այնպես, որպեսզի անտեղի խոչնդոտներ չստեղծի հյուպատոսական հիմնարկի ֆունկցիաների կատարման նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 72

 

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼԸ

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառելիս նստավայր պետությունը չպետք է խտրականություն ցուցաբերի տարբեր պետությունների նկատմամբ:

2. Սակայն չի համարվում, որ առկա է խտրականություն.

ա) եթե նստավայր պետությունը կիրառում է սույն կոնվենցիայի դրույթներից որևէ մեկը սահմանափակիչ կերպով` նկատի ունենալով հավատարմագրող պետությունում իր հյուպատոսական հիմնարկների նկատմամբ այդ դրույթի սահմանափակիչ կիրառումը.

բ) եթե, ըստ սովորույթի կամ համաձայնագրի, պետությունները միմյանց տրամադրում են ավելի բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որ պահանջվում է սույն Կոնվենցիայի դրույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 73

 

ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԵՏ

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ներազդում այլ միջազգային համաձայնագրերի վրա, որոնք գործում են դրանց մասնակցող պետությունների միջև:

2. Սույն Կոնվենցիայի դրույթներից ոչ մեկը չի խոչընդոտում պետություններին կնքելու նրա դրույթները հաստատող, լրացնող, տարածող կամ ընդլայնող միջազգային համաձայնագրեր:

 

ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 74

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր Ո Ւ Մ

 

Սույն Կոնվենցիան բաց է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունների կամ մասնագիտացված հիմնարկների կամ էլ Միջազգային դատարանի կարգավիճակի մասնակիցներ հանդիսացող պետությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից Կոնվենցիային մասնակցելու հրավիրված ցանկացած ուրիշ պետության կողմից ստորագրման համար մինչև 1963 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնակցային նախարարությունում, իսկ այնուհետև, մինչև 1964 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում, Նու Յորքում:

ՀՈԴՎԱԾ 75

 

Վ Ա Վ Ե Ր Ա Ց Ո Ւ Մ

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագիրը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 76

 

Մ Ի Ա Ց Ո Ւ Մ

 

Սույն Կոնվենցիան բաց է 74 հոդվածում թվարկված չորս կատեգորիաներից որևէ մեկին պատկանող ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 77

 

Ո Ւ Ժ Ի  Մ Ե Ջ Մ Տ Ն Ե Լ Ը

 

1. Սույն Կոնվենցիան ունի մեջ կմտնի քսաներկուերորդ վավերագիրը կամ միանալու մասին ակտը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր այն պետության նկատմամբ, որ կվավերացնի Կոնվենցիան կամ կմիանա նրան քսաներկուերորդ վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 78

 

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂՂՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը տեղեկացնում է 74 հոդվածում թվարկված չորս կատեգորիաներից որևէ մեկին պատկանող պետություններին`

ա) սույն Կոնվենցիան` 74, 75 և 76 հոդվածներին համապատասխան, ստորագրելու և վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու մասին.

բ) սույն Կոնվենցիան` 77 հոդվածին համապատասխան, ունի մեջ մտնելու ամսաթվի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 79

 

Ն Ո Ւ Յ Ն Ա Կ Ա Ն  Տ Ե Ք Ս Տ Ե Ր

 

Սույն Կոնվենցիայի բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը կուղղի նրա վավերացված պատճենները 74 հոդվածում թվարկված չորս կատեգորիաներից որևէ մեկին պատկանող բոլոր պետություններին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վիեննայում հազար ինն հարյուր վաթսուներեք թվականի ապրիլի քսանչորսին:

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
06.10.1992
N ՀՆ-0700-I
Որոշում