040.0055.040200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2000 թվականի N 55
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2000 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու հանգամանքը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 707 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրերի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`
ա) հանել 1-ին կետը.
i
բ) 2-րդ կետի 4-րդ սյունակում «140000» թիվը փոխարինել «108300» թվով.
i
գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
.____________________________________________________________________.
|7. |Կազմակերպու- |ա) «Հայկական ավիաուղիներ»|66000 |ՀՀ ֆինանսների |
| |թյունների |ՊՓԲԸ-ում հաշվապահական | |նախարարություն |
| |հաշվապահական |հաշվառման նոր համակարգի | |ՀՀ տրանսպորտի |
| |հաշվառման նոր|ներդրում. | |նախարարություն |
| |համակարգի | | | |
| |ներդրում և | | | |
| |աուդիտ | | | |
| | |բ) ջեռուցման ոլորտի |100000|ՀՀ տարածքային |
| | |կազմակերպությունների | |կառավարման |
| | |տեխնիկական և ֆինանսական | |նախարար |
| | |աուդիտի իրականացում | | |
.____________________________________________________________________.
դ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
._______________________________________________________________________.
|8. |ԾԻԳ |«Արտասահմանյան ֆինանսական | 130000|»ԱՖԾԿԿ» ՊՓԲԸ |
| | |ծրագրերի կառավարման | | |
| | |կենտրոն» ՊՓԲԸ-ի համար | | |
| | |նախատեսված ծախսերի | | |
| | |ֆինանսավորում | | |
._______________________________________________________________________.
ե) նշված ծախսային ուղղությունները լրացնել նոր` 10-րդ կետով.
i
._______________________________________________________________________.
|10.|Էներգետիկայի |Բաշխիչ ցանցերի |200000 |ՀՀ էներգետիկայի |
| |ոլորտում չորս |սեփականաշնորհման համար | |նախարարություն |
| |բաշխիչ ցանցի |իրավական խորհրդատուների| |ՀՀ |
| |սեփականաշնորհում|կողմից մատուցվող | |սեփականաշնորհման |
| | |ծառայությունների համար | |նախարարություն |
| | | | |ՀՀ ֆինանսների |
| | | | |նախարարություն |
| | | | |ՀՀ էկոնոմիկայի |
| | | | |նախարարություն |
._______________________________________________________________________.
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` քննարկել մաքսային ձևակերպումների պարզեցման, ավտոմատացման համար ծրագրային ապահովումների մշակման ու ներդրման աշխատանքները (155000 ԱՄՆ-ի դոլար) կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի հաշվին իրականացնելու նպատակահարմարության հարցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 4-ից: